08:22 16.09.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ հրամայել է անհրաժեշտության դեպքում նավթ դուրս բերել երկրի պահուստներից՝ Սաուդյան Արաբիայի օբյեկտների վրա հարձակումից հետո նավթի շուկայում իրադրության կայունացման համար։ «Կապված Սաուդյան Արաբիայի վրա իրականացված հարձակման հետ, որը կարող է ազդել նավթի գների վրա, ես թույլատրել եմ անհրաժեշտության դեպքում բավարար ծավալով նավթ բաց թողնել նավթային ռազմավարական պահուստից՝ շուկաներն […]
08:11 16.09.2019
Հյուսիսային Կորեայի պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ինը հրավիրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին այցելել Փհենյան՝ բանակցությունների նոր փուլի համար։ Այս մասին հայտնում է հարավկորեական Chosun Ilbo թերթը՝ հղում անելով մի քանի աղբյուրի։ Հրավերի մասին ասված է նամակում, որն այս տարվա օգոստոսին փոխանցվել էր Սպիտակ տան ղեկավարին։ Թրամփն այդ ժամանակ հայտարարել էր, որ ուղերձը շատ լավն […]
00:08 16.09.2019
Նովոսիբիրսկում սիրողական խմբերի խաղի ժամանակ հոկեիստներից մեկի և ֆանատների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։ Միջադեպի տեսագրությունը հրապարակվել է «ВКонтакте»-ում։ Դեպքը տեղի է ունեցել «Драйв-2»-«Кристалл Обьгэс-2» խաղի ժամանակ։ Երկրպագուներից երկուսը հարձակվել են հոկեիստի վրա․ նրան գցել են գետնին և սկսել ոտքերով հարվածել։ Միջամտել են մյուս հոկեիստները, որոնք տափօղակներով փորձել են խանգարել, սակայն ծեծկռտուքը դադարեցնել հաջողվել է […]
23:59 15.09.2019
Ռեալիթի շոուի աստղ Քայլի Ջենները, որ իր ծննդյան տարեդարձը նշել է շքեղ զբոսանավի վրա, լուսանկարվել է Playboy ամսագրի նոր համարի համար։ Посмотреть эту публикацию в Instagram Me by @travisscott for @playboy. ♥️♥️ See the full story on playboy.com. Photography by @sashasamsonova Публикация от Kylie ✨ (@kyliejenner) 13 Сен 2019 в 8:31 PDT […]
23:41 15.09.2019
Մաթեմատիկոսներ Էնդրյու Սազերլենդն ԱՄՆ-ից և Էդրյու Բուքերը Մեծ Բրիտանիայի Բրիստոլյան համալսարանից կարողացել են լուծել խնդիրը, որը 1954 թվականից ի վեր ոչ ոք չի կարողացել լուծել։ Այդ մասին հաղորդում է Science Alert-ը։ Խնդիրը հետևյալն է․ 100-ից փոքր թվերը ներկայացնել 3 այլ թվերի խորանարդների գումարի տեսքով։ 42-ի դեպքում այս խնդիրը լուծված չէր։ Այն հաջողվեց լուծել Սազերլենդին ու […]
23:30 15.09.2019
Ռուս դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի վիճակը սրվել է։ Տեղեկություններ են ստացվել, որ բժիշկները նրան արհեստական կոմայի մեջ են գցել՝ ներքին օրգանների վրա ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար և արհեստական շնչառության սարք միացրել, սակայն դերասանուհին խորը կոմայի մեջ է ընկել։ Ինչպես հաղորդում է Teleprogramma.pro կայքը, դերասանուհին հնարավոր է III կամ IV աստիճանի կոմայի մեջ է։ Այդ մասին պատմել է […]
23:13 15.09.2019
