19:00 27.09.2019
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը շարունակում է իր համերգային շրջագայությունը Եվրոպայում: Տիգրան Հեքեքյանի ղեկավարած երգչախումբն արդեն հասցրել է զարմացնել Գերմանիայի և Լիտվայի պահանջկոտ հանդիսատեսին: Շրջագայությունը նվիրված է Կոմիտասի 150-ամյա հոբելյանին: Այն համընկել է նաև ՀՀ Անկախության 28-ամյակին: Համերգաշարն անցկացվում է Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի […]
18:54 27.09.2019
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ վրացական իշխանությունները, Ռուսաստանի ճնշման ներքո, կարող են հրաժարվել ՆԱՏՕ-ին և Եվրամիությանն անդամակցելու մտադրությունից: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը: Նա նաև չի բացառել, որ Վրաստանն ու Ռուսաստանը միավորվեն մեկ պետության կազմում և կդառնան մեկ պետություն, քանի որ Ռուսաստանի ղեկավարության ծրագրերը, մինչև 2024 թվականը, ներառում են ԽՍՀՄ-ի վերականգնում: «Պուտինը […]
18:50 27.09.2019
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցը Ավստրալիայում սկսել է թեստավորել լայքերի հաշվիչը թաքցնող գործառույթ, գրում է New York Times-ը: Գործառույթը տարածվում է լայքերի և տեսանյութերի թվաքանակը թաքցնելու վրա: Այս պահին հայտնի չէ` արդյոք այս գործառույթը կփորձարկվի՞ այլ երկրներում, թե՞ ոչ: Սոցցանցի ներկայացուցիչ Ջիմի Ռայմոն նշում է, որ կայքը մտադիր է հավաքել արձագանքներ և հասկանալ` արդյոք այս գործառույթը դրական […]
18:47 27.09.2019
Միացյալ Նահանգներում ավելացել է այն քաղաքացիների թիվը, ովքեր աջակցում են նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի գործընթացին՝ կապված ուկրաինական սկանդալի հետ: Այդ մասին վկայում են Politico/Morning Consult-ի կողմից անցկացված նոր հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են այսօր: Երեքշաբթի օրը Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ իմփիչմենթի վերաբերյալ հայտարարությունից հետո պարզվել է, որ ընտրողների 43%-ը կողմ է Կոնգրեսում իմփիչմենթի գործընթաց […]
18:36 27.09.2019
Արքայազն Հարրին կրկնել է մոր՝ արքայադուստր Դիանայի գործողությունը և Անգոլայում անցել ականապատ տարածքով: Այս մասին հայտնում է Sky News-ը: «Շատ հուզիչ է կրկնել մորս քայլերը և 22 տարի անց անցնել այդ նույն ճանապարհով»,- խոստովանել է Հարրին: Նշենք, որ այս այցն ուղղված է պատերազմների ու ականապատման դեմ: Լուսանկարում 1997 թվականին Դիանայի այցն է: Արքայադուստրն անցնում է […]
18:32 27.09.2019
Մայքլ Ջեքսոնի թիկնապահ Ջեքսոն Մեթ Ֆիդեսը պատմել է, թե ինչի համար է Ջեքսոնը դիմակ և քթի վրա սպեղանի կրել, գրում է Metro-ն: Նրա խոսքերով՝ Ջեքսոնը դա արել է մարդկանց և ԶԼՄ-ների ուշադրությունը գրավելու համար: Անվտանգության աշխատակիցը կարծում է, որ Ջեքսոնը գիտեր, թե ինչպես է պետք կառավարել ԶԼՄ-ներին, մանիպուլյացիա անել: «90 տոկոս դեպքերում Ջեքսոնի արած հնարքները […]
18:28 27.09.2019
ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի շրջանակներում սեպտեմբերի 27-ին տեղի ունեցավ ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որին մասնակցեց նաև Հայաստանի ԱԳ նախարարը։ Արտգործնախարարները մտքեր փոխանակեցին ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի օրակարգային հարցերի և դրանց վերաբերյալ ՀԱՊԿ անդամ-պետությունների դիրքորոշումների համադրման, նրանց կողմից առաջ քաշված նախաձեռնությունների և վերջիններիս փոխադարձ սատարման շուրջ: ՀԱՊԿ անդամ-պետությունների ԱԳ նախարարներն անդրադարձան կազմակերպության շրջանակում […]
