TIME
Ամսաթիվ
12 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+23.09 oC

ԱՇԽԱՐՀ

Կուչման նորից կներկայացնի Ուկրաինան Դոնբասի հարցով բանակցություններում

15:36 03.06.2019

Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին վերականգնել է երկրի նախկին նախագահ Լեոնիդ Կուչմայի լիազորությունները Դոնբասի հարցով բանակցություններում։ Այս մասին Զելենսկին ասել է խոսքի մեջ, փոխանցում է ռուսական RT կայքը։ Կուչման այժմ պաշտոնական Կիևի անունից շարունակելու է բանակցությունները Մինսկի ձևաչափով, որտեղ ներկայացված են նաև Ռուսաստանը, Գերմանիան ու Ֆրանսիան։ Կուչմայի այս լիազորությունները դադարեցվել էին նախորդ աշնանը, երբ նա […]

̰
Մահացել է «Բարի գիշեր, երեխաներ» հեռուստահաղորդման հաղորդավարը

15:24 03.06.2019

Կյանքի 74-րդ տարում մահացել է «Բարի գիշեր, երեխաներ» հեռուստահաղորդման հաղորդավար, դերասան և «Մեյերհոլ» կենտրոնի գեղարվեստական ​​ղեկավար Գենադի Մատվեևը: Ռուսաստանի վաստակավոր արտիստի հուղարկավորությունը տեղի կունենա հունիսի 4-ին՝ Մոսկվայի Վագոնկովսկի գերեզմանատանը: Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստը մահացել է 2019 թվականի հունիսի 1-ին: Այդ մասին հաղորդել է ՌԴ կինեմատոգրաֆիստների միության կայքը: Գենադի Մատվեևը խաղացել է ներկայացումներում, նկարահանվել է ավելի […]

̰
Միհրան Պողոսյանը ՌԴ-ում ժամանակավոր կացության իրավունք է ստացել

15:20 03.06.2019

ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին Ռուսաստանի Դաշնությունը մի քանի ամսով ժամանակավոր կացության իրավունք է տվել։ Այս մասին հաղորդում է Փաստինֆոն: Ժամանակավոր կացության իրավունքը հետագայում կարող է երկարաձգվել ընդհուպ մի քանի անգամ, քանի դեռ որոշում չի կայացվել նրան քաղաքական ապաստան տալ-չտալու վերաբերյալ։ Նշենք, որ ՀՀ դատախազությունը որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել Միհրան Պողոսյանին ժամանակավոր կացության տրամադրելու […]

̰
Մեծ Բրիտանիայում 5G ցանց են գործարկել

14:54 03.06.2019

Մեծ Բրիտանիայում գործարկել են 5G ցանց: Հայտնի է, որ բջջային օպերատոր EE-ն առաջինն է Մեծ Բրիտանիայում, որ առաջարկել է հինգերորդ սերնդի բջջային ցանցի ծառայությունը: Այդ նոր ցանցը կգործի երկրի 6 խոշորագույն քաղաքներում, այդ թվում` Լոնդոնում, Էդինբուրգում և Մանչեսթերում: Տարվա վերջում 5G-ն կգործարկվի ևս 10 քաղաքում: Հինգերորդ սերնդի բջջային ցանցի օգտագործման մեխանիզմները կարգավորել են Շվեյցարիայում և […]

̰
«Երեխայական վիրավորանք». Լոնդոնն արձագանքել է Թրամփի հայտարարությանը

14:48 03.06.2019

Լոնդոնի քաղաքապետի ներկայացուցիչը «երեխայական վիրավորանք» բնորոշումն է տվել  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոշտ հայտարարություններին՝ ուղղված Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանին: Այդ մասին հաղորդում է Independent-ը: Ավելի վաղ Թրամփը քաղաքապետին անվանել էր  «կորած անհաջողակ», որն իր պաշտոնում «սարսափելի է աշխատում»: Twitter-ի գրառումը Թրամփը կատարել է մինչ ինքնաթիռը վայրէջք կկատարեր Միացյալ Թագավորությունում: Լոնդոնի քաղաքապետի ներկայացուցիչը նաև նշել է. […]

