TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+31.09 oC

ԱՇԽԱՐՀ

Անջելինա Ջոլիի հայրը դեմ է Թրամփին իմպիչմենտին

14:44 28.09.2019

Հոլիվուդյան դերասան Ջոն Վոյթը կոչ է արել ԱՄՆ քաղաքացիներին դեմ արտահայտվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտին: Այս մասին հայտնում է «Mediaite»-ն: Դերասանը մի շարք ամերիկացիների` Թրամփին պաշտոնից հեռացնելու ցանկությունը անվանել է «պատերազմ»: «Սա պատերազմ է ազնվական մի մարդու դեմ, որը պաշտպանեց մեր երկիրը և դարձյալ այն դարձավ անվտանգ ու  հիանալի»,- հայտարարել է Վոյթը: Բացի այդ՝  […]

̰
Հոգու երիտասարդություն. ահա, թե ինչն է կարևորը. Բրիջիտ Բարդոն 85 տարեկան է

14:30 28.09.2019

1934թ. սեպտեմբերի 28-ին Փարիզում ծնվել է դերասանուհի, երգչուհի և կենդանիների իրավունքների պաշտպան Բրիջիտ Բարդոն: Արտաքին տեսքի, ինքնաբուխ էության և էլեգանտության շնորհիվ նա ճանաչում է ձեռք բերել որպես XX դարի գեղեցիկ կանանցից  մեկը: Դերասանուհու կանացիության մասին լեգենդներ են պատմվում, իսկ նրա գեղեցիկ դեմքը բազմիցս անմահացել է կտավի և մարմարի վրա: Երբ Բարդոն 39 տարեկան էր, որոշեց […]

̰
Սանկտ Պետերբուրգի մերձակայքում հայտնաբերվել են մարդկանց մասնատված մարմիններ

14:18 28.09.2019

Լենինգրադի մարզում տեղի բնակիչն անտառում հայտնաբերել է մարդկային մարմնամասեր` փաթաթած բամբակյա վերմակով: Ինչպես նշվում է, մարմնի մասերը հայտնաբերվել են Ստարոլադոժկի ջրանցքի մոտ, հայտնում է РЕН ТВ-ն: Որոնողական գործողության ընթացքում իրավապահներին հաջողվել է հայտնաբերել ևս մի քանի մարմնասեր, որոնք, ըստ երևույթին, պատկանում են այլ անձանց: Նախնական տվյալներով ՝ չարագործը սպանել և մասնատել է մի քանի մարդու: […]

̰
Հարավային Կորեայում նավթամթերք տեղափոխող նավ է պայթել

14:09 28.09.2019

Հարավային Կորեայի Ուլսանի նավահանգստում բեռնատար նավի վրա պայթյուն և հրդեհ է տեղի ունեցել, որի հետևանքով 9 մարդ վիրավոր է: Այս մասին հայտնում է Yonhap-ը: Նշվում է, որ տեղական ժամանակով ժամը 10: 51-ին Կոլմանյան կղզիների դրոշը կրող նավթամթերք տեղափոխող Stolt Groenland բեռնատար նավի վրա  տեղի է ունեցել պայթյուն, որից հետո հրդեհ է բռնկվել: Դեպքի պահին նավի […]

̰
Մահացավ մոհիկաններից վերջինը. կյանքից հեռացել է Մարկ Զախարովը

13:51 28.09.2019

Մահացել է Մոսկվայի «Լենկի» թատրոնի գեղարվեստական ղեկավար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մարկ Զախարովը: Այս մասին ТАСС-ին հայտնել է թատրոնի տնօրեն Մարկ Վարշավերը: Ռեժիսորը կյանքից հեռացել է սեպտեմբերի 28-ին: Նա 85 տարեկան էր: «Մարկ Անտոնովիչ Զախարովը մահացել է այսօր՝ երկարատև հիվանդությունից հետո: Մահացավ մոհիկաններից վերջինը»,- ասել է Վարշավերը: Արտիստի հուղարկավորության վայրը դեռ հայտնի չէ: Այս մասին կհաղորդվի […]

̰
Վրաստանի նախագահը հանդես է գալիս ՌԴ-ի և Վրաստանի միջև երկխոսության օգտին

13:30 28.09.2019

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ իր երկիրը պետք է փորձի ՌԴ-ի հետ երկխոսության մեջ մտնել, գրում է ТАСС-ը՝ հղում անելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանում Վրաստանի նախագահի ելույթին: Զուրաբիշվիլինի կարծում է, որ Վրաստանը չպետք է «պարփակվի իր մեջ»: «Իմ ելույթի տեքստում ես հստակ ասել եմ, որ այն երկրի համար, որը ունի նման կարգի […]

