00:35 05.04.2019
2011 թվականին այս տխուր և առեղծվածային պատմությունը ցնցեց Ամերիկան: Էմի Ֆրայ Պիտցենը իր 6-ամյա որդու` Թիմատիի հետ մեկնել էր ճամփորդության: Մի քանի օրից Էմիի մարմինը հայտնաբերվեց Իլինոյսի հյուրանոցներից մեկում, իսկ տղան չկար: Փոխարենը Էմիի մոտ գրություն հայտնաբերվեց՝ Թիմատիի մասին հոգ կտանեն բարի մարդիկ, բայց նրան էլ չեն գտնի: Ավելի ուշ պարզվել էր, որ Էմմին լուրջ […]
00:28 05.04.2019
Լիպեցկում թոշակառու տատիկը դանակի 23 հարվածով սպանել է իր փեսային: Ըստ նախնական տվյալների` թոշակառու կինը փորձել է պաշտպանել իր աղջկան, որին դանակով հարվածել էր փեսան: Ամուսինները տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ, սակայն, տղամարդը մահացել է: Նրա կնոջ կյանքին վտանգ չի սպառնում: 47-ամյա տղամարդու մահվան փաստով հարուցվել է քրեական գործ: Ըստ նախաքննության՝ ամուսինների միջև երեկոյան վեճ է […]
00:24 05.04.2019
Հանրահայտ Tesla ընկերությունը 2019 թվականի առաջին եռամսյակում 3 անգամ քիչ մեքենա է վաճառել՝ համեմատած 2018 թվականի վերջին եռամսյակի հետ: Այս մասին հայտնում է Associated Press-ը: Հաղորդվում է, որ այս ամիսներին ընկերությանը հաջողվել է թողարկած 77 100 մեքենաների միայն 31 տոկոսը վաճառել: Դա մոտ 360-400 հազար մեքենա է կազմում: Որպես պատճառ՝ նշվում են գնորդներին մեքենաների առաքման […]
00:09 05.04.2019
Կիևում մեքենայի պայթեցման կադրերը հայտնվել են համացանցում: Երկրի գլխավոր դատախազությունում տեղի ունեցածը որակել են ահաբեկչություն: Անհայտ անձը մոտեցել է մեքենային և փորձել է պայթուցիկ տեղադրել, սակայն սարքը պայթել է ժամանակից շուտ: Տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ, սակայն, մահացել է: Ըստ նախնական տվյալների՝ պայթեցված մեքենան պատկանում է Ուկրաինայի հատուկ ծառայությունների բարձրաստիճան մի աշխատակցի:
23:17 04.04.2019
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Պյոտր Պորոշենկոն վարձել է սև փիարի ամենահայտնի դեմքերից մեկին՝ Մոշե Քլյուգհաֆթին: Ըստ Սաակաշվիլիի՝ հենց նրա միջոցով Պորոշենկոն ընտրությունների երկրորդ փուլում նպատակ ունի հաղթել Վլադիմիր Զելենսկուն: «Նա գործում է շատ կեղտոտ և շատ դաժան է: Նրա ամբողջ ստրատեգիան հակառակորդին սևացնելն է: Ինքը` Մոշեն, Իսրայելի քաղաքացի է, սակայն նրա […]
23:05 04.04.2019
Նշանակալի օր՝ թե՛ Հայաստան-Եվրամիություն, և թե՛ Հայաստան-Գերմանիա հարաբերություններում։ Այս մասին գրառում է կատարվել Երևանում Գերմանիսյի դեսպանատան ֆեյսբուքյան էջում։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Գերմանիայի Բունդեսթագն ապրիլի 4-ին ձայների ճնշող մեծամասնությամբ հավանության է արժանացրել Եվրամիության հետ խոր և համապարփակ գործընկերության մասին համաձայնագիրը (CEPA)։ Դեսպան Մաթիաս Քիսլերը նշել է․ «Շրջանակային պայմանները Համաձայնագրի համար հրաշալի են «Թավշյա հեղափոխության» դրական […]
23:03 04.04.2019
Տիեզերք հասնելու նոր տեխնոլոգիան հնարավորություն կընձեռի իրականացնել ոչ միայն պրոֆեսիոնալ, այլև զբոսաշրջային թռիչքներ:
22:20 04.04.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել կինոռեժիսոր Գեորգի Դանելիայի մահվան կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Խոր վշտով տեղեկացա մեծանուն կինոռեժիսոր Գեորգի Դանելիայի մահվան մասին: «Ես քայլում եմ Մոսկվայով», «Միմինո», «Աշնանային մարաթոն», «Մի վշտացիր» և հանրահայտ այլ ֆիլմերի շնորհիվ Գեորգի Դանելիան նվաճեց լայն հանդիսատեսի մեծ համակրանքն ու սերը: Նրա ստեղծած կինոհերոսներին հատուկ են անկեղծությունը, լավատեսությունն […]
21:34 04.04.2019
ՌԴ ԱԳՆ մամլո քարտուղար Մարիա Զախարովան լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է Նյու Յորքում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությանը: «Ես չեմ կարող որևէ հստակ մեկնաբանություն անել հայտարարության մասով: Ես կարող եմ վերահաստատել Ռուսաստանի հավատարմությունը՝ քաղաքական և դիվանագիտական կարգավորման սկզբունքին: Իհարկե, առաջնահերթություն տրվում է կողմերի փոխադարձ համաձայնություններին, և եթե կան խնդիրներ, որոնց շուրջ դիրքերը միավորվում […]
20:43 04.04.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալ տիկին Շեն Յուեյուեի և նրա գլխավորած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը և Չինաստանը հնագույն պետություններ են, որոնց միջև համագործակցությունը դարերի պատմություն ունի և գալիս է դեռ Մետաքսի ճանապարհի գոյության ժամանակներից: Նա կարևորել […]
20:14 04.04.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալ Շեն Յուեյուեին և նրա գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով Շեն Յուեյուեին կառավարությունում՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ բարեկամ Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է, և ՉԺՀ ԺՆՀԺ մշտական կոմիտեի նախագահի տեղակալի այցը նոր ազդակ կհաղորդի երկու […]
19:44 04.04.2019
Քիմ Քարդաշյանին ամենուր հետապնդում են լուսանկարիչներն ու լրագրողները: Այս ամենը Քարդաշյանի համար արդեն սովորական է, բայց նրա 5-ամյա աղջիկը նոր է սովորում այդ ամենին: Երեխան մորը խնդրել է բացատրել, թե ինչու է իրենց ընտանիքն անընդհատ ուշադրության կենտրոնում հայտնվում: Համացանցում արդեն հայտնվել է Քարդաշյանների ռեալիթի շոուի 16-րդ եթերաշրջանի անոնսը, որի մի հատվածում Նորթ Ուեսթը Քիմին հարցրել […]
19:39 04.04.2019
Լիտվացի տղամարդը, բարձրանալով ինքնաթիռ, անակնկալի է եկել, երբ հասկացել է, որ Իտալիա թռչող Boeing 737-800-ի միակ ուղևորն է: Այս մասին հայտնում է The New York Post-ը: Սկիրմատաս Ստրիմաիտիսը Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսից ուղևորվում էր Իտալիայի հյուսիսում գտնվող Բերգամո քաղաք ՝ արձակուրդը այնտեղ անցկացնելու համար: Հայտնի է, որ ինքնաթիռը նախատեսված է եղել 188 ուղևորի համար, բայց այդ […]
19:30 04.04.2019
Logic մականունով հայտնի ռեփեր Բոբբի Հոլլոմի հեղինակած «Սուպերմարկետ» գիրքը դարձել է The New York Times-ի բեսթսելլեր: Այս մասին տեղեկացնում է հենց The New York Times-ը` հրապարակելով գրքերի վարկանշային աղյուսակը: Նշենք, որ ռեփերի գիրքը հրապարակվել էր մարտի սկզբին: Գրքում պատմվում է սուպերմարկետի աշխատակից Ֆլինի մասին: Մի օր տղամարդը հայտնվում է հանցագործության կիզակետում: Սա ռեփերի առաջին գիրքն […]
19:11 04.04.2019
Plus size մոդել Էրիկան վաղուց գիտի իր և Մեգան Մարքլի արտաքին նմանության մասին: Ճիշտ է, Էրիկան չի նայել Մարքլի մասնակցությամբ Suts սերիալը, բայց երբ Մարքլը դարձել է թագավորական ընտանիքի անդամ, այդ ժամանակ մոդելը գլխի է ընկել, թե ում հետ են իրեն անընդհատ համեմատել և նմանեցրել: Այս մասին հայտնում է The Insider-ը: «Չեմ կարող դժգոհել, որ […]
19:07 04.04.2019
Երեկ Նյու Յորքում տեղի է ունեցել «Գահերի խաղի» առաջին էպիզոդի պաշտոնական պրեմիերան և փակ դիտումը: Պրեմիերային ներկա էին հեռուստասերիալի բոլոր դերասանները: Կարմիր գորգին փայլել են Էմիլիա Քլարքը, Քիթ Հարինգթոնը, Ռոուզ Լեսլին, Սոֆի Թըրները, Մեյզի Ուիլյամսը, Նիկոլայ Կոստեր-Վալդաուն, Գվենդոլին Քրիստին և այլք: Պրեմիերան բաց է թողել սերիալում Սերսեային մարմնավորող դերասանուհի Լենա Հիդին, որը պարզաբանել է, որ […]
19:00 04.04.2019
Ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը ցուցադրել է իր գայթակղիչ կազմվածքը` սոցցանցի օգտատերերին ներկայանալով մարմինն ընդգծող արծաթագույն լողազգեստով, գրում է Life-ը: Քիմը տեղադրել է «բաց» լուսանկարը, որպեսզի աջակցի իր քրոջ՝ Քորթնի Քարդաշյանի նոր բիզնեսին: Լողազգեստի կտորը այնքան կիպ է ընդգրկում Քիմի մարմինը, որ տպավորություն է առաջանում, թե նա լողազգեստ չի կրում: Քորթնին վերջերս կայք է գործարկել, […]
18:47 04.04.2019
Միջազգային տիեզերակայանի տիեզերագնացը Երկիր մոլորակը «շրջապատած» օղակաձև ամպեր է լուսանկարել: NASA-ն հայտնել է, այս յուրօրինակ ամպերը կուտակվել են Հնդկական օվկիանոսի վերևում: Տիեզերակայանը, որից արվել են լուսանկարները, ծառայում է որպես ուղեծրային լաբորատորիա, որը յուրաքանչյուր 90 րոպեն մեկ պտտվում է Երկրի շուրջ: Հետազոտական կենտրոնը տվյալներ է փոխանցում Երկիր մոլորակի վրա հետազոտություններ կատարող գիտնականներին:
18:37 04.04.2019
Ամերիկյան Gallup ընկերությունը հետազոտություն է անցկացրել, որի տվյալների համաձայն` 2018թ. ամեն 5-րդ ռուսաստանցին ցանկացել է արտագաղթել երկրից: Եզրակացությունը հրապարակված է ընկերության կայքում: Նշվում է, որ հետազոտությունը կատարվել է նախորդ տարվա հունիսից-հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, հարցմանը մասնակցել է 15 տարեկանից բարձր 2 հազար քաղաքացի: Հարցին, որ եթե ունենան հնարավորություն, կհաստատե՞ն արդյոք մշտական բնակություն մեկ այլ վայրում, հարցվածների […]
18:20 04.04.2019
Հանդիսատեսը նկարահանել է, թե ինչպես է կրկեսի առյուծը հարձակվել վարժեցնողի վրա: Դեպքը տեղի է ունեցել Լուգանսկի կրկեսում: Ներկայացման ժամանակ ինչ-որ բան այնպես չի ընթացել, և երկու առյուծներից մեկը հարձակվել է եգիպտացի վարժեցնող Համադա Կուտուի վրա: Նա, սակայն, կարողացել է դիմադրություն ցույց տալ, ավելին, սանձահարել է գազազած գիշատչին: Չնայած դրան` տղամարդը մի քանի վնասվածք է ստացել […]
18:12 04.04.2019
Վերջերս դերասանուհի Անջելինա Ջոլին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ելույթ է ունեցել, որի պատճառով դերասանուհին հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում: People ամսագրին տված հարցազրույցում դերասանուհուն հարցրել են, թե չի ցանկանում արդյոք լրջորեն զբաղվել քաղաքականությամբ: «Երբեք մի՛ ասա երբեք»,- պատասխանել է Ջոլին: Ըստ ասեկոսեների` դերասանուհին մտածում է ավարտել իր դերասանական կարիերան և կենտրոնանալ հասարակական գործունեության վրա: Գլխավոր ասամբլեայում […]
18:06 04.04.2019
