13:15 01.06.2019
Հոնդուրասի մայրաքաղաք Տեգուսիգալպայում բողոքի ցույցեր են: Դրանք սկսվել են բժիշկների և կրթության ոլորտի աշխատակիցների գործադուլից: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների հետ: Ակցիայի մասնակիցները իրավապահների ուղղությամբ քարեր են նետել, ոստիկանությունն ի պատասխան արցունքաբեր գազ է կիրառել: Ակցիայի մասնակիցները Հոնդուրասում ԱՄՆ դեսպանատան մուտքի մոտ անվադողեր են այրել:
13:07 01.06.2019
ԱՄՆ նախագահ Թրամփը Մեծ Բրիտանիա կատարելիք այցի նախօրեին The Sun-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետի պարտականությունները կարող է գերազանց կատարել այդ երկրի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը: Թրամփը նշել է, որ Ջոնսոնը միշտ դրական է արտահայտվել իր և Միացյալ Նահանգների հասցեին: «Նա ինձ դուր է գալիս: Ինձ միշտ դուր է եկել…Չգիտեմ՝ արդյո՞ք […]
08:44 01.06.2019
Ամերիկայի Վիրջինիա Բիչ քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 12, վիրավորվել՝ 6 մարդ։ Այդ մասին հայտնում է WTKR News 3-ը։ Իրավապահ մարմինների տեղեկությունների համաձայն՝ վիրավորների թվում ոստիկան կա, որը ողջ է մնացել, քանի որ զրահաբաճկոնով է եղել։ Կասկածյալը մտել է քաղաքապետարանի շենք և անմիջապես կրակոցներ արձակել մարդկանց ուղղությամբ: Երբ ժամանել են ոստիկանները, […]
23:40 31.05.2019
Lockheed Martin ընկերության արտադրած Ֆ-35Ա (F-35A Lightning II) կործանիչներ գնելու համար Լեհաստանը պաշտոնական հարցում է ուղարկել ԱՄՆ-ին: Լեհաստանը ցանկանում է գնել 32 միավոր կործանիչ, ինչպես նաև ուսուցման փաթեթ և տեխսպասարկման միջոցներ։ Այս մասին հայտնում է Razm.info կայքը՝ հղում անելով Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչեկի հայտարարությանը, որը փոխանցում է լեհական Defence24-ը մասնագիտացված կայքը։ Նախարարը նշել է, որ […]
21:48 31.05.2019
ԱՄՆ նախագահը պատժամիջոց է սահմանել Մեքսիկայից իր երկիր արտահանվող բոլոր ապրանքատեսակների համար: Այս մասին նա գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում: Գրառման համաձայն՝ ԱՄՆ նախագահի սահմանած տոկոսներն ամեն ամիս կավելանան, մինչև հոկտեմբերի 1-ին հասնեն 25 %-ի: Նշվում է, որ նման որոշումը կապված է Մեքսիկայից միգրանտների արտահոսքի խնդրի հետ: Պատժամիջոցներն ուժի մեջ կմնան այնքան ժամանակ, մինչև […]
21:08 31.05.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 31-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակությանը: Վերջինիս կազմում էին Իրավունքի գերակայության և մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Ջիակումոպուլոսը, Վենետիկի հանձնաժողովի քարտուղար Թոմաս Մարկերտը, Արդարադատության և իրավական համագործակցության վարչության ղեկավար Հաննե Յունկերը, Կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի (GRECO) գործադիր քարտուղար Ջիանլուկա Էսպոզիտոն, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար […]
20:00 31.05.2019
Ծննդյան տարեդարձը տոնելուց մի քանի օր անց Վիտո Հալասանը, որը դպրոցում որպես հավաքարար էր աշխատում, ճակատագրից անսպասելի նվեր է ստացել: Նա տեղեկացել է, որ վիճակախաղի տոմսով շահել է 7 միլիոն կանադական դոլար, որը համարժեք է 337 միլիոն ռուբլու: Այդ մասին հաղորդում է PEOPLE-ը: Այդպիսով, 58-ամյա Հալասանը հավաքարարից մի քանի րոպեում դարձել է միլիոնատեր: Նա ունի […]
19:00 31.05.2019
Գիտնականները պարզել են, թե ովքեր էին մոլորակի առաջին ֆերմերները: Այս մասին հաղորդում է EurekAlert-ը: Գիտնականների միջազգային խումբն ուսումնասիրել է ԴՆԹ-ն, որը պահպանվում է Տանզանիայի, Քենիայի և Զամբիայի թանգարաններում: Ընդհանուր առմամբ, փորձագետները վերլուծել են 41 նմուշներ և պարզել սնունդ արտադրող առաջին մարդկանց ծագումը: Առաջին հովիվներից մեկը հայտնվել է Աֆրիկայում: Որոշ ազգեր դեռևս Սահարայի հարավում այծ ու […]
