17:08 25.03.2019
Թուրքիայի և Ռուսաստանի իշխանությունները քննարկում են ՌԴ քաղաքացիներին ներքին անձնագրերով Թուրքիա այցելելու հնարավորություն տալու հարցը: Այս մասին հաղորդում է Rbc.ru-ն:
Հիշեցնենք, որ 2019թ. հայտարարվել է Մշակույթի ու զբոսաշրջության տարի Ռուսաստանի և Թուրքիայի համար:
Մարտի 28-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեկնելու է Անթալիա, որտեղ բանակցությունների հիմնական թեմաներից մեկը լինելու է ռուս զբոսաշրջիկների համար Թուրքիա մուտքի ազատականացման հարցը:
«Մենք մանրամասն կքննարկենք այդ հարցը: ՌԴ քաղաքացիները կկարողանան մեր երկիր գալ ներքին անձնագրերով, մենք սկսել ենք բանակցությունները, որպեսզի կյանքի կոչենք այդ նախաձեռնությունը»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն:
«Անադոլու» գործակալությունը հստակեցրել է՝ խոսքը երկու երկրների քաղաքացիների համար ներքին անձնագրերով փոխայցելությունների հնարավորությունների մասին է:
Չավուշօղլուն հայտնել է, որ բանակցությունները կշարունակվեն ապրիլի 8-ին՝ Մոսկվայում, որտեղ թուրքական պատվիրակությունը կմասնակցի Թուրքիա-Ռուսաստան համագործակցության խորհրդի նիստին: Նույն օրը Մոսկվա կայցելի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
09:00 05.07.2025
Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել ՉինաստանԱմերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ կայցելի Չինաստան, ինչպես նաև ենթադրել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կայցելի Միացյալ Նահանգներ։ «Ինձ հրավիրեցին գնալ այնտեղ։ Սի Ծինփինը հարցրեց, թե արդյոք ես կգնամ։ Եվ նա նույնպես կարող է գալ այստեղ՝ ԱՄՆ։ Մենք լավ ենք շփվում», – լրագրողներին ասել է Թրամփը Նյու Ջերսի մեկնող իր ինքնաթիռում։ Թրամփը […] ...
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...