17:44 23.09.2019
Կլիմայի վերաբերյալ առաջին գլոբալ համաձայնագիրը ստորագրվել է 2015թ.-ին 186 երկրի կողմից:
17:30 23.09.2019
Հայտնի լիբանանցի դիզայներ, ծագումով հայ Գրիգոր Ջաբոտյանը (Krikor Jabotian) հրապարակել է Հորդանանի թագավոր Աբդալլա II-ի կնոջ` Ռանիայի լուսանկարը, որը կրում է նրա բրենդի հագուստը: «Թագավորական ընտանիքի անդամներն էապես տարբերվում են աստղերից, նրանք ունեն իրենց սեփական կախարդանքը»,- գրել է դիզայներն իր ֆեյսբուքյան էջում: Գրիգոր Ջաբոտյանը ծնվել է 1986թ.՝ Բեյրութում: Նա սովորել է Esmod Beirut հեղինակավոր հաստատությունում, […]
17:20 23.09.2019
«Լևադա կենտրոնը» սոցիալական հարցում է անցկացրել, որը վերաբերում է ընտանեկան բռնությանը: Հարցման մասնակիցներին, ի թիվս այլ հարցերի, հարց է ուղղվել իրենց հորը՝ Միխայիլին, սպանած «Խաչատուրյան քույրերի» գործի մասին: Հարցումը ցույց է տվել՝ Խաչատուրյան քույրերի արարքն արդարացողների հետ համամիտ է հարցվածների 41 տոկոսը, համամիտ չէ՝ 29 տոկոսը, իսկ 30 տոկոսը դժվարացել է պատասխանել այդ հարցին: Քույրերի […]
16:21 23.09.2019
Երգչուհի Սիրուշոն իր ինստագրամյան էջում զբոսանքից լուսանկարներ է հրապարակել: Լուսանկարներում նա իր ամուսնու և որդու հետ է: Երգչուհին լուսանկարների տակ մակագրել է. «Մեծ աշխարհի մեր անկյունը»:
16:10 23.09.2019
Ռուսաստանի ԶՈՒ-ում պարտադիր զորակոչի նախագիծը կարող է չեղարկվել: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթին տված հարցազրույցում: Նրա խոսքերով ՝ պարտադիր զինվորական ծառայության վերացումը հնարավոր է, թեև նման որոշումը ճիշտ չէ: «Ես միանգամայն համոզված եմ, որ ցանկացած դեպքում մենք պետք է ունենանք որոշակի թվով զորակոչիկներ»,- ասել է Շոյգուն: Նախարարը շեշտել […]
15:59 23.09.2019
Ռուսաստանի Պուշկինո քաղաքի բնակիչ Սերգեյ Կորովկինն իր հեծանվով հասել է Հայաստան: Նա պատմել է, որ հեծանվով ուղևորությունը ինքնաբուխ է եղել և մեծ ջանքեր է պահանջել: «Առաջին շաբաթը շատ դժվար էր: Ոտքերիս մկաններն այնպես էին ցավում, որ չէի կարողանում դրանք շարժել: Բայց հետո ցավն անհետացավ, և ամեն ինչ հալած յուղի պես էր: Ուղևորության ընթացքում ընկերս ուղեկցում […]
15:51 23.09.2019
2020 թվականի հունվարի 1-ից փոխվելու են իրավաբանական անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրից միության տարածք ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքի դրույքաչափերը: Մաքսատուրքի հաշվարկը կախված է ավտոմեքենայի մաքսային արժեքից, թողարկման տարեթվից և շարժիչի աշխատանքային ծավալից: Գործընթացն իրականացվում է` համաձայն ԵՏՀ խորհրդի 16.07.2012թ. N54 որոշմամբ սահմանված դրույքաչափի (ըստ ԱՏԳ ԱԱ համապատասխան ծածկագրերի), իսկ ԱԱՀ-ի դրույքաչափը հաշվարկվում է […]
15:44 23.09.2019
Հումորիստ Եվգենի Պետրոսյանը Instagram-ում դժգոհել է, որ ավելի քան մեկ տարի է, ինչ չի կարողանում մուտք գործել իր բնակարան: Նա ցույց է տվել իր գրասենյակի մի քանի լուսանկարներ, որտեղ անցել են «Смехопанорама» ծրագրի նկարահանումները, և որտեղ գտնվում է իր կողմից վերականգնված գրքերով գրադարանը: «Բայց, ցավոք սրտի, արդեն ավելի քան մեկ տարի է, ինչ ինձ արգելվում […]
15:03 23.09.2019
Ճապոնիայում «Տապա» հզոր թայֆունի հետևանքով 30 մարդ է տուժել: Այս մասին հաղորդել է NHK հեռուստաընկերությունը: Թայֆունի հիմնական հարվածը հասել է Օկինավա և Կյուսյու կղզիներին: Կյուսյու կղզում առանց էլեկտրականության է մնացել շուրջ 50 հազար տուն, ևս շուրջ 10 հազար տուն հոսանքազրկվել է Հոնսյու կղզում: Իսկ Տոկիոյում մոտ 500 հազար տուն հոսանքազրկվել է էլեկտրալարերի կտրվելու հետևանքով: Ճապոնիայի […]