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան լրատվական ծառայությունից ներկայացրել են, որ ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի՝ ԱՄՆ այցի մանրամասները: Վաշինգտոն կատարած իր այցի առաջին աշխատանքային օրը տիկին Հակոբյանը` ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանի, ԱՄՆ Կոնգրեսի գրադարանի նախագահի տեղակալ Մարք Սվինիի ու Հայաստանի ու Վրաստանի բաժնի նախկին մասնագետ Լևոն Ավդոյանի […]
18:04 04.04.2019
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Եթովպիա կատարած պաշտոնական այցի ընթացքում հարցազրույց է տվել տեղի լրատվամիջոցներին: Նախարարն իր խոսքում կարևորել է հայ-եթովպիական միջպետական հարաբերությունների զարգացման ուղղությամբ երկկողմ ջանքերն ու պատմական կապը երկու երկրների ժողովուրդների միջև: Նախարարն անդրադարձել է նաև Հայաստանի տնտեսական ոլորտին ու երիտասարդներին տեխնոլոգիական զարգացման ոլորտում ներգրավելու հաջողված փորձին: Ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ. «Հարց. […]
17:26 04.04.2019
Մեքսիկայի ֆուտբոլի ֆեդերացիան գործ է հարուցել Դիեգո Մարադոննայի դեմ. պատճառը Մարադոնայի խոսքերն են` ուղղված Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին ու ԱՄՆ-ի հասցեին: Այս մասին հայտնում է gazeta-ն: «Տամպիկո Մեդերո» խաղից հետո արգենտինացին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ հաղթանակը նվիրում է Մադուրոյին և Վենեսուելայում բոլոր տուժածներին: Նա Վենեսուելայի առաջնորդ Խուան Գուաիդոյին անվանել է «խամաճիկ», իսկ միջազգային […]
17:20 04.04.2019
ԵՄ դիվանագիտության դեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հանդիպումը հույս է տալիս Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման առումով: «Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը դրական էր: Այն հունվարին կայացած Փարիզյան համաձայնագրի, բարձր մակարդակի շփումների, հրադադարի խախտումների զգալի կրճատման ֆոնին մեզ հույս է տալիս, որ գործընթացը կարող […]
17:14 04.04.2019
Պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել ՌԴ լուսավորության նախարար Օլգա Վասիլևայի և գիտության և բարձրագույն կրթության նախարար Միխայիլ Կոտյուկովի հետ: ՌԴ լուսավորության նախարար Օլգա Վասիլևայի հետ հանդիպման ժամանակ կողմերն արձանագրել են, որ կրթության ոլորտի համագործակցությունը հայ-ռուսական միջպետական հարաբերություններում կարևոր տեղ է զբաղեցնում: Արայիկ Հարությունյանն ու Օլգա Վասիլևան […]
17:08 04.04.2019
Պորոշենկոն վաղն առավոտյան ժամը 9:00-ին պատրաստ է բուժզննում անցնել Զելենսկու հետ «Օլիմպիական» մարզադաշտի բուժկետում:
16:56 04.04.2019
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 4-ին ընդունել է ռումինահայ համայնքի ներկայացուցիչներ, Ռումինիայի խորհրդարանի Ստորին պալատի պատգամավոր Վարուժան Ոսկանյանին, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ռումինիայի մասնաճյուղի ղեկավար Կարապետ Խաչատուրյանին և Ռումինահայոց միության փոխնախագահ Զարեհ Նազարյանին: Ողջունելով սփյուռքահայ գործիչներին օրենսդիր մարմնում` Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել համախմբված ռումինահայ համայնքի դերը թե՛ հայապահպանության, թե՛ հայ-ռումինական կապերի զարգացման և […]