TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+17.09 oC

ԱՇԽԱՐՀ

Հրաձգություն Հյուսիսային Կարոլինայում․ կա 6 տուժած

09:13 25.12.2019

Առնվազն 6 մարդ է տուժել ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի Հայ-Փոյնթ քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ Այս մասին հայտնում է BreakingNews-ը։ Ոստիկանության հաղորդմամբ՝ բոլոր տուժածները հոսպիտալացվել են, նրանցից 3-ի վիճակը ծանր է։ Կրակոցներն արձակվել են ավտոկայանատեղիում։ Ականատեսների հաղորդմամբ՝ անհայտ անձը կրակ է բացել իր մեքենայից։ Նրա ձերբակալության մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Դեպքի վայրում աշխատում են ոստիկանները։ […]

̰
Բուրկինա-Ֆասոյում գրոհայինների հարձակման հետևանքով առնվազն 35 խաղաղ բնակիչ է զոհվել

08:50 25.12.2019

Բուրկինա- Ֆասոյի հյուսիսային Սում նահանգում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 35 խաղաղ բնակիչ։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Զոհերի մեծ մասը կանայք են։ Ահաբեկիչների զոհն է դարձել նաև 4 զինծառայող և 3 ոստիկան։ Ուժային կառույցների ևս մոտ 20 ներկայացուցիչ վիրավորվել է։ Նշվում է, որ ահաբեկիչների խումբը հարձակվել է Արբինդա քաղաքից ոչ հեռու տեղակայված զինվորականների […]

̰
Ինձ համար պատիվ էր մասնակցությունը «Տանը մենակ 2» ֆիլմում․ Թրամփ

08:41 25.12.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ հպարտանում է «Տանը մենակ 2» ֆիլմի նկարհանումներին իր մասնակցության համար։ «Լավ ֆիլմ է, և ես մի փոքր ավելի երիտասարդ էի, ինձ համար պատիվ էր դա անել»,-ասել է նա։ Թրամփը խոստովանել է, որ Սուրբ Ծննդի նախօրեին մարդիկ առավել հաճախ են իրեն հարցեր տալիս այդ ֆիլմի մասին։ Նա ընդգծել է, […]

̰
Զելենսկին հրապարակավ հանդիմանել է ժպտացող պաշտոնյային

08:31 25.12.2019

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կտրուկ հանդիմանության է արժանացրել պաշտոնյաներից մեկին, ով ժպտացել է Համայնքային և տարածքային զարգացման խորհրդի նիստում, հայտնում է NewsOne-ը։ Ուկրաինայի նախագահը խորհրդի ներկայացուցիչների հետ քննարկելիս է եղել ջեռուցման խնդիրները, բնակարանային-կոմունալ ծառայությունների սակագները։ Ինչ-որ պահի նա ներկաներից մեկի դեմքին ժպիտ է նկատել։ «Դուք պարզապես ժպտում եք, իսկ մարդիկ մրսում են։ Ես հետո կասեմ […]

̰
Ինքնաթիռը «լռվել է» կամրջի տակով անցնելիս

23:40 24.12.2019

Հնդկաստանում ինքնաթիռի իրանը տեղափոխող բեռնատարը ինքնաթիռի հետ միասին «լռվել է» ճանապարհի վրա՝ չկարողանալով անցնել վերևից անցնող էստակադայի տակով։ Տեսանյութը հրապարակվել է Twitter-ում։ Watch: Truck carrying abandoned aircraft gets stuck under bridge in #Durgapur in #WestBengal pic.twitter.com/D7JfNq8FYH — TOI Kolkata (@TOIKolkata) December 24, 2019 Ինքնաթիռը նախորդ տարվանից չէր շահագործվում։ Դրա վրայից հանել էին թևերն ու պոչի […]

̰
Իրաքի Քուրդիստանում փակել են թուրքական խանութը` կոշիկի տակ խաչի նշան պատկերելու պատճառով

23:28 24.12.2019

Թուրքական արտադրության «FLO» կոշիկի խանութի` Իրաքյան Քուրդիստանի կենտրոնի` Էրբիլի մասնաճյուղը փակվել է` կրոնական համոզմունքները վիրավորելու և նվաստացնելու մեղադրանքով: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Էրբիլի «Mega Mall» առևտրի կենտրոնում գտնվող մասնաճյուղում կանացի կոշիկ է վաճառվել, որի տակ եղել է խաչի նշան, ինչը որպես անարգանք է ընկալվել քրիստոնեության հանդեպ: Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Զիյա Պետրոսը քրդական «Rûdaw» թերթին […]