15:00 23.09.2019
50 տարեկան հասակում մահացել է ամերիկացի դերասան Ահարոն Այզենբերգը, որը խաղացել է «Կանաչ ճանապարհ» և «Խոր տիեզերք 9» ֆիլմում: Դերասանի մահվան լուրը հայտնել է կինը՝ Միլան իր ֆեյսբուքյան էջում: Մահվան պատճառը հայտնի չէ: Նշվում է, որ դերասանը ապրում է մեկ երիկամով: Մեկ երիկամ ունենալը արտահայտվել է դերասանի հասակի վրա, նա 152 սմ հասակ ուներ: Իր […]
14:25 23.09.2019
Սա ազդել է ոչ միայն աշխարհի տարբեր ծայրերում գտնվող ավելի քան 150 հազար ուղևորների վրա, այլև ընկերության 21 հազար աշխատողների:
14:14 23.09.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ-ում: ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Լոս Անջելեսում նախատեսված օրակարգի շրջանակում Հայաստանի վարչապետը և նրա տիկինը մասնակցել են գալա ընդունելությանը, որին ներկա է գտնվել համայնքի շուրջ 700 ներկայացուցիչ։ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների օրհներգերի կատարումից և հայ համայնքի հոգևոր առաջնորդների մաղթանքից հետո […]
14:08 23.09.2019
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում կատարել: «Լոս Անջելեսը վարչապետին այսպես դիմավորեց»,- գրել է նա։
13:53 23.09.2019
Ռուսաստանի քննչական կոմիտեն 17 տարի տևած քննությունից հետո բացահայտել է ռուս հայտնի երգիչ, շանսոն ոճի կատարող Միխայիլ Կրուգի սպանությունը, որ տեղի է ունեցել 2002 թվականին։ Քննիչները նաև տեսանյութ են հրապարակել, որտեղ ցուցադրում են, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը։ Պարզվել է, որ «Տվերյան գայլեր» հանցավոր խմբի անդամները, որոնք հարձակվել են հանցավոր աշխարհի հետ կապեր ունեցող […]
13:37 23.09.2019
Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն 2020-ի հուլիսին առևտրային պայմանագիր կստորագրեն, գրում է The Sun-ը: Նման պայմանավորվածության են եկել Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Պարբերականի տվյալներով՝ այդ մասին կհայտարարվի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հանդիպման ժամանակ: Փորձագետների խոսքերով՝ սա մեծ հաղթանակ է Բրիտանիայի համար, քանի որ պայմանագրի ստորագրումից հետո ԱՄՆ-ում սկսվում է նախընտրական փուլը:
13:30 23.09.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոս Անջելեսում արտասանել է Պարույր Սևակի հայտնի բանաստեղծությունը. «Մենք քիչ ենք‚ սակայն մեզ հայ են ասում»: Մանրամասները` տեսանյութում: Հիշեցնենք, որ վարչապետը աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ և այնտեղ հանդիպել հայ համայնքի հետ:
13:20 23.09.2019
Vueling ավիաընկերությունը Բարսելոնի «Էլ Պրատ» օդանավակայանում գործադուլի պատճառով չեղարկել է 206 թռիչք, հայտնում է Noticia.ru-ն: Մինչև երեքշաբթի Բարսելոնի օդանավակայանում Iberia-ի ցամաքային ծառայության աշխատակիցները քառօրյա գործադուլ են անում: Նրանք մի շարք ավիաընկերությունների թվում սպասարկում են նաև Vueling-ին: Vueling Airlines-ն իսպանական լոուքոսթեր է, որը հիմնված է Բարսելոնում: Այն Իսպանիայի Iberia Airlines ավիաընկերությունից հետո երկրորդ խոշոր ավիափոխադրողն է:
13:12 23.09.2019