18:30 31.05.2019
Որոշ մարդկանց մոտ բարձր ջերմաստիճանը կարող է գլխացավ առաջացնել, սակայն դրա դեմ հնարավոր է պայքարել առանց դեղորայքի, գրում է Российская газета-ն: Դրա համար հարկավոր է ուտել վիտամին С-ով հարուստ սնունդ, օրինակ՝ ազնվամորի: Բժիշկները նաև խորհուրդ են տալիս օգտագործել կալիում, այն պարունակում է կիվին, վարունգը, կաթնաշոռը, անյուղ կաթը: «Եթե անգամ խմեք յուղոտ կաթ, ապա ձեր գլուխը […]
18:24 31.05.2019
Ռուսաստանի ԱԳՆ-ն հաղորդել է, որ Մոսկվան, ի պատասխան ԵՄ-ի գործողությունների, ընդլայնում է Եվրամիության ներկայացուցիչների «սև ցուցակը»: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը: Ըստ պարզաբանման՝ ընդլայնվել է այն մարդկանց ցանկը, որոնց արգելված է մուտք գործել Ռուսաստանի տարածք: «Ռուսական ցուցակում ընդգրկված մարդկանց թիվը հավասարվել է Եվրամիության ցուցակին»,- ասել է Ռուսաստանի ԱԳՆ-ն: Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն խոստացել էր արձագանքել […]
17:41 31.05.2019
Հռոմի Ֆրանցիսկոս պապը եռօրյա հովվապետական այցով Ռումինիա է ժամանել: Նրան օդանավակայանում դիմավորել է նախագահ Քլոզ Յոհանիսն ու կինը, ռումինացի կարդինալներ, հարյուրավոր մարդիկ: Հռոմի պապը պատրաստվում է պատարագ մատուցել Բուխարեստի Սուրբ Ջոզեֆ տաճարում և քարոզ կարդալ:
17:23 31.05.2019
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին որոշել է ստեղծել իր սեփական ապրանքանիշը՝ «Зекоманда»-ն, և իր քաղաքական գործունեության հետ կապված ապրանքային չորս նշաններ: Այդ մասին հաղորդում է РИА «Новости»-ն: Նա դիմել է Ուկրաինայի մտավոր սեփականության ինստիտուտին՝ այդ ամենի պաշտոնական գրանցման համար: Զելենսկին դիմում է ներկայացրել «Зекоманда», «Ze», «Ze!» «Ze2019» և «Команда Зеленского» ապրանքանիշների գրանցման համար: Փաստաթղթի համաձայն` այդ […]
17:22 31.05.2019
Չինաստանում սկսել է գործել 5G ինտերնետով ավտոբուսը: Այն գործում է Գուանչժոու քաղաքում: Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես են երկհարկանի ավտոբուսի ուղևորները ընթացքի ժամանակ, այսպես ասած, վայելում 5G ինտերնետի հնարավորությունները: Դրանից օգտվելու համար ընդամենը պետք է մեկ անգամ սքանավորել 5G QR կոդը: Սա իր արագությամբ 10 անգամ գերազանցում է 4G կապը:
17:16 31.05.2019
«Ռոսսելխոզնադզորի»` Մոսկվայի և Տուլայի մարզերի գծով կառավարման անդամները Հայաստանից բերված կծու տաքդեղի զննության ընթացքում Խիմկիում հայտնաբերել են Ռուսաստանի համար կարանտինային օբյեկտ՝ արևմտյան (Կալիֆոռնիական) գունավոր տրիպս (Frankliniell aoccidentalis Perg.), հայտնում է Rusariminfo-ն: Կարանտինային օբյեկտի առկայությունը վիճակում հաստատել է լաբորատոր փորձաքննությունը, որն իրականացրել է «Բույսերի կարանտինի համառուսական կենտրոնը»: Գտնված ապրանքի նկատմամբ կկիրառվեն ՌԴ ֆիտոսանիտարական օրենսդրության համապատասխանող միջոցներ: […]
16:57 31.05.2019
Ցյուրիխում անհայտ անձի կողմից պատանդառումն ավարտվել է ողբերգությամբ: Կա 3 զոհ: Այս մասին հաղորդում է Berliner Morgenpost-ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը: Ոստիկանության տվյալներով` 60-ամյա տղամարդը զենքի սպառնալիքով պատանդ է վերցրել 34-38 տարեկան 2 կնոջ, ապա նրանց ստիպել, որ լուռ նստեն իր բնակարանում: Շուտով դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության աշխատակիցները և շրջափակել տարածքը: 60-ամյա տղամարդու […]
16:16 31.05.2019
Նիդեռլանդներում ՀՀ դեսպանատունն անդրադարձել է ՀՀ ծանրամարտի չեմպիոն Մելինե Դալուզյանին Ամստերդամում դանակահարելու փաստին և հայտնել, որ ավազակային հարձակման հետևանքով վիրավորված Մելինե Դալուզյանն ուղղաթիռով տեղափոխվել է հիվանդանոց, ուր գտնվում է մինչև հիմա: «Տեղեկացնում ենք, որ ավազակային հարձակման հետևանքով վիրավորում ստացած ՀՀ քաղաքացի Մ. Դալուզյանը, ուղղաթիռով տեղափոխվել է հիվանդանոց, ուր գտնվում է մինչ այս պահը։ Դեսպանության տրամադրության […]
16:06 31.05.2019
Բելառուսում կարող է նոր Սահմանադրություն հայտնվել: Ռուսական լրատվական ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է այդ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Աղբյուրը փոխանցում է Լուկաշենկոյի խոսքերն այն մասին, որ Սահմանադրությունը որոշակի փոփոխությունների ու բարեփոխումների կարիք ունի: Նա հայտարարել է, որ կյանքն անընդհատ առաջ է գնում, իսկ Սահմանադրությունն աստիճանաբար սկսում է հետ մնալ կյանքի ընթացքից: «Հիմա այնպիսի […]
15:53 31.05.2019
Չինաստանում ստեղծել են ռոբոտացված առաջին կատվին, որն արձագանքում է հպումներին, գրում է TechCrunch-ը: Matebot անունով ռոբոտ-կատվին ներկայացրել է Ekasbo ընկերությունը: Ռոբոտի մարմնի 7 հատվածները շարժունակ են, և նա կարողանում է ճանաչել մարդկային ձայնը: Matebot-ին ստեղծել են որպես ինտերակտիվ ընկեր, որը կարող է ծառայել որպես ընտանի կենդանի այն մարդկանց համար, ովքեր հնարավորություն չունեն պահել իրական ընտանի […]
15:52 31.05.2019
89 տարեկանում մահացել է հայտնի կինոռեժիսոր, կինոգետ Անրի Վարտանովը: Այդ մասին հաղորդում է ՌԴ կինեմատոգրաֆիստների միության մամուլի ծառայությունը: Անրի Վարտանովը ծնվել է 1931 թ., Թբիլիսիում: Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի և պատմության ֆակուլտետը, որտեղ հետագայում դասավանդել է 30 տարի: Վարտանովը տպագրվել է «Տրուդ» թերթում, «Կինոյի արվեստը», «Լրագրող» ամսագրերում, հեռուստատեսությամբ պատրաստել է հաղորդումներ ֆիլմերի մասին: […]
15:42 31.05.2019
«Միխեիլ Սաակաշվիլիի վերադարձը Ուկրաինա շատ կարևոր ուղերձ է այդ երկրի նախագահի կողմից միջազգային հանրությանը»,- հայտարարել է Վրաստանի «Ազգային շարժում» կուսակցության անդամ, պատգամավոր Ռոման Գոցերիձեն: Խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորը, ինչպես երևում է, չի սխալվել: Սաակաշվիլին արդեն իսկ հայտարարել է առաջիկայում Վրաստան վերադառնալու մտադրության մասին: Նրա խոսքերով` Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գնահատում է Միխեիլ Սաակաշվիլիի բարեփոխությունների փորձը, հետևապես […]
15:33 31.05.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը և նրա գլխավորած պատվիրակությունը, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանի ուղեկցությամբ, այցելել են Բերքլիի համալսարան։ Համալսարանի հովանու ներքո գործող «Sky Deck Accelerator» ծրագրի գրասենյակում նախարար Հակոբ Արշակյանին […]
15:22 31.05.2019
«Գահերի խաղը» հեռուստասերիալի դերասան Քիթ Հարինգտոնը, որը մարմնավորում էր առանցքային կերպարներից Ջոն Սնոուին, այժմ բուժվում է «Prive-Swiss» էլիտար կլինիկայում: Այս մասին գրում է Metro- ը: Հայտնի է, որ կլինիկայում բուժման մեկ ամսվա արժեքը կազմում է 120 հազար դոլար: Դերասանը ստիպված է եղել դիմել այդ կլինիկայի ծառայություններին սերիալի վերջաբանի հետևանքով ունեցած նյարդային լարվածությունից հետո: Նկարահանումների ավարտի […]
15:18 31.05.2019
Քաբուլում ականապատված մեքենա է պայթել: Հարձակման թիրախում ԱՄՆ զինված ուժերի ներկայացուցիչներն էին: Հարձակման հետևանքով 4 մարդ է վիրավորվել, հաղորդում է Reuters- ը: Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» խմբավորումը: Աֆղանստանի անվտանգության աշխատակիցը հայտարարել է, որ պայթյունից զոհվել է 9 մարդ, ևս 6-ը` վիրավորվել:
15:14 31.05.2019
Կիևում ստեղծվել է «Կանանց աշխարհաքաղաքական դաշինք» գլոբալ հարթակը`Ուկրաինայի, Վրաստանի ու Լեհաստանի մասնակցությամբ: Դաշինքը պատրաստվում է ընդլայնել աշխարհագրությունը: Երեք երկրների կանանց մասնակցությամբ առաջին նիստը մեկնարկել է Կիևում: Բացման խոսքում Ուկրաինայի ներկայացուցիչ Սվետլանա Սալամատովան մեկնաբանել է դաշինքի ստեղծման նպատակներն ու անելիքները: «Կանանց աշխարհաքաղաքական դաշինք» հարթակի նպատակն է միավորել կին առաջնորդներին գենդերային հավասարության հաստատման ու կարևոր հարցերի շուրջ […]
14:28 31.05.2019
2018 թվականն ավիավթարների հետևանքով զոհերի թվով գերազանցել է 2014-ի տվյալները: Այդ մասին հաղորդում է Bloomberg-ը` վկայակոչելով Միջազգային օդային տրանսպորտի ասոցիացիայի (IATA) տվյալները: Անցած տարվա ընթացքում զոհերի թիվը հասել է վերջին 4 տարիների ընթացքում գրանցված ամենաբարձր ցուցանիշին: Օդային տրանսպորտի ծառայություններից օգտված 4,3 միլիարդ մարդկանցից 523-ը մահացել են: Գործակալությունը նշում է, որ սա ոչ միայն Boeing ընկերության […]
14:13 31.05.2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել՝ երկրի ավելի քան 40 օդանավակայան անվանակոչելու մասին: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, փաստաթուղթը հրապարակված է նախագահի պաշտոնական կայքում: Վլադիմիր Պուտինի հրամանագրով՝ Սիմֆերոպոլի միջազգային օդանավակայանը կկրի հայազգի անվանի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու անունը: Վնուկովո օդանավակայանը վերանվանվել է՝ ի պատիվ ավիակոնստրուկտոր Անդրեյ Տուպոլևի, Դոմոդեդովոն՝ գիտնական Միխայիլ Լոմոնոսովի, իսկ Շերեմետևոն՝ պոետ Ալեքսանդր Պուշկինի:
13:54 31.05.2019
Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) գործող քարտուղար Սերգեյ Լեբեդևը հայտարարել է՝ ցավում է, որ Ուկրաինան հերթական անգամ չի մասնակցի ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին, գրում է ТАСС-ը: Նշվում է, որ Ուկրաինային հրավեր է ուղարկվել և՛ ԱՊՀ-ից, և՛ Թուրքմենստանից: Լեբեդևը նշել է, որ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին ներկա է եղել ԱՊՀ 10 պետության ներկայացուցիչ, իսկ հանդիպումն […]
13:07 31.05.2019
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում է։ Նախարարի գլխավորած պատվիրակության կազմում են հայաստանյան բարձր տեխնոլոգիաների ոլորտի 15-ից ավելի ընկերությունների ղեկավարներ։ Այցի նպատակն է տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում ընդլայնելու հայ-ամերիկյան համագործակցությունը, ինչպես նաև գործակցության նոր […]
12:42 31.05.2019
ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի աշնանային նստաշրջանը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին, Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում: Այս մասին հայտարարել է ԱՊՀ գործող քարտուղար Սերգեյ Լեբեդևը, հայտնում է Ria Novosti-ն: «Այս պահին արդեն ընթանում է ԱՊՀ երկրների համար այս կարևորագույն իրադարձության նախապատրաստական աշխատանքը: Հոկտեմբերի 11-ին Աշխաբադում կհավաքվեն կազմակերպության երկրների ղեկավարները, որտեղ ծրագրվում է ընդունել մի շարք կարևոր որոշումներ, որոնք […]
12:40 31.05.2019
Միացյալ Նահանգներում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես է ուղևորը հարձակվում օդանավակայանի աշխատակցի վրա: Միջադեպը տեղի է ունեցել վայրէջքի ժամանակ: Տեսանյութը տեղադրվել է Twitter-ի միկրոբլոգում: Տեսահոլովակում երևում է, թե ինչպես է օդանավակայանի աշխատակիցը փորձում խոչընդոտել ուղևորի վայրէջքին: Պատճառները չեն հստակեցվում: Ի պատասխան, ուղևորը հարվածում է աշխատակցի դեմքին. «Դու խենթ ես, դուք ինձ չեք […]