22:17 13.12.2019
Կիևի մարզում կինը հարձակվել է ոստիկանի վրա, որի հետևանքով տղամարդը ուղեղի ցնցում է ստացել: Այդ մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը:
Հարձակումը տեղի է ունեցել Կիև-Օդեսա մայրուղու վրա՝ ոստիկանական անցակետում: Հերթապահը կանգնեցրել է մեքենան, որն ընթանում էր մեկ լուսարձակը միացրած: Վարորդի փաստաթղթերը ստուգել են և թույլատրել շարունակել ճանապարհը: Բայց մեքենայից դուրս է եկել հարբած ուղևորն ու փորձել պարզել մեքենան կանգնեցնելու պատճառը:
«Իրեն լկտիաբար է պահել, ոստիկանների դիտողություններին չի արձագանքել, վազել է դեպի ճանապարհի երթևեկելի գոտի: Տղամարդուն ողբերգական հետևանքներից զերծ պահելու համար օրինապահները փորձել են մի կողմ քաշել մայրուղուց: Հենց այդ ժամանակ մեքենայից երիտասարդ կին է իջել՝ «հարազատին պաշտպանելու համար»: Նա ամբողջ ուժող ոտքով հարված է հասցրել պարեկային ոստիկաններից մեկի գլխին»,- ասված է հաղորդագրության մեջ:
30-ամյա կնոջը ձերբակալել են և հաստատել, որ արյան մեջ ալկոհոլի պարունակությունը 1 պրոմիլ է: Ոստիկանի մոտ ախտորոշել են գլխի վնասվածք և ուղեղի ցնցում: Փաստերի հիման վրա քրեական գործ է հարուցվել:
Կինը մեկուսարանում է, նրան ապառնում է մինչև 5 տարվա ազատազրկում: Նրա հարազատները պետք է վճարեն տուգանք, կազմվել է վարչական արձանագրություն:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...