Ինչպե՞ս են նշում Երեխաների պաշտպանության օրը տարբեր երկրներում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+25.09 oC

Ինչպե՞ս են նշում Երեխաների պաշտպանության օրը տարբեր երկրներում

15:03 01.06.2019

Ամռան առաջին օրը` Երեխաների պաշտպանության օր: 1950 թվականի հունիսի 1-ին տեղի ունեցավ առաջին տոնակատարությունը` նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան, որից հետո այն դարձավ շարունակական: Այս տոնն ունի նաև դրոշ` կանաչ ֆոնով:

Երկրի նշանը խորհրդանշում է աճ, ներդաշնակություն, թարմություն, պտղաբերություն, իսկ գունավոր մարդուկները խորհրդանշում են բազմազանությունը և հանդուրժողականությունը:

Հենց այս ժամանակաշրջանում էլ Խորհրդային Միությունը որոշեց` դպրոցական արձակուրդների սկիզբը հունիսի 1-ն է լինելու. և այդպես մինչև այսօր:

Բայց աշխարհի ոչ բոլոր երկրներում է, որ երեխաների տոնը նշվում է  հունիսի 1-ին:

Կորեա

Երեխաների տոնն այստեղ 1923 թվականից նշում են մայիսի 5-ին, սակայն սկզբնական շրջանում այն միայն տղա երեխաներին էր նվիրված: Այդ օրը կորեացի երեխաները հագնում են իրենց ազգային հագուստները և նվերներ ստանում  ծնողների կողմից:

Կոլումբիա

Այստեղ երեխաներին նվիրված է հուլիսի 4-ը: Երեխաները հագնում են ծաղրածուի զգեստներ, դնում դիմակներ և զբոսնում փողոցներով:

Շվեդիա

Շվեդիայում ևս տղա և աղջիկ երեխաների տոները տարբեր օրերի են նշում: Օգոստոսի 7-ը տղաների օրն է, իսկ դեկտեմբերի 13-ը` աղջիկների: Այն համընդհանուր տոն է ամբողջ երկրում:

Ավստրալիա

Ավստրալիայում երեխաներին նվիրված է ոչ թե մեկ օր, այլ մի ամբողջ շաբաթ` հոկտեմբերի չորրորդ շաբաթը: Այստեղ 7 օր ու գիշեր մանկական համերգներ են, մրցույթներ ու դիմակահանդեսներ:

Աֆրիկա

Աֆրիկայում էլ երեխաներին ամեն տարի նվիրում են 1 ամիս: Եվ այդ ամսվա ընթացքում ամեն օր կազմակերպվում եմ մանկական համերգներ ու դիմակահանդեսներ:

Ճապոնիա

Ճապոնիայում ևս երեխաների տոնը 1 օրով չի սահմանափակվում: Այստեղ երեխաների օրը տարվա մեջ նշում են 3 անգամ: Մարտի 3-ին նշում են աղջիկների տոնը, որի ժամանակ ծնողները տանը կազմակերպում են տիկնիկների ցուցահանդես: Մայիսի 5-ը տղաների օրն է: Ծնողներն այդ օրը տան դռանն ամրացնում են կապտականաչ դրոշներ իրենց տղա երեխաների քանակով` ի նշան քաջության և համարձակության: Իսկ նոյեմբերի 15-ի տոնը կոչվում է «7-5-3», քանի որ ճապոնացիների կարծիքով` այդ տարիքներն ամենաերջանիկն են, և այդ տարիքի երեխաների համար կազմակերպում միջոցառումներ ու պատրաստում նվերներ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Գուժ  Մանուկյանը

13:02 24.06.2025

Կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ 88 տարեկանում կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, Մովսես Խորենացի մեդալակիր Գուժ Ալեքսանդրի Մանուկյանը: Գուժ Մանուկյանը ծնվել է Լենինականում 1937 թվականի մայիսի 6-ին: Արձակագիր, դրամատուրգ Ալեքսանդր Արաքսմանյանի և դերասանուհի Վալենտինա Արաքսամյանի որդին է։ 1958 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական […] ...

Իրանը մտադիր է վճռականորեն արձագանքել հրադադարի պայմանների ցանկացած խախտման

12:50 24.06.2025

Իրանը մտադիր է վճռականորեն արձագանքել հրադադարի պայմանների ցանկացած խախտման

Իրանը պատրաստ է վճռականորեն արձագանքել ցանկացած հետագա ագրեսիայի՝ Իսրայելի կամ Միացյալ Նահանգների կողմից հրադադարի խախտման դեպքում, ասվում է Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի հայտարարության մեջ: «Մենք տեղեկացնում ենք Իրանի Իսլամական Հանրապետության մեծ և քաջարի ժողովրդին, որ Իրանի զինված ուժերը, չվստահելով թշնամու ելույթներին, պատրաստ կլինեն վճռական պատասխան տալ թշնամու ցանկացած ագրեսիվ գործողության», – հայտարարության տեքստը […] ...

Հայաստանում նշվել է Օլիմպիական միջազգային օրը

12:36 24.06.2025

Հայաստանում նշվել է Օլիմպիական միջազգային օրը

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը Հանրապետության հրապարակում ներկա է եղել Օլիմպիական միջազգային օրվան նվիրված մարզական միջոցառմանը, որին մասնակցել են տարբեր մարզաձևերով զբաղվող բազմաթիվ մարզիկներ: Օլիմպիական միջազգային օրը նշվում է հունիսի 23-ին՝ ի պատիվ ժամանակակից օլիմպիական շարժման հիմնադրման։ Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի նախաձեռնությամբ: Շնորհավորելով օրվա կապակցությամբ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ […] ...

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով

12:20 24.06.2025

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով

Երևանում հունիսի 24-ի ցերեկը, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-29-ին երեկոյան ժամերին` քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 15-18մ/վ։ ​​​​​​ Մարզերում հունիսի 24-ի ցերեկը, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-29-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ […] ...

2 արծաթե և 3 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադայից

12:07 24.06.2025

2 արծաթե և 3 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադայից

ՀՀ դպրոցականները 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել աշխարհագրության միջազգային բաց օլիմպիադայում, որն առցանց ձևաչափով առաջին անգամ անցկացրել է ՌԴ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետը: Օլիմպիադային անցկացվել է հունիսի 20-23-ը, որին մասնակցել է 23 երկրի 107 աշակերտ: Յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել 15-19 տարեկան աշակերտների մեկ թիմ, առավելագույնը՝ 6 հոգի։ Թիմերը ձևավորվել են իրենց […] ...

SHANTNEWS

12:00 24.06.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP