22:35 02.06.2019
Մինչ այն պահը, երբ Լաուրան 35 տարեկանում դուստր ունեցավ, չէր մտածում ո´չ կազմվածքի, ո´չ առողջության մասին: Աղջիկն օգտագործում էր վտանգավոր սնունդ, չէր այցելում մարզադահլիճ, բայց երիտասարդությունը թույլ էր տալիս նրան նիհար լինել: Սակայն ծննդաբերությունը փոխեց ամեն ինչ: Ամերիկացի կինը հասկացավ, որ հիմա նա ստիպված է այդ ամենին ինքնուրույն հասնել: Լաուրան վերանայեց իր սննդակարգը և իր […]
22:18 02.06.2019
Աշխատավայրում ձեռք բերված քրոնիկ սթրեսը համարվում է հիվանդություն, գրում է NTV-ն: Համաշխարհային հիվանդությունների դասակարգման կատալոգը նոր հիվանդության համալրում ունի՝ աշխատավայրում ձեռք բերված քրոնիկ սթրես: Որոշումը կայացվել է Ժնևում տեղի ունեցած Առողջապահության համաշխարհային ասամբլեայի ընթացքում: Նոր կատալոգը կսկսի գործել 2022 թ․-ի հունվարի 1-ից: Սթրեսի հիմնական նշաններն են՝ հոգնածություն, քայքայվածության զգացում, աշխատանքի մասին մտածելիս բացասական մտքերի առկայություն, […]
21:12 02.06.2019
Գիտնականները պարզել են, որ կատուները խելքով չեն զիջում շներին: Թեև երկար ժամանակ ընդունված էր կարծել, որ շներն են ավելի խելացի, քան կատուները, գիտնականները տեսություն են մշակել, որը հաստատում է իրենց համոզմունքը: Դրա էությունն այն է, որ առանձին վերցրած մեկ կատուն ավելի լավ որսորդ է, քան գայլը կամ շունը: Կատուն ավելի հեշտ ու արագ է մուկ […]
19:55 02.06.2019
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր հրամանագիր է ստորագրել, որով հաստատել է երկրի անվտանության և պաշտպանության խորհրդի կազմը։ Սակայն փաստաթղթում լեզվական սխալներն այնքան շատ են եղել, որ համացանցում հիմնական ուշադրությունը գրավել են հենց դրանք։ Որոշ տեղերում տեքստից բացակայել են բացատները, որոշ դեպքերում կողմնակի նշաններ են եղել, իսկ խորհրդի անդամների ցանկի թվարկման ժամանակ տեքստում սխալ հոլով է […]
19:38 02.06.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Twitter -ում քննադատել է այն ԶԼՄ-ներին, որոնք տարածել են նրա խոսքերը Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի վերաբերյալ։ Թրամփը պնդում է, թե երբեք չի ասել՝ Մեգան Մարքլն անտանելի է։ ԱՄՆ նախագահը կարծում է, որ այս պատմությունը «ֆեյքային լուրերի» հերթական արտադրանքն է և կոչ է արել CNN-ին, The New York Times-ին և այլ […]
19:22 02.06.2019
Նիժնի Տագիլում ողբերգական դեպք է տեղի ունեցել. շենքերից մեկի պատուհանից դուրս նետված մետաղական ծորակն ընկել է շենքի հարևանությամբ գտնվող մանկահասակ աղջկա վրա, որի պատճառով 8-ամյա երեխան մահացել է: Այս մասին հայտնում է ռուսական մամուլը: Իրավապահների նախնական տվյալներով՝ ծորակը պատուհանից դուրս է նետել մեկ այլ երեխա: Ծորակից ստացած վնասվածքներից աղջիկը մահացել է բժշկական կենտրոն հասնելուց հետո: […]
19:07 02.06.2019
