Հնդկաստանում հովազը կերել է քնած մարդու ոտքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2024
  • $
    387.63
  • RUBLE
    4.22
  • 414.92
WEATHER
+14.09 oC

Հնդկաստանում հովազը կերել է քնած մարդու ոտքը

15:12 26.07.2019

Հնդկական Ռաջաստհան նահանգում հովազը մտել է բնակելի տուն և սպանել է 40-ամյա տղամարդուն: Այս մասին հայտնում է The Times of India-ն:

Հովազը մարդու վրա հարձակվել է վաղ առավոտյան: Հնդիկը քնած է եղել տան բացօթյա հատվածում, և հովազը միանգամից հարձակվել է, բռնել վզից և քարշ տվել նրան:

Տղամարդու աղաղակը տներից դուրս է բերել բարեկամներին ու հարևաններին: Նրանք վազել են հովազի հետևից: Հնդիկի մարմինը գտել են բացատներում: Վայրի կատուն կերել էր նրա ոտքն ու թաքնվել մոտակա անտառում:

Դեպքը սարսափահար է արել բնակիչներին: Նրանք կարծում են, որ կենդանին կվերադառնա:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թուրքիան ամբողջովին դադարեցրել է ապրանքաշրջանառությունն Իսրայելի հետ

09:01 03.05.2024

Թուրքիան ամբողջովին դադարեցրել է ապրանքաշրջանառությունն Իսրայելի հետ

Թուրքիայի առևտրի նախարարությունը հաստատել է Իսրայելի հետ առևտրի ամբողջական դադարեցումը: Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ Թուրքիան դադարեցրել է բոլոր առևտրային հարաբերությունները Իսրայելի հետ՝ հինգշաբթի օրվանից արգելելով արտահանումն ու ներմուծումը։ Մամուլի հաղորդագրությունում նախարարությունը հիշեցրել է, որ Թուրքիան նախկինում սահմանափակել է 54 ենթախմբի ապրանքների արտահանումը Իսրայել, սակայն Իսրայելի իշխանությունները շարունակել են ռազմական գործողությունները Գազայի հատվածում։ «Ըստ […] ...

Գտնվել է  քթի պոլիպների բուժման միջոց մեկ ներարկումով

08:11 03.05.2024

Գտնվել է քթի պոլիպների բուժման միջոց մեկ ներարկումով

Սեչենովի համալսարանի ԼՕՌ բժիշկները սկսել են բուժել քթի պոլիպները մոնոկլոնալ հակամարմիններով. ազդեցությունը նկատելի է առաջին ներարկումից հետո: Մոնոկլոնալ հակամարմիններով բուժումը համարվում է համաշխարհային բժշկության վերջին ձեռքբերումը, սակայն նախկինում այն ​​չի կիրառվել քիթ-կոկորդ-ականջաբանության մեջ։ Այս մասին Газета.Ru-ին հայտնել են մամուլի ծառայությունից։ «Բառացիորեն առաջին ներարկումից հետո հիվանդները եկան մեզ մոտ և ասացին, որ «սա հրաշք է, ես […] ...

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մտադիր չէ С-400 փոխանցել որևէ երկրի

23:40 02.05.2024

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մտադիր չէ С-400 փոխանցել որևէ երկրի

Թուրքիայի պաշտպանության նախարարության ղեկավար Յաշար Գյուլերը հերքել է այն պնդումները, թե Անկարան մտադիր է Ռուսաստանից գնված С-400 զենիթահրթիռային համակարգերը փոխանցել այլ երկրի, մասնավորապես՝ Ուկրաինայի։ «С-400-ը որևէ երկրի փոխանցելու մասին խոսք լինել չի կարող»,- ասել է նա CNN Turk-ի եթերում։ Թուրքիայի և Ռուսաստանի միջև С-400 համալիրների մատակարարման պայմանագրի կնքումից հետո Անկարան դուրս է մնացել 2019 թվականին […] ...

ԱՄՆ հետախուզությունը կարծում է, որ Իսրայելն է հարվածել Դամասկոսում Իրանի հյուպատոսարանին

23:11 02.05.2024

ԱՄՆ հետախուզությունը կարծում է, որ Իսրայելն է հարվածել Դամասկոսում Իրանի հյուպատոսարանին

Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժինը Իսրայելի կողմից հարձակման է ենթարկվել ապրիլի սկզբին։ Այս դիրքորոշումը հայտնել է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսը ԱՄՆ Սենատի Զինված ուժերի հարցով հանձնաժողովում լսումների ժամանակ։ Նա Գազայի հատվածի ճգնաժամն անվանել է «վառ օրինակ այն բանի, թե ինչպես տեղական հակամարտությունը կարող է ունենալ համաշխարհային հետևանքներ»: Նրա խոսքով՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումը անվտանգության […] ...

Կոբախիձեն հրաժարվել է այցելել ԱՄՆ՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի քննարկումը կասեցնելու պահանջների պատճառով

23:00 02.05.2024

Կոբախիձեն հրաժարվել է այցելել ԱՄՆ՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի քննարկումը կասեցնելու պահանջների պատճառով

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հրաժարվել է ԱՄՆ այցից, քանի որ ամերիկյան կողմը պահանջում էր կասեցնել խորհրդարանի կողմից օտարերկրյա գործակալների մասին օրինագծի քննարկումը։ Այս մասին ասվում է Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։ «Վրաստանի վարչապետին հրավիրել են այցելել ԱՄՆ՝ պայմանով, որ մինչ այցը Վրաստանի խորհրդարանը ժամանակավորապես կդադարեցնի «Արտաքին ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի քննարկումը։ Այցի իրագործումը պայմանների առաջադրմամբ չի […] ...

Ադրբեջանի կառավարությունը սկսում է Ստեփակերտի բնակեցումը ադրբեջանցիներով

21:57 02.05.2024

Ադրբեջանի կառավարությունը սկսում է Ստեփակերտի բնակեցումը ադրբեջանցիներով

Ադրբեջանի կառավարությունը սկսում է Ստեփանակերտի զանգվածային բնակեցման ծրագիրը: Տեղեկությունն այդ մասին այսօր հաստատվել է պաշտոնապես: Ո՞ւմ են բնակեցնելու Ստեփանակերտում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ադրբեջանի՝ փախստականների հարցերով պետական կոմիտեն այսօր պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ այս տարվա երկրորդ կեսից, այսինքն՝ հուլիսից սկսած, մեկնարկում է այդ ծրագիրը, և որ առաջին փուլով Ստեփանակերտում կբնակեցվեն […] ...

BACK_TO_TOP