12:48 17.09.2019
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ընտրվել է ԱՊՀ երկրների Միջպետական էկոլոգիական խորհրդի նախագահ:
12:45 17.09.2019
Ռուսական «Արմավիր» ֆուտբոլային ակումբը հնարավոր է՝ վերանվանվի՝ ի պատիվ խորհրդային լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա Սիմոնյանի: Ինչպես հաղորդում է Rusarminfo-ն, ակումբը դիմել է քաղաքային վարչություն և Արմավիրի քաղաքային դումային՝ խնդրելով «Юность» մարզադաշտը վերանվանել՝ դարձնելով Սիմոնյանի անվան մարզադաշտ: Նախաձեռնության հեղինակը ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ջևան Չելոյանցինն է: Ակումբի երկրպագուները կողմ են արտահայտվել այս գաղափարին: Նիկիտա Սիմոնյանը ծնվել […]
11:50 17.09.2019
Լիտվա կատարած պաշտոնական այցի շրջանակներում սեպտեմբերի 16-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այցելել է Լիտվայի Էկոնոմիկայի և նորարարության նախարարություն, որտեղ փոխնախարար Գինտարաս Վիլդան և ոլորտային պատասխանատուները ներկայացրին բարձր տեխնոլոգիաների, էլեկտրոնային կառավարման, նորարարության, ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտներում Լիտվայի ձեռքբերումները և դրանք այլ երկրներ արտահանելու գործընթացների կարգավորման իրենց փորձը: Նախարար Մնացականյանը, ներկայացնելով ՏՏ, ՏՏ լուծումների, նորարարության, ստեղծարար կրության ոլորտում […]
11:00 17.09.2019
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի որդին՝ Թեյմուրազ Գորջեստանը, դարձել է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի անդամ: Այս մասին տեղեկացրել է ֆրանսիական Le Journal du Dimanche թերթը, փոխանցում է Ալիք Մեդիան։ Գորջեստանը Ֆրանսիայի և Վրաստանի քաղաքացի է: Մինչ այս նա աշխատում էր ՄԱԿ-ի ֆրանսիական առաքելությունում՝ Նյու Յորքում: Ոչ վաղ անցյալում նա Լոնդոնում Ֆրանսիայի դեսպանության աշխատակից է եղել, իսկ հիմա՝ […]
09:48 17.09.2019
Իսրայելի պատմության մեջ առաջին անգամ անցկացվում են խորհրդարանի կրկնակի ընտրություններ։ Բանն այն է, որ նախորդ ընտրությունների արդյունքում չի հաջողվել կառավարական կոալիցիա ձևավորել։ Վարչապետ Բենյամին Նեթանյահուն կփորձի այս անգամ Կնեսեթում մեծամասնության կոալիցիա ստեղծել, ինչի համար անհրաժեշտ է ստանալ խորհրդարանի 120 նորաթուխ պատգամավորներից առնվազն 61-ի աջակցությունը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Ընտրություններին մասնակցում է 30 կուսակցություն։ […]
09:25 17.09.2019
Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի առաջնորդներն Անկարայում եռակողմ հանդիպման արդյունքներով պայմանավորվել են Սիրիայում դիմակայել անջատողականությանը։ «Կողմերը քննարկել են իրավիճակը Սիրիայի հյուսիս-արևելքում, ընդգծել են, որ այդ շրջանում կայունության ու անվտանգության հասնելը հնարավոր է միայն երկրի ինքնիշխանության ու տարածքային ամբղջականության հանդեպ հարգանքի հիման վրա և համաձայնել են այդ նպատակով համակարգել իրենց ջանքերը։ Դրա հետ կապված մերժել են ահաբեկչության […]
09:01 17.09.2019
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին տեղի է ունեցել փոխհրաձգություն։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Ղրղզստանի պետական սահմանապահ ծառայությանը։ Վերջինս հայտնում է, որ տաջկական կողմն առաջինն է զենք կիրառել՝ կրակ բացելով ղրղզական Մակսատ անցակետի ուղղությամբ։ Նախնական տեղեկություններով՝ զինծառայող է զոհվել։ Ղրղզական կողմը հայտնում է, որ փոխհրաձգության պատճառ են հանդիսացել սահմանի չհամաձայնեցված տարածքներում Տաջիկստանի քաղաքացիների կողմից […]
