16:30 04.07.2019
Չկա ՀԱՊԿ անդամ երկրների նախարարների խորհրդի որևէ նիստ, որտեղ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը քննարկված չլինի: Մոսկվա-Երևան-Մինսկ-Նուր-Սուլթան-Բիշքեկ տեսակամուրջի ընթացքում այս մասին նշեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար, գեներալ-գնդապետ Վալերի Սեմերիկովը՝ պատասխանելով այն հարցին, թե հաշվի առնելով Ղարաբաղյան հակամարտության չկարգավորումը, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում տարածաշրջանում սպառնալիքների կանխարգելման, լարվածության թուլացման ուղղությամբ: «Ես չեմ հիշում նախարարների խորհրդի որևէ նիստ, որ […]
15:30 04.07.2019
Հայաստանի քաղաքացի Սենիկ Նարոյանին, որը մեղադրվում էր Սանկտ Պետերբուրգի 93-ամյա բնակչուհու սպանության մեջ, մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի քաղաքային դատարանի պահակային շինությունում ատենակալների վճռի կայացումից հետո։ Այս մասին «Ինտերֆաքսին» հայտնել են քաղաքի դատարանների միավորված մամուլի ծառայությունից: «Դատավճիռը հրապարակվել է նախօրեին` ժամը 18։00-ին, ինչից հետո Նարոյանին ուղեկցել են Սանկտ Պետերբուրգի քաղաքային դատարանի պահակային շինություն։ Մի քանի […]
14:40 04.07.2019
Հայազգի ամերիկացի գործարար Ալեքսիս Օհանյանի կինը՝ հայտնի ամերիկացի թենիսիստ Սերենա Ուիլյամսը, լինելու է Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի և դերասանուհի Մեգան Մարքլի որդու կնքամայրը: «Ուիլյամսն ու Մեգանը երկար տարիների ընկերներ են: Երիտասարդ արքայազնը, սակայն, ևս մեկ կնքամայր էլ է ունենալու: Մյուս կնքամայրը լինելու է ոճաբան և Մարքլի ընկերուհին` Ջեսիկա Մալրունին»,- գրում է The Sun-ը: Իսկ փոքրիկ […]
13:35 04.07.2019
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի թոռը` Այսուլթանը, Մեծ Բրիտանիայում հարձակվել և կծել է այն ոստիկանին, որը փորձել է խանգարել նրան ինքնասպան լինել: Այդ մասին հաղորդում է Московский комсомолец-ը: Դեպքից հետո ոստիկանները Նազարբաև կրտսերին հայտնաբերել են ուրիշի բնակարանում: Այսուլթանի դեմ մեղադրանք է առաջադրվել մարմնական վնասվածքներ պատճառելու փաստով: Ի դեպ, նշենք, որ Այսուլթանի մայրը Դարիգա Նազարբաևան է` […]
12:46 04.07.2019
Պոլսո պատրիարքության տեղապահի ընտրության արդյունքը հայտնի է: Քիչ առաջ ավարտվել է Ստամբուլի միաբանների փակ ժողովը։ SHANTNEWS.am-ը Ստամբուլից տեղեկացավ, որ քիչ առաջ տեղապահ է ընտրվել Սահակ եպս. Մաշալյանը: Նշենք, որ տեղապահի թեկնածուներ էի առաջադրվել Պոլսո միաբանության անդամներից երկու եպիսկոպոսներ՝ Արամ արք. Աթեշյանն ու Սահակ եպս. Մաշալյանը: Տեղապահի պաշտոնն այս փուլում կարևորվում է, քանի որ այսօր ընտրվող […]
12:21 04.07.2019
Ոստիկանությունը փորձել է թույլ չտալ ցուցարարներին ճանապարհներ փակել. կողմերի միջև բախումներ են եղել:
12:09 04.07.2019
