TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+12.43 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

̰
Նախարար Միրզոյանը Իրանի նախագահին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

19:44 24.07.2023

Հուլիսի 24-ին Թեհրանում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին ընդունել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին: Գոհունակությամբ արձանագրվել է, որ երկու բարեկամ և հարևան երկրների միջև ձևավորվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն՝ հիմնված փոխադարձ հարգանքի և երկու ժողովուրդների հազարամյա եղբայրության վրա: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական բազմաոլորտ համագործակցությանն առնչվող հարցեր: Մտքեր են փոխանակվել երկկողմ հավակնոտ օրակարգը […]

̰
Բարձր ենք գնահատում հարևան և բարեկամ Իրանի սկզբունքային և հստակ դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության և ենթադրվող ենթակառուցվածքների նկատմամբ ինքնիշխանության վերաբերյալ. Արարատ Միրզոյան

18:58 24.07.2023

Հուլիսի 24-ին Թեհրանում կայացել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի առանձնազրույցը և երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը: Հաջորդիվ երկու նախարարները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով: Ստորև ներկայացնում ենք Արարատ Միրզոյանի հայտարարության ամբողջական տեքստը։ «Մեծարգո՛ պարոն Հոսեյն Ամիր Աբդոլլահիան, հարգելի՛ գործընկերներ, տիկնա՛յք և պարոնա՛յք, Շնորհակալություն եմ […]

̰
Վենետիկի հայկական շունչը

17:55 24.07.2023

Հեքիաթային և ռոմանտիկ այս քաղաքը հայտնի է իր տարբերվող կենցաղով, հրաշալի շինություններով, նեղլիկ փողոցնեով ու յուրահատուկ նավակներով, որոնք գոնդոլներ են անվանում: Այն երկրագնդի քիչ քաղաքներից մեկն է, որտեղ ավտոմեքենաների և ավտոբուսների փոխարեն տրանսպորտային միջոցը նավակներն են: Քաղաքն ունի 118 կղզի, որոնցով ձգվում է շուրջ 400 կամուրջ: Ամեն մարդ գոնե մեկ անգամ պետք է լինի այստեղ, […]

̰
Աֆրիկայի ու Մերձավոր Արևելքի եվրոպական կորպորատիվ խորհրդի գագաթնաժողովին ՀՀ նախագահն իր ելույթում ներկայացրել է Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը

17:07 24.07.2023

Իտալիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Աֆրիկայի ու Մերձավոր Արևելքի եվրոպական կորպորատիվ խորհրդի (ECAM Council) գագաթնաժողովին: ECAM-ի ամենամյա բազմակողմ գագաթնաժողովի նպատակն է՝ համախմբել քաղաքական և մասնագիտական ոլորտների տարբեր առաջնորդների՝ կառուցողական վերլուծության, մտքերի փոխանակման և տարբեր մարտահրավերների դիմագրավման ուղիներ գտնելու համար: Գագաթնաժողովը կազմակերպվել է Իտալիայում տեղակայված Ամբրոզետտի ուղեղային կենտրոնի հետ […]

̰
Եվրոպայի առաջնությունում հաղթանակ է տարել նաև Հայկ Ղահրամանյանը

22:57 23.07.2023

Եվրոպայի առաջնությունում գեղեցիկ հաղթանակ տոնեց նաև մեր հավաքականի ամենաբարձրահասակ մարզիկը` 80 կգ քաշային Հայկ Ղահրամանյանը։ Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից: Բուլղարացի Ստոյան Պետրովի հետ մենամարտում մեր մարզիկը շատ լավ օգտագործեց իր ֆիզիկական տվյալներն ու մի քանի անգամ գերազանցեց մրցակցին։ 3-րդ ռաունդում Ղահրամանյանը նաև նոկդաունի ենթարկեց բուլղարացի բռնցքամարտիկին:

̰
Եվրոպայի պատանիների առաջնությունում հաղթանակով է մեկնարկել նաև Ալբերտ Հարությունյանը