08:42 17.09.2019
Սիրիայի Իդլիբ նահանգում՝ Խան Շեյխուն քաղաքի մատույցներում, կառավարական բանակի զինվորականները հայտնաբերել են քարանձավ, որտեղ «Սպիտակ սաղավարտներ» կազմակերպության ներկայացուցիչները կարող էին պատրաստած լինել «քիմիական հարձակման» մասին տեսանյութեր։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը։ Նշվում է, որ քարանձավը եղել է նաև գրոհայինների ապաստարան։ Այնտեղ սիրիացի զինվորականները գտել են զենքեր և հանդերձանքի տարրեր։ Բացի այդ, այնտեղ եղել է […]
08:30 17.09.2019
Ռումինիայում հեռուստահաղորդավար Ռադու Բանչուն եթերում վիրավորել է թենիսիտուհի Սերենա Ուիլյամսին։ Այս մասին հայտնում է «РИА Спорт»-ը։ Նա ասել է, որ «Սերենան նման է կենդանաբանական այգու կապիկներին, եթե նրանց էլ տաբատ հագցնես, նրանք ոչնչով չեն տարբերվի Սերենայից»։ Տեղի ունեցածն անարձագանք չի մնացել Խտրականության դեմ պայքարի ազգային խորհրդում։ Հեռուստահաղորդավարի խոսքերը ճանաչվել են ռասիզմի դրսևորում։ Նրա նկատմամբ սահմանվել […]
23:44 16.09.2019
Մեծ Բրիտանիայի Բրիստոլի համալսարանի գիտնականները պարզել են, որ հղիության ընթացքում պարացետամոլ օգտագործելը կարող է հանգեցնել տվյալ կնոջ վեց ամսականից մինչև 11 տարեկան երեխաների մոտ վարքի խանգարման: Հետազոտությանը մասնակցել են 14 հազար երեխաներ, որոնց մայրերի 43 տոկոսը խոստովանել են, որ հղիության յոթերորդ ամսվա ընթացքում նրանք ցավից ազատվելու համար պարացետամոլ են ընդունել: Մասնագետները հիշողության, ինտելեկտի, նախադպրոցական զարգացման […]
23:00 16.09.2019
Կողքի վրա քնելը վտանգավոր է ողնաշարի համար, իսկ փորի վրա քնելը կարող է բարձրացնել ներքին օրգանների վրա ճնշումը, այս մասին հայտարարել է սրտաբան Վալերիյ Սադավոյը, գրում է Спутник в Крыму-ն: Մասնագետի խոսքերով՝ լավագույն տարբերակը մեջքի վրա քնելն է: Նա նաև հավելել է, որ քնի ամենավտանգավոր դիրքը նստածն է. «Նստած դիրքը վատ է ազդում սրտի վրա, […]
22:52 16.09.2019
«Յուվենտուսի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն արտասվել է հեռուստահաղորդավար Փիրս Մորգանի հետ Good Morning Britain-ի հետ հարցազրույցի ժամանակ: Հատվածը տեղադրվել է շոուի Twitter-ի էջում: Լրագրողը Ռոնալդուին ֆիլմ է ցույց տվել իր հոր՝ Խոսե Դինիս Աևիրոյի մասին, որը հարբեցող էր և մահացել էր 2005-ին: Պորտուգալացի ֆուտբոլիստը այն դիտելիս չի կարողացել զսպել արցունքները: Ֆուտբոլիստը նշել է, որ ինքն այդ […]
22:15 16.09.2019
Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ» մրցույթին կներկայացնի 15-ամյա Կարինա Իգնատյանը: Նա հանդես կգա «Colours of Your Dream» երգով: Նախընտրական փուլի եզրափակչում նա հավաքել է 138 միավոր: Հաղթողը որոշվել է ժյուրիի և հեռուստադիտողների ձայներով: Միջազգային մրցույթը կկայանա նոյեմբերի 24-ին, Լեհաստանի Գլիվից քաղաքում: Հիշեցնենք, որ Կարինա Իգնատյանը մասնակցել է ռուսական «Голос Дети» մրցույթին, ապա հաղթող է դարձել Կալուգայում անցկացված […]
21:59 16.09.2019
Ուկրաինայի Google-ն իր doodle-ը նվիրել է Բի Բի Քինգ-ին: Այս մասին հայտնում է Korrespondent-ը: Ավելին, աղբյուրի փոխանցմամբ՝ Youtube ալիքը նույնպես տեսահոլովակ է տեղադրել իր առաջին էջում, որը նվիրված է հայտնի երաժշտի ծննդյան 94-ամյակին: Աֆրոամերիկացի հանրահայտ բլյուզմեն Ռայլի Բի Քինգը ծնվել է 1925 թվականին, ԱՄՆ Միսիսիպի նահանգում: 1946 թվականին նվագել է Միմֆոսում, որտեղ էլ ստացել է […]
