14:05 08.07.2023
ՀՀ ազգային անվտանգության ծառայության իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ տելեգրամյան մի շարք ալիքներում տեղադրված են հայտարարություններ՝ օտարերկրյա քաղաքացիների անձնագրեր, սոցիալական քարտեր, վարորդական իրավունքի վկայականներ, ԱՄՆ և Եվրոպայի մուտքի վիզաներ պատրաստելու վերաբերյալ: Մասնավորապես՝ «ArmSecretShop» տելեգրամյան ալիքում տեղադրված է հայտարարություն այն մասին, որ ալիքի վարողը 4000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց առաջարկում է պատրաստել և տրամադրել 10 […]
19:52 07.07.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում նախ առանձնազրույց է ունեցել իր գործընկեր Իրակլի Ղարիբաշվիլիի հետ, այնուհետեւ բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմերով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ վարչապետը։
19:06 07.07.2023
Հուլիսի 7-ին լրանում է Պարեկային ծառայության ստեղծման երկու տարին, ինչի կապակցությամբ պարեկային ծառայություն էին այցելել Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, նախարարի տեղակալներն ու ոստիկանության ղեկավար կազմը։ Շնորհավորելով պարեկներին ծառայության կազմավորման օրվա կապակցությամբ՝ Վահե Ղազարյանը բարձր գնահատեց նրանց ծառայությունը, որն ուղղված է հանցավորության դեմ պայքարին, ճանապարհային երթևեկության կարգավորմանն ու հասարակական անվտանգության ապահովմանը: Նա նաև փաստեց, որ […]
18:36 07.07.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բահրեյնի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նասեր Մուհամմադ Յուսուֆ Ալ-Բելուշին (նստավայրը՝ ք. Հռոմ) Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելության իրականացման գործում: «Վստահ եմ, որ Ձեր բազմամյա փորձը կօգտագործեք ի նպաստ մեր երկու երկրների հարաբերությունների զարգացման: Մենք դիվանագիտական հարաբերություններ […]
18:21 07.07.2023
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող վարույթի շրջանակներում, ՀՀ ԱԱԾ ռազմական հակահետախուզության գլխավոր վարչության հետ համագործակցությամբ, բացահայտվել է պարտադիր զինվորական ծառայության հայտարարված զորակոչից, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դիմաց, փաստաթուղթ կեղծելու եղանակով, զորակոչիկներին տարկետում տրամադրելու առերևույթ հանցագործություններ կատարած հանցավոր խումբ։ Քննչական խմբի անդամների և ռազմական հակահետախուզության գլխավոր վարչության […]
18:12 07.07.2023
Հուլիսի 7-ին Ներքին գործերի նախարարությունում ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի կազմավորման 2-րդ տարեդարձի կապակցությամբ կայացել է պարգևատրման հանդիսավոր արարողություն։ Ներկա են եղել ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, Օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Արայիկ Առաքելյանը, մայրաքաղաքի և մարզերի օպերատիվ կառավարման կենտրոնների ղեկավարներն ու աշխատակիցներ։ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, շնորհավորելով ներկաներին, բարձր […]
17:46 07.07.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի շրջանավարտների ավարտական դիպլոմների հանձնման հանդիսավոր միջոցառմանը: Նախագահը շնորհավորել է ԲՈՒՀ-ի շրջանավարտներին և հաջողություններ մաղթել հետագա ուսման և աշխատանքային գործունեության մեջ: Իր խոսքում Վահագն Խաչատուրյանը մասնավորապես ասել է. «Կյանքում ամենակարևորը, որ գնահատվում է մարդկանց մեջ գիտելիքն ու պրոֆեսիոնալիզմն է: Ամեն օր, ամեն վայրկյան մենք, անկախ տարիքից, […]