̰
Մեծ Բրիտանիայում սառեցված գարեջրից հյուրանոց է բացվել

23:16 24.12.2019

Լոնդոնյան փաբերից մեկը հյուրանոց է բացել սառեցված գարեջրից պատրաստված պատերով: Հաճախորդներին առաջարկվում է փրփրոտ ըմպելիքը փորձել ինչպես շշից, այնպես էլ սառցե պատերը լիզելով, գրում է The Sun-ը: Հյուրանոցը ստեղծելու համար օգտագործվել է ավելի քան հազար լիտր սառեցված ըմպելիք: Հյուրերին առաջարկվում են գլխարկներ, շարֆեր, ձեռնոցներ և քնապարկեր՝ գարեջրային հյուրանոցում հարմարավետ հանգստի համար: Այս անսովոր հյուրանոցի ստեղծողները […]

̰
77-ամյա կինը դաժան ծեծի է ենթարկել 90-ամյա կնոջը՝ նրանից դիտողություն ստանալու համար

23:00 24.12.2019

Կազանում 77-ամյա կին թոշակառուն դաժան ծեծի է ենթարկել 90-ամյա կնոջը, այն բանի համար, որ վերջինս դիտողություն է արել նրան:  Ծեր թոշակառուն քայլելիս է եղել քաղաքի այգիներից մեկով,  և երբ նկատել է, ծխող կնոջը դիտողություն է արել, սակայն չի կարողացել շատ հեռու գնալ: Գալինա Զախարովան հետապնդել է ծեր կնոջը և ընդամենը վայրկյաններ հետո հասել է ու […]

̰
Հանրահայտ գրող Ջոաննա Լինդսեյը մահացել է

22:48 24.12.2019

Մահացել է սիրավեպերի հայտնի հեղինակ Ջոաննա Լինդսեյը: Այս մասին գրում է Daily Mail-ը: Լինդսեյը մահացել է կյանքի 68-րդ տարում: Հաղորդվում է, որ կինը կյանքից հեռացել է հոկտեմբերին, բայց նրա մահվան մասին հաղորդվում է միայն այժմ: Մահվան մասին պատմել է նրա որդին՝ Ալֆրեդը: Կինը մահացել է թոքերի քաղցկեղից, և նրա ընտանիքը չափազանց ծանր է տարել նրա […]

̰
Հզոր փոթորիկը բեռնատար նավը քշել է Սարդինիա կղզու ժայռերի մոտ

22:00 24.12.2019

Հզոր փոթորիկը Cdry Blue բեռնատար նավը քշել է Միջերկրական ծովի Սարդինիա կղզու մերձակայքում գտնվող ժայռերի մոտ: Այս մասին հայտնել է BBC-ն: Իտալիայի առափնյա անվտանգության աշխատակիցները ուղղաթիռ են ուղարկել նավի անձնակազմին անվտանգ վայր տեղափոխելու համար: Անձնակազմի բոլոր` 12 անդամները չեն տուժել: Սպասվում է, որ եղանակային պայմանները կլավանան և այդ ժամանակ քարշակող նավի օգնությամբ 108 մետր երկարությամբ բեռնատար […]

̰
Որո՞նք են Ամանորի ամենաանցանկալի նվերները

21:15 24.12.2019

Ռուս մասնագետները կազմել են Ամանորի նվերների հակառեյտինգը: Այն գլխավորում են փափուկ խաղալիքները և տարվա խորհրդանիշները: Հարցվածների 15 տոկոսը խոստովանել է, որ նվիրում է այն, ինչ այդ պահին ձեռքի տակ կա: Հարցված ռուսաստանցիների 57 տոկոսը չի ցանկանում ստանալ հուշանվերներ կամ իրեր՝ տարվա խորհրդանիշ կենդանու տեսքով: Պարզվում է, որ նվերների շարքում մեծ դեր են խաղում նաև օճառը, […]

̰
Ամերիկացի զինվորականներն այսուհետ կկարողանան հեռախոսները սեփական կոշիկներից լիցքավորել

21:06 24.12.2019

Ամերիկյան Robotic Research LLC  ընկերության ինժեներները զինծառայողների համար ինովացիոն հատուկ կոշիկներ են մշակել, որոնց միջոցով հնարավոր կլինի լիցքավորել հեռախոսները: Մասնագետների խոսքով՝ դրանք արտաքնապես գրեթե չեն տարբերվի այն կոշիկներից, որոնք ներկայում կրում են ամերիկացի զինծառայողները: Միայն թե այս կոշիկները կունենան հաստ տակացուներ, որոնցում էլ կլինի ամբողջ էլեկտրոնիկան: Կոշիկները լիցքավորելու կարիք չի լինի, նրանք  կինքնալիցքավորվեն քայլելու ժամանակ: […]

