15:40 13.12.2019
ԱՄՆ Սենատը միաձայն քվեարկել է Օսմանյան Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օգտին` ի հեճուկս Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի:
Սենատի բանաձևը պաշտոնապես ընդունում է 1915-1922 թվականների ընթացքում մոտ 1,5 միլիոն հայերի զանգվածային սպանությունը որպես ցեղասպանություն: Ներկայացուցիչների պալատի կողմից հոկտեմբերին ընդունված նմանատիպ բանաձևից հետո դա հայ ամերիկաբնակների ավելի քան 50 տարվա քարոզչության գագաթնակետն է, որոնք նախագահին կոչ են անում հետևել օրենսդիրի օրինակին:
Մինչ այժմ Թուրքիան օգտագործում էր իր լծակները՝ որպես ԱՄՆ ՆԱՏՕ-ի դաշնակից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը «սառեցնելու» համար և սպառնում էր երկկողմ հարաբերությունների հետ կապված հետևանքներով: Սպիտակ տունը, մտավախություն ունենալով, որ Էրդողանի հետ արդեն լարված հարաբերությունները կարող են ավելի սրվել, փորձել էր ձգձգել Սենատի քվեարկությունը, գրում է The Guardian հեղինակավոր պարբերականը:
Վերջին շաբաթների ընթացքում երեք անգամ տարբեր հանրապետական սենատորներ փորձ են կատարել Սենատում Հայոց ցեղասպանության բանաձևը խափանել, բայց հինգշաբթի օրը Թրամփն այլևս ի զորու չի եղել համոզել Սենատի իր կողմնակիցներին՝ ընդդիմանալու բանաձևի ընդունմանը:
«Նախագահի մոտ պարզապես վերջացել են հանրապետական սենատորները»,- ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը և ավելացրել, որ ժամանակն է նաև Էրդողանին ընդդիմանալու:
Համբարյանը հայտնել է, որ Ամերիկայի Հայ դատի արշավը սկսվել է 1960-ականների կեսերին:
«Մենք ուզում ենք անհնարին դարձնել հայերի ցեղասպանությունը ժխտելն այնպես, ինչպես ստրկության կամ Հոլոքոստի դեպքում է»,- ասել է Համբարյանը, որը հավելել է, որ դեռ երեք տասնամյակ առաջ իր պատանեկության շրջանում սկսել է քարոզչություն իրականացնել ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման համար:
Քվեարկությամբ ԱՄՆ-ը դասվում է այն 32 երկրների շարքին, ովքեր հայերի զանգվածային սպանությունները ճանաչել են որպես ցեղասպանություն: Այս տարվա սկզբին ցուցակին միացել են Ֆրանսիան և Իտալիան: Մեծ Բրիտանիայում Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի օրենսդիրները պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, բայց ոչ ամբողջ Մեծ Բրիտանիան:
Բանաձևի դեմոկրատ հեղինակ, Նյու Ջերսիի սենատոր Բոբ Մենենդեսը քվեարկությունից հետո հուզմունքից խեղդվել է՝ ասելով.
«Տեղին է և պատշաճ. Սենատը կանգնած է պատմության ճիշտ կողմում»:
«Մենք բոլորս լավ գիտենք այն սարսափները, որոնք կկրկնվեցին ավելի ուշ` XX դարում ՝ Հոլոքոստի և այլ ցեղասպանությունների միջոցով»,- ասել է Մենենդեսը հինգշաբթի օրը տարածած հայտարարության մեջ:
«Այսպիսով, այսօր Սենատում մենք խախտում ենք այդ օրինաչափությունները»,- նշել է նա:
11:11 08.08.2025
«Ոսկե գնդակի» 30 հավակնորդներըFrance Football-ը հրապարակել է «Ոսկե գնդակի» 30 հավակնորդների անունները: Տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին հավակնում են՝ Ուսման Դեմբելեն – ՊՍԺ Ջանլուիջի Դոնարուման – ՊՍԺ Ջուդ Բելինգհեմը – «Ռեալ Մադրիդ» Դեզիրե Դուեն – ՊՍԺ Դենզել Դյումֆրիսը – «Ինտեր» Էռլինգ Հոլանդը – «Մանչեսթեր Սիթի» Սերու Գիրասին – «Բորուսիա Դորտմունդ» Վիկտոր Դյոկերեշը – «Սպորտինգ»/«Արսենալ» Աշրաֆ Հաքիմին – ՊՍԺ Հարի […] ...