21:38 23.07.2023

Եվրոպայի պատանիների առաջնությունում հաղթանակով է մեկնարկում նաև 75 կգ քաշային Ալբերտ Հարությունյանը։ Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից: «Մեր մարզիկի մրցակիցը իսպանացի Կարբոնել Բոնդանոն էր, որը ավելի բարձրահասակ էր ու շատ անհարմար մրցակից էր։ Այդուհանդերձ Հարությունյանը գրագետ մարտավարությամբ կարողացավ չեզոքացնել մրցակցի ֆիզիկական տվյալներն ու գեղեցիկ հաղթանակ տոնեց»։

̰
Վարչապետը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցել սպարապետ Վազգեն Սարգսյանի և զորավար Անդրանիկի հիշատակին

19:08 23.07.2023

Երկրապահ կամավորականների միության 30-ամյակի առթիվ Եռաբլուրում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցել սպարապետ Վազգեն Սարգսյանի և զորավար Անդրանիկ Օզանյանի հիշատակին:

̰
Վազգեն Սարգսյանի անունից պիտի չվախենանք ասել` Հայրենիքը Պետությունն է և Պետությունը Հայրենիքն է. Նիկոլ Փաշինյան

18:53 23.07.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Երկրապահ կամավորականների միության ստեղծման 30-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը: «Վազգեն Սարգսյանի անունից պիտի չվախենանք ասել` Հայրենիքը Պետությունն է և Պետությունը Հայրենիքն է։ Շնորհավորում եմ բոլորին Երկրապահ կամավորականների միության 30-րդ տարեդարձի առիթով»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը:

̰
Թաթարստանում երեխան օդամղիչ հրացանով կրակել է դոմոֆոնի տեսախցիկին

14:46 23.07.2023

Թաթարստանում փնտրում են դպրոցականի ծնողներին, ով զվարճանալու համար օդամղիչ հրացանով կրակել է բարձրահարկ շենքի մուտքի «խելացի» դոմոֆոնի տեսախցիկի վրա և անհետացել։ Միջադեպը ֆիքսվել է տեսախցիկի կողմից, որը սոցիալական ցանցերում տեղադրել են շենքի բնակիչները։ Տեսանյութի կադրերում երևում է, թե ինչպես է մոտ 12 տարեկան տղան դժվարությամբ հրացանը լիցքավորում, մոտենում դոմոֆոնի տեսախցիկին, կրակում դրա վրա և հանգիստ […]

̰
Տոմսկում բարձրահարկ շենքի պատուհանից երեխան օդամղիչ հրացանից կրակել է անցորդների ուղղությամբ

11:12 23.07.2023

Սարդ-մարդու դիմակով տղան Տոմսկի բարձրահարկ շենքի պատուհանից կրակել է մանկասայլակներով անցորդների, տարեց մարդկանց ու կենդանիների վրա։ Այս մասին հաղորդում է «Регион 70.Томск» Telegram ալիքը։ Միջադեպը նկարահանել է տեղի բնակչուհին. նա շան հետ զբոսնելիս է եղել, երբ պլաստիկ գնդակը դիպել է կենդանու կողքին։ Չորրորդ հարկի բաց պատուհանում նա նկատել է փոքրիկ երեխայի, ով կրակում է անցորդների […]

̰
«ԿՅԱՆՔԻ ՈՒՂԻՆԵՐՈՎ». ինչի՞ մասին է լինելու «Շանթ»-ի նոր հաղորդաշարը

20:07 22.07.2023

«Կյանքի ուղիներով». նոր հաղորդաշար, որը «Շանթ» հեռուստաընկերությամբ եթեր կհեռարձակվի շատ շուտով: Այն ներկայացնում է  ճանապարհ անցած մարդկանց անցյալը, ներկան ու նաև ապագայի մասին խոհերը: Հաղորդաշարի հեղինակը «Հորիզոն» լրատվականի լրագրող-հաղորդավար Վահագն Հակոբյանն է:   «Կյանքի ուղիներով» հաղորդաշարի հերոսները կինոյի, արվեստի, քաղաքականության, սպորտի, գիտության ոլորտի գործիչներ են, բեմերից, ամբիոններից ու էկրաններից հայտնի դեմքեր, իսկ բեմերից ու էկրաններից […]