18:10 27.09.2019
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում սգո մատյան է բացվել՝ ի հիշատակ Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի: Մատյանում գրառումներ են կատարել Հայաստանում դիվանագիտական առաքելություն իրականացնող տարբեր երկրների դեսպաններ ու դեսպանատների աշխատակիցներ: Ժակ Շիրակը Ֆրանսիան ղեկավարել է 12 տարի: Նա Ֆրանսիայի առաջին նախագահն էր, որը պետական այցով ժամանեց Հայաստան:
18:08 27.09.2019
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխտնօրեն Աթանասիոս Արվանիտիսի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են 2019թ. ընթացիկ և սպասվող հարկաբյուջետային զարգացումները, 2020թ. պետական բյուջեի կանխատեսումները, 2020-ից ուժի մեջ մտնող և սպասվող հարկային բարեփոխումները, ինչպես նաև պետական […]
17:48 27.09.2019
Ժասմին անունով ծառայողական շունն օգնել է ձերբակալել հանցագործին, որը սեռական բռնության է ենթարկել Սանկտ Պետերբուրգում ապրող 10-ամյա աղջնակին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: Նշվում է, որ ոստիկանությանն է դիմել 35-ամյա մի բնակչուհի և հաղորդել, որ շենքի շքամուտքում անհայտ անձը սեռական բռնության է ենթարկել մի աղջկա: Շան միջոցով ոստիկաններն ուղևորվել են «տաք» հետքերով: […]
17:16 27.09.2019
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Միլանի Նորաձևության շաբաթվա ընթացքում Gucci-ի ցուցադրությանը մասնակցած հայ մոդել Արմինե Հարությունյանին: «Հայկական հրաշք ենք նվիրել համաշխարհային պոդիումին»,- գրել է Հակոբյանը: SHANTNEWS.am-ը զրուցել է մոդել Արմինե Հարությունյանի հետ:
16:55 27.09.2019
Մոսկվայի դատարանը ձերբակալել է «Իսլամական պետություն» կազմակերպության 9 համակիրների: Նշվում է, որ նրանք գումար էին հավաքագրում Սիրիայի և Իրաքի ահաբեկիչների համար: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: Նրանց մեղադրանք է առաջադրվել ահաբեկչական կազմակերպության հետ գործակցության համար: Հայտնի է, որ խումբը կազմավորվել է մի տղամարդու կողմից, ով «Իսլամական պետությանը» միացել էր Եգիպտոսում: 2015 թվականին […]
16:43 27.09.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատմել է, թե ՌԴ նախագահն ինչ վերաբերմունք ունի ծխելու հանդեպ: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն: Նրա խոսքով՝ նախագահը չի ողջունում ծխելը և առողջ ապրելակերպի կողմնակից է: Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ Պուտինի շրջապատում ծխող մարդիկ գրեթե չկան: «Մնացել են հաշված թվով գործընկերներ, ովքեր ծխում են, նրանց մատների վրա […]
16:30 27.09.2019
Դոնալդ Թրամփը որոշել է կրկնակի կրճատել այն փախստականների քանակը, որոնց հաջորդ ֆինանսական տարվա ընթացքում մտադիր է ընդունել Միացյալ Նահանգները։ Այս իր որոշումը ԱՄՆ նախագահն արդեն ուղարկել է խորհրդարանի հաստատմանը։ Ենթադրվում է, որ ընթացիկ տարվա 30 հազարի փոխարեն այս տարի Միացյալ Նահանգները «ներս է թողնելու» 18 հազար փախստականի։ Միաժամանակ խստացվելու են նաև ընդունման հնարավորությունները։ Դրա համար […]
16:20 27.09.2019
Մոսկվա-Մինվոդի թռիչքի ժամանակ 2 կին վիճել են միմյանց հետ, գրում է life-ը: Ինքնաթիռի օդաչուն իրավապահներին պատմել է, որ թռիչքի ընթացքում 2 ուղևորուհիների միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել, ինչի հետևանքով նրանցից մեկը հարվածել է մյուսի գլխին: Կանայք անպարկեշտ արտահայտություններ են արել և չեն ենթարկվել ինքնաթիռի անձնակազմի հրահանգներին: Վայրէջքից հետո կանանց տեղափոխել են ոստիկանության բաժանմունք: Նրանցից մեկին […]