Աֆղանստանի մայրաքաղաքում այսօր միանգամից 3 ահաբեկչական պայթյուն է իրականացվել։ Ինքնաշեն պայթուցիկ սարքերից մեկը գործարկվել է բուհերից մեկի մոտակայքում։ Սա ամենաողբերգականն է եղել երեք պայթյուններից։ Ի սկզբանե թիրախավորվել են ուսանողները։ Սակայն պայթյունից մահացել է հեծանիվների մոտակա վաճառակետում օրեր առաջ աշխատանքի ընդունված մի պատանի։ Եվս 17 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Նրանց մեծ մասը մոտակա բուհի […]
18:56 02.06.2019
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Ռուսաստանում բնակվող կամ արտագնա աշխատանքի մեկնած ազգությամբ հայերի իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ, ինչպես նաև այդ նպատակով երկու երկրների օմբուդսմենների աշխատակազմերի միջև տարածաշրջանային համագործակցության հարցեր։ ՀՀ ՄԻՊ-ը կարևորել է Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների դաշնային հանձնակատարի […]
18:41 02.06.2019
Ուկրաինայում անցկացվող Kozak FEST էթնո-ռոք փառատոնի ժամանակ փոթորկուն քամին ողբերգության աստիճանի է հասել: Դրա ուժգնությունն այնքան է մեծացել, որ պոկվել է բեմի տանիքը, ապա նաև քանդվել է բեմի մի մասը: Այս ամենի հետևանքով մեկ մարդ մահացել է, երկուսը՝ վիրավորվել: 1971 թվականին ծնված մեկ անձ մահացել է բեմի փլուզման հետևանքով, 1967 թվականին ծնված կինը ստացել է […]
18:05 02.06.2019
Եթե մարդը կանոնավոր կերպով օգտագործում է սուրճ, նրա մոտ կարող է առաջանալ կախվածություն, գրում է Москва-ն: Այդ դեպքում, եթե մարդը միանգամից հրաժարվի սուրճից, նրա մոտ կառաջանա «աբստինենտային սինդրոմ»: Դրա նախանշաններն են՝ գլխացավ, քնկոտություն, տրամադրության անկում: Հոգեբան Եվգենի Բրյունն ասում է, որ կոֆեին պարունակող խմիչքների կանոնավոր օգտագործման դեպքում կարող է առաջանալ կախվածություն. «Մարդկանց 60%-ը, որն ամեն […]
17:31 02.06.2019
Միջերկրածովյան դիետայի ժամանակ կարմիր մսի օգտագործումը նվազեցնում է ցրված սկլերոզի զարգացման հավանականությունը, հայտնում է MedicalXpress-ը: Ավստրալիայի պետական համալսարանի մասնագետները երկար ժամանակ հետազոտել են 840 մարդու: Հետազոտության նպատակն է եղել պարզել Միջերկրածովյան դիետայի (որն իր մեջ ներառում է ոչխարի, խոզի և հորթի միսը) և ցրված սկլերոզի ռիսկի նվազեցման կապը: Պարզվել է, որ օրական 65 գրամ միս […]
16:57 02.06.2019
Բելգիայում ապրող և ստեղծագործող հայ ջութակահարի կատարումը Ստրադիվարիուսի ջութակով հուզել է Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանի մաքսատան աշխատակիցներին։ Լյուվենի կոնսերվատորիայի պրոֆեսոր, ջութակահար Տիգրան Մահտեսյանը համերգային մի շարք կատարումներով ՌԴ-ում հանդես գալու համար ժամանել է Մոսկվայ։ Շերեմետևո օդանավակայանի մաքսատան աշխատակիցներ, նրա ձեռքին տեսնելով 1725 թ․ Անտոնիո Ստրադիվարիուսի 7,5 մլն դոլար արժեցող ջութակը (Ֆլորիան Լեոնարդի լոնդոնյան հավաքածուից), խնդրել են […]
16:41 02.06.2019