17:32 06.07.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլայը: Ողջունելով դեսպանին՝ նախագահը նշել է. «Մեկ անգամ ևս շնորհավորում եմ և մաղթում հաջողություններ Ձեր աշխատանքային գործունեության ընթացքում: Վստահ եմ, որ Ձեր նշանակումը նոր շունչ կհաղորդի մեր հարաբերություններին և նոր գաղափարների իրականացման հնարավորություն կտա»: Դեսպան […]
17:24 06.07.2023
Հայաստանն Արդարադատության միջազգային դատարանին առաջիկա շաբաթվա ընթացքում կներկայացնի լրացուցիչ ապացույցներ` Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետ և բետոնե պատնեշներ տեղադրելու և դրա հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի վերաբերյալ։ Այս մասին Հայաստան-Արցախ հեռուստակամուրջի ընթացքում հայտնել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ Մանրամասները՝ տեսանյութում:
21:00 05.07.2023
Հայաստանի Հանրապետության սահմանագծման պատմությունը, անցյալի և ներկայի քարտեզները․․․ Այս թեմայով հրավիրված մամուլի ասուլիսին մասնակցել են քարտեզագետ Ռուբեն Գալչյանը և Հայաստանի Ազգային արխիվի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանը: Մասնագետները մանրամասն անդրադարձել են նաև 1975 թվականի քարտեզների և անկլավների թեմային։ Մանրամասները՝ տեսանյութում։
20:55 05.07.2023
Կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության 2024-2026 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը: Առաջիկա երեք տարիների համար ի՞նչ նպատակներ է իր առջև դրել գործադիրը և ի՞նչ ցուցանիշներ են ամրագրել ֆինանսական գլխավոր փաստաթղթերից մեկում. թեմայի շուրջ հարցերին «Հորիզոն»-ի տաղավարում պատասխանել է ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը: Ֆինանսների փոխնախարարը հայտնել է, որ առաջիկա միջնաժամկետ հատվածում աստիճանաբար նվազագույն կենսաթոշակը կբարձրանա՝ […]
16:33 04.07.2023
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]
17:05 03.07.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին, Ամերիկայի հայկական համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանին ու Քարոլին Մուգարին և Ամերիկայի հայկական համագումարի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանին: Ողջունելով հյուրերին՝ նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ մշտապես ուրախ է ընդունել Համագումարի պատվիրակներին և դեռևս 90-ականներից շատ լավ ծանոթ է Ամերիկայի հայկական համագումարի […]
22:07 02.07.2023
Իսպանիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Կնյազ Իբոյանը ոսկե մեդալ նվաճեց։ 92 կգ քաշային կարգի եզրափակիչում Իբոյանը մրցեց թուրք Մուհամեդ Գիմրիի հետ ու 3:2 հաշվով կամային հաղթանակ տարավ: Մեր ըմբիշը պայքարը սկսել էր քառորդ եզրափակիչից, որտեղ հաղթել էր Հունգարիայի ներկայացուցիչ Քրիստիան Գաբոր Անգյալին: Իսկ Կիսաեզրափակիչում Իբոյանը հաղթել էր Բուլղարիան ներկայացնող Սալի Յուսրեֆով […]
17:13 02.07.2023
Երևանի համայնքային գրադարանները համալրվել են 482 անուն 12․632 կտոր նոր գրականությամբ: Համայնքային բյուջեից 40 մլն դրամ է հատկացվել՝ կրկնակի ավելին, քան նախորդ տարի: Տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը։ Ցանկում հայ և արտասահմանյան դասական գործերի նոր հրատարակություններ են, մասնագիտական ու մանկական գունեղ գրականություն, նաև ժամանակակից հեղինակների վերջին ամենապահանջված գրքերը:
15:02 02.07.2023
NASA-ն Լուսնի վրա հանքարդյունաբերություն կսկսի 2030-ականներին: Ըստ Reuters-ի՝ առանցքային ռեսուրսները կլինեն թթվածինը, ջուրը, երկաթը և հազվագյուտ հողային տարրերը։ Գործակալությունը նախատեսում է ամերիկացիներին Լուսին ուղարկել մինչև 2025 թվականը՝ հայտնում է «Իզվեստիա» հեռուստաալիքը։ «Արտեմիս» առաքելության նպատակն է ներդրումներ ներգրավել տիեզերք: Սպասվում է, որ հրթիռային կոմերցիոն ընկերությունները կլինեն առաջին հաճախորդները: Արտադրողները կկարողանան օգտագործել լուսնի ռեսուրսները վառելիք և թթվածին […]
