Փարիզում թալանել են իտալացի արքայազնի բնակարանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 05 2024
  • $
    387.73
  • RUBLE
    4.26
  • 417.55
WEATHER
+17.09 oC

Փարիզում թալանել են իտալացի արքայազնի բնակարանը

17:41 22.07.2019

Անհայտ անձինք թանկարժեք իրեր ու զարդեր են գողացել իտալական Սավոյան արքայատան միակ ժառանգորդ, արքայազն Էմանուիլ-Ֆիլիբերտից և նրա տիկնոջից՝ ֆրանսիացի դերասանուհի Կլոտիլդա Կուրոյից: Այս մասին հաղորդում է Parisien-ը:
Պարբերականի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 19-ին: Անհայտ անձինք ներխուժել են արքայազնի բնակարան այն ժամանակ, երբ տերերն այնտեղ չեն եղել: Տուն վերադառնալով՝ զույգն անմիջապես նկատել է կատարվածը:
Այս պահին հստակ հաշվարկված չէ, թե որքան է կազմում նրանց կրած վնասը: Ըստ զույգին մոտ կանգնած աղբյուրի՝ գողերը կարողացել են տանել մի քանի շատ թանկարժեք զարդ, որոնց արժեքը կազմում է մոտ կես միլիոն եվրո:
Իրավապահ մարմիններն արդեն հետաքննություն են սկսել: Պարբերականի աղբյուրը հայտնել է, որ գողերին հայտնաբերելն այնքան էլ հեշտ չի լինի:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պուտինի երդմնակալությանը ոչ բարեկամ երկրներին հրավիրելը «ազդանշան» է Ռուսաստանի կողմից․ Ռյաբկով

16:00 07.05.2024

Պուտինի երդմնակալությանը ոչ բարեկամ երկրներին հրավիրելը «ազդանշան» է Ռուսաստանի կողմից․ Ռյաբկով

Վլադիմիր Պուտինի երդմնակալությանը ոչ բարեկամ երկրների դեսպաններին հրավիրելը Ռուսաստանի կողմից ազդանշան է, որ Մոսկվան հետևում է արարողակարգին։ Այս մասին ռուսական Առաջին ալիքի եթերում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։ «Անկեղծ ասած, որոշումը հեշտ չէր, բայց մենք բոլոր իմաստով քաղաքավարի մարդիկ ենք, մենք հետևում ենք արարողակարգին։ Կարծում եմ, որ ոչ բարեկամ երկրների ներկայացուցիչներին հրավիրելը նույնպես որոշակի […] ...

Չեմ կարծում, որ սա որևէ պատասխան քայլի պատճառ է․ Պեսկովը՝ Պուտինի երդմնակալության արարողությանը որոշ երկրների ներկայացուցիչների բացակայության մասին

15:37 07.05.2024

Չեմ կարծում, որ սա որևէ պատասխան քայլի պատճառ է․ Պեսկովը՝ Պուտինի երդմնակալության արարողությանը որոշ երկրների ներկայացուցիչների բացակայության մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը մասնակցելուց արևմտյան որոշ երկրների ներկայացուցիչների հրաժարվելը Մոսկվայի կողմից պատասխան քայլերի պատճառ չի լինի, լրագրողներին ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ոչ, ես չեմ կարծում, որ սա որևէ պատասխան քայլի պատճառ է, երդմնակալությունը, առաջին հերթին, պետության ղեկավարի համար գործողություն է, որը տեղի է ունենում Սահմանադրությանը համապատասխան, իհարկե, առաջին […] ...

Եգիպտոսը դատապարտում է Իսրայելի ռազմական գործողությունները Ռաֆահում

14:49 07.05.2024

Եգիպտոսը դատապարտում է Իսրայելի ռազմական գործողությունները Ռաֆահում

Եգիպտոսը դատապարտում է իսրայելական բանակի ռազմական գործողությունները Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում, ասվում է երկրի ԱԳ նախարարության հայտարարության մեջ։ «Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը խստագույնս դատապարտում է իսրայելական ռազմական գործողությունները պաղեստինյան Ռաֆահ քաղաքում և դրա հետևանքով իսրայելական վերահսկողությունը Ռաֆահ անցակետի պաղեստինյան կողմի նկատմամբ», – ասվում է հայտարարության մեջ: Հայտարարության տեքստի համաձայն՝ Կահիրեն Իսրայելի […] ...

Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հրաժարական է տվել

13:55 07.05.2024

Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հրաժարական է տվել

Ռուսաստանի կառավարությունը վայր է դրել լիազորությունները։ Համապատասխան հրամանը ստորագրել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, ինչպես հաղորդում է Նախարարների կաբինետի Telegram ալիքը։ Այս կարգը նախատեսված է օրենքով։ Նախարարների կաբինետը հրաժարական է տալիս պետության ղեկավարի երդմնակալությունից, այսինքն՝ նրա պաշտոնը ստանձնելուց հետո։ Այսօր տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը։ Նախկին նախարարներն ու փոխվարչապետերը շարունակում են աշխատել, այժմ՝որպես […] ...

Թուրքիայի փոխնախագահը Ռաֆահի վրա Իսրայելի հարձակումը ռազմական հանցագործություն է որակել

13:42 07.05.2024

Թուրքիայի փոխնախագահը Ռաֆահի վրա Իսրայելի հարձակումը ռազմական հանցագործություն է որակել

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահում իսրայելական ռազմական գործողությունն անվանել է իսրայելական նոր ռազմական հանցագործություն։ «Իսրայելը, հարձակվելով Ռաֆահի վրա, այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ-ը հավանություն տվեց Կատարի և Եգիպտոսի հրադադարի առաջարկներին, ավելացրեց ևս մեկ պատերազմական հանցագործություն Պաղեստինի տարածքում 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր իրագործածներին: Նրանք, ովքեր կանգնած են իշխանության ղեկին, ովքեր […] ...

Փաշինյանը հանդիպում կունենա Պուտինի հետ

13:32 07.05.2024

Փաշինյանը հանդիպում կունենա Պուտինի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը մեկնում է Մոսկվա՝ նախագահելու Եվրասիական տնտեսական միության բարձագույն խորհրդի նիստը։ Նա նաև երկկողմ հանդիպում կունենա Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Օրակարգը շատ բազմազան է Ռուսաստանի հետ։ Գիտեք նաև, որ այս ընթացքում կան բազմաթիվ կուտակված խնդիրներ, և այդ խնդիրների մի մասը բարձրաձայնվել […] ...

BACK_TO_TOP