Մեքսիկայում գիտնականների ուսումնասիրությունները հնարավորություն են տվել պարզելու դինոզավրերի վերանալու ընթացքը՝ բոլոր մանրամասներով։ Յուկատան թերակղզու հատվածում նրանք հայտնաբերել են այն երկնաքարի մնացորդները, որի անկումից էլ սկսվել է կենսաբանական աղետը։ Ամենը պարզելու համար նրանք ուսումնասիրել են 10 կմ տրամագծով երկնաքարի անկումից հետո առաջացած 180 կմ տրամագծով խառնարանը, որի մի մասը ներկայում ծովի հատակին է։ Գիտնականները հորատել են […]
23:05 15.09.2019
Քիմիաթերապիայից հետո հաճախ հիվանդների մոտ մազաթափություն է առաջանում: Բայց Մանչեսթրի համալսարանի գիտնականները գտել են տարբերակ՝ ճաղատությունը կանխելու համար: Այդ մասին հաղորդում է The Daily Mail-ը: Նրանք առաջարկում են մազերի ֆոլիկուլները բուժել հատուկ գործիքով` CDK4 / 6 ինգիբիտոր: Այս դեղը նվազեցնում է ֆոլիկուլների զգայունությունը տաքսանների, քիմիաթերապևտիկ նյութերի նկատմամբ: CDK4 / 6 ինգիբիտորները խանգարում են բջիջների աճը […]
22:35 15.09.2019
Անգլիայում մայրն իր 13 տարեկան տղային այնքան է կերակրել, որ վերջինս մահացել է: Այս մասին հայտնում է The Sun-ը: Մանչեսթեր քաղաքի բնակչուհին ծննդաբերելուց հետո իր երեխային սկսել է այնքան կերակրել, որ 3 տարեկանում նա կշռում էր 30 կիլոգրամ: Երբ տղան դպրոց էր գնում, բժիշկները նրան խորհուրդ էին տվել մայրիկի հետ մեքենայով դպրոց հասնելու փոխարեն ոտքով […]
21:30 15.09.2019
Հանրահայտ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Լոս Անջելեսում կայացած «Էմմի» «Creative Arts» 2019 մրցանակաբաշխությանը ներկայացել է համեստ թավշյա սև զգեստով: Ինչպես հայտնում է բրիտանական Daily Mail-ը՝ աստղն այս զգեստով մի այլ գրավչություն է ստացել ու էլեգանտության մարմնավորում է դարձել: Բացի այդ, ներկաների ուշադրությունը գրավել է նաև 38-ամյա գեղեցկուհու՝ չինական մոտիվներով սանրվածքը, որն ամբողջացրել է իսկական լեդիի նրա […]
21:15 15.09.2019
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը վնասվածք է ստացել Ղազախստանում ընթացող ԱԱ-ի կիսաեզրափակչում։ Իրանցի ըմբիշի հետ գոտեմարտում զգացնել տվեց Արթուրի ջարդված կողը. չնայած վնասվածքին` Արթուրը կրկին հաղթեց՝ 4։3: Կիսաեզրափակչում վրացի մարզիկի […]
21:10 15.09.2019
Ֆրանսիական ԶԼՄ-ների տվյալներով՝ Վրաստանի նախագահի որդին աշխատում է Ելիսեյան պալատում: Թեյմուրազ Գորջեստանին դարձել է Ելիսեյան պալատի դիվանագիտական բաժնի աշխատակից: Դրանից առաջ Գորջեստանին աշխատել է Նյու Յորքում ՄԱԿ-ում Ֆրանսիայի դիվանագիտական ներկայացուցչությունում: Ելիսեյան պալատում նախագահի որդու աշխատանքը կապված կլինի Ասիայի, Հյուսիսային և Լատինական Ամերիկաների հարցերի հետ:
21:00 15.09.2019
