Հիմա ինչո՞ւ կարևոր չէ Սփյուռքի նախարարությունը, որովհետև Դուք էլ նախարար չե՞ք. Մարուքյանը` Մխիթար Հայրապետյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 05 2025
  • $
    385.06
  • RUBLE
    4.80
  • 436.58
WEATHER
+25.09 oC

Հիմա ինչո՞ւ կարևոր չէ Սփյուռքի նախարարությունը, որովհետև Դուք էլ նախարար չե՞ք. Մարուքյանը` Մխիթար Հայրապետյանին

13:14 16.01.2019

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Սփյուռքի նախկին նախարար, «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանին հարց ուղղեց` կապված նախարարությունը կրճատելու որոշման հետ:

«Դուք դիսկոմֆորտ չե՞ք զգում, մոտ 8 ամիս եղել եք Սփյուռքի նախարար, Ձեր հարցազրույցներում, արտերկրյա այցերի ժամանակ շեշտադրել եք, որ կարևոր է նախարարության ու Ձեր` որպես նախարարի, առաքելությունը, հետո գալիս եք խորհրդարան, նախարարությունն ընկնում է կրճատումների տակ: Ո՞նց մենք էս ուղերձը տանք սփյուռքի մեր հայրենակիցներին, հիմա ինչո՞ւ էլ կարևոր չէ նախարարությունը, որովհետև Դուք էլ նախարար չե՞ք»,- հարց ուղղեց նա:

Հայրապետյանը պատասխան հարցով դիմեց Մարուքյանին` հաշվի առնելով, որ նա արձագանքելու հնարավորություն է ունենալու:

«Ո՞վ է ասել, որ կարևոր չէ, մենք բավական ազնիվ ենք եղել մեր ընտրողների առաջ, որովհետև նախընտրական շրջանում դեռ մինչ ընտրությունը` երեք ամիս առաջ, վարչապետ Փաշինյանն իր հրապարակային ելույթներից մեկում խոսեց օպտիմալացման մասին, նշեց, որ նախարարությունների թիվը կրճատվելու է, հարցադրում եղավ Սփյուռքի նախարարության մասով, չբացառեցինք: Երբ կառավարությանը հարցնում ենք` ի՞նչ է հարկավոր, որ արդյունավետ կառավարես պետությունը, կառավարությունն ասում է՝ ահա այսպիսի կառուցվածք, իսկ թե դրա մեջ ինչպես են տեղավորվում ոլորտային գերատեսչությունները, պատասխանատու է կառավարությունը»,- ասաց նա` նշելով, որ այդ քայլի արդյունավետությունը ժամանակը ցույց կտա:

Հայրապետյանն ասաց, որ Սփյուռքի նախարարությունը պահպանելու դեպքում իրեն հարկավոր է տալ սուպերլծակներ, քանի որ, եթե պետք է մնա նույն կարգավիճակով, ինչ եղել է նախկինում` որպես խորհրդանշական ինստիտուտ, ավելի լավ է չլինի:

«Եթե նախարարությունը պետք է լինի բացառապես, որ սփյուռքին մենք հաճոյանանք, ավելի լավ է չլինի, պետք է անկեղծ լինենք Սփյուռքի հետ մեր երկխոսության մեջ»,- ասաց նա` հավելելով, որ Սփյուռքի հետ քաղաքականության գործառույթները, որ ունեցել է նախարարությունը, պահպանվելու են, քանի որ լինելու է առանձին ինստիտուցիոնալ կառույց:

Հայրապետյանը տեղեկացրեց, որ երկու մոդել է քննարկվում` Սփյուռքի կոմիտեի կամ հատուկ հանձնակատարի մեծ գրասենյակի, որտեղ նախարարության լավագույն աշխատակիցներն են ներգրավված լինելու: Նա ընդգծեց` խոսքը ոչ թե լուծարման մասին է, այլ ինստիտուտի փոփոխության:

Մարուքյանը նախ՝ արձագանքեց, որ հարց տվողին հարց տալու ավանդույթ չի եղել, այդուհանդերձ պատասխանեց.

«Ես չասացի, որ ասել եք` Սփյուռքի նախարարությունը կարևոր չէ, բայց կրճատվելու մասին լուրը վատ ուղերձ է, խոսում է այն մասին, որ նախարարությունը կարևոր չէ: Սուպերլծակների մասին` ես Լոս Անջելեսում հանդիպում եմ ունեցել հայ համայնքի հետ, Հայ Առաքելական եկեղեցու թեմի ներկայացուցիչների հետ, նրանք գոհ էին ձեր նախարարությունից, բայց ասեմ հետևյալը, եթե նախարարությունը կրճատում եք, ստեղծում կոմիտե կամ հանձնակատարի գրասենյակ, դա նշանակում է, որ դուք ուղղակի խորհրդարանական վերահսկողության տարածքից դուրս եք բերում նախարարությունը, ուղղակի մենք էլ չենք կարող հարցեր տալ և քաղաքական իմաստով հաշվետվություն պահանջել: Ո՞ւմ է այն ենթարկվելու, դուրս է գալիս, որ մենք նախարարությունը կրճատում ենք, մոտավորապես նույն ֆունկցիաներով բան ենք ստեղծում, որը նախարարություն չէ, սա ևս հաշվի առեք»:

Հայրապետյանը տեղեկացրեց, որ ստեղծվելիք կոմիտեն լինելու է ԱԳՆ ենթակայության տակ, հետևաբար ամեն չորեքշաբթի հնարավորություն են ունենալու հարցերով դիմել ԱԳ նախարարին: Նա տեսակետ հայտնեց, որ քննարկումներ կլինեն: Սփյուռքում առկա մտահոգություններին` բա հիմա ի՞նչ է լինելու, նա պատասխանեց.