̰
Մխիթարյանի գոլն ու «Ինտերի» ոչ ֆուտբոլային հաշվով հաղթանակը

18:58 22.07.2023

Իտալիայի գավաթակիր Միլանի «Ինտերն» ընկերական խաղում մրցել է իտալական երրորդ դիվիզիոնը ներկայացնող «Պերգոլետեսեի» հետ և հաղթել 10-0 հաշվով: Պոկերի հեղինակ է դարձել Լաուտարո Մարտինեսը, մեկական անգամ աչքի են ընկել Հենրիխ Մխիթարյանը, Հական Չալհանօղլուն, Դենզել Դյումֆրիսը, Խոակին Կորեան, Ալեսանդրո Բաստոնին և Սեբաստիանո Էսպոսիտոն: «Ինտերն» Ա Սերիայի 2023/24 մրցաշրջանում կմեկնարկի «Մոնցայի» դեմ տնային խաղով, որը կկայանա օգոստոսի […]

̰
Արարատ Միրզոյանն ընդունել է Իրանի նորանշանակ դեսպանին

13:57 22.07.2023

Հուլիսի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Մեհդի Սոբհանիին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ Նախարար Միրզոյանը շնորհավորել է Մեհդի Սոբհանիին՝ պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ նորանշանակ դեսպանն իր գործունեությամբ կարևոր ներդրում կունենա երկու բարեկամ և հարևան երկրների միջև հարաբերությունների առավել զարգացման հարցում: Նորանշանակ դեսպանը շնորհակալություն […]

̰
Ամփոփվել են ՆԳՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչությունում մեթոդական, մասնագիտական օգնության ցուցաբերման և համալիր ստուգումների արդյունքները

19:22 21.07.2023

Այսօր ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Ե. Կարապետյանի գլխավորած աշխատանքային խումբն ամփոփեց Լոռու մարզային փրկարարական վարչությունում և ենթակա ստորաբաժանումներում անցկացված մեթոդական, մասնագիտական օգնության ցուցաբերման և համալիր ստուգումների արդյունքները։ Աշխատանքները մեկնարկել էին հուլիսի 18-ին մարզային փրկարարական վարչության տարածքում շարային ստուգատեսի անցկացումով և շարունակվեցին Վանաձորի, Գուգարքի, Սպիտակի, Թումանյանի, Ստեփանավանի և Տաշիրի հրշեջ-փրկարարական ջոկատներում: Նշված […]

̰
Էրդողանը կոչ է անում հարգել ազգերի ինքնորոշման սկզբունքը, բայց ոչ՝ Արցախի դեպքում

19:16 21.07.2023

Թուրքիայի նախագահը վերջին մեկ ամսվա ընթացքում արդեն երկրորդ անգամ այցելում է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետություն: Այնտեղից Էրդողանը դիմել է Միավորված ազգերի կազմակերպությանը՝ կոչ անելով հաշտվել Կիպրոսում երկու առանձին պետությունների գոյության փաստի հետ ու ճանաչել թուրքերի ինքնորոշվելու իրավունքը: Արդյո՞ք երկակի ստանդարտներ չի կիրառում Էրդողանը՝ պաշտպանելով այս անգամ ազգերի ինքնորոշման սկզբունքը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է […]

̰ ̰
Շան հարձակումից տուժած 8-ամյա տղայի վիճակը գնահատվում է ծանր կայուն` դրական դինամիկայով