̰
Վենետիկում շարունակում են «քայլել ջրի մեջ»

21:00 24.12.2019

Վենետիկը շարունակում է կրել ջրհեղեղի հետևանքները: Նոյեմբերին «բարձր ջրի» մակարդակը հասել է գրեթե 190 սմ-ի: Կաթոլիկական Սուրբ Ծնունդի նախաշեմին իրավիճակն այստեղ այնքան էլ չի բարելավվել: Տեղի բնակիչներն ու զբոսաշրջիկները շարունակում են քաղաքով զբոսնել մինչև ծնկները ջրի մեջ ընկղմված: Венеция продолжает переживать последствия серьезного наводнения. В ноябре уровень “высокой воды” достиг почти 190 см. В канун […]

̰
Դեսպան Կոպիրկինն այցելել է պաշտպանական ազգային հետազոտական համալսարան

20:33 24.12.2019

Դեկտեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն ու դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գնդապետ Անդրեյ Գրիշչուկն այցելել են ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: ՌԴ դեսպանը ծանոթացել է համալսարանի ծրագրերին, առարկաների դասավանդմանը, հանդիպումներ է ունեցել սպա-ունկնդիրների հետ և պատասխանել նրանց հարցերին: ՊԱՀՀ-ի ղեկավարության […]

̰
Ես սխալ էի Ռուսաստանի հարցում. Բորիս Ջոնսոն

19:59 24.12.2019

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը The Spectator պարբերականին տված մեկնաբանությունում հայտարարել է, որ հնարավոր չի համարում Ռուսաստանի հետ հարաբերությունների վերանայումը: «Ես իսկապես փոխել եմ իմ կարծիքը Ռուսաստանի հետ հարաբերությունների վերսկսման մասին, ինչպես և շատ վարչապետներ և արտգործնախարարներ: Կարծում էի, որ կարող ենք նորից սկսել: Ռուսաստանը գերտերություն է, որի հետ միասին մենք պայքարել ենք ֆաշիզմի դեմ: […]

̰
Կրտսեր որդիս ինձ հետ խոսելիս Պուտինին է օրինակ բերում. Լուկաշենկո

19:46 24.12.2019

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է, որ իր կրտսեր որդին՝ Նիկոլայը, հաճախ իր հետ զրուցելիս բերում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օրինակը: «Նիկոլայը Վլադիմիր Վլադիմիրովիչի ընկերն է: Նա իմ ընկերը չէ: Նիկոլայը հաճախ ասում է. «Այ, տեսնում ես՝ ինչպես պետք է վարվի նախագահը: Ահա, խնդրեմ՝ Վլադիմիր Վլադիմիրովիչն այսպես է վարվում»»: Լուկաշենկոն ասել է, որ Նիկոլայը […]

̰
Դատարանը երկարաձգել է ուսանողուհուն դաժանաբար սպանած Օլեգ Սոկոլովի կալանքի ժամկետը

19:37 24.12.2019

Մոսկվայի Բասմանյան դատարանը երկարաձգել է ուսանողուհու սպանության մեջ մեղադրվող պատմաբան Օլեգ Սոկոլովի կալանքի ժամկետը: Այս մասին հայտնում է RT-ն: «Դատարանը բավարարել է քննչական մարմինների ներկայացրած միջնորդությունը՝ Սոկոլովի կալանքի ժամկետը մինչև 2020 թ. ապրիլի 9-ը երկարաձգելու վերաբերյալ»,- կայքը մեջբերել է դատավորի խոսքը: Ավելի վաղ քննչական մարմինը միջնորդություն էր ներկայացրել Սոկոլովի կալանքը երկարաձգելու մասին: Մինչև տարեվերջ բժիշկները […]

̰
Կցանկանայի՞ք այցելել Լապլանդիա. վայր, որտեղ հեքիաթն իրականություն է դառնում

19:30 24.12.2019

Լապլանդիա. վայր, որտեղ հեքիաթն իրականություն է դառնում: Այցելե՞լ եք այս կախարդական ձմեռային հանգստավայր: Եթե ոչ՝ կցանկանայի՞ք:   Лапландия – место, где сказка становится былью! Посещали ли вы этот волшебный зимний курорт? Если нет, то хотели бы? pic.twitter.com/2Imzn8PZG8 — ВЕСТИ (@vesti_news) December 24, 2019