10:49 08.08.2025
Վաշինգտոնում ակնկալվող Փաշինյան-Թրամփ և Փաշինյան-Թրամփ-Ալիև բանակցությունների օրակարգը հայտնի էՎաշինգտոնում վարչապետ Փաշինյանը երկկողմ հանդիպում կունենա Միացյալ Նահանգների նախագահի հետ, ապա եռակողմ հանդիպում՝ Դոնալդ Թրամփի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ միտված տարածաշրջանում խաղաղության, բարօրության և տնտեսական գործակցության առաջմղմանը։ Միացյալ Նահանգներում են «Լուրերի» նկարահանող խմբերը: «Նախ տեղի կունենա Փաշինյան-Թրամփ հանդիպում, որի ընթացքում նախատեսվում է ստորագրել էներգետիկային, արհեստական բանականությանը, «Խաղաղության խաչմերուկին» վերաբերող փաստաթղթեր: Ինչ վերաբերում է ամենաքննարկվող հարցին՝ […] ...
10:45 08.08.2025
Լոռու քրեական ոստիկանները հայտնաբերել են մեծ քանակությամբ կեղծ ալկոհոլային խմիչքՔրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Վանաձորի Նարեկացու փողոցում փաստացի բնակվող 38-ամյա տղամարդը տանը և կից շինություններում շշալցնում է կեղծ ալկոհոլային խմիչքներ, դրանց փակցնում կեղծ պիտակներ ու դրոշմանիշներ, ապա իրացնում: Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց: Օգոստոսի 4-ին հայտնաբերվեցին արդեն շշալցված մեծ քանակությամբ կեղծ օղիներ ու կոնյակներ, տարաներով սպիրտ, ինչպես նաև խցաններ, […] ...
10:36 08.08.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 8-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 8-ի 08։00 դրությամբ կազմել է 21.2 աստիճան: Այս մասին հայտնում է ՇՄ նախարարությունը։ ...
10:21 08.08.2025
«Բարսելոնան» 8 ֆուտբոլիստի չի գրանցել առաջին թիմում«Բարսելոնան» 8 ֆուտբոլիստի դեռ չի գրանցել առաջին թիմում, հայտնում է Marca-ն: Մարկուս Ռեշֆորդը, Էրիկ Գարսիան, Վոյցեխ Շյեսնին, Ժերար Մարտինը, Հեկտոր Ֆորտը, Օրիոլ Ռոմեուն, Ռունի Բարդեգջին ու Մարկ Բերնալը դեռ գրանցում չունեն տարբեր պատճառներով: 2025/26 մրցաշրջանը կատալոնացիների համար պաշտոնապես մեկնարկում է օգոստոսի 16-ին՝ Լա լիգայի առաջին տուրի «Մալյորկայի» հետ խաղով: Եթե մինչև այդ օրն ակումբը չգրանցի […] ...
10:00 08.08.2025
ԱՄՆ-ը կարող է վերանայել Ճապոնիայի նկատմամբ սահմանված մաքսատուրքերըՃապոնիան և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել փոփոխել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանագիրը այն մասում, որը չի արտացոլում ճապոնական ապրանքների մաքսատուրքերի վերաբերյալ նախկինում ձեռք բերված համաձայնությունները, ԱՄՆ կատարած այցից հետո լրագրողներին հայտարարել է Ճապոնիայի տնտեսական վերականգնման նախարար Ռյոսեյ Ակազավան։ «Ցավալի է, որ բյուրոկրատական պատճառներով ամերիկյան կողմը հրապարակեց և սկսեց իրականացնել նախագահական հրամանագիր, որի բովանդակությունը տարբերվում […] ...