̰
«Դոմոդեդովո»-ում հարբած ուղևորը փորձել է ներխուժել օդաչուների խցիկ

13:20 28.09.2019

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում 2 հարբած ուղևոր վիճել են միմյանց հետ, գրում է Life-ը: Դրա հետևանքով ինքնաթիռի հրամանատարը, որը պատրաստվում էր թռիչքի Միներալնիե Վոդի, որոշում է կայացրել հրաժարվել թռիչքից: Նշվում է, որ 2 ուղևորները եղել են հարբած, չեն ենթարկվել ինքնաթիռի անձնակազմի հրահանգներին: Նրանցից մեկը փորձել է ներխուժել օդաչուների խցիկ: Նրանցից մեկը Հյուսիսային Օսիայի, իսկ մյուսը Սանկտ […]

̰
Պակիստանի վարչապետի ինքնաթիռը անսարքության պատճառով վերադարձել է Նյու Յորք

12:18 28.09.2019

Պակիստանի վարչապետ Իմրան Խանի ինքնաթիռը տեխնիկական անսարքության պատճառով վերադարձել է Նյու Յորքի օդանավակայան, հայտնում է GEO TV-ն: Խանը ժամանել էր ԱՄՆ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 74-րդ նստաշրջանին մասնակցելու համար: Նշվում է, որ խնդիրը նկատվել է, երբ ինքնաթիռը թռչել է Տորոնտոյի երկնքով: Անձնակազմը որոշում է կայացրել վերադառնալ Նյու Յորք: Խանը ստիպված է եղել Նյու Յորքի հյուրանոցում անցկացնել […]

̰
Ե՞րբ է հնարավոր վերականգնել Վրաստանի հետ ավիահաղորդակցությունը

11:50 28.09.2019

ՌԴ-ն երբեք Վրաստանի հետ վիճելու առիթ ման չի եկել, և եթե Թբիլիսին Մոսկվայի հանդեպ ավելի կառուցողական քաղաքականություն դրսևորի, ապա ավիահաղորդակցությունը կարող է վերականգնվել: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, գրում է РИА Новости-ն: «Երբ մենք կայացրեցինք ավիահաղորդակցությունը դադարեցնելու որոշումը, հայտարարվել էր, որ դա ժամանակավոր է, և մենք կփոխենք մեր որոշումը, երբ իրադրությունը […]

̰
Թրամփն արժանի է հազարավոր իմպիչմենտների. Մադուրո

11:42 28.09.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ պետք է հայտարարեն հազարավոր իմպիչմենտներ՝ Վենեսուելայի դեմ կատարած իր քայլերի համար, այս մասին հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, գրում է Life-ը. «Նրան մեղադրում են Ուկրաինայի նախագահին շանտաժի ենթարկելու մեջ: Ես ասում եմ, թե ինչու են նրան մեղադրում. նա դա անում է ամեն օր և կոչ է անում նախագահներին և […]

̰
ՊԵԿ շնագիտական բաժինը Ռուսաստանում մրցույթի է մասնակցել

11:23 28.09.2019

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական բաժինը մասնակցել է Ռուսաստանի Դաշնությունում ԱՊՀ երկրների Մաքսային ծառայության կինոլոգիական կենտրոնների միջև կազմակերպված ամենամյա մրցույթին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԱ ՊԵԿ լրատվական ծառայությունից: Շնագիտական կենտրոնի մաքսային տեսուչ Ալբերտ Մխիթարյանի և բելգիական հովվաշուն Կիռայի համար մրցույթը հաջող է ընթացել: Թեթև մարդատար ավտոմեքենայում թմրանյութ որոնելու ընթացքում մեր մասնակիցը հավաքել է […]

̰
Զոհրաբ Մնացականյանը Նորվեգիայի գործընկերոջն է ներկայացրել ՀՀ կառավարության նախաձեռնած բարեփոխումների օրակարգը

11:08 28.09.2019

Սեպտեմբերի 27-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի աշխատանքների շրջանակներում հանդիպում է ունեցել Նորվեգիայի ԱԳ նախարար Ինե Էրիկսեն Սորեյդեի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳ նախարարությունից: Հայաստանի և Նորվեգիայի ԱԳ նախարարները հանգամանալից անդրադարձ են կատարել երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակի։ Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել գործուն քայլեր ձեռնարկել երկկողմ հարաբերություններում համագործակցության ներուժի […]