52 մարդու կյանք խլած «Դորիան» մրրիկից հետո Բահամյան կղզիներին այս անգամ պատուհասել է նոր ձևավորված «Ումբերտո» փոթորիկը: Այս մասին հայտնում է Euronews-ը: Հիշեցնենք, որ ընդամենը երկու շաբաթ առաջ այստեղով անցած մրրիկից հետո ավելի քան 1300 մարդ անհետ կորած է համարվում: Տեղի մասնագետների գնահատմամբ՝ զոհերի թիվն առաջիկայում կարող է հասնել մի քանի հարյուրի: Կղզի-պետությունը նաև տնտեսական հսկայական […]
20:44 15.09.2019
Մահից հետո մարդու մարմինը կարող է երկար ժամանակ շարժվել: Այդ մասին հայտարարություն է արվել ավստրալական Taphonomic Experimental Research (AFTER) կենտրոնի գիտնականների կողմից: Կենտրոնը հայտնի է մահացած մարդկային օրգանիզմների հետազոտություններով: Այնտեղի աշխատակիցներից մեկը՝ Էլիսոն Ուիլսոնը, փորձ է անցկացրել. 17 ամիս շարունակ նա պարբերաբար լուսանկարել է դիակներ՝ հետևելով դրանց արտաքին տեսքի բոլոր փոփոխություններին: Այսպիսով, գիտնականը կարողացել է […]
20:33 15.09.2019
ԱՄՆ Իլինոյս նահանգում բնակվող լրագրող Մելիսա Բլեյքը հեղինակային հոդվածներ է հրապարակում հեղինակավոր այնպիսի պարբերականներում, ինչպիսիք են CNN-ը և Cosmopolitan-ը: Lenta-ի փոխանցմամբ՝ բացի լրագրությունից, նա նաև իր անձնական բլոգն է վարում, որտեղ իր հետևորդներին պատմում է Ֆրիման Շելդոնի համախտանիշով ապրող մարդկանց կյանքի առանձնահատկությունների մասին: Աղբյուրը հայտնում է, որ Մելիսան իր մասնագիտությանը տրվում է ամբողջությամբ, իսկ որոշ […]
20:15 15.09.2019
Աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատեր Քայլի Ջեները լիովին մերկ լուսանկարվել է իր սիրեկանի հետ: Լուսանկարը հայտնվել է աստղի Instagram-ի էջում: Լուսանկարում ամբողջովին մերկ աստղը հպվել է իր սիրեկանին՝ այդպիսով ծածկելով կուրծքը, սակայն ի ցույց դնելով մերկ հետույքը: Ջեները մի ձեռքը դրել է նրա մարմնին: Տղամարդն էլ մի ձեռքով գրկել է մոդելի ուսը, և նրանք համբուրվել են: Նկարում մոդելը […]
20:14 15.09.2019
Իտալիայի առաջնության 3-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ ընդունում է «Սասուոլոյին»: Երկու խաղից հետո «Ռոման» ունի երկու միավոր և մրցաշարային աղյուսակի տասնյոթերորդ հորիզոնականում է: Հանդիպման ընթացքը ուղիղ եթերով կարող եք դիտել այստեղ:
19:57 15.09.2019
26-ամյա Սոմչայ Լուրակը և նրա հարսնացուն՝ Էմմա Ուեյգանը, 3-ից 6 տարեկան երեք դուստրերի հետ միասին ընտանեկան հավաքույթից հետո վերադառնում էին տուն: Սակայն, երբ նրանց մեքենան կանգնած էր կարմիր լույսի ժամանակ, 130 կմ/ժամ արագությամբ մի մեքենա սլացավ նրանց ուղղությամբ: Երբ որոշ ժամանակ անց Սոմչայը ուշքի եկավ ԱՄՆ-ի Այդահո նահանգի հիվանդանոցներից մեկում, նրա եղբայր Էնթոնին նստած էր […]
19:42 15.09.2019
Armsport-ը գրում է՝ Իտալիայի առաջնության 3-րդ տուրի շրջանակներում իտալական «Ռոմա»-ն «Օլիմպիկո» ստադիոնում հյուրընկալելու է «Սասուոլո»-ին: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և իտալական թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն մեկնարկային կազմում է: Ֆոնսեկայի թիմը դաշտ դուրս կգա հետևյալ մեկնարկային կազմով` 13. Լոպեզ, 24. Ֆլորենցի, 20. Ֆացիո, 23. Մանչինի, 11. Կոլարով, 21. Վերետու, 4. Քրիստիանտե, 77. Մխիթարյան, 7.Պելեգրինի, 99. Կլյուվերտ, […]
