Նեթանյահուի կուսակցությունը խորհրդարանում ստանում է 36 տեղ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+29.09 oC

Նեթանյահուի կուսակցությունը խորհրդարանում ստանում է 36 տեղ

08:16 12.04.2019

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցությունը երեքշաբթի կայացած խորհրդարանական ընտրությունների ձայների 100 տոկոսի հաշվարկից հետո 120 տեղանոց Քնեսեթում ստանում է 36 տեղ։ Այս մասին հայտնում է Իսրայելի պետական Kan ռադիոն։

Գլխավոր շտաբի նախկին ղեկավար Բենի Գանցի կենտրոնամետ «Կախոլ-Լավան» բլոկը, որը «Լիկուդ»-ի գլխավոր մրցակիցն է, ստանում է 35 մանդատ։ Խորհրդարան են անցնում ևս 5 ուժեր։

ԿԸՀ-ի տվյալներով՝ մասնակցությունն ընտրություններին կազմել է 68․38 տոկոս։ Ընտրողների 26․45 տոկոսն իր ձայնը տվել է վարչապետի կուսակցությանը։

Վարչապետի պաշտոնին հավակնողին 42 օր կտրվի կառավարության ձևավորման համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սեուլում կկայանա միջազգային երաժշտական 20-րդ մրցույթը. ԿԳՄՍՆ

17:40 01.07.2025

Սեուլում կկայանա միջազգային երաժշտական 20-րդ մրցույթը. ԿԳՄՍՆ

2025 թվականի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 10-ը Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում կայանալու է Սեուլի միջազգային երաժշտական 20-րդ մրցույթը: Մրցույթն անցկացվելու է «Ջութակ անվանակարգում»: Մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://seoulcompetition.com/en/: ...

Մեկ միասնական տեղեկատվական համակարգում կմեկտեղվեն բնակչության ռեգիստրում ներառման ենթակա տվյալները. օրենսդրական փաթեթը քննարկվել է առաջին ընթերցմամբ

17:32 01.07.2025

Մեկ միասնական տեղեկատվական համակարգում կմեկտեղվեն բնակչության ռեգիստրում ներառման ենթակա տվյալները. օրենսդրական փաթեթը քննարկվել է առաջին ընթերցմամբ

Օրենսդրական փաթեթի ընդունմամբ մեկ միասնական տեղեկատվական համակարգում կմեկտեղվեն բնակչության ռեգիստրում ներառման ենթակա տվյալները, եւ պետական մյուս մարմիններն իրենց գործառույթների իրականացման համար կօգտվեն բնակչության ռեգիստրից: Այս մասին ասել է ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը՝ հուլիսի 1-ին գումարված ԱԺ արտահերթ նիստում ներկայացնելով «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով: Հիմնական զեկուցողի խոսքով ներկայումս բնակչության վերաբերյալ տեղեկատվությունը […] ...

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի գեներալ-նահանգապետ Մերի Սայմոնին

17:26 01.07.2025

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի գեներալ-նահանգապետ Մերի Սայմոնին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի գեներալ-նահանգապետ Մերի Սայմոնին Կանադայի օրվա կապակցությամբ: «Հայաստանը կարևորում է Կանադայի հետ ընդհանուր արժեքների և փոխադարձ հարգանքի վրա խարսխված բարեկամական հարաբերությունների հետևողական զարգացումն ու խորացումը։ Բարձր ենք գնահատում Կանադայի կողմից ցուցաբերվող աջակցությունը՝ ուղղված ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին»,- մասնավորապես ասվում է ուղերձում: ...

Ձերբակալվածի մոտ մեթամֆետամին ու դանակ կար․ Երևանի պարեկների բացահայտումը

17:20 01.07.2025

Ձերբակալվածի մոտ մեթամֆետամին ու դանակ կար․ Երևանի պարեկների բացահայտումը

Հունիսի 27-ին՝ ժամը 1:30-ին, Երևանի պարեկները Աբելյան փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին են տեղափոխել 26-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են «կրիստալ» տեսակի թմրամիջոց, մոխրացված հետքերով կաթուցիչ, բարդ փականով դանակ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ: Երևանի բնակիչ 26-ամյա երիտասարդը ձերբակալվել է: ...

Առաջարկվում է ձևավորվել ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքային փունջը

17:14 01.07.2025

Առաջարկվում է ձևավորվել ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքային փունջը

Օրենսդրական առաջարկով նախատեսվում է ձեւավորվել Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքային փունջը, որը ներառում է ներկայիս Վաղարշապատ եւ Խոյ համայնքները՝ վերջիններիս կազմում ընդգրկված 19 բնակավայրով: Առաջարկվող ծրագրում ներգրավված են լինելու 2 համայնք, 19 բնակավայր, որոնց միավորման արդյունքում ձեւավորվելու է մեկ խոշորացված համայնք: Այս քայլով Կառավարությունն ապահովում է վարչատարածքային բարեփոխումների հետագա ընթացքը, ինչին կհաջորդի լիազորությունների ապակենտրոնացման գործընթացը: ՀՀ […] ...

Խոշտանգումների կանխարգելման գործիքակազմերը՝ միջազգային չափանիշներին համապատասխան․ ՆԳՆ փոխնախարարը մասնակցել է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված քննարկմանը

17:09 01.07.2025

Խոշտանգումների կանխարգելման գործիքակազմերը՝ միջազգային չափանիշներին համապատասխան․ ՆԳՆ փոխնախարարը մասնակցել է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված քննարկմանը

Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը հունիսի 26-ին մասնակցել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած՝ Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված քննարկմանը։ ՄԻՊ Անահիտ Մանասյանը կարևորել է նման ձևաչափով քննարկումները և ընդգծել, որ բոլոր դերակատարների ակտիվ և հետևողական ներգրավվածությունը կարևոր նախապայման է ոլորտում առկա խնդիրները լուծելու և համակարգային բարեփոխումներ իրականացնելու նպատակով։ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը նշել […] ...

BACK_TO_TOP