̰
Ալիևը զանգել է Պուտինին

14:43 03.06.2019

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ինչի մասին հայտնել է հենց ռուսական կողմը։ Կրեմլի պաշտոնական կայքի հրապարակման համաձայն՝ քննարկվել են ռուս-ադրբեջանական երկկողմ օրակարգի հարցեր։ Քննարկվել են «ակտիվորեն զարգացող ռուս-ադրբեջանական համագործակցության հարցեր», ինչպես նաև երկու պետությունների ներկայացուցիչների առաջիկա հանդիպումները տարբեր մակարդակներում։

̰
Ֆլայբորդիստների յուրօրինակ միջազգային շոուն Ռուսաստանում

14:27 03.06.2019

Ջրային այս էքստրեմալ մարզաձևը ներկայացնող ֆլայբորդիստները ջրի ուժեղ շիթի միջոցով օդ են բարձրանում և տարբեր հնարքներ կատարում:

̰
Թրամփը Մեծ Բրիտանիա ժամանելուն պես վիրավորել է Լոնդոնի քաղաքապետին

14:22 03.06.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետական այցով ժամանել է Մեծ Բրիտանիա և անմիջապես իր թվիթերյան էջում գրառում կատարել, որ Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը «սարսափելի է աշխատում»: Թրամփը նշել է, որ Հանն իր աշխատանքը վատ է կատարում բոլոր հարթակներում: Նրա խոսքերով` Հանն «անհաջողակ է», որը պետք է կենտրոնանա Լոնդոնում հանցագործությունների դեմ պայքարի հարցում: ….Kahn reminds me very […]

̰
ԱՄՆ-ը և Իսրայելը Սիրիայի և Իրանի մասով գործարք են առաջարկում Ռուսաստանին

13:59 03.06.2019

 Հունիսին Երուսաղեմում կայանալու է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Իսրայելի ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը: ԱՄՆ-ից հանդիպմանը կմասնակցի Դոնալդ Թրամփի՝ ազգային  անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, ՌԴ-ից՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, իսկ Իսրայելից՝ Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Մեիր Բեն Շաբաթը: Հանդիպման օրակարգում կլինի Սիրիայի թեման: Ըստ հրապարակումների՝ քննարկվելիք փաստաթուղթը նախատեսում է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացում, ինչի դիմաց Ռուսաստանը […]

̰
Եվրոպայում բացվել է առաջին ստորջրյա ռեստորանը

13:57 03.06.2019

Նորվեգիայի հարավային շրջանում բացվել է Եվրոպայում առաջին ստորջրյա ռեստորանը: Այդ մասին հաղորդում է The Local-ը: Ռեստորանն արտաքինից նման է հսկայական բետոնե մոնոլիտի, որը դուրս է գալիս ժայռափոր ծովափից, և որի մյուս մասը Հյուսիսային ծովում է՝ 5 մետր խորության վրա: Հաճախորդները ռեստորան մտնում են ափից՝ փայտյա անցուղիներով, և իջնում են ​​կաղնու փայտից կառուցված երկար սանդուղքով: Ներսում […]

̰
Boeing 737-ի հարյուրավոր ինքնաթիռներում դետալների թերություններ են հայտնաբերվել

12:19 03.06.2019

Բազմաթիվ երկրներ ժամանակավորապես դադարեցրել են Boeing 737 MAX ինքնաթիռների շահագործումը վերջերս տեղի ունեցած ավիաաղետներից հետո:

̰
Յակուբովիչն իր մեքենան վարել է մայթով

12:13 03.06.2019

Հաղորդավարը որոշել է մեքենայով գնալ միջոցառման անցկացման վայր, սակայն նրա ճանապահը փակել է ավտոբուսը:

̰
«Պորոշենկոն բարդույթավորված մարդ է՝ առանց հումորի զգացումի». Սաակաշվիլի

12:10 03.06.2019

Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին մայիսի 28-ին Սաակաշվիլիին վերադարձրել է Ուկրաինայի քաղաքացիությունը:

̰
Վենետիկում զբոսանավը բախվել է զբոսաշրջային մոտորանավին, կան տուժածներ

12:06 03.06.2019

Վենետիկում զբոսանավը բախվել է զբոսաշրջային մոտորանավին: Այս մասին հայտնել է ANSA. գործակալությունը: Միջադեպի հետևանքով 4 տարեց զբոսաշրջիկ է տուժել: Նրանք ԱՄՆ-ի, Նոր Զելանդիայի և Ավստրալիայի քաղաքացիներ են:  Վթարի պատճառի մասին դեռ ոչինչ չի նշվում: Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ երկու նավերի բախման դեպք էր գրանցվել Դանուբ գետի վրա՝ Բուդապեշտում: Այս պատահարի հետևանքով զոհվել է […]

̰
Դերժինսկում տեղի ունեցած պայթյուններից տուժածների թիվը հասել է 116-ի

12:01 03.06.2019

Դերժինսկում տեղի ունեցած պայթյուններից տուժածների թիվը, ըստ պաշտոնական տվյալների, 116 է: Հիվանդանոցներում դեռ մնում է 17 մարդ: Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Դերժինսկի «Կրիստալ» գործարանի տրոտիլի արտադրամասում երեք պայթյուն էր գրանցվել, որոնցից հետո հրդեհ էր բռնկվել մոտ 100 ք/մ տարածքի վրա: Զոհեր չկան: Արտակարգ պատահարի հետևանքով քաղաքի ավելի քան 450 շենքերում՝ այդ թվում 32 դպրոցներում և […]

̰
Ինչ է սպասվում Թրամփի՝ Մեծ Բրիտանիա պետական այցի ընթացքում

11:55 03.06.2019

Իր այցից առաջ լրագրողների հարցերին Թրամփի տված պատասխանները արդեն մեծ քննադատության տեղիք են տվել:

̰
Որտե՞ղ են անցկացրել իրենց հանգստյան օրերը նախագահը և նրա տիկինը

11:48 03.06.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր տիկնոջ` Նունե Սարգսյանի հետ, անցած հանգստյան օրերն անցկացրել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզում։ Այս մասին տեղեկանում ենք նախագահի ինստագրամյան էջից: Նախագահը լուսանկարում պատկերված է Վենետիկի Մխիթարյան միաբանության միաբանների հետ: Իր հերթին, նախագահի օգնական Գևորգ Մելիքյանը լուսանկարներ է հրապարակել Մխիթարյան միաբանությունից: «Նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը շաբաթ և կիրակի […]

̰
Հրաձգություն ԱՄՆ Սպիտակ տան մոտ

11:34 03.06.2019

Սպիտակ տան անվտանգությունն ապահովող իրավապահները կրակել են մարդու վրա, որը փորձել է անցնել ԱՄՆ նախագահի կեցավայրի ցանկապատերն ու պատնեշները և մտնել Սպիտակ տան տարածք։ Այս մասին հայտնում է ամերիկյան մամուլը։ Միջադեպը եղել է նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տան այդ մասից հեռանալուց քիչ անց։ Գաղտնի ծառայության աշխատակիցները նախ` զգուշացրել են իրավախախտին, ապա կրակ բացել նրա ուղղությամբ։ […]

̰
Ուկրաինայի նախկին վարչապետ Յացենյուկն ընտանիքի հետ փախել է երկրից

10:35 03.06.2019

Ուկրաինայի նախկին վարչապետ Արսենիյ Յացենյուկն ընտանիքի հետ փախել է երկրից: Այս մասին հայտնել է Elise Journal-ը:  Հրատարակչության տվյալներով` Յացենյուկի երկու դուստրերը, քույրը և ծնողներն ԱՄՆ-ի քաղաքացիություն են ստացել:  Իսկ նրա կինը ստացել է Վանուատուի քաղաքացիություն: Յացենյուկի մասին տվյալները չեն գաղտնազերծվում, սակայն ենթադրվում է, որ նա նույնպես ստացել է Վանուատու պետության քաղաքացիություն: Վանուատուն փոքր պետություն է, […]

̰
Լա Մանշում մեկ օրում ձերբակալվել են ռեկորդային թվով միգրանտներ

08:45 03.06.2019

Լա Մանշի նեղուցում մեկ օրում ձերբակալվել են ռեկորդային թվով միգրանտներ։ Կանգնեցվել են միգրանտների տեղափոխող 8 նավակներ, որոնցում գտնվել է 74 մարդ։ Նրանք փորձել են Ֆրանսիայից հասնել բրիտանական ափ, հայտնում է BBC-ն։ Միգրանտներին ձերբակալել են բրիտանական առափնյա պահպանության ծառայության աշխատակիցները՝ սահմանապահների հետ միասին։ Երկրի ՆԳՆ-ը փաստի առնչությամբ խիստ մտահոգություն է հայտնել։ Երեկ ավելի վաղ Արևելյան Սասեքսի […]