̰
Լավրովն ու Պոմպեոն ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև երկխոսության պատրաստակամություն են հայտնել

09:26 28.09.2019

Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 74-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Հանդիպման ժամանակ քննարկվել է թեմաների լայն շրջանակ՝ իրավիճակը Կորեական թերակղզում, Աֆղանստանում, Սիրիայում, Ուկրաինայում և այլ տարածաշրջաններում: Անդրադարձ է կատարվել նաև ՌԴ-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ը: Առանձին քննարկվել է ՄԱԿ Գլխավոր վեհաժողովում […]

̰
Փառքի ծառուղում Ջոնի Դեփի աստղը պղծվել է

09:14 28.09.2019

Հոլիվուդի Փառքի ծառուղում ամերիկացի հայտնի դերասան ՋոնիՆ Դեփի անվանական աստղը հայտնվել է վանդալների թիրախում: Daily Mail-ի փոխանցմամբ՝ նրանք հայհոյանքներ են գրել աստղի վրա: Դեփը, ով անվանական աստղի էր արժանացել 1999 թվականին, համարվում է ամենապահանջված դերասաններից մեկը: Նրա մասնակցությամբ ֆիլմերը համաշխարհային վարձույթում ընդհանուր առմամբ աշխատել են 10 մլրդ դոլար: Սակայն վերջին տարիներին նա հայտնվել է դատական […]

̰
ՄԱԿ-ում Վենեսուելայի ներկայացուցչի ելույթի ժամանակ 8 պատվիրակություններ լքել են դահլիճը

09:00 28.09.2019

Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսի ելույթի ժամանակ մի քանի երկրների պատվիրակություններ լքել են ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի դահլիճը: Մասնավորապես, դահլիճը լքել են ԱՄՆ-ի և Կոլումբիայի ներկայացուցիչները: ԱՄՆ-ի պատվիրակներից մեկը, մինչ դահլիճից հեռանալը, ցուցադրաբար շրջել էր աթոռը: Նշվում է, որ կոլումբիական պատվիրակության կազմում ընդգրկված են եղել վենեսուելական ընդդիմության ներկայցուցիչներ: Նրանք բղավել են իրենց առաջնորդի՝ Խուան Գուաիդոյի անունը, որից […]

̰
Դեմի Ռոուզը կիսամերկ լուսանկար է հրապարակել

23:59 27.09.2019

24-ամյա բրիտանացի մոդել Դեմի Ռոուզը գիտի, թե ինչպես ուշադրություն գրավել իր անձի վրա: Նա հրապարակել է լուսանկար, որը իրարանցում է առաջացրել իր երկրպագուների մոտ: Դեմին Ինդոնեզիայից լուսանկար է հրապարակել, որտեղ նա մերկ պառկած է լոգարանում, իսկ նրա փարթամ մարմինը ծածկում են ծաղիկները: Որպես լուսանկարի ֆոն՝ ծառայել են կանաչ խոտերը և լազուրային երկինքը: Լուսանկարը հավաքել է […]

̰
Ժակ Շիրակը՝ քաղաքական գործիչների հուշերում

23:09 27.09.2019

Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը համաշխարհային քաղաքականության նշանավոր դեմքերից էր: Նրա մահվան կապակցությամբ իրենց ցավակցություններն են հայտնել բազմաթիվ գործիչներ: Հայտնի է, որ Ֆրանսիայի նախկին նախագահը սերտ կապեր է ունեցել հայերի հետ և նրա կառավարման տարիներին ընդունվել են հայանպաստ օրինագծեր: «Ֆրանսիացիները կորցրին մեծագույն հայրենակցի»՝ ահա այսպիսի խոսքերով է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բնորոշել երկրի նախկին նախագահ […]

̰
Շումախերը ժամանել է Սոչիում անցկացվող ազատ մրցաշարին

21:47 27.09.2019

Ֆորմուլա-1-ի յոթակի չեմպիոն Միխայիլ Շումախերի կրտսեր եղբայր Ռալֆը ժամանել է Սոչիում անցկացվող ազատ մրցաշարին, Twitter-ում հայտնել է մրցավազքի մամուլի ծառայությունը: Հաղորդվում է, որ Շումախերը եկել է Ռուսաստան՝ աջակցելու իր որդուն՝ Դեվիդին, որը պատրաստվում է Ֆորմուլա 3-ում իր նորամուտին: Իսկ նրա եղբորորդին՝ լեգենդար Շումախերի որդի Միկը, հանդես կգա Ֆորմուլա 2-ում: THE SCHUMACH3RS 3⃣ 1 Always great […]