Թանգարաններ այցելելու համար լավագույն ռուսական քաղաքներն են համարվել Սանկտ Պետերբուրգը, Մոսկվան ու Նիժնի Նովգորոդը: Այդ մասին հաղորում է TourStat վերլուծական գործակալությունը՝ հիմք ընդունելով իր կողմից անցկացրած ուսումնասիրությունը: Այսպիսով՝ հարցվածների 50%-ը քվեարկել է Սանկտ Պետերբուրգի օգտին, ավելի քան 25% -ը քվեարկել է Մոսկվայի օգտին, իսկ 6% -ը՝ Նիժնի Նովգորոդի: Առավել հետաքրքիր թանգարաններ ներառող առաջատար 5 քաղաքների […]
16:07 02.06.2019
Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի և ֆրանսիական ՊՍԺ ակումբի խաղացող Նեյմարը հերքում է տարածված տեղեկությունները, թե ինքը մայիսի 15-ին Փարիզում բռնաբարել է հյուրանոցի սպասուհուն: Նա հայտարարել է, որ շատ վատ է զգում իր հասցեին նման մեղադրանքից: Նեյմարը հայտարարել է, որ հիմա ստիպված է բացահայտել իր անձնական կյանքի որոշ դրվագներ՝ իրեն արդարացնելու համար: Նա հայտարարել է, որ այն, […]
14:24 02.06.2019
Բրազիլացի հայտնի ֆուտբոլիստ, ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին մեղադրում են Փարիզի հյուրանոցներից մեկում սպասուհուն բռնաբարելու մեջ: Կինը, որի անունը չի հրապարակվում, դիմել է Սան Պաուլու քաղաքի ոստիկանություն՝ մեղադրելով Նեյմարին իր հանդեպ բռնի սեքսուալ գործողություններ կատարելու մեջ: Նրա խոսքերով՝ դեպքը եղել է մայիսի 15-ին:
14:08 02.06.2019
Ամերիկացի մոդել Քինսի Վոլանսկին, որ երեկ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղին կիսամերկ դուրս թռավ խաղադաշտ, ռուս հայտնի պրանկերի ընկերուհին է: Հենց պրանկեր Վիտալի Զդորովեցկիի տեսաբլոգի մասին էր գրված աղջկա լողազգեստի վրա: Զդորովեցկին կիսամերկ աղջիկների մասնակցությամբ անցորդներին ծաղրելու տեսանյութեր է տեղադրում: 2014 թվականի Աշխարհի ֆուտբոլի առաջնության եզրափակչի ժամանակ խաղադաշտ դուրս թռնելուց հետո նրան արգելել են մուտք գործել […]
13:39 02.06.2019
Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները երկրի շրջաններից տարբեր ժամանակ առգրավված գրեթե կես տոննա տարբեր տեսակի թմրամիջոցներ են ոչնչացրել: Նախարարաության տեղեկությամբ՝ խոսքը տարբեր ժամանակներում 737 քրեական գործերի շրջանակներում բռնագրաված թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին է, ինչպես օրինակ՝ հերոին, սուբուտեքս, տրամադոլ և այլն: «Սև շուկայում» դրանց արժեքը կազմում է մոտ 55 մլն լարի (ավելի քան 19․7 մլն դոլար): Վրաստանում […]
10:47 02.06.2019
Նախագահ Արմեն Սարգսյանն Իտալիայի Հանրապետության օրվա առթիվ այսօր շնորհավորական ուղերձ է հղել այդ երկրի նախագահ Սերջիո Մատարելլային: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանի և Իտալիայի միջև պատմական սերտ առնչությունների վրա հիմնված ավանդական բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալ փոխշահավետ գործընկերության ոգով։ «Վստահ եմ, որ համատեղ ջանքերով հետագայում ևս կշարունակենք զարգացնել և խորացնել մեր համագործակցությունը` […]
10:20 02.06.2019
