19:20 05.04.2019
Սիցիլիայի «Վիագրանդե» ֆուտբոլի սիրողական մրցաշարի ընթացքում Իգանսիա Բարբագալլոն օրիգինալ կերպով որոշել է ազդարարել կարիերայի ավարտի մասին: Երկրորդ խաղակեսի ընթացքում հենց ֆուտբոլի դաշտում վայրէջք է կատարել ուղղաթիռ, որից դուրս են եկել դիմակավորված տղամարդիկ: Fox Sports Italy-ն հայտնում է, որ անծանոթներն առևանգել են 55-ամյա Բարբագալլոյին: Նրա ձեռքերը ոլորել են ու հապճեպ նստեցրել ուղղաթիռ: Երկրպագուներն ու թիմի անդամները […]
19:10 05.04.2019
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին այցելել է Երիտասարդ քրիստոնյաների ասոցիացիա, որը գտնվում է Լոնդոնի Հարավային Իլինգ շրջանում: Կազմակերպությունը աջակցում է շուրջ 150 երեխաների, որոնք փողոցում են հայտնվել, ունեն հոգեբանական խնդիրներ, բարդույթներ կամ ընտանեկան բռնության են ենթարկվել: Արքայազն Հարրին ժամանել էր կենտրոն, որպեսզի անձամբ շփվեր երեխաների հետ և իր օգնությունը առաջարկեր: Այցի ընթացքում կենտրոնում երեխաների համար բալետի […]
19:07 05.04.2019
Արցախյան բանակցությունների շուրջ վերջին զարգացումները (խոսքը մասնավորապես Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Վիեննայում տեղի ունեցած վերջին հանդիպման մասին է) կարիք ունեն որոշակի պարզաբանումների։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արման Աբովյանը: Նա նշել է, որ այդ իսկ պատճառով Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության […]
18:18 05.04.2019
ԱՄՆ Սան Ֆրանցիսկո քաղաքի բնակչուհի Շոնա Հարիսոնը ԴՆԹ թեստից հետո իմացել է, որ 29 քույր և եղբայր ունի, հայտնում է The Sun պարբերականը: Նշվում է, որ ամերիկուհին ցանկացել է իմանալ իր տոհմածառը և ԴՆԹ թեստ է հանձնել, և պարզվել է, որ հայրն իր կենսաբանական հայրը չէ: Հաջորդ օրը կինը ստացել է նամակ, որի մեջ գրված […]
18:08 05.04.2019
Տյումենում ընտանիքը պատահմամբ մեկ մլն ռուբլին նետել է աղբամանը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է աղբի վերամշակման գործարանի ղեկավարը, տեղեկացնում է NashGorod.ru-ն: Գործարանի ղեկավարը պատմում է, որ իրեն մոտեցել են ընտանիքի անդամները և պատմել, որ շփոթել են ու սովորական տոպրակի փոխարեն դեն նետել գումարով լի փաթեթը: Զույգն անմիջապես դիմել է աղբի վերամշակման գործարանի ղեկավարին: […]
18:02 05.04.2019
ՌԴ Վորոնեժի մարզում տեղի ունեցած հրդեհի ժամանակ 2 և 3 տարեկան աղջիկների մահվան համար մեղադրվում է նրանց 27-ամյա մայրը, հաղորդում է Vestivrn.ru-ն: Նշվում է, որ 2018թ. նոյեմբերի 16-ին կինը պառկեցրել է իր 2 և 3 տարեկան դուստրերին քնելու, դուռը կողպել և հեռացել է տնից: Սենյակում տեղադրված վառարանի կողքին կինը սպիտակեղեն է չորացրել, որը այրվել է. […]
17:52 05.04.2019
Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի` իր կնոջը՝ Ժոզեֆինային ուղղված երեք նամակները վաճառվել են 513 հազար եվրոյով, որը համարժեք է 575 հազար դոլարին: Այդ նամակները գրվել են 1796-1804 թվականների ընթացքում: Այս մասին հայտնում է Drouot աճուրդի տունը: «Քեզնից նամակ չկա, իմ սիրելի´ ընկեր: Հավանաբար, դու ավելի հաճելի զբաղմունքներ ունես, քանի որ մոռացել ես ամուսնուդ, որը թեև գործերի […]
17:17 05.04.2019
Լիբիայի ազգային բանակը` մարշալ Խալիֆ Հաֆթարի գլխավորությամբ, մուտք է գործել ու հաստատվել երկրի մայրաքաղաք Տրիպոլիի մի քանի շրջաններում: Այս մասին հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը՝ հղում անելով ԼԱԲ-ի (Լիբիայի ազգային բանակ-խմբ.) իր աղբյուրին: Աղբյուրի փոխանցմամբ՝ քաղաքի փողոցները ներկայում դատարկ են: Ենթադրվում է, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ տեղի բնակիչները որոշել են լքել քաղաքը: «Ներկայումս մայրաքաղաքի հարավարևմտյան […]
17:04 05.04.2019