Apple Watch ժամացույցը փրկել է Վաշինգտոնի տարեց մի բնակչի կյանքը, «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացրել է նրա որդին: Հայր ու որդի որոշել են հանդիպել այգում և հեծանիվ վարել, սակայն հայրն ուշացել է: Ավելի ուշ պարզվել է, որ տղամարդն ընկել է հեծանիվից և գիտակցությունը կորցրել: Փրկարարները տղամարդուն հայտնաբերել են շնորհիվ Apple Watch-ի, որն ունի հատուկ ծրագիր: Եթե […]
12:57 23.09.2019
«Գուգլը» աշնանային գիշերահավասարի առթիվ դուդլ է թողարկել: Աշնանային գիշերահավասարը այս տարի սեպտեմբերի 23-ին է: Այսօր արևը հատում է հասարակածը և հայտնվում հարավային կիսագնդում: Այս առթիվ «Գուգլը»-ը ստեղծել է դուդլ, որտեղ ժպտացող Երկիր մոլորակը ծածկվում է տերևներով:
11:56 23.09.2019
Շվեյցարիայում իրականացվել է «հոգեհանգստի» արարողություն, որը նվիրված է գլոբալ տաքացման հետևանքով գրեթե անհետացած Պիցոլ սառցադաշտին, գրում է BBC-ն: Նշվում է, որ սառցադաշտի «հիշատակը հարգելու» են եկել լրագրողներ և տեղացիներ: 2006 թ-ից Պիցոլը կորցրել է սառցե զանգվածի 80%-ը:
11:49 23.09.2019
Հերթական ընտրություններից խուսափելու համար Իսրայելի Նախագահ Ռևեն Ռիվլինը կոչ է արել նոր կառավարությունում ընդգրկել թե՛ Նեթանյահուի, թե՛ Գանցի կուսակցությունները:
11:30 23.09.2019
ՄԱԿ-ի 74-րդ գլխավոր ասամբլեայի աշխատանքներին մեկնող իրանական պատվիրակության մի քանի անդամների չեն տրվել ամերիկյան վիզաներ, իսկ մյուս անդամների ԱՄՆ-ում տեղաշարժի մասով սահմանափակումներ են մտցվել: «Եթե ԱՄՆ-ը հրաժարվում է վիզաներ տրամադրել ՄԱԿ-ի անդամ երկրների ներկայացուցիչներին, ապա դա ՄԱԿ-ի օրենքների կոպիտ խախտում է»,- մեկնաբանել է իրանցի փորձագետը: Նշվում է նաև, որ Իրանի մյուս՝ վիզաներ ստացած պատվիրակները պետք […]
09:59 23.09.2019
«Գահերի խաղը» սերիալի եզրափակիչ սեզոնն արժանացել է ամերիկյան հեռուստաակադեմիայի «Էմմի» մրցանակին։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Ժյուրին այն համարել է որպես տարվա լավագույն դրամատիկ սերիալ։ Այդ անվանակարգում հաղթող է ընտրվել ներկայացված 8 հավակնորդներից։ «Չեռնոբիլը» մրցանակ է նվաճել 3 անվանակարգերում՝ «լավագույն մինի սերիալ», «մինի սերիալի կամ ֆիլմի լավագույն ռեժիսուրա» և «մինի սերիալի կամ ֆիլմի լավագույն […]
23:57 22.09.2019
Թեյը ուղեղի վրա զարմանալի ազդեցություն է ունենում, գրում է The Daily Mail-ը՝ հղում անելով Սինգապուրի ազգային համալսարանի հետազոտության տվյալներին: Թեյը կարող է կանխել ուղեղում տեղի ունեցող տարիքային փոփոխությունները: Գիտնականները 60 տարեկանից բարձր կամավորների խմբին հարցրել են, թե որքան թեյ և սուրճ են նրանք օգտագործում: Դրան զուգահեռ տեղի էր ունենում հետազոտության մասնակիցների ուղեղի սքանավորում: Պարզվել է, […]
23:47 22.09.2019
Tumblr սոցիալական ցանցի օգտատերերը գտել են մի տեսանյութ, որում բժիշկ Էնդրյու Ուիլը ցույց է տալիս, թե ինչպես է գործում 4-7-8 շնչառության տեխնիկան: Բժիշկը պնդում է, որ մեթոդը կօգնի, օրինակ, հաղթահարել սթրեսը և անհանգստությունը, ինչպես նաև `ավելի հեշտ քնել: Այդ շնչառության հերթականությունն այսպիսին է. 1.Սեղմեք լեզվի ծայրը վերին առջևի ատամների ետևի հատվածում և պահեք այնտեղ։ 2.Արտաշնչեք […]
23:40 22.09.2019
Սրտաբան Սթիվեն Գանդրիխի խոսքերով՝ լոլիկը կարող է վնասակար լինել առողջության համար, գրում է Вечерняя Москва-ն: Թեև լոլիկը օգտակար է և քաղցկեղի կանխման դեմ լավ բնական միջոց է, սակայն լոլիկը սրտաբանի մոտ շատ հարցեր է առաջացնում: Բժիշկն իր «Բույսերի պարադոքսը» գրքում գրել է, որ լոլիկի մեջ լեկտիններ կան, որոնք մարդու առողջությանը կարող են մեծ վնաս հասցնել: […]