17:45 21.07.2023

Շան հարձակումից տուժած 8-ամյա տղան շարունակում է ստանալ անհրաժեշտ բուժում, վիճակը գնահատվում է ծանր կայուն` դրական դինամիկայով: Այս մասին տեղեկացնում են Սպիտակի ԲԿ-ից: Հիշեցնենք՝ երեկ Սպիտակի թաղամասերից մեկում ​շունը հարձակվել էր 8-ամյա երեխայի վրա և պատճառել ​ մարմնական բազմաթիվ վնասվածքներ։ Մասնավորապես՝ դեմքի, գլխի և պարանոցի շրջանում, սուր արյունահոսությամբ, հեմոռագիկ շոկով։ Երեխան հիվանդանոց էր ընդունվել լաթաձև […]

̰
Միջազգային հանրությունն ընդհանուր առմամբ և ԵԱՀԿ-ն մասնավորապես չեն կարող լռել, քանզի վտանգված է 120 հազար մարդու կյանք. ԱԳ նախարարի ելույթը՝ ԵԱՀԿ հատուկ մշտական խորհրդի նիստին

19:44 20.07.2023

Հուլիսի 20-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վիեննայում մասնակցել է Հայաստանի պահանջով հրավիրված՝ ԵԱՀԿ հատուկ մշտական խորհրդի նիստին։ Մինչև նիստի մեկնարկը նախարար Միրզոյանը կարճ հանդիպում է ունեցել ԵԱՀԿ մշտական խորհրդում նախագահող Իգոր Դյունդևի հետ։ Նիստում նախարար Միրզոյանը հանդես է եկել ելույթով, որն ամբողջությամբ ներկայացված է ստորև։ Ելույթ են ունեցել նաև ԵՄ և տասն այլ […]

̰
Ի՞նչ է գրել Ադրբեջանի բնապահպանության նախարարն իր հայ գործընկերոջն ուղղված պաշտոնական նամակում

19:30 20.07.2023

Մամուլում այսօր լուրեր շրջանառվեցին, որ Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարը ՀՀ շրջակա միջավայրի նախարարին ուղղված գրությամբ պահանջել է դադարեցնել Երասխի խոշոր մետաղաձուլական գործարանի կառուցումը: Ի պատասխան այդ լուրերի Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացրել են, որ ի դեմս նախարար Հակոբ Սիմիդյանի, պաշտոնապես որևէ գրություն նա չի ստացել։ Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ըստ Բաքվի […]

̰
Տրոլեյբուսային նոր երթուղիները կին վարորդներ կունենան

18:17 20.07.2023

Տրոլեյբուսային նոր երթուղիները կին վարորդներ կունենան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Կարևոր և ոգևորող է այն, որ կանանց ներգրավվածությունը Երևանում մեծանում ու նկատելի է դառնում հասարակական ևս մեկ ոլորտում։ Անժելայի օրինակին հետևում են նաև այլ կանայք, ովքեր շուտով կստանան տրոլեյբուս վարելու իրենց վարորդական իրավունքները»,-գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
̰
Դեպի Արցախ մարդասիրական օդային միջանցք բացելը օրվա հրամայական է դառնում

22:07 19.07.2023

Սոցցանցերում շարունակում են լուրեր տարածվել այն մասին, թե իբր Աղդամից Ասկերան տանող ճանապարհով Արցախ մարդասիրական օգնություն է տեղափոխվում Ադրբեջանից Կարմիր Խաչի ներկայացուցիչների ուղեկցությամբ: Արցախի ՆԳ նախարարությունը կտրականապես հերքել է այդ լուրերը: Այս պարագայում հատկապես կարևորվում է օդային հումանիտար միջանցքի ստեղծումը: Թեման վերլուծել է Արտյոմ Երկանյանը: Ամբողջական վերլուծությունը՝ տեսանյութում:

̰
Ակադեմիական քաղաք. կրթության կազմակերպման նոր միջավայրը. ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հարցազրույցը

20:35 19.07.2023

Ակադեմիական քաղաքի հայեցակարգի նախագիծը նախորդ շաբաթ քննարկվեց կառավարությունում: Սա կրթության զարգացման գործընթացի մի հատվածն է: Այն ներառում է բազմաթիվ այլ շերտեր: Այս և այլ հարցերի է անդրադարձել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը «Հորիզոնին» տված հարցազրույցում: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