16:00 27.09.2019
Բելառուսը կոչ է անում անմիջապես սկսել բանակցություններ և կազմել մի հռչակագիր, որով կարգելվի փոքր և միջին հեռահարության հրթիռների տեղակայումը Եվրոպայի տարածքում։ Այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը։ «Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում գտնվող պետություններին, որոնք անտարբեր չեն մարդկության ճակատագրի նկատմամբ, կոչ ենք անում աջակցել մեզ այս նախաձեռնության գծով»,- ասել է նախարարը։ Նա […]
15:48 27.09.2019
Սաուդյան Արաբիան առաջին անգամ սկսելու է վիզաներ տրամադրել օտարերկրացիներին՝ որպես զբոսաշրջիկ թագավորություն մեկնելու համար։ Այս «արտոնությունը» տրվելու է 49 երկրների, որոնց ցանկը դեռ չի հրապարակվել։ Սաուդյան թագավորություն այցի վիզայի գինը լինելու է մոտ 80 դոլար։ Բայց երկրում գործող սահմանափակումները տարածվելու են նաև զբոսաշրջիկների համար։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է ալկոհոլի օգտագործման արգելքին։ Զբոսաշրջիկների համար, սակայն, չի […]
15:15 27.09.2019
ԱՄՆ Սենատի կոմիտեն միաձայն հավանություն է տվել սենատորներ Լինդսի Գրեմի և Քրիս Վան Հոլենի առաջարկին՝ Հայաստանին տնտեսական և ժողովրդագրական հետագա բարեփոխումների համար գումար տրամադրելու մասին: Ֆինանսական աջակցությունը տրվում է՝ ի հավելումն երաշխավորված 17․6 մլն դոլար հատկացման, Տնտեսական աջակցության և զարգացման հիմնադրամից. 1․5 մլն դոլար հատկացվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին, 600 000 դոլար՝ միջազգային […]
14:59 27.09.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումներն ու քննարկումներն աշխարհի առաջատար ընկերությունների ղեկավարների հետ։ Իտալական հանրահայտ «Լեոնարդոյի» գլխավոր գործադիր տնօրեն Ալեսանդրո Պրոֆումոյի և ընկերության ղեկավարության հետ նախօրեին տեղի ունեցած հանդիպումից հետո քննարկումները մտել են գործնական փուլ։ Սեպտեմբերի 26-ին Հռոմում ընկերության ներկայացուցիչը նախագահ Սարգսյանին է ներկայացրել «Լեոնարդո» ընկերության կողմից պատրաստված փաստաթուղթը Հայաստանի հետ գործընկերության վերաբերյալ, որտեղ […]
14:35 27.09.2019
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ չի բացառում Միացյալ Նահանգների հետ բանակցությունների հավանականությունը, եթե Վաշինգտոնը հրաժարվի առավելագույն ճնշում գործադրելու քաղաքականությունից և անցնի երկխոսության: Իրանի առաջնորդը շեշտել է, որ պատժամիջոցները, որոնք ուղղված են պառակտելու իրանցիներին, իրականում միմյանցից հեռացնում են Իրանի և Ամերիկայի ժողովուրդներին: Ռոհանին նաև կոչ է արել արևմտյան երկրներին դադարեցնել զենք մատակարարել Սաուդյան Արաբիային […]
14:29 27.09.2019
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատնից հայտնում են, որ Ռուսաստանի կառավարության կողմից առաջիկայում մարդասիրական ծրագրերի իրագործման համար Հայաստանին մոտ 20 միլիոն դոլար անհատույց հատկացնելու մասին որոշում կընդունվի։ ՄԱԿ Համաշխարհային պարենային ծրագրի հիմնադրամի միջոցով կայուն դպրոցական սննդի համակարգ ստեղծելու համար մինչև 18 մլն դոլար կհատկացվի։ Այս նախաձեռնության շրջանակում 2016-2019թթ. ընթացքում հատկացվել է ավելի քան 20 մլն դոլար։ Եվս մոտ […]
14:20 27.09.2019
Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ում որպես կամավորական ուղիղ մեկ տարի գործունեություն ծավալած չեխուհի Մարտինա Հորնիչկովան 5 ամսվա ընթացքում հասցրել է սովորել հայերեն։ Կնոջ հետ զրուցել է Aravot.am-ը: Հորնիչկովան բավական ազատ հաղորդակցվում է, լիարժեք հասկանում խոսակցական լեզուն, հատկապես Գյումրու բարբառը, նաև գրում է․ սովորել է տառերը, ուսումնասիրել քերականությունը։ Նրա հայերենի ուսուցչուհին ԵՆԿ գրասենյակի պատասխանատու Սյուզաննա Սեկեպյանն […]
14:02 27.09.2019
Լիբանանահայ Ավետիս Կալպակլյանը, արշավախմբի անդամների հետ, այս անգամ էլ բարեհաջող հասել է Նեպալի Մանասլու գագաթ: Հիշեցնենք, որ մայիսին Ավետիս Կալպակլյանին հաջողվել էր բարձրանալ Էվերեստի գագաթը: Իսկ մինչ գագաթին հասնելը նա, ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, Էվերեստի ստորոտին ծածանել էր հայկական եռագույնը:
14:01 27.09.2019
Ստամբուլում երկրաշարժի ժամանակ 34 մարդ է տուժել, վնասվել է 473 շինություն: Այս մասին հայտնում է Hurriyet-ը՝ հղում անելով Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթային: Նշվում է, որ վնասված շինություններից 55-ը դպրոց է: Շենքերի մեծամասնության պատերի վրա հայտնաբերվել են մեծ ճաքեր: Իսկ տուժած քաղաքացիներից 10-ը բուժում է ստանում հիվանդանոցներում, մնացած 24-ին առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո անմիջապես դուրս են […]
13:47 27.09.2019
«Ուրալյան ավիաընկերություններ»-ի А-319 Մոսկվա-Եկատերինբուրգ չվերթի օդանավին թռչունների երամ է բախվել: Դեպքը տեղի է ունեցել երեկ առավոտյան «Դոմոդեդովո» օդանավակայանում, թռիչքի ժամանակ: Հաղորդվում է, որ անձնակազմն անմիջապես գնահատել է իրավիճակը և որոշում է ընդունել շարունակել թռիչքը: Օդանավը բարեհաջող հասել է Եկատերինբուրգ: Վայրէջքից հետո մասնագետները հետազոտել են ինքնաթիռը և արձանագրել են, որ երամը բախվել է երկրորդ օդաչուի դիմապակուն […]
13:40 27.09.2019
Հայ մոդել Արմինե Հարությունյանը, որն այս տարի Միլանի նորաձևության շաբաթի շրջանակում մասնակցել է Gucci-ի ցուցադրությանը, SHANTNEWS.am-ի հետ զրույցում խոսել է իր տպավորությունների մասին. «Մի աղջիկ՝ fashion scout, ինձ տեսավ և ասաց, որ իմ լուսանկարն ուղարկել է Gucci-ին, և նրանք ցանկանում են ինձ տեսնել իրենց քասթինգում: Ասաց` կարո՞ղ ես վաղը գալ, ասացի, որ չեմ կարող, քանի […]
13:30 27.09.2019
Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը «Ֆեյսբուքում» անդրադարձել է ՄԱԿ-ում ԱՄՆ և Իրանի նախագահներ՝ Դոնալդ Թրամփի և Հասան Ռոհանիի ելույթներին: «Կապ չունի համաձայն ես, թե ոչ, բայց ՄԱԿ-ում Թրամփի ու Ռոհանիի ելույթները «մաստերկլաս» էին: Գաղափարական, համակարգված, տրամաբանական, մաքսիմալ հիմնավորված, համեմված տասնյակ մեսիջներով, տեսլականներով և PR տեխնոլոգիաներով… Մարդիկ նույնիսկ թշնամությունն են բարձր որակով ու […]
12:54 27.09.2019
Երկուշաբթի՝ սեպտեմբերի 30-ին, Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը կհուղարկավորվի Փարիզի «Մոնպառնաս» գերեզմանատանը: Շիրակը կհուղարկավորվի իր ավագ դստեր՝ Լորանսի գերեզմանի կողքին, որը, երկար ժամանակ պայքարելով անորեքսիայի դեմ, 2016 թվականի ապրիլին, 58 տարեկան հասակում մահացել է: Սեպտեմբերի 29-ին` «Հաշմանդամների տանը» Ֆրանսիայի նախկին նախագահի հետ կանցկացվի ազգային հրաժեշտի արարողություն:
11:59 27.09.2019
ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 26-ին հանդիպել է Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Ողջունելով ԵԱՀԿ-ում Սլովակիայի հաջող նախագահությունը՝ նախարար Մնացականյանը ևս մեկ անգամ հայտնել է Հայաստանի աջակցությունը անվտանգ ապագայի կառուցման և արդյունավետ բազմակողմ […]