̰
Ցանկանում եմ լինել ուկրաինական քաղաքականության Սթիվ Ջոբսը․ Սաակաշվիլի

08:29 03.06.2019

Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ ցանկանում է ուկրաինական քաղաքականությունում լինել Սթիվ Ջոբս։ Ավելի վաղ Սաակաշվիլին հայտարարել էր, որ մտադիր չէ մասնակցել Գերագույն ռադայի արտահերթ ընտրություններին։ «Ցանկանում եմ լինել ուկրաինական քաղաքականության Սթիվ Ջոբսը, մտքեր գեներացնել»,- նրա խոսքերն է մեջբերում ТСН-ը։ Սաակաշվիլին հայտնել է, որ ցանկանում է Ուկրաինայում ստեղծել հարթակ նոր […]

̰
ԱՄՆ-ը վերջնագիր է ներկայացրել Եվրամիությանը

08:14 03.06.2019

Վաշինգտոնը հայտնել է Բրյուսելին, որ ԵՄ-ն կարող է մնալ առանց ԱՄՆ-ի ռազմական աջակցության։ Այս մասին հայտարարել է Մայքլ Մերֆին, որը Սպիտակ տանը պատասխանատու է ԵՄ-ի հետ կապերի համար, գրում է El Pais-ն։ Պարբերականի փոխանցմամբ՝ Մերֆին ԵՄ երկրներից պահանջել է ԱՄՆ-ին հասանելիություն տալ իրենց ռազմական պատվերներին։ Սպիտակ տան ներկայացուցիչն ընդգծել է, որ եթե պահանջը չկատարվի, ԵՄ-ն […]

̰
Իսրայելը հրթիռակոծել է Հոմսի ռազմական աերոդրոմը

08:02 03.06.2019

Իսրայելը հրթիռային հարված է հասցրել սիրիական Հոմս նահանգի T4 ռազմական աերոդրոմին։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ Ռազմական աղբյուրի փոխանցմամբ՝ սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերը կարողացել են ոչնչացնել 2 հրթիռ, սակայն մնացածը հասել են թիրախին։ Զոհվել է 1 զինծառայող, ևս մի քանիսը վնասվածքներ են ստացել։ Հարվածի հետևանքով վնասվել են զինամթերքի պահեստն ու ևս մի քանի շինություններ։ […]

̰
Սիրիայում ականապատված մեքենա է պայթեցվել․ կան զոհեր

07:47 03.06.2019

Հալեպի նահանգի Ազազ քաղաքում պայթյուն է որոտացել։ Ականապատված մեքենայի պայթյունից զոհվել է առնվազն 13 խաղաղ բնակիչ։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Հաղորդվում է մի քանի տասնյակ վիրավորի մասին, որոնց թվում կան երեխաներ։ Դեպքը տեղի է ունեցել մզկիթի մոտ՝ երեկոյան աղոթքի ավարտից անմիջապես հետո։ Այլ աղբյուրներ հայտնում են, որ պայթյունը գրանցվել է քաղաքային շուկայի մոտ։ […]

̰
Թեկնածու չկա․ Ալժիրում նախագահական ընտրությունները հետաձգվել են

07:17 03.06.2019

Ալժիրում չեն կարող անցկացնել հուլիսի 4-ին նշանակված նախագահական ընտրությունները՝ թեկնածուների բացակայության պատճառով, հայտնում է France 24-ը։ Ալժիրի Սահմանադրական խորհուրդը, որը պատասխանատու է թեկնածուների գրանցման համար, փաստաթղթեր է ստացել միայն 2 թեկնածուից, որոնք ավելի ուշ ճանաչվել են անհամապատասխան։ Չի հաջողվել նույնիսկ ընտրությունների նոր ժամկետ նախանշել։ Ալժիրը քաղաքական ճգնաժամում է հայտնվել այն բանից հետո, երբ 82-ամյա նախագահ […]

