TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+19.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Սգո արարողություն Ստամբուլում՝ ի հիշատակ Հրանտ Դինքի մահվան 12-րդ տարելիցի

17:26 19.01.2019

«Ակոս» թերթի նախկին խմբագիր, մտավորական Հրանտ Դինքի հիշատակին նվիրված ավանդական միջոցառում է տեղի ունենում Ստամբուլում:  Նշենք, որ հունվարի 19-ը Հրանտ Դինքի մահվան օրն է: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից (HDP-ԺԴԿ) ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել Հրանտ Դինքի սպանության 12-րդ տարելիցին նվիրված սգո արարողությունից: Իսկ […]

̰
Լեհաստանում վերջին հրաժեշտն են տալիս Գդանսկի քաղաքապետին

16:58 19.01.2019

Լեհաստանում հրաժեշտ են տալիս Գդանսկի՝ օրեր առաջ սպանված քաղաքապետ Պավել Ադամովիչին, հաղորդում է ТАСС-ը: Նշվում է, որ թաղման արարողությունը հեռարձակվում է լեհական հեռուստաալիքներով: Կեսօրին Գդանսկում և Լեհաստանի այլ քաղաքներում, ի հիշատակ մահացած քաղաքապետի, միացրել են ձայնային ազդանշաններ: Շաբաթ օրը երկրում հայտարարվել է սգո օր: Քաղաքապետի հուղարկավորության արարողությանը մասնակցել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան, երկրի վարչապետ Մատեուշ […]

̰
Ոստիկանությունում պարգևատրվել են քրեակատարողական ծառայության մի շարք աշխատակիցներ

15:52 19.01.2019

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ այսօր  ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորությամբ ոստիկանությունում տեղի է ունեցել  հանդիսավոր նիստ, որին ոստիկանության պետի տեղակալներից, կոլեգիայի անդամներից բացի ներկա են եղել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության ղեկավար կազմի ներկայացուցիչներ, ծառայողներ։ «Ուրախ եմ տեսնելու ձեզ։ Այսօր իմ հրամանով ոստիկանության հետ համագործակցության ամրապնդման, համատեղ միջոցառումների իրականացման գործում ակտիվ մասնակցություն ունենալու, ինչպես […]

̰
25 մլն դրամ. VivaroBet ի անակնկալն աչաջուրցի Տաթև Գասպարյանին

15:33 19.01.2019

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող VivaroBet-ի խաղարկության ժամանակ 25 մլն դրամ շահում է գրանցվել: Հաջողակը աչաջուրցի Տաթև Գասպարյանն էր: «Շնորհավորում ենք այսօրվա խաղարկության բոլոր շահողներին, հատկապես 25 միլիոն դրամ շահած աչաջուրցի Տաթևին»,- նշված է Vivaro-ի ֆեյսբուքյան էջում: Ի դեպ, նշենք, որ Տաթև Գասպարյանը 2017թ. նոյեմբերին Տավուշի մարզի Աչաջուր համայնքի ղեկավարի ընտրություններին առաջադրված թեկնածուներից էր: https://www.facebook.com/SHANTNEWS.am/videos/1095271120634358

̰
Կեսգիշերին հրավառություն իրականացրած քաղաքացին հայտնաբերվել է

15:30 19.01.2019

Հունվարի 19-ին, կեսգիշերին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները շրջայցի ժամանակ, Խորենացու փողոցի շենքերրից մեկի բակում նկատել են հրավառություն, որի տեսագրությունն, ի դեպ, տեղադրվել է համացանցում։ Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, հրավառությունն իրականացնողի ինքնությունը։ Նա ներկայացրել է հրագործական միջոցը, ինչը փաթեթավորվել և կնքվել է։ Քաղաքացու նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Ոստիկանությունը կոչ է անում քաղաքացիներին չխախտել […]

̰
Ես մի փոքր լավատես չեմ խորհրդարանում լրագրողների շատ առկայության մասին. Բորիս Նավասարդյան

14:49 19.01.2019

«Ես մի փոքր լավատես չեմ խորհրդարանում լրագրողների շատ առկայության մասին: Նախորդ դեպքերը ցույց են տվել, որ լրագրողները դառնում են տվյալ քաղաքական ուժի անդամ և պաշտպանում իրենց նախկին մասնագիտական մոտեցումները այլ տվյալ քաղաքական ուժի դիրքորոշումները»,- այս մասին ասել է Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա ուղիղ եթերներին, որտեղ նա […]