«Շատ կարևոր է, որ մենք ապահովենք գործառույթների ժառանգականությունը, երբ գործառույթները շարունակվելու են իրականացվել, մտահոգվելու առիթ չկա, կարևոր է, որ աշխատանքները, որ տարվում են, շարունակվեն իրականացվել»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինձագին հրաժարվել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալում» աշխատելու առաջարկից

19:58 21.05.2025

Ինձագին հրաժարվել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալում» աշխատելու առաջարկից

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին հրաժարվել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալում» աշխատանքի անցնելու առաջարկից, հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։ «Ալ Հիլալի» ներկայացուցիչը մեկնել է Միլան ու հանդիպել Ինձագիի հետ, սակայն նա մերժել է Ռիադը ներկայացնող ակումբը գլխավորելու առաջարկը։ 49-ամյա մասնագետը երջանիկ է «Ինտերում» և կենտրոնացած է «Կոմոյի» դեմ Իտալիայի Ա Սերիայի վերջին` 38-րդ […] ...

Վարչապետն ընդունել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում հավատարմագրված ԵՄ դեսպաններին

19:56 21.05.2025

Վարչապետն ընդունել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում հավատարմագրված ԵՄ դեսպաններին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում հավատարմագրված Եվրոպական միության դեսպաններին, որոնք այցելել են Հայաստան: Վարչապետը ողջունել է դեսպանների այցը և նման ձևաչափով հանդիպումների անցկացումը: Քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների, փոխգործակցության ու հետագա զարգացման, ինչպես նաև ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես, Հայաստանի և Ադրբեջանի […] ...

Ապօրինի ծառահատում կատարած տղամարդը հայտնաբերվել է

19:47 21.05.2025

Ապօրինի ծառահատում կատարած տղամարդը հայտնաբերվել է

Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթը ապօրինի ծառահատման հատկանիշներով էր: Շնողի անտառպետության տարածքից ապօրինի հատել էին հացենի տեսակի ծառեր: Համայնքային ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզել են, որ ապօրինի ծառահատումը կատարել է Շնող գյուղի բնակիչ 56-ամյա տղամարդը: Նա մայիսի 19-ին հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է բաժին, որտեղ խոստովանել է արարքը: Նախաքննությունը շարունակվում է։ […] ...

Տեղեկատվական հանդիպմանը ներկայացվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ծրագրերը

19:40 21.05.2025

Տեղեկատվական հանդիպմանը ներկայացվել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ծրագրերը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ` մայիսի 20-ին տեղի է ունեցել տեղեկատվական հանդիպում տեխնոլոգիական ոլորտում գործունեություն ծավալող և ոլորտով հետաքրքրված մասնագետների և հայրենադարձների հետ: Նախարարության ծրագրերի վարչության պետ Հայկ Ենգիբարյանը, հանդես գալով ողջույնի խոսքով, ներկայացրել է նախարարության տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը միտված ծրագրերն ու օրենսդրական փոփոխությունները, որոնցով պետական աջակցության նոր գործիքակազմ և հարկային արտոնություններ են առաջարկվում […] ...

Բաղրամյանի համայնքային ոստիկանները վարորդի և ուղևորի մոտ թմրանյութ են հայտնաբերել

19:34 21.05.2025

Բաղրամյանի համայնքային ոստիկանները վարորդի և ուղևորի մոտ թմրանյութ են հայտնաբերել

Մայիսի 19-ին Համայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Մյասնիկյան գյուղում ստուգել են «Մերսեդես» մակնիշի մի մեքենա: Մեքենայի ակնհայտ տեսանելի հատվածում նկատել են թմրանյութի նմանվող զանգվածներ։ 40-ամյա վարորդն ու 38-ամյա ուղևորը ձերբակալվել և տեղափոխվել են բաժին։ Վարորդի անձնական խուզարկությամբ հայտնաբերված ծխախոտի տուփերում մոխրացած հետքերով կաթուցիչ և թմրանյութի նմանվող ավելի քան հինգ գրամ […] ...

«Ինտերը» Մխիթարյանին փոխարինող է փնտրում «Բարսելոնայում»

19:24 21.05.2025

«Ինտերը» Մխիթարյանին փոխարինող է փնտրում «Բարսելոնայում»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը կարող է կարիերան շարունակել «Ինտերում», հաղորդում է Mundo Deportivo-ն։ «Ինտերը» 22-ամյա ֆուտբոլիստին դիտարկում է` որպես ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին փոխարինող։ Միլանյան ակումբի ղեկավարներն ու մարզիչները հավանություն են տվել Լոպեսի տարբերակին։ Երիտասարդ ֆուտբոլիստը վերջերս «Բարսելոնայի» կազմում մասնակցել է «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի դիմակայությանը։ Իտալական ակումբի ներկայացուցիչները տպավորված են նրա խաղից։ «Ինտերին» […] ...

BACK_TO_TOP