Ուսուցչի ամենաբարձր աշխատավարձը Շվեյցարիայում է՝ տարեկան 68.000 դոլար. հետաքրքիր փաստեր տարբեր երկրների ուսուցիչների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+29.09 oC

Ուսուցչի ամենաբարձր աշխատավարձը Շվեյցարիայում է՝ տարեկան 68.000 դոլար. հետաքրքիր փաստեր տարբեր երկրների ուսուցիչների մասին

08:15 05.10.2019

Հոկտեմբերի 5-ը աշխարհի 100-ից ավելի երկրում տոն է՝ Ուսուցչի միջազգային օր:

Տոնի պատմությունը

1966թ. հոկտեմբերի 5-ին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Աշխատանքի միջազգային կազմակերպության հրավիրած համատեղ կոնֆերանսում ընդունվեց «Ուսուցչի կարգավիճակի հետ կապված ուղեցույց» վերտառությամբ փաստաթուղթը, ինչն էլ ուսուցիչների աշխատանքը կարգավորող առաջին միջազգային փաստաթուղթն էր:

Իսկ արդեն 1994թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ն հոկտեմբերի 5-ը հայտարարեց որպես ուսուցչի և կրթական ոլորտի բոլոր աշխատողների մասնագիտական տոն։ Ներկայումս Ուսուցչի օրն ընդգրկված է ՄԱԿ-ի կողմից նշվող միջազգային օրերի ցանկում

Տոնը Հայաստանում

2010թ. սեպտեմբերի 16-ին ՀՀ Ազգային ժողովը միաձայն առաջին ընթերցմամբ ընդունել է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը: Ըստ այդմ` պաշտոնական տոնացույցում հոկտեմբերի 5-ն ամրագրվել է որպես Ուսուցչի օր:

Այլ երկրներում

Թեպետ բոլոր երկրներն ունեն Ուսուցչի տոն, բայց ոչ բոլոր երկրներում է այն նշվում հոկտեմբերի 5-ին:

Բրազիլիա՝ հոկտեմբերի 15-ին:

Վիետնամ՝ նոյեմբերի 20:

Իսպանիա՝ հունվարի 29:

Պերու՝ հուլիսի 6:

Թայվան՝ սեպտեմբերի 28:

Ավանդույթներ

Հայաստանում և ԱՊՀ երկրներում Ուսուցչի տոնին հիմնականում ուսուցիչներին շնորհավորում են՝ ծաղիկներ նվիրելով:

Իսկ եվրոպական երկրներում ավանդությներն այլ են: Օրինակ՝ Ֆրանսիայում ոչ թե նվերներ են տալիս, այլ ծնողները ուսուցիչների համար կազմակերպում են թեյախմություն: Իսկ Լեհաստանում շնորհավորում են ոչ թե բոլոր ուսուցիչներին, այլ միայն դասղեկներին:

Արգենտինայում այն ազգային տոն է բոլորի համար՝ ոչ աշխատանքային օր է: Բրիտանացիներն այդ օրը ուսուցիչներին նվիրում են թեյ, իսկ ավստրիացիները այս տոնը չեն նշում ընդհանրապես:

Հետաքրքիր փաստեր ուսուցիչների մասին

  • Ուսուցիչների մոտ սթրեսի մակարդակը այնքան է, ինչքան օդաչուների և հրշեջների մոտ է:
  • Ուսուցչի ամենաբարձր աշխատավարձը Շվեյցարիայում է՝ տարեկան 68.000 դոլար:
  • Ամենաքիչ ուսուցիչները Բրազիլիայում են՝ 1 ուսուցչին բաժին է ընկնում 32 աշակերտ:
  • Ամենաշատ ուսուցիչները Պորտուգալիայում են՝ 1 ուսուցչին բաժին է ընկնում 7 աշակերտ:
  • Հարցումները ցույց են տվել, որ այնուամենայնիվ, ուսուցիչներն ամենաշատը հարգված են Չինաստանում, իսկ ամենաքիչը՝ Իսրայելում:
  • Ամենաշատ դասաժամերն ուսուցիչներն ունենում են Մեծ Բրիտանիայում՝ շաբաթական միջինը 46 դաս:
  • Ամենաշատ կին ուսուցիչները Լատվիայում են՝ 88 տոկոս, ամենաքիչը Ճապոնիայում՝ 39 տոկոս:
  • Ուսուցիչների միջին ամենաբարձր տարիքը Իտալիայում է՝ 49 տարեկան:
  • Ռուսաստանում 1992-ից անցկացվում է «Տարվա ուսուցիչ» մրցույթ, իսկ 1995-ից կա նաև «ՌԴ վաստակավոր ուսուցիչ» կոչում։