̰
Մենք պետք է ուրախանանք, որ ԱԺ-ում բազմաթիվ պատգամավորներ նախկին լրագրողներ են. Աշոտ Մելիքյան

14:38 19.01.2019

«Մենք պետք է ուրախանանք, որ ԱԺ-ում շատ պատգամավորներ նախկին լրագրողներ են: ԱԺ-ում նրանց առկայությունը կարող է նպաստել շատ օրենսդրական նախաձեռնությունների հարցում»,- 7-րդ գումարման ԱԺ-ում լրագրող պատգամավորների թվաքանակին անդրադառնալով՝ ասել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ խաշի մասին գրառմանը և «Հրապարակ» օրաթերթի հրապարակմանը՝ Աշոտ Մելիքյանը նշեց, որ այստեղ ԶԼՄ-ի կողմից լուրջ խախտում […]

̰
Քաղաքապետն ընդունել է ավտոբուսներ արտադրող Daimler Buses ընկերության ներկայացուցչին

13:26 19.01.2019

Տրանսպորտային համակարգի արմատական բարեփոխման ծրագրի համաձայն, Երևանի քաղաքապետարանը սկսել է հանդիպում-քննարկումները ոլորտում հայտնի կազմակերպությունների հետ: Քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Daimler Buses («Դայմլեր բասիս») ընկերության վաճառքների դեպարտամենտի տնօրեն Բերնդ Մեքի հետ: Հանդիպմանը ներկայացվել է ընկերության գործունեությունը, մասնավորապես, ավտոբուսների ամբողջական արտադրության գործընթացը: Daimler Buses-ը գործարաններ ունի տարբեր աշխարհամասերում, հիմնական շուկաներն են Եվրոպան և Հարավային Ամերիկան: Քաղաքային […]

̰
Հրանտին մենք էլ չհասկացանք, նա երրորդ ճանապարհ էր առաջարկում. Տիրան Լոքմագյոզյան

13:12 19.01.2019

Թուրքագետ, թարգմանիչ Տիրան Լոքմագյոզյանի կարծիքով՝ Սփյուռքում, Հայաստանում և Թուրքիայում Հրանտ Դինքին ճիշտ չեն հասկացել։ Թուրքագետը եղել է Հրանտ Դինքի ընկերը, և այսօր՝ Դինքի սպանության 12-րդ տարելիցի առթիվ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ խոսեց Դինքի առաջարկած երրորդ ճանապարհի մասին, որը չի ընկալվել: Լոքմագյոզյանի խոսքով՝ մինչ այդ գոյություն ուներ երկու մոտեցում՝ հայկական և թուրքական, բայց Հրանտ Դինքն առանձնանում […]

̰
Շենգավիթում ապամոնտաժվել է ապօրինի կառուցված ավտոտնակը

12:40 19.01.2019

Շենգավիթ վարչական շրջանում ապամոնտաժվում է ապօրինի կերպով կառուցված ավտոտնակը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերով հայտնում է օգտատեր Տիգրան Մակարյանը:

̰
Ծեծկռտուք ու կրակոցներ Երևանի բակերից մեկում․ բոլոր մասնակիցները հայտնաբերվել են

11:36 19.01.2019

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ հ ունվարի 13-ին, ժամը 14-ի սահմաններում, ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Վաղարշյան 1 հասցեի բակում մի մեքենայից կրակել են մարդկանց ուղղությամբ: «Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը նշված վայրում իրականացրեց անհրաժեշտ գործողությունները տեղի ունեցածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Ի դեպ, մինչ ոստիկանները բերման էին ենթարկում կասկածյալներին, Երևանի հիվանդանոցներից մեկից ոստիկանության […]

̰
Ոստիկանները բացահայտել են 2017թ. «Նաիրիտում» կատարված գողությունը

11:16 19.01.2019

Ավանի ոստիկանները բացահայտել են 2017թ. «Նաիրիտում» կատարված գողությունը: Մանրամասները՝ ոստիկանության տրամադրած տեսանյութում:

̰
Արբատը փակած հայ բլոգերները ձերբակալվել են

09:59 19.01.2019

Մոսկվայի դատարանը հունվարի 18-ին 10 օրով ձերբակալել է տեսահոլովակի նկարահանման համար Մոսկվայի կենտրոնում փողոցը փակած երկու բլոգերներին։ Այս մասին հայտնում է «Ռուսարմինֆո»-ն։ «Պրեսնենսկի շրջանային դատարանի որոշմամբ Դաբիթ Մանուկյանն ու Կարինա Լազարյանցը ճանաչվել են մեղավոր վարչական իրավախախտման համար։ Յուրաքանչյուրի համար սահմանվել է վարչական կալանք 10 օր ժամկետով»,- հայտարարել է դատարանի մամուլի քարտուղար Ալեքսեյ Չերնիկովը։ Նման արարքի […]