19:15 01.07.2023
Անցնող շաբաթվա ընթացքում ակտիվություն կար թե՛ բանակցային գործընթացում և թե՛ առաջնագծում: Ադրբեջանական սադրանքի հետևանքով Արցախում զոհվեցին նաև 4 հայ զինծառայողներ: Շաբաթը «Հորիզոն»-ի տաղավարում ամփոփվել է անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռուբերտ Ղևոնդյանի հետ: Վաշինգտոնում ավարտված Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների հերթական փուլից հետո դարձյալ հայտարարվեց, որ կա առաջընթաց: Հարցին, թե ինչո՞վ աչքի ընկան այս բանակցությունները […]
16:46 01.07.2023
«Հույս ունեմ՝ մեր բոլորի ձգտումը, ՀՀ քաղաքացիների ակնկալիքը՝ ունենալ արդար պետություն և արդար հանրություն, միասին կիրագործենք»,-վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ դատախազության հիմնադրման 105-ամյակի առիթով շնորհավորել է դատախազության բոլոր աշխատակիցներին և նրանց շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար: Նախագահ Վահագն Խաչատուրյանն էլ դատախազության մի շարք աշխատակիցների դասային աստիճաններ է շնորհել և նրանց հանձնել պետական պարգևներ: Մանրամասները՝ ռեպորտաժում:
13:17 01.07.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության դատախազության հիմնադրման 105-ամյակին նվիրված «Դատախազության անկախությունը՝ որպես իրավունքի գերակայության երաշխավոր» թեմայով բարձր մակարդակի համաժողովին: Միջոցառմանը ներկա են եղել նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՀՀ պետական մարմինների ներկայացուցիչներ, Եվրոպայի խորհրդի և անդամ պետությունների բարձրաստիճան պաշտոնյաներ ու փորձագետներ, ինչպես նաև ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ։ […]
21:07 30.06.2023
ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներին հաջողվել է որոշ հարցերի շուրջ հասնել համաձայնության: Ի՞նչ կարելի է ասել միջնորդի դերի մասին, հայտնի՞ է արդյոք, թե Արլինգթոնում որ հարցերի շուրջ է հաջողվել համաձայնություն ձեռքբերել ու որ հարցերում հակասությունները դեռ թույլ չեն տալիս փոխզիջման գնալ: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը։ «ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն […]
18:30 30.06.2023
Հունիսի 25-ին Վաղարշապատի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Էջմիածին-Երևան ճանապարհին գտնվող գիշերային ակումբում տեղի է ունեցել վիճաբանություն ու ծեծկռտուք: Իրացնելով տեղեկությունը` ոստիկանները պարզել են, որ հունիսի 24-ի գիշերվա ժամը մեկին Փարաքար գյուղի բնակիչ երեք երիտասարդ՝ 30-31 տարեկան, մի խումբ այլ անձանց հետ մտել են գիշերային ակումբ և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ` […]
17:32 30.06.2023
Հունիսի 28-ին՝ ժամը 23.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում էր ստացվել, որ գոտկային շրջանի և նախաբազկի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է ընդունվել Արմավիրի մարզի Գայ գյուղի բնակիչ 41-ամյա մի տղամարդ: Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 22.00-ի սահմաններում Գայ գյուղի Երևանյան փողոցում գործող հացատան մոտ կենցաղային հարցերի շուրջ տեղի […]
20:49 29.06.2023
Ադրբեջանի՝ այսպես ասած «բնապահպանական մտահոգությունները» նոր դրսևորումներ են ստանում: Բաքվի քարոզչության գաղափարախոսները հավաքագրել են իրենց հավատարիմ բնապահպաններին ու հասարակական գործիչներին ու փորձում են նրանց օգտագործել Հայաստանի Արարատի մարզի Երասխ սահմանամերձ գյուղում մետաղաձուլական գործարանի կառուցումը տապալելու համար: Բաքվի իշխանություններին այս անգամ ինչո՞վ կարող են օգտակար լինել բնապահպանները: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Դե գիտենք, […]