11:34 12.04.2019
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանը Տնտեսական հանձնաժողովի ապրիլի 12-ի նիստի ժամանակ քննարկվող հանքարդյունաբերության ոլորտում իրական սեփականատերերի բացահայտմանն առնչվող նախագծերի զեկուցող, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պարտականությունները կատարող Գարեգին Բաղրամյանին դիմեց մի շարք հարցերով: Նա նշեց, որ քննարկվող փաթեթը կարևոր է, սակայն հետաքրքիր է՝ ինչո՞ւ են իբրև սեփականատեր դիտարկում միայն ֆիզիկական անձին:
«Իրավաբանական անձին ինչո՞ւ չեք դիտարկում սեփականատերերի մեջ: Բացի այդ, այս մոդելը որտեղի՞ց է վերցված: Փաթեթն անցումային դրույթներով ուժի մեջ է մտնում 2019 թ. հուլիսի 1-ին, չունե՞նք առնվազն վեց ամսվա ժամկետ, որ սա կիրարկվի»,- հետաքրքրվեց պատգամավորը:
Բաղրամյանն ասաց, որ իրավաբանական անձի բացահայտումը կարող է չտալ այն սպառիչ տեղեկատվությունը, որն ուզում են հասկանալ սեփականատիրոջ վերաբերյալ:
«Կարող է՝ իրավաբանական անձը որոշակի օֆշորում գրանցված լինի, մենք հասնենք մինչև իրավաբանական անձը՝ որպես սեփականատեր, չկարողանանք իմանալ, թե ովքեր են սեփականատերերը, բաժնետոմսերի տերերը: Եթե նույնիսկ մի քանի իրավաբանական անձ կա, հասնել ամենավերջին իրավաբանական անձի՝ ֆիզիկական անձ հանդիսացող սեփականատիրոջը, որ ակնհայտ պարզ լինի, թե ով է այդ հանքի տերը»,- ասաց նա:
Բաղրամյանը տեղեկացրեց, որ փաթեթը հուլիսի 1-ից է ուժի մեջ մտնում, սակայն կարգավորումները կտրվեն նոյեմբերի 1-ից:
10:25 05.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 448 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 456 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.93 դրամ: ...
10:00 05.07.2025
Տեխասում ջրհեղեղների հետևանքով 13 մարդ է զոհվելԱՄՆ Տեխաս նահանգում երկարատև հեղեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների հետևանքով ուրբաթ օրվա դրությամբ հաստատվել է 13 մարդու մահը, հաղորդում է Associated Press (AP)-ը։ Քեր շրջանի շերիֆ Լարի Լեյտան հայտարարել է, որ «ջրհեղեղի հետևանքով զոհվել է 13 մարդ և աշխատանքներ են տարվում զոհերի ինքնությունը պարզելու համար», – ասվում է հրապարակման մեջ։ AP-ն գրում է, որ տեղեկություններ […] ...
09:29 05.07.2025
Թուրքիան հետևում է խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում, որ համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի պահանջները․ ԷրդողանԹուրքիան հետևում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում է համաձայնագրի ստորագրում, որը կբավարարի Ադրբեջանի պահանջները, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ստեփանակերտում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։ Հանդիպման ժամանակ նախագահ Էրդողանը հայտարարել […] ...
09:00 05.07.2025
Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել ՉինաստանԱմերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ կայցելի Չինաստան, ինչպես նաև ենթադրել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կայցելի Միացյալ Նահանգներ։ «Ինձ հրավիրեցին գնալ այնտեղ։ Սի Ծինփինը հարցրեց, թե արդյոք ես կգնամ։ Եվ նա նույնպես կարող է գալ այստեղ՝ ԱՄՆ։ Մենք լավ ենք շփվում», – լրագրողներին ասել է Թրամփը Նյու Ջերսի մեկնող իր ինքնաթիռում։ Թրամփը […] ...
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...