23:08 09.03.2019
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից ցանկացած ագրեսիվ գործողությանը կհաջորդի համոզիչ պատասխան, գրում է РИА Новости–ն: Նա նշել է, որ ԱՄՆ-ը թերագնահատում է Վենեսուելայի պատրաստակամությունը: «Ես վստահեցնում եմ, որ ագրեսիայի փորձը պահպանողականների կողմից, ովքեր սիրում և քաջաբար պաշտպանում են մեր հայրենիքը, համոզիչ պատասխանի կհանդիպի»,- ասել է նա: Հիշեցնենք, որ Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում […]
21:57 09.03.2019
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում բողոքի ցույցեր են, որոնք կազմակերպել է Ազգային կորպուս կուսակցությունը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Հարյուրավոր մարդիկ բողոքում են կառավարությունում տիրող կոռուպցիայից և պահանջում են նախագահ Պյոտր Պոռոշենկոյի հրաժարականը: Բողոքի ակցիաների ընթացքում բախումներ են եղել իրավապահ մարմինների և ցուցարարների միջև: Նրանք ոստիկանների ուղղությամբ դյուրավառ նյութեր են նետել, իսկ իրավապահները կիրառել են արցունքաբեր […]
21:25 09.03.2019
Ճապոնիայում նավը բախվել է կետին, և ավելի քան 99 մարդ տուժել է, հաղորդում է Kiodo գործակալությունը: ««Գինգա» նավը դուրս է եկել Նիիգատայի նավատորմից և ուղևորվել դեպի Սադո կղզի: Նավի վրա գտնվել է 121 ուղևոր և անձնակազմի 4 անդամ: Բախումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 12:15-ին: Նավի պոչային հատվածում 15 սմ-անոց ճաքեր են հայտնաբերվել, վնասվել են […]
20:26 09.03.2019
Ավելի քան 100 տարի առաջ կանայք երթերով առաջին անգամ սկսեցին բարձրաձայնել իրենց իրավունքների մասին: Այս ավանդույթը դարձավ շարունակական: Ամեն տարի մարտի 8-ին աշխարհի տարբեր անկյուններում կանայք ակցիաներ ու երթեր են իրականացնում հանուն իրենց իրավունքների և կանանց դեմ բռնության: Այս տարի էլ բացառություն չէր: Եվրոպական, աֆրիկյան, ասիական մի շարք երկրներում, ինչպես նաև Լատինական Ամերիկայի բազմաթիվ երկրներում […]
19:51 09.03.2019
Գործակալ Ջեյմս Բոնդի մասին պատմող հաջորդ ֆիլմի նկարահանումները կանցկացվեն Իտալիայի հարավում գտնվող Մատերա քաղաքում: Այս մասին հայտնում է Variety-ն: 600 հազար բնակչությամբ քաղաք են այցելել 500 աշխատակիցներ ֆիլմի նախապատրաստական աշխատանքներ կատարելու և նկարահանման հրապարակը ձևավորելու համար: Նկարահանումները ծրագրված են հուլիսի վերջին: Ավելի վաղ հայտնի է դարձել` Ջեյմս Բոնդի մասին պատմող 25-րդ ֆիլմի աշխատանքային անվանումը կլինի […]
19:11 09.03.2019
Հետազոտության արդյունքում հայտնաբերվել է կետերի անհայտ տեսակ, որոնք բնակվում են Չիլիի ափերին, հայտնում է CBC-ը: Նշվում է, որ տասնամյակներ շարունակ ձկնորսները պատմել են մարդասպան կետերի մասին, որոնք նման չեն եղել իրենց ցեղակիցներին: 2019թ. հունվարին գիտնականները Չիլիի ափերից ոչ հեռու նկատել են մի քանի կետի, որոնք տարբերվում են ուրիշներից: Հետազոտողները կարողացել են վերցնել նոր տիպի հյուսվածքների […]
19:06 09.03.2019
Շոտլանդացի դերասան Ջեյմս Մաքևոյը որոշել է «Օսկար» մրցանակը ստանալու ժամանակ կրած վերնաշապիկը, որի վրա կան բազմաթիվ աստղերի ստորագրություններ, տրամադրել բարեգործական նպատակներով: Այս մասին նա հրապարակում է կատարել Instagram-ի իր էջում: Դերասանը տեղեկացրել է, որ վերնաշապիկը պատրաստվում է նվիրաբերել բարեգործակալ կազմակերպության: Ընդամենը 10 դոլար վճարելու դիմաց ցանկացողները հնարավորություն կստանան շահել այն, իսկ մրցույթի արդյունքում հավաքված գումարը […]
19:05 09.03.2019
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը Հայաստանում 2018 թ. դեկտեմբերին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին վերջնական զեկույցում նշում է՝ նոյեմբերի 1-ին ՀՀ նախագահը հայտարարեց դեկտեմբերի 9-ին արտահերթ ընտրությունների անցկացման մասին: Այդ ընտրությունները կայանալու էին ի հետևումն վարչապետ Փաշինյանի՝ հոկտեմբերի 16-ին ներկայացրած տակտիկական հրաժարականի, որի նպատակն էր լուծարել Ազգային ժողովը: ԱԺ պատգամավորների մեծամասնությունը նախապես պայմանավորվել էր չընտրել նոր վարչապետ՝ այդպիսով […]