̰
«Պուտինը հայերի նախագահն է» պաստառի հեղինակը բացատրել է դրա նշանակությունը

19:14 24.12.2019

Կիսլովոդսկից լրագրող Մարիա Լակատուշը պատմել է «Պուտինը հայերի նախագահն է» ցուցանակի նշանակության ու նպատակի մասին, որը նա բարձրացրել է Ռուսաստանի նախագահի՝ դեկտեմբերի 19-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Մարիան նշել է, որ իր պաստառը սադրանք ու քաղաքական ենթատեքստ չի ունեցել: Այդկերպ, ըստ նրա, ինքը ցանկացել է գրավել Վլադիմիր Պուտինի ուշադրությունը նրան հարց ուղղելու համար, ինչն իրեն […]

̰
Պուտինը Ալիևին շնորհավորելիս համագործակցության մասին է խոսել

18:00 24.12.2019

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույցով շնորհավորել է իր ադրբեջանցի գործընկերոջ` Իլհամ Ալիևի ծննդյան տարեդարձը։ ՌԴ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ նախագահները խոսել են երկու երկրների երկկողմ համագործակցության մասին: Իլհամ Ալիևն այսօր դարձել է 58 տարեկան։

̰
Ադրբեջանն ու Ռուսաստանը հույսեր են կապում սահմանային նոր կամրջի հետ

17:43 24.12.2019

Ռուսաստան-Ադրբեջան սահմանով անցնող Սամուր գետի վրայով կառուցվել է ավտոմոբիլային նոր կամուրջ, որի բացումը տեղի է ունեցել այսօր։ Այդ կապակցությամբ միջոցառմանը ներկա են եղել երկու կողմերի կառավարությունների ներկայացուցիչներ։ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը հայտարարել է, որ այդ կամրջի կառուցումը թույլ կտա մեծացնել առևտրաշրջանառությունը։ Իր հերթին, Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Օրեշկինն էլ նշել է, որ այս տարի […]

̰
«Օդում-ջրում-ցամաքում» Ռուսաստանի միջուկային զինանոցը թարմացվել է մինչև 82 տոկոս․ Պուտին

16:44 24.12.2019

Ռուսաստանի միջուկային եռյակում՝ ռազմածովային, ռազմաօդային և ցամաքային զորքերում, միջուկային հրթիռներով հագեցած ստորաբաժանումներում նոր սպառազինության տեսակարար կշիռը հասել է 82 տոկոսի։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահը։ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ այս տարվա ընթացքում դա միակ ձեռքբերումը չէ, և որ զինված ուժերում որակական կարևոր փոփոխություններ են տեղի ունեցել։ Մասնավորապես ՌԴ նախագահը հիշեցրել է, որ այս […]

̰
Քիմ Քարդաշյանը երեխաների հետ մասնակցել է ամուսնու օպերայի բացմանը

15:20 24.12.2019

Կիրակի օրը Քիմ Քարդաշյանը գլամուրային տեսքով ժամանել է Նյու Յորք` մասնակցելու ամուսնու` Քանյե Ուեսթի «Մերի» օպերայի բացմանը: Չորս երեխաների մայրը շարունակել է հիացնել իր տեսքով նաև երեկոյան, երբ դուրս է եկել ընթրիքի այն նույն ոսկեգույն զգեստով, որը կրել էր այդ հիշարժան իրադարձության համար: Զույգի հետ էին նրանց երեխաներից Նորթը և Սեյնթը:  

̰
Ալիևը հրաժարվում է Ադրբեջանի եվրաինտեգրացիայից

15:00 24.12.2019

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսուհետ անիմաստ է համարում այդ երկրի քայլերը՝ եվրոպական ընտանիքին միանալու ուղղությամբ։ Նա Եվրոպային մեղադրում է կրոնական անհանդուրժողականության մեջ։ «Եթե մենք եվրաինտեգրացիայի մասին խոսում ենք Եվրամիությանն անդամակցելու համատեքստում, ապա դա անհնար է: Թուրքիան ԵՄ-ի հետ ե՞րբ է ստորագրել Ասոցացման մասին համաձայնագիրը: Իսկ որևէ արդյունք կա՞: Ո՛չ: Չէ՞ որ սա մեծ անարդարություն է: […]

̰
Մոսկվայի մետրոյում գործարկվել է թեմատիկ գնացք՝ ի պատիվ ԵԱՏՄ-ի հինգերորդ տարեդարձի