̰
Հրապարակվել է խանութի ցուցափեղկի մեջ մխրճված մեքենայի տեսանյութը

23:59 02.06.2019

Նոր Մոսկվայում տեսախցիկները ֆիքսել են այն պահը, երբ ակտիվ առևտրի ժամանակ ամենագնաց մեքենան սրընթաց բախվել է խանութի ցուցապակիներին, կոտրել է դրանք ու ներխուժել խանութի տարածք։ Թե ինչ պատճառով է մեքենայի վարորդը կորցրել մեքենայի վերահսկողությունը, առայժմ անհայտ է։ Մեքենայի ներխուժման պահին արագ չկողմնորոշվելու պատճառով դրա անիվների տակ է հայտնվել խանութում գտնվող մի երեխա՝ 9 տարեկան։ Երեխային […]

̰
Ջորջ և Ամալ Քլունիները պատահական զույգի են ընտրելու՝ իրենց վիլլայում միասին ընթրելու համար

23:30 02.06.2019

Աշխարհահռչակ ամուսինները՝ դերասան Ջորջ Քլունին և իրավապաշտպան Ամա Քլունին բոլորին հրավիրում են մասնակցելու խաղարկությանը։ Մրցանակը, ինչպես արտահայտվել է Ջորջ Քլունին` Ամալ Քլունիի ու «նրա անհետաքրքիր ամուսնու» հետ հանդիպումն է լինելու զույգի վիլլայում, որ գտնվում է իտալական կղզիներից մեկում։ Դրա համար զույգն առաջարկում է հանգանակություն անել իրենց հիմնադրամին, որը իրավապաշտպան գործունեություն է ծավալում աշխարհի տարբեր կետերում։ […]

̰
Չինաստանը նոր միջուկային բալիստիկ հրթիռ է փորձարկել ծովում

23:15 02.06.2019

Կորեական թերակղզու հարևանությամբ գտնվող Բոհայ ծոցի մոտակա բնակավայրերի բնակիչներն առավոտյան ականատես են եղել Չինաստանի զինված ուժերի կողմից նոր բալիստիկ հրթիռի փորձարկման։ Հրթիռը բաց է թողնվել բաց ծովից՝ սուզանավից։ Մասնագիտացված կայքերի պնդմամբ՝ դա JL-3 տիպի հրթիռ է եղել, որն ունակ է կրել միջուկային մարտագլխիկ ու այն հասցնել մինչև 12-14 հազար կիոմետր հեռավորության վրա։ Այս հեռահարությունը Չինաստանի […]

̰
Instagram-ը հեռացրել է խաղադաշտ ներխուժած կիսամերկ կնոջ էջը

22:59 02.06.2019

Instagram սոցիալական ցանցում արգելափակվել է ամերիկացի մոդել Կինսի Վոլանսկիի էջը։ Դա այն կնոջ էջն է, որը Չեմպիոնների լիգայի եզրափակիչ ֆուտբոլային հանդիպման ժամանակ նետվել էր խաղադաշտ ու ցուցադրել կիսամերկ մարմինը։ Այդ արարքից հետո նրա հետևորդների թիվը մի քանի ժամում բազմապատկվել էր։ Բայց դեռ մեկ օր էլ չանցած՝ սոցցանցի ղեկավարությունը սառը ջուր է լցրել նրա փառքի վրա՝ […]

̰
Լոս Անջելեսում 8 հայ է ձերբակալվել ֆինանսական մեքենայություններով 1,5 մլն դոլար գողանալու համար

22:47 02.06.2019

Լոս ԱՆջելեսում բնակվող 8 հայեր այլ անձանց հայկական անձնագրերով բացել են բանկային հաշիվներ, դրանց օգնությամբ կեղծ չեկեր են դուրս գրել այլ անձանց անունով։ Վերջիններս էլ կանխիկացրել են չեկերը մինչև դրանք կարձանագրվեին բանկային համակարգում։  Այդպիսով, նրանց հաջողվել է  յուրացնել մոտ 1,5 միլիոն դոլար։  Հայտնի է, որ այս անձինք մեքենայությունների համար օգտագործել են 331 հայկական անձնագիր։ 8 […]

̰
BACK_TO_TOP