ԱՊՀ-ի երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը տեղի կունենա Աշգաբադում՝ հոկտեմբերի 10-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 5-ին Մոսկվայում հայտարարել է ԱՊՀ-ի գործկոմի նախագահ-գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը խորհրդի ընդլայնված նիստում: «Պատվիրակությունների ղեկավարները նեղ կազմով հանդիպմանը կարծիքներ փոխանակեցին միջազգային օրակարգի հրատապ խնդիրների և Համագործակցության շրջանակում փոխգործակցության շուրջ: Կայացած բանավեճի արդյունքներով հավանություն տրվեց Երկրորդ […]
16:55 05.04.2019
«Իսկապես վտանգավոր է մտածել, որ Վրաստանին ՆԱՏՕ հրավիրելը սադրանք է Ռուսաստանի դեմ»,- ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը: Յենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի կազմավորման 70-ամյակին նվիրված միջոցառումների ամփոփիչ մամուլի ասուլիսում Ուկրաինային և Վրաստանին անվանել է դաշինքի «սերտ գործընկերներ»: Նա միաժամանակ հայտարարել է, որ դաշինքի անդամ պետությունների հետ համաձայնեցրել է գործողությունների ամբողջական փաթեթը, որը նախատեսում է սևծովյան տարածաշրջանում […]
14:32 05.04.2019
Մոսկվայի մարզի Տրուբինո գյուղի բնակելի տներից մեկում հրդեհ է բռնկվել, հայտնում են Մոսկվայի մարզի ԱԻՆ գլխավոր վարչությունից: Ինչպես նշվում է, 3 մարդ զոհվել է հրդեհի բռնկման հետևանքով: Խոսքը մեկ կնոջ և երկու` 4 և 5 տարեկան տղաների մասին է: Եվս 4 մարդ այրվածքներ է ստացել: Նշվում է, որ հրդեհը բռնկվել է Երևանի ժամանակով 10.51-ին: Հրդեհաշիջման […]
13:09 05.04.2019
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը կարծում է, որ երբ Հայաստանն ունենա հզոր տնտեսություն, Ադրբեջանը կանցնի ագրեսիվ գործողությունների: «Հավատացնում եմ ձեզ, երբ տնտեսությունը սկսեց մեզ մոտ նորմալ պտտվել և զարգանալ, կտեսնենք, թե ինչպես է Ալիևը գնալու հզոր սրացումների, խանգարելու, որ Հայաստանում ներդրումներ արվեն: Հիմա դեռ դրա կարիքը չկա»,- ասաց նա: Պողոսյանն անդրադարձավ նաև Մեհրիբան […]
13:03 05.04.2019
Աֆղանստանի Բադղիս նահանգ է ներխուժել մի քանի հարյուր գրոհային, ինչի հետևանքով Աֆղանստանի կառավարական ուժերը կորցրել են տասնյակ զինվորներ, գրում է Bloomberg-ը: «Առնվազն 50 աֆղան զինվորական է սպանվել կամ վիրավորվել Թուրքմենստանի հետ սահմանակից հյուսիսային նահանգում տեղի ունեցող մարտերի ժամանակ, այն բանից հետո, երբ նահանգ է ներխուժել 500 գրոհային»,- ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ «Թալիբան» […]
12:58 05.04.2019
Ապրիլի 4-ին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն Հայաստանի նկատմամբ գործող մոնիտորինգային գործընթացների շրջանակներում ընդունել է Հայաստանի կողմից կազմակերպության առջև ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ որոշում: ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից հայտնում են` այսուհետ Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման մոնիտորինգը իրականացնելու է «Հայաստանի հետ համագործակցության իրավիճակի պարբերական դիտարկման» միջոցով, որը փաստացի փոխարինում է այսպես կոչված «հետանդամակցային» […]
12:44 05.04.2019
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է Փաշինյան-Ալիև հանդիպմանը: Նա ընդգծել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին չհավատալու հիմքեր չկան, խոսել է այն, ինչի մասին նախապես հայտարարել էր: Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահին, ապա, Պողոսյանի խոսքով, նա Լեռնային Ղարաբաղի հարցում չի փոխել դիրքորոշումը, հետևաբար պատերազմն ավարտված չէ: «Ինչպիսի՞ն է […]
12:06 05.04.2019
Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին կիևյան մասնավոր կլինիկայում անալիզ է հանձնել՝ օրգանիզմում թմրանյութերի ու ալկոհոլի առկայությունը պարզելու համար: Այս մասին հաղորդում է «Իզվեստիա»-ն: Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում նրա մրցակիցը՝ Պյոտր Պորոշենկոն, մտադիր է նույն անալիզները հանձնել «Օլիմպիյսկի» մարզադաշտի բուժկետում: Նշենք, որ հենց այս մարզադաշտում էլ անցնելու են թեկնածուների միջև բանավեճերը: Զելենսկու թիմն արյուն հանձնելու գործընթացը […]
12:04 05.04.2019
Բրիտանական The Rolling Stones խմբի վոկալիստ Միք Ջագերը սրտի արհեստական փականի փոփոխության վիրահատություն է տարել, հաղորդում է Billboard-ը: Նշվում է, որ վիրահատությունը բարեհաջող է ավարտվել: Աղբյուրի փոխանցմամբ՝ 75-ամյա երաժիշտը վիրահատական միջամտությունից հետո Նյու Յորքի հիվանդանոցներից մեկում վերականգնվում է: Միք Ջաքերն իրեն լավ է զգում, սակայնդեռևս գտնվում է բժիշկների հսկողության ներքո: Ջագերին կարող են դուրս գրել […]
11:44 05.04.2019
ԱՄՆ Կոլորադո նահանգի մարզպետ Ջերեդ Պոլիսը ստորագրել է ապրիլը «Ցեղասպանության իրազեկման ամիս» դարձնելու մասին հռչակագիրը: Փաստաթղթում նշվում է, որ Կոլորադո նահանգի բնակիչները հիշում են և դատապարտում 20-րդ դարի ընթացքում հայերի, հրեաների, կամբոջիացիների, բոսնիացիների և ռուանդացիների նկատմամբ կատարված ցեղասպանությունները, ինչպես նաև 21-րդ դարի ցեղասպանությունները ՝դարֆուրիցներինը Սուդանում, ռոհինյա ժողովրդինը Մյանմարում, քրիստոնյաների և եզդի ժողովրդի դեմ կատարվող հանցագործությունները Միջին […]
11:40 05.04.2019
Amazon ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսը, որը համարվում է աշխարհի ամենահարուստ մարդը, և նրա կինը՝ Մաքքենզին, հայտնել են, որ ամուսնալուծությունից հետո եկել են համաձայնության ունեցվածքի բաժանման հարցում, հայտնում է Bloomberg-ը: Բեզոսի կինը իր թվիթերյան էջում հայտնել է, որ ամուսնալուծությունից հետո կստանա ավելի քան 35 միլիարդ դոլար: Մաքքենզի Բեզոսը համաձայնել է ամուսնուն զիջել The Washington Post պարբերականի […]
11:24 05.04.2019
Հայաստանը նպատակահարմար է գտնում անցում կատարել «Գազպրոմ»-ի հետ գազի գնի վերաբերյալ հնգամյա համաձայնագրի՝ ամեն տարի գազի սակագնի որոշման փոխարեն: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին Հայաստանի ու Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության գծով միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարության արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Մելքոնյանը: «Շատ կարևոր է աշխատանքներ […]
08:13 05.04.2019
Բրազիլական Սան Պաուլուում զինված անձինք ուղիղ եթերի ժամանակ տարել են տեղի առցանց ռադիոկայանի հաղորդավարների հեռախոսները, զարդերը, ժամացույցները։ Այս մասին հայտնում է RT-ն։ Ռադիոլսողները ոստիկանություն են զանգահարել, սակայն ոստիկանները եկել են արդեն այն բանից հետո, երբ հանցագործները լքել էին հանցանքի վայրը։
08:02 05.04.2019
Ամերիկացի միլիարդատեր և SpaceX, Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը NASDAQ բորսայում ընդամենը 2 րոպեում կորցրել է 1․1 մլրդ դոլար՝ Tesla-ի բաժնետոմսերի արժեքի 11 տոկոսով անկման պատճառով։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։ Երեկ ամերիկյան ընկերությունը, որը զբաղվում է էլեկտրամեքենաների արտադրությամբ, եռամսյակային հաշվետվություն էր ներկայացրել, որտեղ նշվում էր առաջին եռամսյակում մատակարարումների ռեկորդային նվազման մասին։ 1․1 մլրդ […]
07:46 05.04.2019
Բրիտանական խորհրդարանի աշխատանքը խաթարվել է շենքի տանիքից կաթացող ջրի պատճառով։ Այդ պահին խորհրդարանում ընթանում էին լսումներ, հայտնում է Sky News-ը։ Համայնքների պալատի փոխխոսնակ Լինդսի Հոյլը ժամանակավորապես դադարեցրել էր նիստը, երբ ջրի ձայնը սկսել էր խանգարել խորհրդարանականներին, ովքեր քննարկում էին բանկային վարկի մարման հետ կապված հարցը։ Սակայն շուտով որոշվել է վաղաժամ ավարտել նիստը։ Պարբերականի փոխանցմամբ՝ բրիտանացի […]
