TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+23.09 oC

ԱՇԽԱՐՀ

Սնոուդենը պաշտոնյաներին խորհուրդ է տվել չօգտագործել WhatsApp

17:48 16.09.2019

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից, մոսկվայաբնակ Էդվարդ Սնոուդենը, որը 2013թ. մասնակից է եղել ամերիկյան հատուկ ծառայությունների գաղտնի տվյալների արտահոսքին, խորհուրդ է տվել բարձրաստիճան պաշտոնյաներին հրաժարվել WhatsApp հավելվածի ծառայություններից: Այս մասին ասել է France Inter-ը: Սնոուդենը ակնարկել է, որ այս հավելվածի միջոցով տվյալները կարող են հայտնվել օտար ձեռքերում: «WhatsApp օգտագործելն անձի կողմից, որը զբաղվում է […]

̰
Պուտինն ու Էրդողանը փակ հանդիպում են ունեցել Սիրիայի հարցով բանակցություններից առաջ

17:43 16.09.2019

Բացի Թուրքիայի և Ռուստաստանի ղեկավարներից, գագաթնաժողովին մասնակցում է նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

̰ ̰
Աշխատում ենք Իրանի հետ մեր պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ. Փաշինյան

17:06 16.09.2019

Իրանի հետ ձեռք բերված համաձայնություններից որո՞նք է իրականացել Հայաստանը: Այս հարցին պատասխանելիս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Իրանի նախագահի հետ հանդիպում եղել է, հոկտեմբերի 1-ին էլ են նրան սպասում Երևանում: «Դուք գիտեք՝ Իրանի շուրջ ինչ աշխարհաքաղաքական կոնյունկտուրա է ձևավորվել: Այդ պայմանավորվածությունների իրագործումը նաև որոշակիորեն կապված է Իրանում ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի հետ. պատժամիջոցներ են գործում, […]

̰
Արևմուտքը պետք է ՌԴ-ին պատասխանատվության ենթարկի Վրաստանում և Ուկրաինայում ագրեսիայի համար. Էստոնիայի ԱԳՆ

16:59 16.09.2019

Արևմուտքը պետք է Ռուսաստանին պատասխանատվության ենթարկի Վրաստանում և Ուկրաինայում իրականացված ագրեսիայի համար: Այս մասին հայտարարել է Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Ռեյնսալուն տեղի լրատվամիջոցներին տված հարցազրույցում: Ռեյնսալուն հույս է հայտնել, որ ԵՄ-ն չի հրաժարվի շարունակել Ռուսաստանի Դաշնության դեմ ավելի վաղ կիրառված պատժամիջոցների քաղաքականությունը: «Այժմ, չնայած Արևմուտքի տրամաբանությանը, երրորդ սխալը թույլ տալու վտանգ կա: Արևմուտքը պետք է ստիպի […]

̰
Պետք է ձև անելը դադարեցնել ու անցնել իրական քննարկումների. Փաշինյանը՝ ԼՂ հարցի մասին

16:50 16.09.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Ադրբեջանի զորավարժություններին: «Մեզ հայտնի է՝ ինչի են նրանք նախապատրաստվում, իսկ ինչի՞ ենք նախապատրաստվում մենք»,- հարց ուղղվեց վարչապետին: Փաշինյանը նշեց, որ զորավարժություններին մեր արձագանքը արդեն ներկայացվեց. 100 փաստերի մեջ Զինված ուժերին վերաբերող լուրջ բաներ կային, սակայն կարծում է, որ կառուցողական բանակցային գործընթացով պետք է լուծել այս […]

̰
Զելենսկին պատվավոր կոչում է շնորհել Լավրենտի Մայլամյանին

16:13 16.09.2019

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի օրվա կապակցությամբ պետական ​​պարգևներ և կոչումներ շնորհելու մասին: «Ուկրաինայի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ» պատվավոր կոչումը շնորհվել է Զապորոժյե քաղաքի թիվ 6 մանկապատանեկան մարզադպրոցի հունահռոմեական ըմբշամարտի մարզիչ Լավրենտի Մայլամյանին: Ըստ ուկրաինական ԶԼՄ-ների՝ Լավրենտի Մայլամյանը Զապորոժյեի շրջանի հայերի միության նախագահն է: Նրա վեց սաները […]

