19:10 18.07.2023
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մամուլի համար հանդես է եկել հայտարարությամբ և պատասխանել է լրագրողների հարցերին․ «Պարո՛ն նախարար, Հարգելի՛ ներկաներ, Նախ, ցանկանում եմ իմ գործընկեր պարոն Շալենբերգին շնորհակալություն հայտնել Վիեննա այցելելու հրավերի և ջերմ ընդունելության համար: Երկու երկրների միջև շփումներն, իմ և իմ գործընկերոջ, իմ թանկագին բարեկամի միջև, բավականին ինտենսիվ են, և այսօր էլ արդյունավետ […]
18:14 18.07.2023
Հուլիսի 18-ին աշխատանքային այցով Վիեննայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ: Հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցի, այնուհետև շարունակվել ընդլայնված ձևաչափով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ: Երկու նախարարները ստորագրել են Հայաստան-ԵՄ ռեադմիսիայի համաձայնագրի՝ Հայաստանի և Ավստրիայի միջև կիրարկման արձանագրությունը: Հանդիպման ավարտին Արարատ Միրզոյանն ու Ալեքսանդր Շալենբերգը […]
18:09 18.07.2023
Հուլիսի 18-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ N զորամաս: Շրջելով զորամասի տարածքում` պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է զորամասի շենք-շինությունների վիճակին, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, հետևել ընթացող պարապմունքներին: Զորամիավորման և զորամասի հրամանատարները նախարարին զեկուցել են կատարված աշխատանքների և առաջիկա անելիքների մասին: Պաշտպանության նախարարը մի շարք հանձնարարականներ է տվել ստորաբաժանումների ղեկավարներին: Այնուհետև նախարար Պապիկյանն առանձնազրույցներ է […]
16:07 18.07.2023
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]
23:00 17.07.2023
Ի՞նչ առանձնահատկություններ ուներ hուլիսի 15-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումը: Ի՞նչ ուշագրավ հայտարարություններ արեց Շառլ Միշելը: Որոնք են հնարավորություններն ու սպառնալիքները: Այս թեմաներին անդրադարձել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը «Հորիզոնին» տված հարցազրույցում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:
18:56 17.07.2023
Կառավարության որոշմամբ 2023 թվականից աորտայի շերտազատման վիրահատությունն անվճար է` պետպատվերով: Տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Աորտայի շերտազատման ժամանակ պացիենտների կեսից ավելին հրաժարվում էին վիրահատությունից, թեև հասկանում էին, որ այն իրենց կյանքը փրկելու միակ ճանապարհն է. հիշում են մասնագետներն ու պարզաբանում. վիրահատությունը բավականին թանկարժեք է, ռիսկայնությունը` շատ մեծ, ժամանակը` սուղ: Առողջապահության նախարարության կյանքեր փրկող այս ծրագրի […]
18:38 17.07.2023
Կոնդի վերակառուցման նախագիծը գործնական փուլ կթևակոխի. համայնքն ու գործադիրը քննարկել են հայեցակարգի մրցույթի երկրորդ փուլի մեկնարկն ու առաջիկա անելիքները: Աշխատանքային հանդիպմանը մասնակցել են նաև կոնդեցիները: Տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ Հայտարարված միջազգային բաց մրցույթի արդյունքներով հաջորդ փուլ է անցել յոթ նախագիծ: Հայեցակարգային առաջարկներն այն պատկերացումներն են, թե ինչպիսին կարող է լինել Կոնդի քաղաքաշինական միջավայրը: Նախագծի իրագործման […]
18:08 17.07.2023
Թուրքիայում անոմալ շոգի պատճառով Արարատ լեռան ձյունը հալվում է, ինչն էլ իր հերթին առաջացրել է հեղեղումներ։ Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս Իգդիր, Աղրըի և Դողուբայազիթ շրջանները հեղեղած ջրի ուժեղ հոսքին խառնվել են քարեր ու բեկորներ։ Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ բնակիչները հալոցքից առաջացած սելավը նկարահանել են իրենց բջջային հեռախոսներով։
17:48 17.07.2023
Հուլիսի 10-ին, ժամը 16.47-ին, ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Հրազդան» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնություն խումբը կանչով մեկնել է Հրազդան-Լեռնանիստ ճանապարհի սկզբնամաս՝ անասնաշուկայի մոտ, որտեղ հայտնաբերվել է տղամարդու դիակ: Ահազանգով մեկնեց նաև օպերատիվ-քննչական խումբը: Դիակն արդեն նեխած էր, ու նաև այդ պատճառով արտաքին զննությամբ բռնության ակնհայտ հետքեր չհայտնաբերվեցին: Նախաձեռնվեց քրեական վարույթ: Առաջին […]
16:56 17.07.2023
Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի ճանապարհահատվածի Արարատ համայնքի տարածքում գտնվող 12,2 կմ հատվածը հիմնանորոգվել է: Ծրագրի նպատակով պետբյուջեից հատկացվել է 1 մլրդ 192,5 մլն դրամ: Ընդհանուր առմամբ, 2018-2022 թվականների ընթացքում Արարատի մարզում հիմնանորոգվել է 94 կմ ճանապարհ: 2023-ի ընթացքում նախատեսվում է մարզում հիմնանորոգել 52 կմ ճանապարհ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ […]
16:14 17.07.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ: Այցի ընթացքում վարչապետը հարգանքի տուրք է մատուցել հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին: «Այսօր այցելել եմ Արարատի մարզ: Հարգանքի տուրք՝ հանուն Հայրենիքի կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակին»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:
18:55 15.07.2023
Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված խորացող հումանիտար ճգնաժամին, երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման աշխատանքներին, տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, Հայաստանի և Ադրբեջանի […]
15:21 15.07.2023
Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եռակողմ ձևաչափով հանդիպումը: Եռակողմ հանդիպումից առաջ հանդիպել էին Նիկոլ Փաշինյանն ու Շառլ Միշելը: Հայաստանի վարչապետը Լեռնային Ղարաբաղի նախագահի խնդրանքով ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելին էր փոխանցել ԼՂ նախագահի նամակը:
15:12 15.07.2023
Հուլիսի 14-ին տեղի է ունեցել ՆԳՆ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2023 թվականի առաջին կիսամյակի օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների ամփոփմանը նվիրված խորհրդակցություն, որը վարել են ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ու ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը։ Մասնակցել են ոստիկանության պետի տեղակալները, կոլեգիայի անդամները, Կենտրոնական ապարատի ստորաբաժանումների, ծառայությունների, Երևանի և մարզային վարչությունների, տարածքային բաժինների պետերը։ […]
20:07 14.07.2023
Ստեփանակերտում տեղի ունեցած համաժողովրդական հանրահավաքի, Արցախից հնչած հայտարարությունների, տեղի ունեցող բանակցությունների և նաև խորհրդարանական աշխատանքների շուրջ հարցերին «Հորիզոն»-ի տաղավարում անդրադարձել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Ըստ իշխող խմբակցության ղեկավարի՝ ՀՀ-ն ուշի-ուշով ոչ միայն հետևում է Արցախի շուրջ ընթացող գործընթացներին, այլև ամենօրյա աշխատանքի կիզակետում է գտնվում Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը և ՀՀ […]
17:33 14.07.2023
Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի ծառայողների մասնակցությամբ հուլիսի 13-ին Աշտարակում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը։ Ներկա են եղել պարեկային ծառայության պետի տեղակալ, գնդապետ Արմեն Մաթևոսյանը և ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ալեքսանդր Հակոբյանը։ Արթուր Խուդինյանը կարևորել է պարեկային ծառայության տեղն ու դերը ոստիկանության […]
19:34 13.07.2023
Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Զինված ուժերի մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկը։ Նախագահը ողջունել է զինծառայողներին և խրախուսական նվերներ հանձնել ծառայության մեջ առավել աչքի ընկած մի խումբ սպաների և զինծառայողների։ «Դուք շատ կարևոր խնդիր եք լուծում։ Դուք այն մարդիկ եք, ովքեր մեր սահմաններն ամուր են պահում՝ Հայաստանի Հանրապետության […]
