15:40 06.04.2019
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը` «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանի և «City of smile ժպիտների քաղաք» հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանի ուղեկցությամբ, ապրիլի 5-ին այցելել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարան և հետազոտական կենտրոն (MIT), հանդիպել այնտեղ սովորող հայ ուսանողներին և հայ պրոֆեսորներին:
Պրոֆեսորներ Արեգ Դանագուլյանը, Լեռնա Էքմեքչիօղլուն և Քլարք համալսարանի ցեղասպանությունների և հոլոքոստի ուսումնասիրությունների Սթրեսլեր կենտրոնի դոկտորանտ Աննա Ալեքսանյանը Աննա Հակոբյանի հետ ունեցել են առանձին քննարկում, ներկայացրել հայ կանանց նվիրված իրենց ուսումնասիրությունները: Այդ ուսումնասիրությունները փաստում են, որ ինչպես պատմության տարբեր փուլերում, այնպես էլ հատկապես Ցեղասպանության ժամանակ հայ ազգի փրկության և վերածննդի գործում կանանց դերակատարումը և ազդեցությունը եղել է հսկայական և որոշիչ:
Պրոֆեսորները նկատել են, որ Աննա Հակոբյանի ակտիվ գործունեությունը շատ լավ օրինակ է, որպեսզի այսօր Հայաստանում հասարակական և քաղաքական տարբեր ոլորտներում հայ կանանց ներգրավվածությունը մեծանա: Այդ առնչությամբ նրանք հատկապես կարևորել են «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությունը, որտեղ խաղաղության հաստատման գործում ևս մեկ անգամ ընդգծվում և կարևորվում է կանանց դերակատարումը:
Ավելի ուշ Աննա Հակոբյանն ու Հովհաննես Ղազարյանը հանդիպել են Հարվարդի և Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարաններում ներկա դրությամբ սովորող շուրջ երեսուն հայ ուսանողներին: Նրանք ներկայացրել են այն ոլորտները, որոնք ուսումնասիրում են և պատկերացումները, թե ինչպես կարող են ուսումնառությունն ավարտելուց հետո օգտակար լինել երկրին իրենց գիտելիքներով և փորձով: Ուսանողներից մեկի հարցին, թե արդյոք «Իմ քայլը» հիմնադրամն էլ «Լույս» հիմնադրամի պես կփակվի, եթե մի օր Հայաստանում նորից իշխանափոխություն լինի, Աննա Հակոբյանը նշել է, որ իր ղեկավարած երկու հիմնադրամների գործունեության շարունակակությունն իր առաջնահերթություններից մեկն է:
«Ես հիմնադրամի շնորհանդեսին էլ եմ հայտարարել, եթե ապագայում իմ ամուսինը չլինի վարչապետ, ես երկու հիմնադրամների գործունեությունը կփոխանցեմ Հայաստանի հաջորդ ղեկավարի տիկնոջը, որպեսզի սկսված ծրագրերը չկանգնեն և շարունակեն ընթանալ»,- ասել է Աննա Հակոբյանը:
Նույն օրը Աննա Հակոբյանն այցելել է Հարվարդի համալսարանի բժշկական դպրոց, որտեղ նրան դիմավորել է համալսարանի ռեկտոր Ջորջ Դալեյը: Հարվարդի համալսարանի ուսանողների հետ կապերի ղեկավար Ռոզա Սոլերի և բժշկական դպրոցի դասախոս Ֆիդենսիո Սալդանայի ուղեկցությամբ տիկին Հակոբյանը շրջել է դպրոցով, ծանոթացել կրթության մատուցման նոր մեթոդներին:
Աննա Հակոբյանն այցելել է նաև Հարվարդի համալսարանի բժշկական քոլեջին կից հետազոտական լաբորատորիա: Լաբորիատորիայի տնօրեն, Ջորջթաունի համալսարանի պրոֆեսոր, ԵՊԲՀ այցելու պրոֆեսոր Արա Նազարյանը վարչապետի տիկնոջն է ներկայացրել լաբորատորիայի բժիշկների կատարած նոր հետազոտությունները, որոնք կարող են նոր խոսք ասել օրթոպեդիկ բժշկության բնագավառում:
12:30 03.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 3-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 3-ի 08։00 դրությամբ կազմել է 17.4°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
12:22 03.07.2025
Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի մի հատվածում իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներՀուլիսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Մ-2 Երևան-Մեղրի միջպետական ավտոճանապարհի 142-րդ և 145-րդ կմ հատվածներում ՀՀ ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ։ Աշխատանքներին օժանդակելու են նաև ՆԳՆ Ոստիկանության Վայոց ձորի մարզի պարեկային ծառայողները և «Ճանապարհների շահագործման և շինարարական» ընկերության աշխատակիցները։ ...
12:15 03.07.2025
«Գորիս» ՔԿՀ-ի պաշտոնատար անձը կաշառքի դիմաց դատապարտյալին թմրամիջոց է իրացրել. քրեական վարույթը դատարանում էՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից մեկը նույն հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պաշտոնատար անձին 2025 թվականի մայիսի 17-ի առաջարկել է կաշառքի դիմաց ծառայողական լիազորություններն օգտագործելով ապօրինի գործողություն կատարել՝ թմրամիջոց իրացնել: Ընդունելով կաշառք ստանալու առաջարկը՝ հիշյալ պաշտոնատար անձը 2025 թվականի մայիսի 24-ին ապօրինի ձեռք […] ...
12:08 03.07.2025
ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարն արձագանքել է Դուբայում Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին լուրերինՀայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը մեկնաբանել է Middle East Eye-ի հրապարակումն այն մասին, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պլանավորում են հուլիսին հանդիպում անցկացնել Դուբայում։ Թեմայի վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը նշեց. «Վարչապետի այցերի մասին ժամանակին տրամադրվում է պատշաճ տեղեկատվություն»։ Middle East Eye-ը, հղում […] ...
12:06 03.07.2025
ԶՊՄԿ-ն 2024 թ․ արդյունքներով այս շաբաթ ՀՀ պետական բյուջե է վճարել է 11 միլիարդ 156 միլիոն դրամ շահաբաժինԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 2024 թվականի արդյունքներով այս շաբաթ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է վճարել է 11 միլիարդ 156 միլիոն դրամ շահաբաժին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունը ԶՊՄԿ-ում ունեցած իր 21,87% տոկոս բաժնեմասի դիմաց ստացել է շուրջ 44 միլիարդ 406 միլիոն դրամ (113 միլիոն դոլար) շահաբաժին՝ սկսած […] ...