Հայտնի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի որդին` Կարեն Խաչատրյանը, դատարանի որոշմամբ 300 հազար ռուբլու տեսքով փոխհատուցում է ստանալու ժառանգի իրավունքների խախտման համար: Կարեն Խաչատրյանը հայցը ներկայացրել էր Մոսկվայի Սոլնցևսկի դատարան: Կոմպոզիտորի մահից հետո որդին ստացել էր իրավունք հոր կողմից գրված «Սպարտակ» բալետի երաժշտության համար: 2018-ին նա հայտնաբերել է, որ հայտնի ներկայացումը միաժամանակ ցուցադրվում է Ղրիմի, Սոչիի մի […]
12:00 04.07.2019
Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը և հյուպատոսարանում ՀՀ մարդասիրական խմբի ներկայացուցիչ Արկադի Տոնոյանը հուլիսի 3-ին հյուրընկալել են Ալ-Իհսան հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին։ Այդ մասին տեղեկացնում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը: Հանդիպման ընթացքում քննարկվել է Հալեպ քաղաքում հումանիտար իրավիճակի հարցը, շեշտադրվել է հատկապես որակյալ բժշկական ծառայությունների խիստ պակասը քաղաքի առավել տուժած թաղամասերում։ Այդ հանդիպման […]
11:48 04.07.2019
12 մարդ է տուժել ամերիկյան Նյու Ջերսի նահանգում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով: Հսկա աղբատար մեքենան շրջվել և ընկել է էստակադայից՝ փակելով արագընթաց ճանապարհի թունելի մուտքը:Այս մասին հայտնել է NBC ալիքը: Դեպքը տեղի է ունեցել Յունիոն Սիթի քաղաքում: Ոստիկանների տվյալներով՝ բեռնատարը հարվածել է երեք մարդատար մեքենաների: Տուժածները հոսպիտալացվել են: Մայրուղու վրա երթևեկությունը մի քանի ժամով […]
11:16 04.07.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Corriere della Sera թերթին տված հարցազրույցում նշել է, որ Մոսկվայի և Կիևի միջև երկխոսություն և հարաբերությունների ջերմացում հնարավոր է, եթե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կատարի իր նախընտրական խոստումները: «Կիևի հետ կառուցողական երկխոսությունը հնարավոր է, եթե Զելենսկին կատարի իր խոստումները, այդ թվում ուղիղ կապ հաստատի Դոնբասի հայրենակիցների հետ և չանվանի նրանց անջատողականներ: […]
11:12 04.07.2019
Արմատական ցուցարարների կողմից Հոնկոնգի խորհրդարանի շենքին հասցված վնասի չափը կարող է կազմել առնվազն 7,7 միլիոն դոլար, գրում է The Standard-ը: Կոտրվել են խորհրդարանի ապակիները։ Կահույքը, անվտանգության տեխնիկան վնասվել են: Ցուցարարները շենքի պատերի վրա քաղաքական կարգախոսներ են գրել: Խորհրդարանի ղեկավար Էնդրյու Լյանը լրագրողներին ասել է, որ շատ բան է կորել, և այժմ իրենք հաշվարկներ են անում: Նրա […]
08:59 04.07.2019
Բելառուսի քննչական կոմիտեն ստուգում է անցկացնում հուլիսի 3-ին՝ Անկախության օրը, Մինսկում տոնական հրավառության ժամանակ կնոջ (ծնված 1955 թ․)մահվան փաստով։ Այս մասին հայտնում է Интерфакс-ը։ Սվիսլոչ գետի ափին հրավառությանը հետևող կինը վիրավորվել է ու մահացել՝ չնայած ցուցաբերված օգնությանը։ Վճռվում է փաստի առթիվ քրեական գործ հարուցելու հարցը։ Եվս մի քանի տուժածների բուժօգնություն է ցուցաբերվել՝ կապված ստացած վնասվածքերի […]
08:47 04.07.2019