17:55 12.07.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սուրբ Աթոռի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինիին: Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել Պիետրո Պարոլինի անձնական ներդրումը Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև հարաբերությունների զարգացման գործում: Նախագահը նշել է, որ մեր ժողովրդի համար այս դժվարին ժամանակահատվածում Նորին Վսեմության օրհնությունն ու աջակցությունն իսկապես անհրաժեշտ և գնահատելի են: «Մենք բարձր ենք գնահատում նաև Սուրբ […]
22:05 11.07.2023
Վիլնյուսում շարունակվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի առաջին իսկ օրը Թուրքիայի նախագահը անակնկալ մատուցեց: Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստակամություն հայտնեց բավարարել դաշինքին անդամակցելու Շվեդիայի դիմումը: «Սա պատմական օր է»,- այդ կապակցությամբ ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Գործնականում ինչո՞ւ Էրդողանը համաձայնեց չկիրառել վետո: Ինչի՞ շնորհիվ հաջողվեց գործարք կնքել: Ինչպե՞ս այս զարգացումները կազդեն Հայաստանի վրա: Ամբողջական զրույցը՝ տեսանյութում:
19:17 10.07.2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ծաղկաձորում ծանոթացել է սպորտբազայից մինչև Սևանի մայրուղի ձգվող 5,4 կմ երկարությամբ ճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքին: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել է շուրջ 1,2 մլրդ դրամ: Շինաշխատանքները կավարտվեն առաջիկա մեկ ամսվա ընթացքում»,-գրել է վարչապետը:
17:49 10.07.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Բյուրեղավան համայնքի սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգված պոլիկլինիկա, ծանոթացել իրականացված աշխատանքներին ու ստեղծված պայմաններին: Այս մասին վարչապետը գրել է ֆեյսբուքյան իր էջում: «Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 112 մլն դրամ, որից 34 մլն-ը հատկացվել է ՀՀ պետբյուջեից, իսկ մյուս մասը՝ համայնքի կողմից: Բյուրեղավանում հարգանքի տուրք մատուցեցի նաև հանուն Հայրենիքի կյանքը զոհած հերոսի […]
17:04 10.07.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հայաստանում Եգիպտոսի դեսպան Սերենադ Գամիլին: Ողջունելով հյուրին՝ նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին և ի դեմս նրա՝ Եգիպտոսի բարեկամ ժողովրդին գալիք ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա առթիվ և մաղթել շարունակական զարգացում ու բարգավաճում: «Խնդրում եմ իմ ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցել նաև հարգարժան նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին»,- ասել է […]
16:39 10.07.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում այցելել է Արտավազի ջրերի գործարան: «Այցելեցի Կոտայքի մարզի Արտավազ բնակավայրի ջրերի գործարան. ծանոթացա վերջինիս գործունեությանն ու իրականացված ներդրումներին: 2020թ.-ի աշնանը գործարկված գործարանում ներդրումների ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 25 մլն եվրո։ Ստեղծվել է 80 աշխատատեղ: Նախատեսվում է առաջիկայում աշխատատեղերի թիվն ավելացնել»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է […]
16:07 10.07.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ: «Հրազդան քաղաքում ծանոթացա Քաղաքացիների սպասարկման գրասենյակի գործունեությանն ու մատուցվող ծառայություններին: Հաջորդիվ ծանոթացա Հրազդանի մուտքի ավտոճանապարհի 1,7 կմ հատվածի հիմնանորոգման, մայթերի և ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 771 մլն դրամ: Միջոցները տրամադրվել են ՀՀ պետբյուջեից, իսկ շինաշխատանքները կավարտվեն առաջիկա ամիսներին: Հրազդանում ընթացքի […]
15:17 08.07.2023
Երևանի քաղաքապետարանը շարունակում է թարմացնել մայրաքաղաքի տրանսպորտային պարկը: Այսօր երթուղի է դուրս եկել 15 նոր տրոլեյբուս, որոնք ձեռք են բերվել քաղաքապետարանի միջոցներով: Եվս 15 տրոլեյբուս էլ մինչև տարեվերջ ձեռք կբերվի ՀՀ կառավարության աջակցությամբ։ Հին տրոլեյբուսներից 31-ը կշարունակի սպասարկել 3 երթուղիներում, իսկ 15 նորերը՝ բացառապես 2 երթուղիներում, մինչև նոր խմբաքանակի մատակարարումը: Նոր տրոյլեբուսի առաջին ուղևորների թվում […]