̰
Ադրբեջանը հայտարարել է, որ մտադիր չէ անդամակցել ՀԱՊԿ-ին

16:03 16.09.2019

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Բաքուն չի դիտարկում ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու հարցը: «Այս պահի դրությամբ Ադրբեջանը որևէ կերպ չի դիտարկում անդամակցությունը ՀԱՊԿ-ին, այդ թվում՝ դիտորդի կարգավիճակով»,- ասել է Հաջիևը: Օրերս Երևանում, պատասխանելով լրագրողների հարցերին, Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովը հայտարարել է, թե Մոսկվան դեմ չէ, որ Ադրբեջանը ՀԱՊԿ-ում […]

̰
Ղրիմը Ուկրաինայի՞նն է, թե՞ Ռուսաստանինը. Փաշինյանը լրագրողին խորհուրդ տվեց սղագրել ԵԽ-ում իր տված պատասխանը

15:56 16.09.2019

«Ղրիմը Ուկրաինայի՞նն է, թե՞ Ռուսաստանինը»,- այս հարցն այսօր ուղղվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հիշեցնելով, որ նա պնդել է՝ Հայաստանը պետք է արտաքին խուսափողական քաղաքականություն չվարի: «Ես այդ հարցին ԵԽ-ում չե՞մ պատասխանել: Խնդրում եմ՝ վերցրեք պատասխանը, ճշգրիտ սղագրեք: Նույն հարցը նույն պատասխանն ունի: Մի հարց տրվեց, պատասխանեցի, երկրորդ անգամ տրվեց՝ ակնկալիքով, որ ուրի՞շ պատասխան կա: Ես […]

̰
Հուսիթները խոստացել են շարունակել ռմբակոծել Սաուդյան Արաբիայի տարածքը

15:10 16.09.2019

Եմենի ապստամբները` հուսիթները, որոնք պնդում են, թե մասնակցել են Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակումներին, խոստացել են շարունակել ռմբակոծել երկրի տարածքը, հայտնում է РИА «Новости» -ն: Կազմակերպությունից ասել են, որ ցանկացած պահի կարող են նոր հարված հասցնել Սաուդյան Արաբիային, քանի որ նրանց սպառազինությունը թույլ է տալիս դա անել: Հուսիթները խորհուրդ են տվել օտարերկրացիներին չլինել իրենց […]

̰
ԽՍՀՄ և ՌՍՖՍՀ ժամանակների ավելի քան 20 հազար իրավական ակտ անվավեր կճանաչվի

14:48 16.09.2019

Ռուսաստանի արդարադատության նախարարությունը ցանկանում է հնացած և անվավեր ճանաչել երկրում ԽՍՀՄ և ՌՍՖՍՀ ժամանակների ավելի քան 20 հազար իրավական ակտ, հայտնում է ТАСС-ը: Արդարադատության նախարարությունը պարզաբանել է, որ 1917-1991 թվականներին ընդունված իրավական ակտերը ուժը կորցրած կճանաչվեն: Այս փաստաթղթերը կներառեն տարբեր ոլորտներին վերաբերող իրավական ակտեր: Հատկանշական է, որ չեղյալ հայտարարված փաստաթղթերը կներառեն 1917թ. Ժողովրդական կոմիսարների խորհրդի […]

̰
Ռոհանին և Թրամփը բացառել են Նյու Յորքում հանդիպման հնարավորությունը

14:40 16.09.2019

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էր իր թվիթերյան էջում գրառում կատարել՝ հերքելով հանդիպման մասին տարածված լուրերը:

̰
Պրոֆեսիոնալ բռնցքամարտում այսօր իր նորամուտը կնշի Արսեն Պողոսյանը

13:59 16.09.2019

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտում այսօր իր նորամուտը կնշի Հայաստանի հավաքականի անդամ Արսեն Պողոսյանը։ Մոսկվայում կայանալիք պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում հայ բռնցքամարտիկը կիսամիջին քաշային կարգում 4 ռաունդանոց մենամարտում կմրցի ռուս Դմիտրի Սիլոնովի հետ։

