10:45 11.03.2019
Հույն զբոսաշրջիկ Անտոնիոս Մավրոպոլուլոսը միակ ուղևորն է եղել, որ չի նստել «Ethiopian Airlines»-ի ինքնաթիռը, որը թռիչքից կարճ ժամանակ անց վթարի է ենթարկվել: Նա ուշացել է 2 րոպեով: Այս մասին հայտնում է Greek Reporter-ը: Ուղևորն այս մասին պատմել է լրատվամիջոցին: Մավրոպոլուլոսի խոսքերով՝ իր կյանքը փրկվել է այն բանի պատճառով, որ չի հասցրել ժամանակին հանձնել ուղեբեռը: «Ես […]
09:31 11.03.2019
Brexit-ի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին դադարել են աջակցել կառավարության գրեթե բոլոր անդամները՝ բացի 2 նախարարից։ Այս մասին հայտնում է The Daily Telegraph-ը։ Նախարարների կաբինետի շատ անդամներ պնդում են, որպեսզի Մեյը լքի պաշտոնը մինչև հուլիսի վերջ։ Դա թույլ կտա Պահպանողական կուսակցության առաջնորդին անցկացնել ԵՄ-ից դուրս գալու հարցով բանակցությունների նոր ռաունդ։ «Կաբինետում […]
08:01 11.03.2019
Խաղաղության խնդիրների ուսումնասիրման Ստոկհոլմի միջազգային ինստիտուտը (SIPRI) հրապարակել է ամենամյա զեկույց, որում հայտնում է, թե որ երկրներն են հանդիսանում զենքի խոշորագույն արտահանողներ։ Համաձայն զեկույցի՝ գլխավոր համաշխարհային արտահանողներն են ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան և Գերմանիան։ Այդ պետություններին բաժին է ընկնում սպառազինությունների արտահանման համաշխարհային ծավալի 75 տոկոսը, ընդ որում, առաջին երկու երկրներն իրականացնում են արտահանման ընդհանուր ծավալի […]
07:44 11.03.2019
Չինաստանը միջնորդ կդառնա Հնդկաստանի և Պակիստանի միջև հակամարտության կարգավորման գործում։ Այս մասին հայտնում է Global Times-ը։ Չինաստանը չի ծրագրում որևէ մեկի կողմն անցնել, այլ նպաստելու է կողմերի հաշտեցմանը։ Նշվում է, որ Հնդկաստանում ոչ բոլորն են աջակցում Չինաստանի նախաձեռնությանը՝ դրանում տեսնելով աշխարհաքաղաքական սպառնալիք։ Պակիստանը լիովին աջակցում է Պեկինի դիրքորոշմանը։
07:31 11.03.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է Կոնգրեսից խնդրել Մեքսիկայի հետ սահմանային պատի շինարարության համար հատկացնել ևս 8․6 մլրդ դոլար։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Ծրագրվում է, որ միջոցները կներգրավվեն 2020 ֆինանսական տարվա (սկսվում է հոկտեմբերից) դաշնային բյուջեում։ Նշված գումարը 6 անգամ գերազանցում է Կոնգրեսի հետ համաձայնեցված ծախսերի գումարը, ինչպես նաև 6 տոկոսով գերազանցում Թրամփի ծրագրած […]
07:18 11.03.2019
Էլեկտրաէներգիայի զանգվածային անջատման պատճառով Վենեսուելայի կառավարությունն այսօր չեղարկել է աշխատանքային օրն ու դպրոցական պարապմունքները։ Այս մասին հայտարարել է Վենեսուելայի կապի և տեղեկատվության հարցերով նախարար Խորխե Ռոդրիգեսն իր թվիթերյան էջում։ Մարտի 7-ից հոսանքազրկվել են երկրի 33 նահանգներից 21-ը և մայրաքաղաք Կարակասը։ Բլեքաութի պատճառ է դարձել «Էլ-Գուրի» խոշորագույն ՀԷԿ-ի վթարը։ Երկրի իշխանությունները տեղի ունեցածն անվանում են դիվերսիա […]