21:47 16.09.2019
Forbes-ը հրապարակել է ամենամեծ եկամուտն ունեցող ռուսական 200 մասնավոր ընկերությունների վարկանիշը, որում մի քանիսի սեփականատերերը հայազգի գործարարներ են: Վարկանիշի 57-րդ տեղում 172 միլիարդ ռուբլի եկամուտով Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խումբն է: 80-րդ տեղում «РЕСО-Гарантия» ընկերությունն է՝ 122.3 միլիարդ ռուբլի եկամտով: Այս ընկերությունը պատկանում է Սերգեյ և Նիկոլայ Սարկիսովներին: Վարկանիշի 134-րդ տեղում «Авилон» ընկերությունն է, որի […]
21:20 16.09.2019
Ակցիայի մասնակիցները պնդում են, որ ոչխարաբուծությունը կարևոր նշանակություն ունի լանդշաֆտի պահպանման համար:
19:43 16.09.2019
«The National Interest» ամերիկյան վերլուծական պարբերականի փորձագետ Չարլի Գաոն նշել է, որ Ռուսաստանն արագորեն Су-57 կործանիչներ է արտադրում: Ըստ նրա՝ Ռուսաստանը հուլիսին հենց այնպես չի սկսել հինգերորդ սերնդի Су-57 կործանիչների զանգվածային արտադրությունը: Բոլոր այն գումարները, որոնք երկիրը վերջերս ծախսել է պաշտպանության վրա, օգտագործվում են տերությունների բախմանը նախապատրաստվելու համար: «Су-57-ը ամբողջապես գերազանցում է թշնամիների լավագույն օդային […]
19:19 16.09.2019
Խորհրդային տիեզերագնաց Վլադիմիր Շատալովի կոկորդիլոսը կծել է 79-ամյա շվեդի ձեռքը: Այս մասին հայտնել է Expressen պարբերականը: Դեպքը տեղի է ունեցել շվեդական մասնավոր ակվարիումներից մեկում: Լարս Լիդեգրենն այցելել է այստեղ կազմակերպված միջոցառմանը և անզգուշ կերպով ձեռքն իջեցրել է բաց ակվարիումը: Կոկորդիլոսներից մեկը բռնել է նրա ձեռքը և պահել մոտ տասը վայրկյան: Տղամարդուն անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, […]
19:14 16.09.2019
«Կոմերսանտ»-ը ծանոթացել է Ռուսաստանի և Բելառուսի տնտեսական ինտեգրման ծրագրին, որը կողմերը նախաստորագրել են սեպտեմբերի սկզբին, սակայն հրապարակայնորեն չեն բացահայտել: Այն նախագծված է մեկուկես տարվա համար և 2021 թվականի հունվարից ենթադրում է երկու տնտեսական համակարգերի մասնակի միավորում: Այստեղ խոսքը վերաբերում է նվազագույնը միասնական հարկային օրենսգրքի, արտաքին առևտրի ռեժիմի, քաղաքացիական օրենսգրքի, սոցիալական երաշխիքների միասնական հաշվառման, երկու կենտրոնական […]
19:00 16.09.2019
Nissan Motor ճապոնական ընկերության ղեկավար Հիրոտո Սաիկավան սեպտեմբերի 16-ին հեռացել է իր պաշտոնից: Կորպորացիայի նոր ղեկավարը կնշանակվի այս տարվա հոկտեմբերին, հայտնում է ճապոնական Kyodo գործակալությունը: Սաիկավայի պաշտոնից հեռանալը կարող է կապված լինել ընկերության շահույթի մեծացման և ֆրանսիական Renault-ի հետ հարաբերությունների բարելավման անհրաժեշտության հետ: Հենց դրանով պետք է զբաղվի պաշտոնում Սաիկավային փոխարինողը, որպեսզի ընկերությունը կարողանա շուկայի […]
18:55 16.09.2019
Ռուսաստանի արտգործնախարարությունը Արևմուտքին մեղադրել է Հարավային Կովկասում իրավիճակի ապակայունացման մեջ: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Խոսելով կոնկրետ փաստերի մասին` մենք ականատես ենք, թե ինչպես է Վրաստանը լցվում զենքով, ներքաշվում ռազմական դաշինքների մեջ: Միևնույն ժամանակ, Վաշինգտոնն ու Բրյուսելը դա բացատրում են այդ պետության և ընդհանուր առմամբ տարածաշրջանի կայունությամբ և անընդհատ […]