̰
Հրաձգություն Մոսկվայի մետրոպոլիտենում. կա 2 տուժած

13:49 16.09.2019

Մոսկվայի մետրոպոլիտենի «Тимирязевская» կայարանի մոտ մի տղամարդ կրակ է բացել մարդկանց ուղղությամբ, որի հետևանքով 2 հոգի վնասվածքներ են ստացել, գրում է Gazeta-ն: Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ տուժածներից մեկի մոտ գանգուղեղային բաց վնասվածք է, գանգոսկրի կոտրվածք և ակնախնձորի վնասում: Երկրորդ վիրավորը ստացել է վնասվածքներ փորի, աջ ուսի և ականջի շրջանում: Կրակ բացած երիտասարդը փախուստի […]

̰
ԱՄՆ-ը մարտի պատրաստ վիճակում է սաուդցիների վրա հարձակման պատճառով. Թրամփ

13:46 16.09.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Սաուդյան նավթային օբյեկտների վրա հարձակումից հետո մարտի պատրաստ վիճակում է: Այդ մասին նա գրել է Twitter-ում: Վաշինգտոնը սպասում է Էր-Ռիադից տեղեկատվություն  նավթային գործարանի վրա հարձակման մեղավորների մասին՝ համաձայնեցնելու պատասխան գործողությունները: «Սաուդյան Արաբիայում նավթ արդյունահանող գործարանը հարձակման է ենթարկվել: Պատճառ կա հավատալու, որ մենք գիտենք մեղավորին, գտնվում ենք մարտի պատրաստ […]

̰
Հակոբ Արշակյանը ռուս գործընկերոջ հետ քննարկել է կապի ոլորտում առկա մի շարք հարցեր

13:23 16.09.2019

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը իր ֆեսբուքյան էջում հայտնել է, որ  կապի տարածաշրջանային համագործակցության խորհրդի նիստի շրջանակներում երկկողմ հանդիպում է ունեցել ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հեռահաղորդակցության նախարար Կոնստանտին Նոսկովի հետ. «Քննարկվել են հետևյալ հարցերը. Նախարարին հրավիրեցի մասնակցելու Երևանում անցկացվելիք ՏՏ համաշխարհային կոնգրեսին WCIT 2019 Yerevan։ Համատեղ գիտահետազոտական աշխատանքների կազմակերպում՝ Հայկական և […]

̰
Շումախերը հիվանդանոցից դուրս է գրվել

12:54 16.09.2019

«Ֆորմուլա 1»-ի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը դուրս է գրվել փարիզյան հիվանդանոցից: Այդ մասին հայտարարել է ֆրանսիացի լրագրող Ժան Միշելը BFMTV հեռուստաընկերության եթերում: Նշվում է, որ Շումախերը դուրս է գրվել հիվանդանոցից սեպտեմբերի 11-ի, լույս 12-ի գիշերը: Լրագրողը նշել է, որ իր կարծիքով` Շումախերին բուժել են ինչ-որ էքսպերիմենտալ մեթոդներով: «Մեզ միայն հայտնի է, որ նրանք ներարկել են […]

̰
SoftConstruct-ը WCIT-ում կներկայացնի իր նորարարական տեխնոլոգիաները

12:41 16.09.2019

Նորարար տեխնոլոգիաներ մշակող և ՏՏ ոլորտի առաջատար ընկերություն SoftConstruct-ը կներկայացնի իր բրենդները WCIT 2019-ում: SoftConstruct-ը Հայաստանում տեխնոլոգիական հեղափոխության առաջատարներից է, որն ավելի քան տասը տարի տեղական և միջազգային շուկաներին տրամադրում է նորարար և մրցունակ տեխնոլոգիական լուծումներ: Հոկտեմբերի 6-8-ը ընկերությունը կմասնակցի Երևանում անցկացվող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսին: SoftConstruct ընկերությունը միջոցառման պաշտոնական գործընկերն է և այս տարվա […]

̰
Համացանցում հրապարակվել են Ղազախստանում տեղի ունեցած երկաթուղային վթարի կադրերը