Հայտնի երգիծաբան և հաղորդավար Մաքսիմ Գալկինը YouTube-յան ալիքներից մեկին տված հարցազրույցի ընթացքում պատասխանելով հարցերին՝ ասել է, թե ինչու է Ալլա Պուգաչովայի կողքին։ Նրա խոսքերով՝ նա տարեց կանանցով հետաքրքրված չէ, պարզապես սիրում է Պուգաչովային, որը միակն է, ով իրեն պետք է հիմա։ «Ես սիրում եմ մի մարդու։ Ես 25 տարեկան էի, նա՝ 52։ Սիրում եմ նրան […]
20:53 01.06.2019
Ալմա կամրջի տակով անցնող թունելի կողքին գտնվող հրապարակը, որտեղ 1997թ. ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է արքայադուստր Դիանան, կանվանակոչվի նրա անունով: Այս մասին հայտնել է Tatler. ru-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ նախքան ողբերգական ավտովթարը, քաղաքի իշխանությունները մտադիր էին հրապարակն անվանակոչել հայտնի օպերային երգչուհի Մարիա Կալասի պատվին, բայց այդպես էլ չարեցին: Ուելսի արքայադուստր Դիանայի անունը հրապարակին տալուց առաջ Փարիզի […]
19:00 01.06.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոն է հրավիրել Ուկրաինայի իր նորընտիր գործընկերոջը՝ Վլադիմիր Զելենսկիին։ Զելենսկիի աշխատակազմը շնորհակալություն է հայտնել հրավերի համար, բայց չի նշել, թե երբ կկայանա այցը։ Միաժամանակ ուկրաինական կողմը շնորհակալություն է հայտնել ամերիկյան օգնության համար ու հայտարարել, որ Նահանգների կոնգրես է ներկայացվել Ուկրիանային ամերիկյան օգնության տրամադրման մասին նոր նախագիծ, որով Վաշինգտոնը Կիևին է վաճառելու […]
18:23 01.06.2019
Միացյալ Նահանգներում նոր սկանդալ է ծագել բանի պատճառով, որ Թրամփի՝ Ճապոնիա այցի ժամանակ փորձել են նրա աչքից հեռացնել նախկին քաղաքական հակառակորդ, հանգուցյալ Ջոն ՄքՔեյնի անունը կրող նավը։ Այս մասին հայտնում է ամերիկյան մամուլը։ Համանուն ռազմանավը եղել է այն նավի կողքին, որի վրա Թրամփը ողջույնի խոսք պետք է ասեր զինվորականներին։ Նավն ամբողջությամբ չտեղափոխելու համար որոշվել է […]
17:04 01.06.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հետաձգել է Իրանի նկատմամբ նոր, ավելի խիստ պատժամիջոցների կիրառումը, գրում է The Wall Street Journal – ը`վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրները: Նախատեսված էր նոր պատժամիջոցներն ուղղել իրանական կոնկրետ նավթաքիմիական ընկերությունների դեմ: Ներկա պահին սահմանափակումների տակ է գտնվում նավթաքիմիական ապրանքների վաճառքը, մասնավորեպես ամոնյակի, մեթանոլի և կարբամիդի: ԱՄՆ Պետքարտուղարությունը ծրագրում էր Իրանի դեմ […]
16:43 01.06.2019
Իտալիայի կաթոլիկ համալսարանների մեկի հետազոտողները նկատել են, որ Twitter -ից օգտվող ուսանողների մոտ սովորելու ընդունակությունը 40 տոկոսով ընկել է, գրում է Daily Mail-ը: Գիտափորձին մասնակցել է հազար բարձր առաջադիմություն ունեցող 1,5 ուսանող: Ուսանողներին հանձնարարել էին ընթերցել գեղարվեստական գիրք: Ուսանողների մի մասը պետք է այդ գրքի մասին վերլուծություն գտներ Թվիթերից, իսկ մյուս մասն օգտնվեր լրացուցիչ գրականությունից: […]