23:55 10.03.2019
Մոսկովյան բնակարաններից մեկում «աղջիկ-մաուգլի» են գտել։ Life.ru-ի փոխանցմամբ՝ երեխան բնակվում էր Լենինգրադյան խճուղու բազմաբնակարան շենքերից մեկում։ Հարևանները նկատել են, որ 8-րդ հարկի բնակարանից հաճախ երեխայի լացի ձայն է լսվում։ Բազմաթիվ անգամներ փորձել են պարզել, թե ինչ է այնտեղ կատարվում, սակայն բնակարանի դուռը չեն բացել, այդ թվում՝ հարևանների խնդրանքով ժամանած տեղամասային ոստիկանի առջև։ Հարևանները, նկատելով, որ […]
23:47 10.03.2019
Եթովպիայի իշխանությունները, ի հիշատակ Ethiopian Airlines ավիաընկերության ինքնաթիռի զոհերի, մարտի 11-ը հայտարարել են սգո օր։ Այդ մասին հաղորդագրություն է տարածվել երկրի վարչապետի Twitter-ի պաշտոնական էջում։ Հիշեցնենք, որ Եթովպիայում կործանվել է Ethiopian Airlines ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռը, որում գտնվել է 157 մարդ, որից 149-ը՝ ուղևորներ։ Օդանավում գտնված բոլոր անձինք զոհվել են։ Նրանց թվում եղել են 3 […]
21:33 10.03.2019
Թաիլանդի հարավային Սաթհուն և Փհաթհալունգ նահանգներում շաբաթ և կիրակի օրերին 7 ինքնաշեն ռումբ է պայթել, ևս 7-ը հայտնաբերվել են անվտանգության ուժերի կողմից և վնասազերծվել։ Պայթյունների հետևանքով ոչ ոք չի տուժել։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Պայթյուններից վնաս են կրել մի քանի շինություններ, այդ թվում ոստիկանական բաժանմունքի շենքը։ Ոստիկանությունը կարծում է, որ դրանց հետևում կարող […]
21:24 10.03.2019
Եթովպիայում այսօր կործանված Boeing 737-ի օդաչուն հայտնել էր ծագած խնդիրների մասին և օդանավակայան վերադառնալու թույլտվություն խնդրել։ Նրան թույլատրել են։ Այս մասին հայտնել է Ethiopian Airlines ավիաընկերության ղեկավար Թևոլդե Գեբրեմարիամը։ Ավիաընկերությունը Boeing-ի հետ համատեղ հետաքննություն կանցկացնի։ ԱՄՆ-ի ավիացիոն դաշնային վարչությունը հետաքննության հարցում աջակցելու պատրաստակամություն է հայտնել։ Օդանավում գտնվել է 157 մարդ, որից 8-ը՝ անձնակազմի անդամ։ Օդանավում […]
20:39 10.03.2019
Իրանցի զույգին ձերբակալել են այն բանից հետո, երբ նրանք նշանադրվել են առևտրի կենտրոնում՝ մեծաթիվ մարդկանց ներկայությամբ։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Նշանադրության տեսագրությունը հրապարակվել է սոցցանցերում։ Կադրերում երևում է, թե ինչպես է տղամարդն առաջարկություն անում իր սիրելիին։ Այն բանից հետո, երբ կինը պատասխանել է համաձայնությամբ, զույգը սկսել է գրկախառնվել, իսկ հավաքված բազմությունն ուրախ ծափահարել է։ […]
20:18 10.03.2019
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ԱՄՆ հաջորդ ֆինանսական տարվա (սկսվում է հոկտեմբերի 1-ից) համար Կոնգրես ներկայացնել երկրի տիեզերական գործակալության՝ NASA-ի ֆինանսավորումը 500 միլիոն դոլարով ավելացնող բյուջե։ Այս մասին հայտնի է դարձել ամերիկյան WSJ պարբերականին։ Հայտնի է, որ նպատակը կոնկրետ մեկ ծրագրի՝ Երկրագնդի բնական արբանյակ Լուսնի վրա ենթակառուցվածքների ստեղծման ծրագրի իրականացման արագացումն է։ Իսկ […]