Սիցիլիայից հյուսիս գտնվող Ստրոմբոլի հրաբուխը ժայթքել է։ Ստրոբոլի կղզում, որտեղ հանգստանում են մեծահարուստները, զբոսաշրջիկ է մահացել, իսկ նրա ընկերը վնասվածքներ է ստացել։ Այս մասին հայտնում է RaiNews պարբերականը։ Զոհը 35-ամյա տղամարդ է՝ սիցիլիական Միլացցո քաղաքից, ով ընկերոջ հետ զբոսնելիս է եղել հրաբխի գագաթի շրջանում։ Որոնողա-փրկարարական ջոկատները փորձում են փրկել ևս երկու զբոսաշրջիկի, ովքեր հոսող լավայի […]
08:31 04.07.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Իրանին զգույշ լինել ցածր հարստացված ուրանի սահմանաչափի բարձրացմանն առնչվող սպառնալիքների հետ։ Այս մասին նա գրառում է կատարել իր թվիթերյան էջում։ Պետության ղեկավարն ուշադրություն է դարձրել Գործողությունների համատեղ համապարփակ պլանով նախատեսված պարտավորությունների կատարումը դադարեցնելու մասին Թեհրանի նոր նախազգուշացմանը։ «Ռոհանին ասում է, որ իրենք կհարստացնեն ուրանն այնքան, որքան իրենք են […]
23:59 03.07.2019
Ամերիկացի ռեժիսոր Քվենտին Տարանտինոն հայտարարել է, որ կարող է ավարտել կարիերան իր վերջին «Մի անգամ…Հոլիվուդում» ֆիլմից հետո: Այս մասին հաղորդում է GQ-ն: «Եթե ֆիլմը լավ ընդունելության արժանանա, հնարավոր է, որ ես չնկարահանեմ իմ 10-րդ ֆիլմը: Գուցե ես դադարեցնեմ հենց հիմա: Գուցե հեռանամ, քանի դեռ իմ կարիերայի գագաթնակետին եմ»,-ասել է կինեմատոգրաֆիստը: Տարանտինոյի խոսքով՝ ինքը հասել է […]
23:55 03.07.2019
Հայտնի երգչուհի Մայլի Սայրուսի թողարկած «անկեղծ» տեսահոլովակը մի քանի ժամում միլիոնավոր դիտումներ է գրանցել: Ինչպես հայտնում է Korrespondent-ը, երգչուհին տեսահոլովակն իր Youtube ալիքում տեղադրել է հուլիսի 2-ին, արդեն հաջորդ օրն այն ավելի քան 5.5 միլիոն դիտում է ունեցել: Տեսահոլովակում երգչուհու հետ հանդես է գալիս նաև ֆինն երգչուհի և երգահան Alma-ն: Մայլի Սայրուսն այստեղ ներկայանում է […]
23:53 03.07.2019
Աշխարհում հնագույնը համարվող Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարը հանվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկից: Այս որոշումն ընդունվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Բաքվում անցկացվող նիստի ժամանակ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեում որոշումը բացատրել են Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարում իրականացված վերանորոգման որոշակի աշխատանքներով: 330-ական թվականներին Կոստանդիանոս Ա Մեծ կայսեր հրամանով կառուցված եկեղեցին գործում է մինչ օրս: Բազիլիկան միակն է ողջ Պաղեստինում, […]
23:43 03.07.2019
Ռուսաստանի Տյումեն քաղաքում անհայտ անձինք կրակ են բացել առևտրի կենտրոնի տարածքում: Դեպքի տեսանյութը հայտնվել է համացանցում: Ինչպես հայտնում է 72.ru-ն՝ ներկայում քաղաքում հետախուզում է հայտարարված: Ոստիկանությունը փնտրում է 4 տղամարդու, ովքեր փախուստի են դիմել սև Range Rover-ով և սպիտակ Mercedes-ով: Ըստ աղբյուրի՝ կրակոցները հնչել են վիճաբանության ընթացքում: «Առաջին կրակոցից հետո ես տեսա ատրճանակը ձեռքին կանգնած տղայի, […]