16:07 01.06.2019
Ցավալի լուր է ստացվել Իսպանիայից։ 35 տարեկան հասակում մահացել է Խոսե Անտոնիո Ռեյեսը։ Պատճառն ավտովթարն է։ Այս մասին հաղորդում է Armsport-ը: Երեկ երեկոյան դեռևս չբացահայտված հանգամանքներում իսպանացի ֆուտբոլիստն ավտովթարի է ենթարկվել հայրենի Ուտրերա քաղաքից դուրս գալիս։ Րոպեներ առաջ Ռեյեսի նախկին թիմերից «Սևիլիայի» պաշտոնական էջը հաստատել է տեղեկությունը։ Խոսե Անտոնիո Ռեյեսը «Սևիլիայի» սան էր։ 2000-2004 թվականներին […]
15:47 01.06.2019
Դերժինսկի «Կրիստալ» գործարանում պայթյուններից տուժած 27 անձի շտապբուժօգնություն է ցուցաբերվել: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: Ավելի վաղ հաղորդվել է պայթյունի հետևանքով 19 տուժածների մասին: «Առողջապահության նախարարության տվյալներով՝ պայթյուններից հետո բուժօգնության համար դիմել է 27 անձ: Նրանցից 11-ը բուժզննությունից հետո տուն են գնացել»,- տեղեկացրել են նախարարությունից: Տուժածների մեծ մասն, ըստ նախարարության հաղորդած տվյալների, թեթև և միջին […]
15:30 01.06.2019
Դերժինսկում գործարանի պայթյունի հետևանքով 19 մարդ է տուժել : Նրանցից մեկի վիճակը ծանր է: Երկու մարդ անհետ կորել են: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ի թվիթերյան էջը: Հիշեցնենք, որ այսօր պայթյուն է տեղի ունեցել Դերժինսկի «Կրիստալ» գործարանում: Այն զբաղվում է պայթուցիկների արտադրությամբ:
15:03 01.06.2019
Ամռան առաջին օրը` Երեխաների պաշտպանության օր: 1950 թվականի հունիսի 1-ին տեղի ունեցավ առաջին տոնակատարությունը` նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան, որից հետո այն դարձավ շարունակական: Այս տոնն ունի նաև դրոշ` կանաչ ֆոնով: Երկրի նշանը խորհրդանշում է աճ, ներդաշնակություն, թարմություն, պտղաբերություն, իսկ գունավոր մարդուկները խորհրդանշում են բազմազանությունը և հանդուրժողականությունը: Հենց այս ժամանակաշրջանում էլ Խորհրդային Միությունը որոշեց` դպրոցական […]
14:58 01.06.2019
Թուրքմենստանում նոր, ոչ պաշտոնական, բայց գործուն արգելքներ են մտել ուժի մեջ․ հիմա այդ երկրի քաղաքացիներին արգելվում է նաև դաջվածքներ անելը։ Վերջին օրերին, ըստ «Ազատության» տեղական մասնաճյուղի, դաջվածքներ ունեցողներին կանգնեցնում են փողոցներում և հարցնում, թե որտե՞ղ են արել դաջվածքները։ Ֆորմալ առումով այդ արգելքը չկա, բայց ինչպես և մյուս արգելքները, այն գործում է չգրված օրենքի տեսքով։ Իրավապահները […]
13:56 01.06.2019
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինն այսօր խորհրդանշական այց է կատարել Աշակերտների պալատ ու իր յուրահատուկ ժպիտով լուսանկարվել երեխաների հետ, որոնք առանց բացառության լալիս են։ Այս լուսանկարը սկսել է տարածվել ցանցում` իր հակասական պատկերի շնորհիվ։ Նշվում է, որ թեև լուսանկարում երեխաները լալիս են, բայց դա ենթադրաբար առաջնորդի հայտնվելուց հետո առաջացած շոկի պատճառ է, քանի որ […]