̰
Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Գերմանիա

23:36 18.01.2019

«Կիրակի օրը պատրաստվում եմ մեկնել Դավոս, որից հետո վերադառնում եմ և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հրավերով հունվարի 31-ին պաշտոնական այցով մեկնելու եմ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն»,- այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտնել է ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ: Վարչապետը նաև հավելել է, որ Դավոսի վերադարձին Մոսկվայում է լինելու, որպեսզի այցելի ԵՏՄ-ի հանձնաժողովի կենտրոնակայան․ «ԵԱՏՄ-ում ՀՀ-ն այս տարի նախագահում […]

̰
ՀՀԿ-ն եղել է, կա ու կլինի. Էդուարդ Շարմազանով

22:10 18.01.2019

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց, որ ՀՀԿ առաջնորդ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ոչ միայն մասնակցում, այլև ղեկավարում էր նիստը: «Ինչպես միշտ, փոփոխություն չկա: Համագումարի հարց չի քննարկվել, հերթականը մյուս տարի է, իսկ արտահերթի վերաբերյալ որևէ քննարկում չկա»,- ասաց նա: Շարմազանովը տեղեկացրեց, որ կուսակցության ղեկավար կազմի փոփոխության մասին էլ […]

̰
Այս պառլամենտն առանց իրական ընդդիմության պառլամենտ է. Էդուարդ Շարմազանով

21:41 18.01.2019

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովը, արձագանքելով պետական կառավարման համակարգում կատարվելիք օպտիմալացումների մասին լուրերին, արձագանքեց. «Միևնույն ժամանակ, իրենց մերձավորների համար երկու ավել հանձնաժողով են ստեղծում, իրենց կուսակիցների կամ գործընկերների համար, մեծ տարբերություն չկա: Այս պառլամենտը առանց իրական ընդդիմության պառլամենտ է, սա ոչ միայն ես եմ ասում, այլև ՀՀԿ-ին դեմ գործիչներ: Ես իրական ընդդիմություն համարում եմ այն […]

̰
Պատճառը մեկն է՝ պետական քարոզչություն. Սամվել Մարտիրոսյանը՝ Facebook-ում ռուսական ԶԼՄ-ների օգտահաշիվների փակման մասին

21:20 18.01.2019

Facebook ընկերությունը հայտարարել է, որ փակել է մոտ 400 էջ և օգտատերերի հաշիվներ, որոնք առնչվում են ռուսական պետական «Սպուտնիկ» լրատվամիջոցի հետ:  Ընկերությունն իր տարածած հայտարարության մեջ ներկայացնում է երկու իրար հակասող պնդումներ, թե ինչու են արգելափակվել էջերը: Մի դեպքում՝ Facebook-ը նշում է, որ լրատվամիջոցը ցուցաբերում է ոչ սովորական վարքագիծ, մյուս դեպքում՝ լրատվամիջոցը ՆԱՏՕ-ի դեմ քարոզչություն […]

̰
«Պառլամենտում տխո՞ւր ա առանց մեզ». Շարմազանովը` լրագրողներին

20:40 18.01.2019

ՀՀԿ ԳՄ այսօրվա նիստի ավարտից հետո ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովը, տեսնելով հավաքված լրագրողների բազմությունը, նշեց. «Պառլամենտում տխո՞ւր ա առանց մեզ»: Նա նշեց, որ նիստում որևէ արտառոց բան չի կատարվել, սովորականի պես քննարկել են ներկուսակցական խնդիրներ, կազմակերպչական հարցեր: «Տեղյակ եք, որ կուսակցությունն այլևս ընդդիմություն է, մենք ունենք մեր ներկուսակցական խնդիրները, արտառոց որևէ բան չկա: Կուսակցությունն […]

̰
Հաշվի առնելով ճնշումները դատարանների նկատմամբ՝ շատ լավատեսական լինել չէինք կարող. Քոչարյանի պաշտպանը՝ կալանավորման որոշման մասին

