11:40 05.04.2019
Amazon ընկերության ղեկավար Ջեֆ Բեզոսը, որը համարվում է աշխարհի ամենահարուստ մարդը, և նրա կինը՝ Մաքքենզին, հայտնել են, որ ամուսնալուծությունից հետո եկել են համաձայնության ունեցվածքի բաժանման հարցում, հայտնում է Bloomberg-ը:
Բեզոսի կինը իր թվիթերյան էջում հայտնել է, որ ամուսնալուծությունից հետո կստանա ավելի քան 35 միլիարդ դոլար: Մաքքենզի Բեզոսը համաձայնել է ամուսնուն զիջել The Washington Post պարբերականի և Blue Origin աերոտիեզերական ընկերության բոլոր ակտիվները:
Միլիարդատիրոջ կինը կտնօրինի Amazon ընկերության ակտիվների 4 %-ը, որն արժե ավելի քան 35․7 միլիարդ դոլար: Նշվում է, որ զույգն ամուսնալուծության միջնորդություն է ներկայացրել ապրիլի 4-ին, իսկ պաշտոնական որոշումը, հավանաբար, կլինի հուլիսի սկզբին:
Bloomberg-ի վարկածով` ամուսնալուծությունից հետո Մաքքենզին մոլորակի ամենահարուստ կանանց վարկանշային ցուցակում կզբաղեցնի 4-րդ տեղը:
«Ես ուրախ եմ, որ մեր ամուսնալուծության գործընթացը կավարտվի փոխադարձ աջակցությամբ»,- գրել է Մաքքենզին և ավելացրել, որ անհամբեր սպասում է, թե երբ է իրականացնելու «իր սեփական ծրագրերը» և շնորհակալություն է հայտնել ամուսնուն անցյալի համար:
Ջեֆ Բեզոսը ևս իր թվիթերյան էջում շնորհակալություն է հայտնել արդեն նախկին կնոջը և նշել, որ 25 տարի շարունակ Մաքքենզին եղել է հրաշալի գործընկեր, դաշնակից և մայր:
— Jeff Bezos (@JeffBezos) April 4, 2019
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...