12:40 16.09.2019

Դժբախտ պատահար է տեղի ունեցել Ղազախստանում: Ալմա Աթա-Կոստանայ երթուղին իրականացնող գնացքը հարվածել է ավտոբուսին: Դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան: Ավտոբուսը ընթացել է Եկատերինբուրգ-Ալմա Աթա մայրուղով: 2449-րդ կիլոմետրին, երկաթգծի հետ հատման հատվածում,  ավտոբուսի վարորդը խախտել է անվտանգության կանոնները և չհետևելով ձայնային և լուսային ազդանշաններին` դուրս է եկել երկաթգծերի վրա: Դժբախտ պատահարի հետևանքով զոհվել է ավտոբուսի […]

̰
Թեհրանին ավելի շատ հետաքրքում են երկարաժամկետ գործընթացները՝ Սիրիայի վերակառուցումը. իրանագետ

12:32 16.09.2019

Իրանագետ Արմեն Իսրայելյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին մեկնել է Անկարա՝ մասնակցելու Սիրիայի հարցով կայանալիք Իրանի Թուրքիաի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպմանը. «Հասան Ռոհանին մեկնել է Անկարա՝ մասնակցելու Սիրիայի  հարցով կայանալիք Իրանի  Թուրքիայի և Ռուսաստանի  նախագահների եռակողմ հանդիպմանը: Սա նման ձևաչափով թվով 5-րդ հանդիպումն է, որն անցկացվում է ոչ միայն Սիրիայում, այլև Պարսից ծոցի […]

̰
Կոլումբիայում ինքնաթիռ է ընկել. զոհվել է 7 մարդ

12:17 16.09.2019

Կոլումբիայի արևմուտքում ինքնաթիռ է ընկել, որի հետևանքով զոհվել է առնվազն 7 մարդ, գրում է El Tiempo-ն: Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել կիրակի օրը Պոպայան քաղաքում: Ինքնաթիռը թռիչքից մի քանի րոպե հետո ընկել է բնակելի տան վրա: 9 ուղևորից 7-ը զոհվել է, իսկ տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ: Դեպքի առթիվ կատարվում է քննություն: Siete muertos […]

̰
Հոնկոնգում ցուցարարների դեմ արցունքաբեր գազ է կիրառվել

11:44 16.09.2019

Հոնկոնգցիները բազմահազարանոց ցույցեր են կազմակերպում արդեն մի քանի ամիս:

̰
Միասին կծերանանք. Ջիգարխանյանը հայտնել է նախկին կնոջ հետ վերամիավորվելու մասին

11:28 16.09.2019

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանն ու նախկին կինը՝ Տատյանա Վլասովան, միացել են: Այս մասին հաղորդում է Rusarminfo-ն: Հաղորդվում է, որ Տատյանան ԱՄՆ-ից վերադարձել է՝ ամուսնու հետ վերամիավորվելու համար: «Ուրախ եմ, որ իմ Տատյանան վերադարձել է: Մենք այսուհետ միասին կծերանանք: Կարծում եմ՝ երջանկություն է, երբ դու ինչ-որ բան հաղթահարում ես: Երբ ցավն ավարտվում է, դա ամենամեծ […]

̰
Վրաստանում գտել են հնագույն ԴՆԹ

11:18 16.09.2019

Վրացի գիտնականների և նրանց արտասահմանցի գործընկերների բիոմոլեկուլյար երկարատև ուսումնասիրությունը հաստատել է, որ աշխարհի ամենահին ԴՆԹ-ն, որը դուրս է բերվել կենդանական մնացորդներից, հայտնաբերվել է Վրաստանի հարավ-արևելքում: Այդ մասին «Ինտերֆաքս» -ը հայտնում է՝  հղում անելով  Վրաստանի ազգային թանգարանին: Նշվում է, որ գիտնականներին հաջողվել է գտնել գենետիկական կարևոր տվյալներ ՝ հայտնաբերված ռնգեղջյուրի ատամնային էմալից։ Հայտնաբերված ատամը մոտ 1,77 […]