19:23 15.09.2019
Պոստիմպրեսիոնիստ, գրաֆիկայի և գովազդային պաստառների նշանավոր վարպետ Անրի Դը Տուլուզ-Լոտրեկը, ազնվականների ընտանիքի միակ ժառանգը լինելով, չի արդարացրել ծնողական հույսերը: Նա մուտք ուներ դեպի բարձրաշխարհիկ հասարակություն, բայց ժամանակ էր անցկացնում գողերի, մարմնավաճառների և պարուհիների հետ Մոնթմարտրում: Նա տաղանդավոր նկարիչ էր, բայց հայտնի էր կաբարեների պաստառներ պատրաստելու համար: Նա իսկական հանճար է, բայց մահացել է ալկոհոլիզմից և […]
19:05 15.09.2019
Բիլ Գեյթսը 63 տարեկան է: Նա համոզված է, որ այժմ դարձել է բոլորովին այլ մարդ՝ համեմատած այն ժամանակի հետ, երբ հիմնադրել է Microsoft ընկերությունը՝ «յուրաքանչյուր տան յուրաքանչյուր սեղան համակարգչով ապահովելու համար»: Իր կյանքի որակը գնահատելու համար Գեյթսը իրեն հարցեր է տալիս: Դրանք տարբերվում են այն հարցերից, որոնք նա իրեն տվել է երիտասարդության տարիներին: 25-ամյա Գեյթսի […]
18:47 15.09.2019
Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեից տեղեկացնում են, որ Սլավիկ Գալստյանը աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է։ 3-րդ տեղի համար պայքարում 63 կգ քաշային հայ ըմբիշը 7։4 հաշվով առավելության է հասել Իրանը ներկայացնող Մեյսամ Դալխանիի նկատմամբ։ Մինչ այդ Գալստյանը հաղթել էր Ադրբեջանը և Ուզբեկստանը ներկայացնող ըմբիշներին, իսկ կիսաեզրափակչում պարտվել էր Ռուսաստանը ներկայացնող Ստեփան Մարյանյանին։ Հիշեցնենք, որ վաղը պայքարի […]
18:39 15.09.2019
Գիտնականները պնդում են, որ շաբաթվա ընթացքում ցերեկային քնին մեկ կամ երկու անգամ ժամանակ հատկացնելու դեպքում ինֆարկտի և ինսուլտի վտանգը նվազում է: Ըստ CNN-ի՝ շվեյցարական Լոզանի համալսարանական հիվանդանոցի փորձագետները հետազոտել են քնի հաճախության և տևողության կապը սրտանոթային հիվանդություններից մահացու և ոչ մահացու ելքերի վտանգի հետ: Ավելի քան հինգ տարի գիտնականները հետևել են 35-ից 75 տարեկան 3462 […]
18:15 15.09.2019
ЯК-42Д ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Կրասնոյարսկի օդանավակայանում: Lenta- ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացում է Ռուսաստանի քննչական կոմիտեի Արևմտյան Սիբիրի տրանսպորտի հետաքննության վարչության կայքը: Հաղորդվում է, որ Տալական- Օմսկ- Ուֆա չվերթով թռչող ինքնաթիռի ուղևորները ցնցում են զգացել, որից անմիջապես հետո ակտիվացել է շարժիչներից մեկի խափանման լույսը: Այդ պահին ինքնաթիռի օդաչուն որոշում է կայացրել անջատել խափանված […]
18:07 15.09.2019
Շվեդ գիտնականները պարզել են, որ մարդիկ տարիքի հետ քաշ են հավաքում. հայտնում է Nature Medicine-ը: Ավելորդ քաշին նպաստող կարևոր գործոն է պասիվ կենսակերպը, սակայն որոշակի դեր ունեն նաև օրգանիզմում տարիքի հետ կատարվող փոփոխությունները: Մասնագետների հետազոտությունը ցույց է տվել, որ տարիքի հետ նվազում է ճարպային հյուսվածքի լիպիդային նյութափոխանակությունը, որը ուղիղ կապ ունի ավելորդ քաշ հավաքելու հետ: […]