̰
Հոկտեմբերի 1-ից ռուսներին կարգելվի ծխել պատշգամբներում

20:43 27.09.2019

Հոկտեմբերի 1-ից ՌԴ-ում կարգելվի ծխել պատշգամբներում, գրում է Настоящее Время-ն: ՌԴ ԱԻՆ-ում հայտարարել են, որ այսուհետ արգելվում է տների, հանրակացարանների և հյուրանոցների պատշգամբներում բաց կրակ օգտագործել: Դրանից բացի՝ քաղաքացիներն իրավունք չունեն խորոված անել, մոմեր վառել և ծխել: Ֆիզիկական անձանց կարգը խախտելու դեպքում նախատեսվում է տուգանել 3 հազար ռուբլի գումարով: Ըստ վիճակագրության՝ հրդեհների 60%-ի պատճառը պատշգամբներում […]

̰
Ձկնորսը 3 միլիոն ֆունտ սթեռլինգ արժողությամբ հսկա թյուննոս է որսացել

19:30 27.09.2019

Իռլանդիայում քաղաքացին 272 կգ կշռող ձուկ է որսացել: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: 3 ձկնորսները հազիվ են կարողացել ջրի մակերևույթ բարձրացնել հսկա ձկանը: Երբ ձուկը հայտնվել է նավակի մոտ, հասկանալի է դարձել, որ իռլանդացի ձկնորսը որսացել է հսկա թյուննոս: Էդվարդս անունով ձկնորսը ձկան հետ լուսանկարվել է և բաց թողել: Նման ձկան արժեքը շուրջ 3 […]

̰
«Հայաստանի փոքրիկ երգիչները» նվաճում են եվրոպական բեմերը

19:00 27.09.2019

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը շարունակում է իր համերգային շրջագայությունը Եվրոպայում: Տիգրան Հեքեքյանի ղեկավարած երգչախումբն արդեն հասցրել է զարմացնել Գերմանիայի և Լիտվայի պահանջկոտ հանդիսատեսին: Շրջագայությունը նվիրված է Կոմիտասի 150-ամյա հոբելյանին: Այն համընկել է նաև ՀՀ Անկախության 28-ամյակին: Համերգաշարն անցկացվում է Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի […]

̰
Սաակաշվիլին Պուտինին մեղադրել է ԽՍՀՄ-ը վերականգնելու մտադրություն ունենալու մեջ

18:54 27.09.2019

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ վրացական իշխանությունները, Ռուսաստանի ճնշման ներքո, կարող են հրաժարվել ՆԱՏՕ-ին և Եվրամիությանն անդամակցելու մտադրությունից: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը: Նա նաև չի բացառել, որ Վրաստանն ու Ռուսաստանը միավորվեն մեկ պետության կազմում և կդառնան մեկ պետություն, քանի որ Ռուսաստանի ղեկավարության ծրագրերը, մինչև 2024 թվականը, ներառում են ԽՍՀՄ-ի վերականգնում: «Պուտինը […]

̰
«Ֆեյսբուքը» Ավստրալիայում լայքերի հաշվիչը թաքցնող գործառույթ է գործարկել

18:50 27.09.2019

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցը Ավստրալիայում սկսել է թեստավորել լայքերի հաշվիչը թաքցնող գործառույթ, գրում է New York Times-ը: Գործառույթը տարածվում է լայքերի և տեսանյութերի թվաքանակը թաքցնելու վրա: Այս պահին հայտնի չէ` արդյոք այս գործառույթը կփորձարկվի՞ այլ երկրներում, թե՞ ոչ: Սոցցանցի ներկայացուցիչ Ջիմի Ռայմոն նշում է, որ կայքը մտադիր է հավաքել արձագանքներ և հասկանալ` արդյոք այս գործառույթը դրական […]

̰
Ամերիկացիների 43%-ը կողմ է Թրամփի իմփիչմենթին

18:47 27.09.2019

Միացյալ Նահանգներում ավելացել է այն քաղաքացիների թիվը, ովքեր աջակցում են նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի գործընթացին՝ կապված ուկրաինական սկանդալի հետ: Այդ մասին վկայում են Politico/Morning Consult-ի կողմից անցկացված նոր հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են այսօր: Երեքշաբթի օրը Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ իմփիչմենթի վերաբերյալ հայտարարությունից հետո պարզվել է, որ ընտրողների 43%-ը կողմ է Կոնգրեսում իմփիչմենթի գործընթաց […]