̰
Երևանում տեղադրված կանգնակները հեռացվում են, տնտեսվարողները՝ տուգանվում

19:51 19.07.2023

Ստվարաթղթե ու փայտե արկղեր, մետաղական ու պլաստմասե արգելանշաններ. ավտոկայանատեղիների հատվածում տեղադրված կանգնակները խոչընդոտում են երթևեկությունն ու կայանումը: «Ճանապարհի երթևեկելի հատվածում օրենքն արգելում է կանգնակ տեղադրել: Չկա նման վայր կամ տեղ, որտեղ թույլատրվում է կանգնակ դնել: Դրանք, իհարկե, տարբեր պատճառներով են տեղադրվում՝ գումար շորթելու, հատկացված ծառայողական կայանատեղի այլ մարդկանց մուտքը չթույլատրելու համար»,-ասում է Երևանի քաղաքապետարանի հասարակական […]

̰
ՆԳՆ ՓԾ տնօրենը և Լիտվայի ՆԳՆ պատվիրակությունը քննարկել են համագործակցության ուղղությունները

19:43 19.07.2023

Հուլիսի 19-ին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանն ընդունել է Լիտվայի ՆԳՆ պատվիրակությանը՝ ոստիկանության գլխավոր կոմիսար, գեներալ Ռենատաս Պոժելայի գլխավորությամբ։ Հանդիպմանը ներկա են նաև Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասը և Ծառայության տնօրենի տեղակալները։ Կամո Ցուցուլյանը ողջունել է հյուրերին և կարևորել երկկողմ փոխգործակցությունը։ Ծառայության տնօրենը ընդգծել է Եվրամիության «Աջակցություն ՀՀ […]

̰
Վարչապետը հյուրընկալել է 44-օրյա պետարազմի հետևանքով հաշմանդամության կարգ ստացած Արամ Արզումանյանին

19:19 19.07.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է 44-օրյա պատերազմի հետևանքով հաշմանդամության կարգ ստացած Արամ Արզումանյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը: Արամի ծնողներին վարչապետը հանդիպել էր հուլիսի 17-ին՝ Արտաշատում, ովքեր բարձրացրել էին Արամ Արզումանյանի հաշմանդամության կարգը 1-ից 2-րդ տեղափոխելու հետ կապված հարց: Նիկոլ Փաշինյանը լսել է Արամ Արզումանյանին, պատասխանել նրա հարցերին, […]

̰
«Բավարիան» 27-0 հաշվով հաղթել է սիրողական ակումբին

18:14 19.07.2023

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» 27-0 հաշվով հաղթել է «Ռոտախ-Էգերն» սիրողական ակումբին։ Առաջին կեսում «Բավարիան» խփել է 18 գոլ, իսկ երկրորդում՝ 9: Հնգական անգամ աչքի են ընկել Ջամալ Մուսիալան, Մատիս Տելը և Մարսել Զաբիտցերը, իսկ Սերժ Գնաբրին գրանցել է հեթ-տրիկ: Մեկական անգամ աչքի են ընկել Ալֆոնսո Դևիսը, Կոնրադ Լայմերը, Նուսաիր Մազրաուին, Դայո Ուպամեկանոն, Լերոյ Սանեն, Սադիո […]

̰ ̰
Ինչո՞ւ է Եվրախորհրդարանը կրկին բարձրացնում Թուրքիայի առջև Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցը

21:38 18.07.2023

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Թուրքիայի վերաբերյալ 2022 թվական զեկույցը, որում  հանձնաժողովն աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ ի շահ հաշտեցման և տարածաշրջանային խաղաղության: Զեկույցում եւս մեկ անգամ կոչ է արվում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը ՝ թուրք և հայ ժողովուրդների միջև իրական հաշտեցման ճանապարհ հարթելու համար։ Թուրքիային կոչ է արվում նաև ամբողջությամբ […]

̰
BACK_TO_TOP