17:35 15.09.2019
Տարբեր երկրներում տասնամյակներ կամ հարյուրավոր տարիներ առաջ ընդունվել են օրենքներ, որոնք մեր օրերում տարօրինակ են թվում, սակայն, այնուամենայնիվ, շարունակում են գործել: Օրինակ, ամերիկյան Վերմոնտ նահանգում արգելվում է մերկանալ հանրության առջև, սակայն հասարակական վայրերում մերկ քայլելու դեպքում ոստիկանները ոչինչ չեն ասի: Ավստրալիայում արգելվում է գնել և տեղափոխել ավելի քան հիսուն կիլոգրամ կարտոֆիլ: Այդ օրենքն ընդունվել է […]
17:23 15.09.2019
Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանի հրավերով Հայաստան է ժամանել Քուվեյթի շեյխուհի, Քուվեյթի Իսլամական հնությունների թանգարանի (DAI) գլխավոր տնօրեն, Ալ-Սաբահ հավաքածուի համասեփականատեր Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը: Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, ճանաչողական այցի շրջանակում շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը կայցելի մի շարք տեսարժան վայրեր և մշակութային հաստատություններ, այդ թվում՝ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական […]
17:21 15.09.2019
Ռուսական C-400 հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային համակարգերի՝ Թուրքիա մատակարարման երկրորդ փուլն ավարտվել է: TASS գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի պաշտպանության նախարարությունը: «Այսօր, Անկարայի Մյուրթեդ ավիաբազայում ավարտին է հասցվել C-400 հակաօդային պաշտպանության երկրորդ հրթիռային մարտկոցի տարրերի առաքման գործընթացը»,- ասված է հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ Ռուսաստանից կողմից Թուրքիային C-400-ներ տրամադրելու համաձայնագրի մասին կողմերը հայտարարել էին […]
17:11 15.09.2019
Մասնագետներն առաջարկել են օստեոխոնդրոզի անսպասելի բուժում: Ըստ նրանց՝ սովորական օղին կարող է բարելավել այդ հիվանդությունն ունեցող մարդկանց վիճակը: Բժիշկները խորհուրդ են տալիս օստեոխոնդրոզի սրման պահերին մեղրի և օղու խառնուրդով թրջոցներ պատրաստել: Թրջոցի հատվածը խորհուրդ է տրվում ծածկել կտորով և փաթաթել տաք շարֆով: Թրջոցն անհրաժեշտ է պահել երկու ժամ: Նման թրջոցը կնվազեցնի այտուցը և ցավային զգացողությունները՝ […]
17:01 15.09.2019
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է հայ համայնքի գործարար շրջանակի հետ: Այս մասին տեղեկացնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից: Գործարարներն իրենց հուզող հարցերն ու տեսակետներն են ներկայացրել, պատրաստակամություն հայտնել կանգնել պետության կողքին, աջակցել և ներդրումներ կատարել: Նրանք նաև հույս են հայտնել, որ պետությունն էլ իրենց կողքին կկանգնի, կդյուրինացնի ներդրումային քաղաքականությունն ու հարկային բեռի […]