̰
«Շատ հուզիչ է կրկնել մորս քայլերը». արքայազն Հարրին անցել է ականապատ տարածքով

18:36 27.09.2019

Արքայազն Հարրին կրկնել է մոր՝ արքայադուստր Դիանայի գործողությունը և Անգոլայում անցել ականապատ տարածքով: Այս մասին հայտնում է Sky News-ը: «Շատ հուզիչ է կրկնել մորս քայլերը և 22 տարի անց անցնել այդ նույն ճանապարհով»,- խոստովանել է Հարրին: Նշենք, որ այս այցն ուղղված է պատերազմների ու ականապատման դեմ: Լուսանկարում 1997 թվականին Դիանայի այցն է: Արքայադուստրն անցնում է […]

̰
Ինչո՞ւ է Մայքլ Ջեքսոնը դիմակ կրել

18:32 27.09.2019

Մայքլ Ջեքսոնի թիկնապահ Ջեքսոն Մեթ Ֆիդեսը պատմել է, թե ինչի համար է Ջեքսոնը դիմակ և քթի վրա սպեղանի կրել, գրում է Metro-ն: Նրա խոսքերով՝ Ջեքսոնը դա արել է մարդկանց և ԶԼՄ-ների ուշադրությունը գրավելու համար: Անվտանգության աշխատակիցը կարծում է, որ Ջեքսոնը գիտեր, թե ինչպես է պետք կառավարել ԶԼՄ-ներին, մանիպուլյացիա անել: «90 տոկոս դեպքերում Ջեքսոնի արած հնարքները […]

̰
Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է ՀԱՊԿ անդամ-պետությունների արտգործնախարարների հանդիպմանը

18:28 27.09.2019

ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի շրջանակներում սեպտեմբերի 27-ին տեղի ունեցավ ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որին մասնակցեց նաև Հայաստանի ԱԳ նախարարը։ Արտգործնախարարները մտքեր փոխանակեցին ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի օրակարգային հարցերի և դրանց վերաբերյալ ՀԱՊԿ անդամ-պետությունների դիրքորոշումների համադրման, նրանց կողմից առաջ քաշված նախաձեռնությունների և վերջիններիս փոխադարձ սատարման շուրջ: ՀԱՊԿ անդամ-պետությունների ԱԳ նախարարներն անդրադարձան կազմակերպության շրջանակում […]

̰
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունում սգո մատյան է բացվել՝ ի հիշատակ Ժակ Շիրակի

18:10 27.09.2019

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում սգո մատյան է բացվել՝ ի հիշատակ Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի: Մատյանում գրառումներ են կատարել Հայաստանում դիվանագիտական առաքելություն իրականացնող տարբեր երկրների դեսպաններ ու դեսպանատների աշխատակիցներ: Ժակ Շիրակը Ֆրանսիան ղեկավարել է 12 տարի: Նա Ֆրանսիայի առաջին նախագահն էր, որը պետական այցով ժամանեց Հայաստան:

̰
ԱՄՀ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին բարեփոխումների շրջանակներում

18:08 27.09.2019

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխտնօրեն Աթանասիոս Արվանիտիսի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են 2019թ. ընթացիկ և սպասվող հարկաբյուջետային զարգացումները, 2020թ. պետական բյուջեի կանխատեսումները, 2020-ից ուժի մեջ մտնող և սպասվող հարկային բարեփոխումները, ինչպես նաև պետական […]

̰
Սանկտ Պետերբուրգում շունն օգնել է հայտնաբերել մանկապիղծին

17:48 27.09.2019

Ժասմին անունով ծառայողական շունն օգնել է ձերբակալել հանցագործին, որը սեռական բռնության է ենթարկել Սանկտ Պետերբուրգում ապրող 10-ամյա աղջնակին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: Նշվում է, որ ոստիկանությանն է դիմել 35-ամյա մի բնակչուհի և հաղորդել, որ շենքի շքամուտքում անհայտ անձը սեռական բռնության է ենթարկել մի աղջկա: Շան միջոցով ոստիկաններն ուղևորվել են «տաք» հետքերով: […]

̰
BACK_TO_TOP