17:46 27.03.2019
16 տարվա մեջ առաջին անգամ Իսպանիայի թագավորն այցելել է Արգենտինա: Այս այցն այնքան էլ մեծ քաղաքական քայլ չէ երկու երկրների միջև, բայց կարելի է ասել, որ այցը վերածվել է նորաձևության իսկական միջոցառման, քանի որ մեկ վայրում են հայտնվել Ֆիլիպ 5-րդ-ի կինը՝ Լետիցիան և Արգենտինայի առաջին տիկին Խուլիանա Ավադան:
Լետիցիան համարվում է Եվրոպայի թագավորական ընտանիքի ամենաոճային ներկայացուցիչներից մեկը, իսկ Ավադան աշխարհի առաջին տիկինների մեջ չունի մրցակից:
Արգենտինայի ղեկավարի ու իսպանացի միապետի առաջին հանդիպումը տեղի է ունեցել Բուենոս Այրեսում գտնվող La Casa Rosada նախագահական նստավայրում: Լետիցիան նախագահական նստավայրում կրում էր Pedro del Hierro բրենդի կրեմագույն զգեստ, իսկ Խուլիանան ընտրել էր մուգ կապույտ համեստ դեկոլտեով զգեստ:
Այդ երեկոյան հյուրերի համար կազմակերպել էին ճաշկերույթ Կիրշների մշակույթի տանը: Այդ ճաշկերույթի ձևաչափը չէր կաշկանդել Լետիցիային ու Խուլիանային: Հատուկ Լետիցիայի համար կարվել էր Carolina Herrera-ի լազուրե երանգի զգեստ, իսկ Արգենտինայի առաջին տիկինը կրել է Dior-ի աշնանային հավաքածուից ալ կարմիր զգեստ:
Այցի հաջորդ օրը Լետիցիան ու Խուլիանան մասնակցել են բարեգործական միջոցառման: Իսպանիայի թագուհին կրել է Zara ապրանքանիշի բլուզ ու տաբատը, իսկ Արգենտինայի առաջին տիկինը համադրել է էլեկտրիկ պրինտերով բլուզն ու կիսաշրջազգեստը:
Իսկ երեկոյան կանայք կրկին բառի բուն իմաստով հիացրել են բոլորին: Խուլիանան կրել է փայլուն կարճ զգեստ, իսկ Լետիցիան եղել է բորդո զգեստով և փոքրիկ պայուսակով: Նրանք պաշտոնական այցը վերածել են օսկարյան կարմիր գորգի:
22:59 05.07.2025
Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...
22:45 05.07.2025
Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունըBRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...
22:29 05.07.2025
Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. ՊապիկյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...
22:15 05.07.2025
Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվԱմերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...
21:50 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...