14:39 24.12.2019

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջում նշված է. «Ընկերներ, մենք հիանալի նորություն ունենք: Մոսկվայի մետրոյում՝ Կոլցևայա գծի վրա, գործարկվել է թեմատիկ գնացք՝ ի պատիվ ԵԱՏՄ-ի հինգերորդ տարեդարձի: Թեմատիկ գնացքում հինգ վագոններ են: Նրանցից յուրաքանչյուրի ներքին հարդարանքը նվիրված է ԵԱՏՄ երկրներից մեկին՝ Հայաստանին, Բելառուսին, Ղազախստանին, Ղրղըզստանին և Ռուսաստանին: Ուղևորները հնարավորություն կունենան պարզելու հետաքրքիր փաստեր երկրների վերաբերյալ, ծանոթանալ […]

̰
ԱՄՆ պայմանագրեր է կնքել թուրքական ընկերությունների հետ Ինջիրլիք ավիաբազայում շինարարական աշխատանքներ իրականացնելու համար

14:21 24.12.2019

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությունը պայմանագրեր է կնքել մի շարք թուրքական ընկերությունների հետ՝ շինարարական աշխատանքներ իրականացնելու համար Ինջիրլիք ավիաբազայում մինչև 2024 թվականի ավարտը: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը: Պենտագոնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է 95 միլիոն դոլար: ԱՄՆ ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Թուրքիայում ԱՄՆ ռազմաօդային […]

̰
Ես այստեղ թատրոն ավելի հաճախ եմ գնում, քան Մոսկվայում էի անում. Հայաստանում ՌԴ դեսպան

14:07 24.12.2019

Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Հայաստանում ռուս զբոսաշրջիկների հոսքին: Դեսպանն ասաց՝ թեպետ այս տարի Ամանորը Հայաստանում չի անցկացնելու, սակայն ինքն ամեն կերպ կփորձի նպաստել, որ շատ զբոսաշրջիկներ գան Հայաստան, այդ թվում՝ իր ընկերներին հրավիրելով: Կոպիրկինն ասաց՝ իր ընկերներից նրանք, ովքեր մեկնել են Հայաստանից, գնացել են ոչ թե […]

̰
Ե՞րբ Հայաստանը կստանա կործանիչները. հարց ՌԴ դեսպանին

13:55 24.12.2019

Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին այսօր հարց ուղղվեց՝ ե՞րբ մենք կստանանք խոստացված կործանիչները և քանի՞սը կստանանք: «Ես Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի հրամանատարը չեմ: Ես անգամ ՀՀ ռազմաօդային ուժերի հրամանատարը չեմ, չեմ կարող խոսել թվերի ու ժամկետների մասին: Համապատասխան լիազոր անձինք հարկ եղած տեղեկությունը կտան ճիշտ պահին»,- ասաց դեսպանը: Մանրամասները` տեսանյութում:

̰
Առանցքային է մեր երկրների դաշնակցային հարաբերությունների պահպանումն ու ամրապնդումը. Սերգեյ Կոպիրկին

13:42 24.12.2019

Ռուսաստանի Դաշնությունը հոգածությամբ է վերաբերվում այն ամենին, ինչ կատարվում է Հայաստանի Հանրապետությունում, այդ թվում՝ ներքին գործընթացներին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: «Մեզ համար կարևոր է, որ Հայաստանում իրավիճակը լինի կայուն, խաղաղ, որ քաղաքական, հասարակական ուժերի միջև առավելագույն կոնսենսուս լինի, առանցքային պահ է մեր դաշնակցային հարաբերությունների […]

̰
Մարդու ազատությունների մակարդակով Հայաստանն առաջատարներից է տարածաշրջանում

12:53 24.12.2019

Հայաստանը 54-րդն է Մարդու ազատությունների վարկանիշում, որը հրապարակել է «Ֆրեյզերի ինստիտուտը»։ Այս արդյունքով Հայաստանը տարածաշրջանում զիջում է միայն Վրաստանին, որը 41-րդ տեղում է։ Վարկանիշը կազմվել է 2017 թվականի տվյալների հիման վրա, քանի որ ըստ հետազոտողների՝ առայժմ ամբողջական հասանելի են միայն այդ տարվա ցուցանիշները, որոնք որպես ազդեցության գործոններ ներառված են ինդեքսի հաշվարկման մեջ։ 2016 թվականի համեմատությամբ […]

̰
BACK_TO_TOP