23:38 03.07.2019
Ռուսաստանում պատգամավորը ճանապարհային ոստիկանին ծեծելու համար դատարանի առաջ կկանգնի: Այս մասին հայտնում է Lenta-ն: Ոստիկանները ծառայություն իրականացնելիս են եղել Յակուտիայի գյուղերից մեկի տարածքում, երբ տեսել են, որ պատգամավորը մի կնոջ է ծեծում: Այն բանից հետո, երբ ոստիկանության աշխատակիցները հրահանգել են դադարել հարվածել կնոջը, պատգամավորը հայտարարել է, որ չի պատրաստվում ու փախել է բակի խորքը: Ոստիկանները հետևել […]
23:29 03.07.2019
Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման շտաբում հաղորդել են, որ Իրկուտսկում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 20-ի։ «Այո, 20 մարդ»,-հաղորդում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ մեջբերելով շտաբի պետի խոսքերը զոհերի թվի վերաբերյալ: Ավելի վաղ հաղորդվել էր 18 զոհի և ավելի քան 220 հոսպիտալացվածի մասին։
23:26 03.07.2019
Wikileaks կայքի հիմնադիր, Բրիտանիայում ձերբակալված Ջուլիան Ասանժի հայրը պատմել է, որ չնայած ձերբակալությանը՝ որդին վճռական է տրամադրված պայքարելու իր ազատության, ինչպես նաև աշխարհում մամուլի ազատության համար։ Մինչ այդ կայքի ներկա խմբագիրը հայտարարել էր, որ Ասանժի հոգեբանական վիճակը ծանր է։ Ակտիվիստի հայրը՝ Ջոն Շիպտոնը, այսօր Ասանժի աջակիցների հետ Մելբուրնում նշել է նրա 48-րդ տարեդարձը։ Հիշեցնենք, որ […]
23:21 03.07.2019
Հյուսիսատլանտյան դաշինքի երկու ռազմանավեր հայտնվել են տեսախցիկների օբյեկտիվներում, երբ Բոսֆորի նեղուցով անցել են Սև ծով։ Դրանցից առաջինը եղել է Կանադայի նավատորմի «Տորոնտո» ռազմանավը, որին հետևել է բրիտանական նավատորմի «Դանքան» ռազմանավը։ Երկու ռազմանավերն էլ Սև ծովում կանցկացնեն սահմանափակ ժամանակահատված։ Դրանք մուտք են գործել Սև ծով՝ ՆԱՏՕ-ի և դաշնակից երկրների «SeaBreeze-2019» համատեղ ծովային զորավարժությանը մասնակցելու համար։
23:18 03.07.2019
Վաշինգտոնում՝ ԱՄՆ նախագահի նստավայրի դիմաց, ցույցեր են անցկացվել Դոնալդ Թրամփի միգրացիոն քաղաքականության դեմ։ Ընդ որում, մայրաքաղաքում տեղի ունեցած ցույցն ընդամենը մեկն է երկրի ամբողջ տարածքում անցկացված ցույցերից։ Ցուցարարների հիմնական դժգոհությունը կապված է Մեքսիկայի հետ ԱՄՆ սահմանին ձերբակալվող մեքսիկացի միգրանտների երեխաների նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքի հետ։ Այսօր Վաշինգտոնում հավաքված ցուցարարները նախագահից պահանջել են վերջ տալ այդ երեխաներին […]
22:57 03.07.2019
«Տրյուդոն մեկն է այն առաջնորդներից, ովքեր ներշնչել են ինձ ներգրավվել քաղաքականության մեջ», – այս մասին այսօր իր թվիթերյան էջում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ նկատի առնելով Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյին։ @JustinTrudeau was one of those leaders who inspired me to join politics. pic.twitter.com/DZYwLDgvkv — Volodymyr Zelenskyy / Володимир Зеленський (@ZelenskyyUa) July 2, 2019 Այս […]