Հետաքրքիր փաստեր դպրոցական կյանքից

  • Կան երկրներ, որտեղ ուսումնական տարին սկսվում է հունվարի 1-ից կամ մարտի 1-ից:
  • Գերմանիայում և Չեխիայում լավագույն գնահատականը 1-ն է, իսկ ամենացածր գնահատականը՝ 5-ը:
  • Չինացի աշակերտներն ամեն օր մինչ դասերը սկսվելը ունեն մարզանքի ժամ. դա համարվում է պարտադիր:
  • Ճապոնիայի դպրոցներում չկան ճաշարաններ կամ բուֆետներ։
  • Անգլիական դպրոցներում ոչ միայն դասերին, այլև դասամիջոցներին պետք է խոսել գրական:
  • Ավստրալիայում դպրոցական ծրագրի մեջ ներառված են նաև ճամփորդելուն վերաբերող դասաժամեր, Ճապոնիայում՝ բնությամբ հիանալու դասաժամեր, Գերմանիայում՝ երջանկության դասեր:
  • Ֆինլանդիայում ուսուցումն անհատականացված է: Աշակերտներին չեն կանչում գրատախտակի մոտ, իսկ ուսուցիչը օգնականի հետ անհատական են աշխատում աշակերտների հետ:
  • ԱՄՆ-ում ուսուցիչները հետևում են «գաղտնի գնահատական» սկզբունքին, ամեն մի աշակերտի առանձին են ասում իր գնահատականի, թերացումների ու սխալների մասին:
  • Ամենաթանկ դպրոցը գտնվում է Անգլիայում: Այն համարվում է միջազգային դպրոց, որտեղ ուսուցման համար ամեն ամիս պետք է վճարել 80.000 դոլար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ամառային դպրոց-ճամբար թանգարաններում և գրադարաններում

13:52 09.07.2025

Ամառային դպրոց-ճամբար թանգարաններում և գրադարաններում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպարտի նախարարության մի շարք թանգարաններում և գրադարաններում իրականացվում է 5-14 տարեկան երեխանների և պատանիների համար նախատեսված «Ամառային դպրոց-ճամբար» ծրագիրը: Ծրագրի նպատակն է դպրոցականների ամառային արձակուրդների ընթացքում երեխաների ակտիվ հանգստը կազմակերպել թանգարանների և գրադարանների ստեղծագործ միջավայրում: Թանգարաններում երեխաները բացահայտում են արվեստի բազմազան ոլորտները և զարգացնում ստեղծարար մտածողությունը, վարպետության դասերի և ինտերակտիվ կրթական ծրագրերի միջոցով ծանոթանում արվեստի տեսակներին, […] ...

Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել գետի հունը փակած կոտրված ծառը

13:45 09.07.2025

Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել գետի հունը փակած կոտրված ծառը

Քաղաքացին ահազանգել է Երևանի քաղաքապետարան տեղեկացնելով, որ Երևան քաղաքի Ձորափի փողոցի թիվ 26 հասցեում՝ «Վեոլիա ջուր» ՓԲ ընկերության ջրատարի հարակից տարածքում, ծառը կոտրվել և ընկել է Հրազդան գետի մեջ՝ փակելով ջրի բնական հունը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծառը գտնվել է վտանգավոր և դժվարամատչելի վայրում՝ կոտրված ծառը ջրից դուրս բերելու համար անհրաժեշտություն  է առաջացել ներգրավվել […] ...

Աշտարակ-Թալին ճանապարհին իրականացվում են հողային աշխատանքներ

13:35 09.07.2025

Աշտարակ-Թալին ճանապարհին իրականացվում են հողային աշխատանքներ

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ հատվածում (Աշտարակ-Թալին) իրականացվում են հողային աշխատանքներ, ճանապարհային պատվածքի հիմքի շերտերի տեղադրում եւ այլն։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի փոխտեղակալի հետ

13:23 09.07.2025

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի փոխտեղակալի հետ

Հուլիսի 8-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջին Արևելքի, Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Մուհամեդ Խալեդ Խիյարիի հետ: Մտքեր են փոխանակվել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի «ՄԱԿ80» նախաձեռնության հեռանկարների վերաբերյալ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հրատապ հարցերին: Զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: […] ...

Ուկրաինա զենքի շարունակական մատակարարումը չի նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը․ Զախարովա

13:11 09.07.2025

Ուկրաինա զենքի շարունակական մատակարարումը չի նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը․ Զախարովա

ԱՄՆ-ի կողմից Կիևի ռեժիմին զենքի մատակարարումների վերսկսումը չի նպաստի հակամարտության դիվանագիտական ​​ճանապարհով կարգավորմանը. ամերիկյան կողմի այս որոշման հետևանքները դեռևս պետք է գնահատվեն։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա հիշեցրել է, որ Կիևի ռեժիմին զենքի մատակարարումները դադարեցնելու՝ Վաշինգտոնի կողմից նախկինում հայտարարված որոշումից հետո ԱՄՆ-ն կրկին «հայտարարություններ է […] ...

Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա՝ 6-9 աստիճանով

13:00 09.07.2025

Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա՝ 6-9 աստիճանով

Երևանում հուլիսի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ ​ Մարզերում հուլիսի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան ՝ 2-5 մ/վ։ Հուլիսի 9-14-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում, Երևանում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 9-ի […] ...

BACK_TO_TOP