07:34 05.04.2019
Բրազիլական Գուարարեմա քաղաքի շրջանում բանկի թալանի մասնակից 11 անձ սպանվել է ոստիկանների հետ փոխհրաձգության ժամանակ։ Այս մասին հայտնում է Սան Պաուլու նահանգի վարչակազմը։ Հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել է 1 մարդ, մյուս կասկածյալների որոնումները շարունակվում են։ Թալանչիների հստակ թիվը հայտնի չէ։ Փոխհրաձգությունը սկսվել է, երբ ռազմական ոստիկանության 25 հոգանոց ջոկատը փորձել է ձերբակալել մի խումբ զինված […]
07:18 05.04.2019
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Մոսկվային սպառնացել է «պատասխանով»՝ Վենեսուելայում ռուս զինվորականների ներկայության համար։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն։ Նրա խոսքով՝ վերջերս տեղի ունեցած ՆԱՏՕ-ի նախարարական հանդիպմանը քննարկվել է Ուկրաինայում, Սիրիայում, Ազովի ծովում և մասնավորապես Վենեսուելայում Ռուսաստանի «վնասակար գործունեության» հարցը։ Վենեսուելայի հետ կապված, ինչպես նշել է Պոմպեոն, ԱՄՆ-ն արդեն ունի պատրաստի կոլեկտիվ պատասխաններ։ Մարտի սկզբին […]
01:00 05.04.2019
Իսպանիայի և Վրաստանի ոստիկանության համագործակցության արդյունքում Իսպանիայի Բարսելոն քաղաքի 250 իրավապահ մարմինների աշխատակիցների մասնակցությամբ «Մարիլին-Թակ» պայմանական անունը կրող լայնամասշտաբ հատուկ գործողություն է իրականացվել, որին մասնակցել են նաև վրացի իրավապահներ: Հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալվել է կազմակերպված հանցախմբի տարբեր երկրների ավելի քան 100 անդամ, այդ թվում՝ Վրաստանի 25 քաղաքացի:Ներգաղթի կանոնների վարչական ընթացակարգի խախտման մեղադրանքով ձերբակալել են Վրաստանի […]
00:58 05.04.2019
Թվիթերյան Unusual Facts (ինչը թարգմանաբար նշանակում է անսովոր փաստեր) էջի հեղինակ Քոուլը հրապարակել է հետաքրքիր գրառում, որը հավաքել է 56 հազար հավանում և 23 հազար օգտատիրոջ տարածում, գրում է Life-ը: Քոլը ընդամենը 2 լուսանկար է հրապարակել, որոնցով կարողացել է մարդկանց մտածելու հնարավորություն տալ: Նա հրապարակել է լուսանկարներ, որոնցից մեկում մեքենաների լույսերը երևում են աղոտ, իսկ […]
00:54 05.04.2019
20-րդ դարի վերջերին մեծ ճանաչում վայելող ABBA երաժշտական խումբն առաջիկայում կարող է վերամիավորվել ու նոր ստեղծագործությամբ հանդես գալ: Այս մասին հայտնում է բրիտանական Daily Mail-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ այս լուրն առաջին անգամ հայտնել է խմբի անդամ Բյորն Ուլվեուսը ՝ հայտարարելով, որ երգը կարող է թողարկվել սեպտեմբերին կամ հոկտեմբերին: Ավելի վաղ խմբի անդամները համատեղ հայտարարել էին վերամիավորման […]
00:52 05.04.2019
Դելֆինները ներկայումս կանգնած են վերացման վտանգի առաջ: Այս մասին հայտարարել են Ցյուրիխի գիտնականները՝ Ավստրալիայի ջրերում կատարած ուսումնասիրություններից հետո, հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը: Հաղորդվում է, որ նման վտանգի առաջ դելֆինները կարող են կանգնել Երկիր մոլորակի գլոբալ տաքացման հետևանքով: Ավստրալիայի «Շառք» (անգլերենից՝ շնաձուկ- խմբ.) անվանումը կրող նեղուցում կատարված հետազոտության արդյունքում պարզել է, որ 2011 թվականի անոմալ […]
00:47 05.04.2019
LEGO ընկերությունը նոր հավաքածու է թողարկել: Այն կոչվում է Spike Prime և ստեղծվել է դպրոցականներին ռոբոտաշինություն և ծրագրավորում սովորեցնելու համար: Նոր կոնստրուկտորը բաղկացած է ավելի քան 500 մասնիկներից: Դրանք հնարավոր կլինի օգտագործել հավելվածների միջոցով: Սովորականից բացի` կան նաև շարժիչներով ու էլեկտրոնային մասնիկներ: Նոր կոնստրուկտորի արժեքը 330 դոլար է: Բայց այն դեռ չի վաճառվում: Առաջին առաքումները […]