18:31 10.03.2019
Բրազիլական «Նասիոնալ դե Սան-Դոմինգուշ» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստների մարզման ժամանակ կայծակը հարվածել է մարզադաշտի խոտածածկույթին, ու քանի որ հողը թաց է եղել, հոսանքը փոխանցվել է դաշտով մեկ ու կայծակնահարել ֆուտբոլիստներին։ Այս մասին հայտնում է տեղական մամուլը։ Կայծակի հարվածից խոտածածկույթի վրա գտնվողներն ուշաթափված ընկել են, ինչը սարսափեցրել է խաղադաշտից դուրս գտնվող նրանց ընկերներին։ Այս միջադեպից հետո 3 […]
18:13 10.03.2019
Աշխարհահռչակ փոփ երգիչ Մայքլ Ջեքսոնի՝ դեռ 2014 թվականից Լոնդոնի Ֆուտբոլի ազգային թանգարանի բակում տեղադրված արձանը հանել են այն բանից հետո, երբ լույս է տեսել երգչի մասին վավերագրական ֆիլմը, որում անդրադառնում են երեխաների նկատմամբ նրա սեռական ոտնձգություններին։ Սա նմանատիպ միակ դեպքը չէ։ Մինչև ֆիլմի դուրս գալն էլ հայտնի էր երգչի՝ նման վարքագծի մասին, սակայն ֆիլմի ցուցադրությունները […]
17:40 10.03.2019
Հարավային Աֆրիկայի ափամերձ ջրերում լուսանկարիչները ֆիքսել են այն պահը, երբ կետը պատահաբար փորձել է կուլ տալ իրենց գործընկերոջը։ Լուսանկարիչ Ռայներ Շիմպֆը հազիվ է խուսափել կետի բաժին դառնալուց։ Բանն այն է, որ լուսանկարիչը ստորջրյա նկարահանումներ է արել, երբ հանկարծակի այնտեղ հայտնված կետն իր որսի հետ բերանն է առել նաև Շիմպֆին։ Լուսանկարիչը պատմում է, որ միանգամից չի […]
17:28 10.03.2019
Միացյալ Նահանգների Սիեթլ քաղաքում ոստիկանության, Հետաքննությունների դաշնային բյուրոյի 3-ամյա համատեղ գործողություններից հետո բացահայտվել է հանցավոր կազմակերպություն, որը Չինաստանից եկած կանանց շահագործում էր «մերսման սրահներում»՝ սեռական հարաբերությունների համար։ Այս բացահայտումից հետո 26 կին ազատվել է սեռական ստրկությունից։ Հանցագործները, որոնցից բացահայտվել են վեցը, խաբեությամբ ու լավ կյանքի խոստումով Չինաստանից կանանց հրավիրել են ԱՄՆ, որտեղ արդեն դրդել են […]
16:17 10.03.2019
Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի Անզա-Բոռեգո անապատը ծաղկել է արդեն երկրորդ տարին անընդմեջ։ Այն անսպասելի ծածկվել է խայտաղետ ծաղիկներով ու բուսականությամբ։ Այս մասին հայտնում է ամերիկյան մամուլը։ Անսպասելի երևույթի պատճառն այն է, որ արդեն երկրորդ տարին բնությունն իդեալական բարենպաստ պայմաններ է ստեղծում ծաղկունքի համար․ նախ տեղում են անձրևներ՝ սովորականից 150 տոկոսով ավելի, հետո լինում է արևոտ, տաք […]
15:27 10.03.2019