18:53 16.09.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ռուս հայտնի դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի վիճակը կտրուկ վատացել է: Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ հաղորդել էին, որ նրա մոտ ուղեղի քաղցկեղ է ախտորոշվել, իսկ մինչ այդ նրա մոտ ախտորոշվել էր թոքաբորբ: «Լասկովի մայ» խմբի պրոդյուսեր Անդրեյ Ռազինը տեղեկացրել է, որ բժիշկների խոսքերով` դերասանուհուն ընդամենը մի քանի օրվա կյանք է մնացել: […]
18:44 16.09.2019
Ֆրանսիական Vetements ապրանքանիշը, որը հիմնադրել է ծագումով վրացի նորաձևության դիզայներ Դեմնա Գվասալիան, թողարկել է «երեկույթների կոշիկներ»: Նորույթի լուսանկարները հրապարակվել են ընկերության ինստագրամյան էջում: Դիզայներն աշնանային բարձրակրունկ ճտքակոշիկի կրունկի մեջ տեղադրել է շշի խցանահան: Դիզայների երկրպագուները նորարարությունն ընդունել են մեծ ոգևորությամբ: «Հանճարեղ է»,- իր մեկնաբանություններում գրել է ամերիկացի դիզայներ Մարկ Ջեյքոբսը: «Դե, ուրեմն կարելի է նաև […]
18:42 16.09.2019
Բարսելոնի ոստիկանությունը ձերբակալել է Վրաստանի քաղաքացիներից բաղկացած հանցավոր խմբավորման երեք անդամների: Տեղական ԶԼՄ-ները, վկայակոչելով իրավապահներին, հաղորդել են, որ ձերբակալվածները կասկածվում են բնակարանների գողության մեջ: Նրանց տարիքը տատանվում է 33-48-ի միջև: Կատալոնիայի ոստիկանության հայտարարությամբ` հանցավոր խմբի անդամները նախապես թիրախավորում էին տները և գողությունն իրականացնում այն ժամանակ, երբ սեփականատերերը մեկնում էին հանգստանալու: Գողությունը բացահայտելուց հետո ոստիկանները հանցավոր […]
18:39 16.09.2019
92 տարեկան հասակում կյանքից հեռացել է գերմանացի ֆուտուրիստ-դիզայներ և ճարտարապետ Լուիջի Կոլանին: Այս մասին գրում է The New York Times-ը: Այս տեղեկությունը հաստատել է դիզայների մտերիմը: Ինչպես նշվում է, Կոլանին մահացել է օգոստոսի 16-ին՝ ծանր հիվանդությունից հետո: Դիզայները ստեղծել է ավտոմեքենաներ, կահույք, ակնոցներ, հեռուստացույցներ, լուսանկարչական սարքեր և հագուստ: Իր ամբողջ կյանքի ընթացքում նա հեղինակել է […]
18:31 16.09.2019
Կրեմլում հայտնել են` Բելառուսի հետ ինտեգրման «ճանապարհային քարտեզի» հստակ հաստատված ժամկետներ դեռևս չկան, փոխանցում է РИА «Новости»-ն: Նրա խոսքերով` գործողությունների պլանը մեծ մասամբ արդեն համաձայնեցված է: Նա ընդգծել է, որ մեծ աշխատանք է կատարված: Ինտեգրման շրջանակներում աշխատանքի շարունակման պլանը դեռ չի հրապարակվում: Երբ երկու երկրների կառավարությունները զեկուցեն նախագահներին, այդ ժամանակ էլ կլինի տեղեկություն իրական «ճանապարհային […]
18:18 16.09.2019
Մի քանի առյուծ է հայտնվել հնդկական Գուջարադ քաղաքում` վախեցնելով տեղաբնակներին: Հարձակումների մասին չի հաղորդվում: Այդ մասին հաղորդում է сIndia Today-ը: Ականատեսները մի քանի տեսանյութ են հրապարակել: Ասիական առյուծները մթության մեջ հանգիստ թափառում են փողոցներով: Հաղորդվում է, որ նրանց թիվը ոչ պակաս, քան 7-ն է: Տեղի անտառապետները ենթադրում են` վայրի գազանները կարող էին քաղաք իջնել ոչ […]
18:17 16.09.2019
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ղրիմն Ուկրաինայի կազմ վերադարձնելու հստակ դիրքորոշման մասին: Այս մասին հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ՝ նա հայտարարել է, որ իր համար շատ կարևոր է Ղրիմը տեսնել որպես Ուկրաինայի մաս: Միևնույն ժամանակ, նա նաև հատուկ շեշտ է դրել Դոնբասում իրավիճակի կարգավորման ու խաղաղություն հաստատելու խնդրի վրա: Այս հարցում նա […]