19:50 18.01.2019

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանի համոզմամբ՝ դատարանը հրաժարվել է պաշպանական կողմի ներկայացրած խափանման միջոցը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը քննելուց: Օրբելյանը նման եզրահանգման է եկել՝ հաշվի առնելով, որ և՛ իրենց միջնորդությունը, և՛ Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը միասին է քննվել: Օրբելյանի խոսքերով՝ պաշտպանական խումբը դեռ նոր միջնորդություն չի ներկայացնի: «Թիմով քննարկելուց հետո, եկող շաբաթվա […]

̰
Ոստիկանները հայտնաբերել են պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող կանանց

19:31 18.01.2019

Մարմնավաճառության նախականխման նպատակով, ոստիկանությունը պարբերաբար ստուգայցեր է անցկացնում մարմնավաճառների հնարավոր հավաքատեղիներում։ Հունվարի լույս 18-ի գիշերը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ենթակա բաժինների աշխատակիցները, ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի ծառայողների հետ իրականացրած միջոցառման ընթացքում հայտնաբերեցին պոռնկությամբ զբաղվելու մեջ կասկածվող կանանց։ Միջոցառման խնդիրն է՝ արգելել մարմնավաճառներին հավաքատեղիներ ստեղծել։ Այդ վայրերում նրանք ու այցելուները աղմկում են, հայհոյում, վիճում՝ խախտելով հասարակական […]

̰
Թերացման մասին խոսք լինել չի կարող. Նիկոլայ Բաղդասարյանը՝ Սամվել Մայրապետյանի գործով ՄԻԵԴ որոշման մասին

19:08 18.01.2019

«Եվրոպական դատարանը ևս խնդիրը բարձրացրել է, որ անձը կարիք ունի բուժման: Դիմել են միջանկյալ որոշման ստանալու համար: Եվրոպական դատարանն էլ հավանաբար ասել է, թե ապահովեք մարդու բուժման հնարավորությունը, ինչը կարծում եմ, որ մեր պետությունը անպայման կանի, քանի որ դա մարդու սահմանադրական իրավունքն ու պարտականությունն է»,- Սամվել Մայրապետյանի գործով ՄԻԵԴ որոշմանն անդրադառնալով՝ ասել է «Իմ քայլը» […]

̰
Մեղադրանք առաջադրելու պարագայում նույնպես անձը իրավունք ունի երկրից դուրս գալ. Բաղդասարյանը՝ Արամ Հարությունյանի մասին

18:16 18.01.2019

«Լրատվամիջոցներում հաճախ են ասում, թե ինչի չկանխվեց այս կամ այն անձի փախուստը Հայաստանից, ինչի միանգամից մեղադրանք չի առաջադրվել: Ես ձեզ կարճ ներկայացնեմ, որ եթե այսօր ինձ օրինակ՝ մեղադրանք առաջադրեն, ապա ես ազատ եմ վաղը ինչ-որ այլ պետություն մեկնել: Քրեական դատավարության օրենսգրքով որևէ պետությունում որևէ պաշտոնատար ոչինչ չի կարող անել, միայն կարող է պատասխանել լրագրողին, որ […]

̰
Եթե զինվորները չծուլանան, ծնողը ներքնաշոր ուղարկելու կարիք չի ունենա. հրամանատար

17:59 18.01.2019

«Ներքնաշորերի, համազգեստի որակի մեծ փոփոխություն է տեղի ունեցել: Զինվորներին մատակարարվում է ավելի լավ որակի ու բարձր գնի հագուստ»,- հունվարի 18-ին` լրագրողների հետ զրույցում, ասաց ԶՈՒ կենտրոնական իրային բազայի հրամանատար Վարդան Մարտիրոսյանը: Փոփոխությունը տեղի է ունեցել նախորդ տարվա վերջին եռամսյակից սկսած, և այս տարի արդեն լիարժեք բաժանվել է զինծառայողներին: Անդրավարտիքներն ու շապիկները բամբակյա են: Վարտիքներն այլևս […]

̰
Մեղր, խոզի ճարպ, սխտոր, կարտոֆիլ. զինծառայողների սննդակարգը հագեցվել է

17:37 18.01.2019

Այսօր՝ հունվարի 18-ին, լրագրողների համար շրջայց է կազմակերպվել Հայաստանի Զինված ուժերի կենտրոնական պարենային բազա: Լրագրողներին ներկայացվել է զինծառայողների համար նախատեսված սնունդն ու դրանց պահպանման պայմանները: «Պարենային բազայում կա նոր սառնարանային տնտեսություն, ծավալները մեծացվել են, ինչը հնարավորություն է տալիս շուտ փչացող սննդամթերքը պահապանել համապատասխան ջերմախոնավային պայմաններում: Մատակարարումներից հետո սահմանված կարգով առաքվում են տարածքային բազաներ և կենտրոնացված […]