Այսօր Եթովպիայից Քենիա չվերթ իրականացնող Ethiopian Airlines-ի Boeing 737-800 MAX ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել են բոլոր՝ 149 ուղևորներն ու անձնակազմի 8 անդամները։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Եթովպիայի պետական հեռարձակող ընկերությանը։ Boeing 737-800 MAX-ը թռիչքը սկսել է տեղի ժամանակով 08:38-ին (Երևանի ժամանակով 9։38-ին) Ադիս Աբեբայից և ուղղություն վերցրել դեպի Նայրոբի։ Ինքնաթիռի հետ […]
14:34 10.03.2019
Հնդկաստանի ու Պակիստանի լարված, կիսապատերազմական հարաբերությունների ֆոնին հնդկական բանակը սեփական օդային տարածքում խոցել է Պակիստանի տարածքից արձակված անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնում է տեղական մամուլը։ Հնդիկ զինվորականների փոխանցմամբ՝ Պակիստանից բաց թողնված սարքը հայտնաբերվել է Ռաջասթան նահանգի Գանգանահար տեղանքում։ Հնդկական կողմը պնդում է, որ մինչև խոցումն ԱԹՍ-ն չի հասցրել որևէ գործողություն իրականացնել։ Հիշեցնենք, որ երկու […]
13:46 10.03.2019
Ալժիրում քաղաքացիները զանգվածային ցույցեր են կազմակերպել երկրի 82-ամյա նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկայի հնարավոր 5-րդ նախագահական ժամկետի դեմ։ Ցույցերի ընթացքում բախումներ են եղել տեղի ոստիկանության հետ։ Բախումների հետևանքով մոտ 200 ցուցարար տեղափոխվել է երկրի տարբեր հիվանդանոցներ։ Իրավապահ ուժերն իրենց հերթին հայտնել են շուրջ 100 ոստիկանի վիրավորվելու մասին։ Սպանվածների մասին առայժմ տեղեկություններ չկան։ Քաղաքացիների ու ոստիկանների բախումների ժամանակ, […]
13:25 10.03.2019
Ջենիֆեր Լոպեսը և նրա բոյֆրենդ Ալեքս Ռոդրիգեսը հայտարարել են մոտալուտ հարսանիքի մասին։ Իր Instagram-ում 49-ամյա երգչուհին հրապարակել է նշանադրության մատանիով լուսանկար։ Մատանիով լուսանկար է հայտնվել նաև նրա ընտրյալի էջում։ Ռոդրիգեսը լուսանկարը մակագրել է այսպես․ «Նա ասաց այո»։ Զույգը ծանոթացել է 14 տարի առաջ, սակայն Լոպեսն ու Ռոդրիգեսը սկսել են հանդիպել մոտ 2 տարի առաջ։ Ալեքսը […]
13:06 10.03.2019
Ստամբուլ-Նյու Յորք ավիաչվերթն իրականացնող ինքնաթիռը հայտնվել է տատանման գոտում, ինչի հետևանքով տուժել է առնվազն 32 մարդ։ Նրանցից մեկը կոտրել է ոտքը, երբ ուժգին ցնցում է սկսվել։ Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ինքնաթիռն արդեն մոտենում էր Ջոն Քենեդու անունը կրող միջազգային օդանավակայանին։ Այս մասին հայտնում է AP գործակալությունը։ Չվերթն իրականացրել է Turkish Airlines ավիաընկերությունը։
12:51 10.03.2019
Եթովպիայում կործանվել է Ethiopian Airlines ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռը, որում գտնվել է 157 մարդ, որից 149-ը՝ ուղևորներ։ Կան զոհեր, հայտնել է երկրի վարչապետ Աբիյ Ահմեդ Ալին։ «Վարչապետի գրասենյակը կառավարության և Եթովպիայի ժողովրդի անունից խորին ցավակցություն է հայտնում ընտանիքներին, որոնք կորցրել են իրենց հարազատներին Ethiopian Airlines-ի Boeing 737-ի վթարի հետևանքով, որն այս առավոտ կանոնավոր չվերթ էր […]
12:41 10.03.2019
