22:29 26.11.2019
Ստանիսլավ Սմագինը, որ նոյեմբերի 19-ին ռուսական ԶԼՄ-ների ներկայացուցիչների թվում հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, կիսվել է իր տպավորություններով Հայաստան գործուղման վերաբերյալ:
ForPost. Новости Севастополя-ում հրապարակված հոդվածում Սմագինը խոսել է Հայաստանի և Արցախի տեսարժան վայրերի, Փաշինյանի հետ հանդիպման և փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի հետ ընթրիքի մասին:
Խոսելով Արցախ կատարած իր ուղևորության մասին՝ Սմագինը նշում է, որ Արցախը և իր մայրաքաղաք Ստեփանակերտը լավ տպավորություն են թողել իր վրա:
«Ստեփանակերտը մաքուր, կոկիկ քաղաք է, որի պատերազմից ստացած գրեթե բոլոր վերքերը բուժվում են հմուտ բժիշկների կողմից, չնայած որ նրա հերոսների հիշատակը սուրբ ձևով պահվում է, դրա վկայությունն է հուշահամալիրի պուրակ-գերեզմանոցը, որը միավորում է Հայրենական մեծ պատերազմի հրամանատարների հուշատախտակները և նրանց գերեզմանները, ովքեր ընկել են 90-ականների սկզբին ադրբեջանցիների դեմ մարտերի ժամանակ»,- գրում է Սմագինը:
Արցախում լրագրողները հանդիպումներ են ունեցել նաև բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ: Նրան լրագրողը բնութագրում է որպես կոլորիտային և խարիզմատիկ անձնավորության:
«Հյուրասեր, խոսքի և կենացների վարպետն, ըստ հայկական բուն ավանդույթի, ասաց, որ աշխարհում բոլոր մեծ բաներն ու մարդիկ ծագել են հայտնի է թե որ ազգից: Այսպիսով, իշխան Յուրի Դոլգորուկին Գարեգինն էր, 17-րդ դարի սկզբին տեղի ունեցած ռուսական անկարգությունները հայկական ծագման բոյարական կլանների միջև պայքարը, իսկ смута բառն առաջացել է հայկական մութ բառից: Գյոթեն ևս հայ է, չնայած որ արքեպիսկոպոսն ինքը երկար ժամանակ չէր կարողանում հավատալ դրան»,- գրում է Սմագինը:
Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը, ապա հեղինակը Նիկոլ Փաշինյանին համեմատել է Ալեքսանդր Կերենսկու հետ (ռուս քաղաքական գործիչ, հեղափոխական ). «Բայց մի փոքր ավելի կատարելագործված տարբերակը և ջերմոցային պայմաններում, թեպետ Հայաստանը 2019 թվականին նույն վիճակում չէ ինչ Ռուսաստանը 1917 թվականին էր, բայց այնուամենայնիվ բարդ վիճակ է»,-նշել է նա:
22:00 10.08.2025
Հրշեջ-փրկարարները մարել են Արծվանիստ գյուղում բռնկված հրդեհըՕգոստոսի 10-ին, ժամը 15։26-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվանիստ գյուղում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արծվանիստ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։55-ին, մարվել՝ 16։27-ին։ […] ...
21:41 10.08.2025
Հրդեհ Բերդավան գյուղումՕգոստոսի 10-ին, ժամը 16:54-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդավան գյուղում այրվում է վագոն-տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բերդավան գյուղի 32-րդ փողոցի 2-րդ նրբանցքում գտնվող փայտե վագոն-տնակում (մոտ 15 քմ): Հրդեհը մեկուսացվել է […] ...
21:25 10.08.2025
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցելԹուրքիայի արևմուտքում երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը։ Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 6.1 մագնիտուդ։ Էպիկենտրոնը գտնվել է Թուրքիայի Բալըքեսիր նահանգում։ Սմարթֆոնների հավելվածները զգուշացրել են դրանց մասին բառացիորեն մի քանի վայրկյան առաջ։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են Ստամբուլի արևմուտքում մոտ 20-30 վայրկյան՝ ժամը 19:55-ին: Բնակարաններում ջահերն ու կահույքը տատանվել են: Որոշ բնակիչներ խուճապի […] ...
21:10 10.08.2025
Արարատ Միրզոյանն այցելել է Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենք՝ ծանոթանալու վերանորոգման աշխատանքների ընթացքինՎաշինգտոնից Երևան վերադառնալիս ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Փարիզում դեսպանության նոր շենք՝ ծանոթանալու վերանորոգման աշխատանքների ընթացքին։ ...
20:50 10.08.2025
Զելենսկին կարող է միանալ բանակցություններին Թրամփ-Պուտին հանդիպումից հետո․ CNNԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է բռնապետ Վլադիմիր Պուտինի հետ Ալյասկայում հանդիպման մասին։ Լրատվամիջոցները հայտնել են, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարող է մասնակցել բանակցային գործընթացին։ Այս մասին հաղորդում է CNN-ը։ Եվրոպական առաջնորդները բազմիցս ընդգծել են Ուկրաինայի՝ իր ապագայի վերաբերյալ քննարկումներին մասնակցելու անհրաժեշտությունը։ ...
20:30 10.08.2025
Շնորհակալ եմ՝ կատարած աշխատանքի և մասնագիտական նվիրվածության համար․ Ավինյանի շնորհավորանքը՝ Շինարարի օրվա առթիվԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Շինարարի օրվա առթիվ շնորհավորական գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում։ «Շնորհավորում եմ բոլորիդ Շինարարի օրվա կապակցությամբ։ Շնորհակալ եմ յուրաքանչյուրիդ՝ կատարած աշխատանքի և մասնագիտական նվիրվածության համար»,-գրել է նա։ ...