̰
Նավթի համաշխարհային գները կտրուկ աճել են

09:16 16.09.2019

Սաուդյան Արաբիայում նավթի հումքի արդյունահանման կրճատումից հետո նավթի գինը կտրուկ աճել է։ Հյուսիսծովյան Brent տեսակի նավթային խառնուրդի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը հասել է 71․6 դոլարի՝ ցուցաբերելով 19 տոկոսի աճ։ WTI ամերիկյան թեթև նավթի ֆյուչերսների արժեքը հասել է մեկ բարելի դիմաց 63․47 դոլարի՝ ցուցաբերելով 15 տոկոսի աճ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Սաուդյան Արաբիայի արևելքում հութի ապստամբներն […]

̰
Իսպանիայի մի քանի քաղաքներում ջրհեղեղից ճանապարհներ են փակվել, դպրոցներում դասերը չեղարկվել են

09:04 16.09.2019

Իսպանիայի Ալմերիա և Գրանադա քաղաքներում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 6-ի։ Հեղեղումների, առատ տեղումների, ամպրոպի և ուժգին քամու պատճառով դպրոցներում պարապմունքները չեղարկվել են։ Փակվել են մի շարք ճանապարհներ, երկաթուղային հաղորդակցությունը մասամբ դադարեցվել է։ Մի շարք շրջաններում հայտարարվել է եղանակային վտանգավորության կարմիր մակարդակ։

̰
ԱՄՆ-ում խաղի ժամանակ ֆուտբոլի դաշտը սկսել է այրվել

08:54 16.09.2019

Ամերիկյան Թեննեսի նահանգի Նեշվիլ քաղաքում խաղի ժամանակ ֆուտբոլի դաշտում հրդեհ է բռնկվել։ Նախնական տվյալներով՝ բռնկումը տեղի է ունեցել հրատեխնիկական սարքից, սակայն կրակն արագ հասել է խոտածածկույթին և սկսել տարածվել։ Հրշեջներին հաջողվել է օպերատիվ կերպով մարել կրակը։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։

̰
Թուրքական հատուկ ծառայությունները ողջ աշխարհում առևանգել են 31 մարդու․ Die Welt 

08:47 16.09.2019

Թուրքիայի հատուկ ծառայությունները 2016 թվականից Ղազախստանում, Մոլդովայում, Ուկրաինայում, Գաբոնում, Մյանմարում, Ադրբեջանում, Կոսովոյում, Պակիստանում, Մալայզիայում և այլ երկրներում առևանգել են առնվազն 31 մարդու։ Այս մասին փոխանցում է գերմանական Die Welt պարբերականը։ Թուրքական իշխանություններն առևանգվածներին կասկածում են ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի հետ կապերի մեջ, ով մեղադրվում է 2016 թվականին Թուրքիայում կատարված հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ։ […]

̰
Սիրիայի նախագահը ստորագրել է հրաման՝ համընդհանուր համաներման մասին

08:35 16.09.2019

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ստորագրել է հրաման՝ երկրում համընդհանուր համաներման մասին։ Այն կտարածվի հանցագործությունների վրա, որոնք կատարվել են մինչև 2019 թվականի սեպտեմբերի 14-ը։ Փաստաթուղթը հրապարակել է Սիրիայի պետական SANA գործակալությունը։ Մասնավորապես, նշվում է, որ մահապատիժը ևցմահ բանտարկությունը կփոխարինվեն 20 տարի ժամկետով տքնաջան աշխատանքով։ Համաձայն հրամանի՝ ցանկացած պատժից լիովին ազատվում են անբուժելի հիվանդ դատապարտյալները, ովքեր հասել են […]

̰
Թրամփը թույլատրել է բացել ԱՄՆ պահուստները՝ նավթի շուկայի կայունացման համար

08:22 16.09.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ հրամայել է անհրաժեշտության դեպքում նավթ դուրս բերել երկրի պահուստներից՝ Սաուդյան Արաբիայի օբյեկտների վրա հարձակումից հետո նավթի շուկայում իրադրության կայունացման համար։ «Կապված Սաուդյան Արաբիայի վրա իրականացված հարձակման հետ, որը կարող է ազդել նավթի գների վրա, ես թույլատրել եմ անհրաժեշտության դեպքում բավարար ծավալով նավթ բաց թողնել նավթային ռազմավարական պահուստից՝ շուկաներն […]

̰
BACK_TO_TOP