̰
Թալիշում զոհված Կարեն Դանիելյանի նորածին եղբայրները ծնողներին կյանքի նոր իմաստ են տվել

17:28 18.01.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS.am-ը, 2017 թվականի մայիսի 20-ին Թալիշում զոհված Կարեն Դանիելյանի մայրը՝ 40-ամյա Թինա Թորոսյանը, երեկ լույս աշխարհ է բերել երկվորյակ տղաների։ Փոքրիկները կանխածին են, 35 շաբաթական և ծնվել են բնական ճանապարհով: SHANTNEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ ներկայումս նորածինները գտնվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, նրանց վիճակը, բժիշկների գնահատմամբ, լավ է։ Առաջին փոքրիկը ծնվել […]

̰
Մարդու կալանքի շարունակականության համար հիմքեր են պետք, որոնք չկան. Մանվել Գրիգորյանի պաշտպան

16:48 18.01.2019

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին կալանքից ազատելու դեմ Գլխավոր դատախազության բողոքի քննության որոշումը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը կհրապարակի հունվարի 22-ին։ «Որոշումը կհրապարակվի հունվարի 22-ին՝ ժամը 13։30-ին»,- ասաց գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության ղեկավար Վահագն Մուրադյանը։ Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանն էլ տեղեկացրեց, որ […]

̰
Առաջնորդվեք ոչ թե սեփական, այլ պետության ամբիցիայով. Սոֆիա Հովսեփյանի հորդորն Անի Սամսոնյանին

15:29 18.01.2019

Այսօր խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆիա Հովսեփյանը, ամբիոնին մոտենալով, ասել է, որ ցանկանում է խոսել, թե ինչու է կարևոր, որ Մանե Թանդիլյանը լինի ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ «Մանե Թանդիլյանին ճանաչում եմ 2013-2014 թվականների ժամանակահատվածից, «Դեմ եմ» շարժումից, երբ բարձր պրոֆեսիոնալիզմով կանգնած էր յուրաքանչյուրի կողքին: Այնուհետև արդեն «Ելք» դաշինքի շրջանակներում, […]

̰
Ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանի հարազատները ցույց են արել կառավարության շենքի դիմաց

15:24 18.01.2019

Քիչ առաջ կառավարության շենքի դիմաց ցմահ դատապարտյալ Արմեն Տեր-Սահակյանի հարազատներն ու ընկերները բողոքի ցույց էին կազմակերպել: Նրանց պաստառների վրա գրված էր «Արդար դատավճիռ Արմեն Տեր-Սահակյանին»: Լրագրողների հետ զրույցում հարազատները նշեցին, որ իրենք ընդամենը ուզում են, որ դատապարտյալին հնարավորություն տրվի իր թոռների հետ ծերությունը վայելել: «Մենք չենք ուզում, որ վարչապետը դատարանին զանգի կամ միջնորդի: Մենք զուտ […]

̰
Արամ Հարությունյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը. պաշտպան

15:16 18.01.2019

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն այսօր որոշել է բավարարել ՀՔԾ-ի միջնորդությունը և կալանավորել բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Արամ Հարությունյանի պաշտպան Կարեն Հակոբյանը: «Հիմքերի վերաբերյալ տեղեկություն չունեմ, որովհետև նոր եմ ստացել որոշումը: Օրենքով նախատեսված է 2 ամիս ժամկետով»,- ասաց Հակոբյանը: Պաշտպանը հիշեցրեց, որ […]

̰
Արարատ Միրզոյանը հավանական համարեց, որ «Կառավարության կառուցվածքի վերաբերյալ» նախագիծը ներկայացվի ԱԺ առաջին նստաշրջանում

14:57 18.01.2019

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 18-ին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ խորհրդարանում քննարկման առարկա դարձած խնդրին, որ ԱԱԾ-ն, ոստիկանությունն ու ՊԵԿ-ը պիտի նախարարություններ դառնան, լինեն նաև խորհրդարանի վերահսկողության տակ: Միրզոյանը հարցադրումը երեք բաղադրիչների բաժանեց: Նա նշեց, որ իրենք այն քաղաքական ուժն են, որ իսկապես թափանցիկ է գործում ու հրապարակային, ու երբ ասում են, որ հարցը քննարկումների […]

̰
BACK_TO_TOP