ԱՄՆ-ի դաշնակիցները, որոնց տարածքում տեղակայված են ամերիկյան զորքեր, կարող են սկսել դրա համար վճարել 5 անգամ ավելի։ Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի նման նախաձեռնության մասին հայտնի է դարձել The Washington Post պարբերականին։ Թրամփն իր օգնականների հետ զրույցում առաջարկել է պարտավորեցնել երկրներին, որոնց տարածքում տեղակայված են ամերիկացի զինվորականներ, վճարել նրանց պահման ողջ արժեքը+ այդ գումարի կեսը։ […]
11:14 10.03.2019
Թունիսի մայրաքաղաքային հիվանդանոցում մեկ օրում անհայտ պատճառներով մահացել է 11 երեխա։ Միջադեպից հետո առողջապահության նախարար Աբդել Ռաուֆ էլ-Շերիֆը հրաժարական է տվել։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Առողջապահության նախարարությունն ու դատախազությունը երեխաների մահվան պատճառների հետաքննություն են սկսել։ Մահվան պատճառ կարող է լինել արյան վարակումը։ Թունիսցիները 2011 թվականին նախագահ Զին-ալ-Աբիդին բեն Ալիի տապալումից հետո գանգատվում են […]
10:53 10.03.2019
Հզոր պտտահողմի պատճառով ամերիկյան Արկանզաս և Տեխաս նահանգներում ավելի քան 23 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության։ Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը։ Պտտահողմը վնասել է հոսանքալարերը, գետնին հավասարեցրել մի քանի շինություն։ Ամսվա սկզբին պտտահողմը պատուհասել էր Ալաբամա նահանգին՝ խլելով 23 մարդու կյանք։
10:41 10.03.2019
Իսրայելի ռազմաօդային ուժերը կիրակի հարձակվել են Գազայի հատվածում պաղեստինցի գրոհայինների բազայի և երկու նավերի վրա՝ ի պատասխան երեկ արձակված հրթիռի և վերջին օրերին անվտանգության սահմանային ենթակառուցվածքը վնասելու փորձերի, որոնք ներառում են պայթուցիկով լցված փուչիկների արձակումներ։ Այս մասին հայտնում է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը։ «Այսօր Իսրայելի պաշտպանության բանակի ինքնաթիռներն ու թռչող սարքերը հարվածներ են հասցրել Գազայի […]
23:54 09.03.2019
Ճապոնիայի քաղաքացի Կանե Տանական պաշտոնապես ճանաչվել է աշխարհի ամենատարեց մարդը: Նա արդեն գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում: Մարտի 9-ի դրությամբ նա 116 տարեկան է և 66 օրական: Նշվում է, որ Տանական ծնվել է վաղաժամ՝ 1903 թվականի հունվարի 2-ին: Նա ընտանիքի 7-րդ զավակն է: Աղբյուրը նշում է, որ Տանական ամուսնացել է 19 տարեկանում և ունեցել է […]
23:40 09.03.2019
Պրահայում բժշկական կենտրոնի այցելուներից մեկը կրակ է բացել բուժհաստատության ներսում: Միջադեպի հետևանքով երկու հոգի վնասվածքներ են ստացել: Նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում: Այս մասին հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը: «Պրահայի հիվանդանոցի հեմատոլոգիայի բաժանմունքում շաբաթ օրը կրակահերթ է գրանցվել: Հոսպիտալացված անձանցից մեկը, դեռևս անհայտ պատճառներով, հրազենից կրակ է բացել իր հետ միևնույն հիվանդասենյակում գտնվող […]