19:01 09.03.2019
Եվրամիությունը 2021թ. վիզաներ կսահմանի ԱՄՆ քաղաքացիների համար: Սկսած 2021 թվականից` նրանք ստիպված կլինեն վիզան ձևակերպել 3 տարի ժամկետով: Այս մասին հայտնել են այսօր` մարտի 8-ին: Այս մասին հայտնել է CNN-ը: Եվրոպական Միությունը հայտարարել է, որ ամերիկացի ճանապարհորդները կունենան նոր վիզայի կարիք՝ այցելելու եվրոպական Շենգենյան գոտի: Աղբյուրը նշում է, որ ամերիկացի զբոսաշրջիկների համար արդեն կգործի մուտքի նույնականացման համակարգը, […]
18:24 09.03.2019
Եվրախորհրդարանի ղեկավար Անտոնիո Տայանին հայտարարել է, որ Brexit-ի (ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացը-խմբ.) գործընթացը հնարավոր է տեղափոխել մինչև հուլիսի սկիզբ, բայց դրա համար Մեծ Բրիտանիան շատ լուրջ պատճառ պետք է ներկայացնի: «Ես համոզված եմ, որ դուրս գալու ժամկետը մարտի վերջից մինչև հուլիսի սկիզբ կարելի է տեղափոխել: Դրանից հետո սկսում է գործել նոր ընտրությունների արդյունքում […]
18:19 09.03.2019
Ընտրությունների օրվա դրությամբ 18 տարին լրացած բոլոր քաղաքացիներն ունեն ընտրելու իրավունք, բացի ծանր հանցագործությունների համար ազատազրկվածներից և դատարանի վճռով անգործունակ ճանաչվածներից: Այս մասին նշված է Հայաստանում 2018թ. դեկտեմբերի 9-ին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ վերջնական զեկույցում, որտեղ նաև ընդգծված է՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի Կոնվենցիան սահմանում է, որ հաշմանդամություն ունեցող անձանց […]
17:45 09.03.2019
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում ԱՄՆ հյուպատոսարանի աշխատակցի ճամպրուկից պայթուցիկ սարք են հայտնաբերել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Նշվում է, որ այս դեպքը դիտարկվում է որպես «սադրանքի փորձ»: Ընդգծվում է, որ դեպքի մասին ԱՄՆ դեսպանությունը տեղեկացվել է: Ռուսաստանի ԱԳՆ-ն չի բացառել, որ ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելության աշխատակիցը դա կարող է գիտակցաբար արած […]
17:15 09.03.2019
Գերմանիայի Համբուրգ քաղաքում Femen-ի կիսամերկ ակտիվիստները Կանանց միջազգային օրվա կապակցությամբ ակցիա են կազմակերպել, որի շրջանակում քանդել են Կարմիր լապտերների փողոց տանող պատնեշը, գրում է Die Welt-ը: Կանանց խոսքով՝ իրենք այդ եղանակով ցանկանում են դատապարտել կանանց սեքսուալ չարաշահումը, սեռական բռնությունը, մարդկանց առևտուրը: Ակցիայի մասնակիցների մարմիններին գրված է եղել «Ո´չ կանանց միջև պատերին», «Քանդե´նք հայրիշխանությունը» և այլն: […]
17:06 09.03.2019
Հայաստանում 2018 թ. դեկտեմբերի 9-ին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ վերջնական զեկույցում փաստվում է՝ կուսակցություններն ու դաշինքները հնարավորություն են ունեցել ազատ քարոզարշավ իրականացնել. միավորումներ կազմելու, խաղաղ հավաքների, արտահայտման և տեղաշարժի հիմնարար ազատությունները լիարժեք կերպով հարգված են եղել: Քարոզարշավի ժամկետը Քարոզարշավի պաշտոնական ժամկետը կարճ էր, սակայն քարոզչությունը սկսվել էր ավելի վաղ, ինչն արգելված չէ […]
16:33 09.03.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ալաբամա այցելելիս ցանկացել է տորնադոյից տուժած բնակիչներին յուրահատուկ կերպ աջակցություն ցուցաբերել, գրում է Politico–ն: Նշվում է, որ նա հանդիպել է նահանգի արևելյան մասի բնակիչների հետ և նրանց համար Աստվածաշունչի մի քանի օրինակ ստորագրել: Նա ափսոսանք է հայտնել այն բանի համար, որ նահանգ կարողացել է հասնել դեպքից մի քանի օր հետո: Դոնալդ […]
16:10 09.03.2019
Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը «ՆԱՏՕ-ի Շաբաթվա» շրջանակում կժամանի Հայաստան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մարտի 11-ին Ապատուրայը հանդես կգա մամուլի ասուլիսով: «ՆԱՏՕ-ի շաբաթ»-ն անցկացվում է Հայաստանում գործող ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների դեսպանությունների նախաձեռնությամբ՝ ՀՀ արտաքին գործերի ու պաշտպանության նախարարությունների հետ սերտ համագործակցությամբ:
15:59 09.03.2019
Ֆրանսիայում արդեն 17-րդ շաբաթն է՝ շարունակվում են «դեղին բաճկոնների» հակակառավարական բողոքի ցույցերը՝ ընդդեմ վառելիքի գնաճի: Հազարավոր ցուցարարներ հերթական անգամ դուրս են եկել փողոցներ և շարունակում են պահանջել նախագահ Էմանուել Մակրոնի հրաժարականը: Բողոքի խոշոր ակցիաներ են անցկացվում ամբողջ երկրով մեկ: Երկրի ներքին գործերի նախարարի տվյալներով՝ անցած շաբաթ բողոքի ակցիաներին մասնակցել է ավելի քան 39 հազար մարդ: […]
15:54 09.03.2019
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը հրապարակել է Հայաստանում 2018թ. դեկտեմբերի 9-ին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին վերջնական զեկույցը: Դրանում նշվում է, որ ընտրությունները համապարփակ ձևով կարգավորվում են սահմանադրությամբ և 2016թ. ընտրական օրենսգրքով: Զեկույցում փաստվում է, որ ընտրական օրենսդրության 2018թ. մայիսի փոփոխություններով ընդլայնվել է այն անձանց ցուցակը, որոնց արգելվում է քարոզչություն իրականացնել, վերացվել են ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ սահմանափակումները և […]
15:40 09.03.2019
Մոսկվայում մոտ 300 թռիչք հետաձգվել և չեղարկվել է, հայտնում է Яндекс.Расписание-ն: «Վնուկովո» օդանավակայանում չեղարկվել է 2 թռիչք, ևս 7-ը հետաձգվել է: «Դոմոդեդովո»-ում 4 թռիչք հետաձգվել, 3-ը՝ չեղարկվել: «Շերեմետևո» օդանավակայանում հետաձգվել է 8 թռիչք, իսկ 1-ը՝ չեղարկվել: «Ժուկովսկի» օդանավակայանում այս պահին թռիչքների չեղարկման կամ հետաձգման մասին տեղեկություն չկա: Հիդրոօթերևութաբանները երկարաձգել են եղանակային վտանգավորության աստիճանը Մոսկվայում մարտի […]
15:28 09.03.2019
Գերմանիայում հրապարակվել է Երրորդ ռայխի սպա Էգոն Օլենհաուերի (Egon Ollenhauer) օրագիրը, որում մատնանշված են թաքցրած գանձերի վայրերը, գրում է Daily Mail-ը: Ինչպես երևում է գրառումներից, Ադոլֆ Հիտլերը հրամայել էր Լեհաստանից նահանջի ժամանակ թաքցնել ոսկին, արվեստի նմուշները և այլ թանկարժեք իրեր: Նշվում է, որ թանկարժեք իրերը բեռնվել են 260 բեռնատարի մեջ և պահվել գրավյալ երկրի 11 […]
15:13 09.03.2019
Շվեդիայի Թագավորության խորհրդարանի երկրորդ փոխխոսնակ Լոտտա Յոնսոն Ֆորնարվեի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանի ուղեկցությամբ մարտի 9-ին այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Այս մասին տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը: Լոտտա Յոնսոն Ֆորնարվեն ծաղկեպսակ է դրել Հայոց մեծ եղեռնի հիշատակը հավերժացնող հուշարձանին և ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ, լռությամբ հարգել սուրբ նահատակների հիշատակը։ […]
14:59 09.03.2019
96 տարեկան հասակում այսօր մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Էտուշը: Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ նշելով, որ լուրը հաստատել է Վախթանգովի անվան թատրոնի տնօրեն Կիրիլ Կրոկը: «Վլադիմիր Աբրամովիչը վախճանվեց այսօր` ժամը 12.30-ին, հիվանդանոցում, որտեղ նրան տեղափոխել էին ուրբաթ օրը»,- ասել է Կրոկը: Նրա խոսքով՝ արտիստին հրաժեշտ տալու վայրի ու ժամի մասին կտեղեկացնեն ավելի ուշ: […]
14:40 09.03.2019
Իրաքի հյուսիսային հատվածում գտնվող Մոսուլ քաղաքում հզոր պայթյուն է որոտացել, որի հետևանքով զոհվել է 2, վիրավորվել՝ 10 մարդ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է պայթուցիկներով լի մեքենան: Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել տեղի ունեցածի պատասխանատվությունը:
14:15 09.03.2019
ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը նոր տեղեկություններ է հաղորդել այսօր Ռուսաստանում հայ վարորդի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի մասին: Հայտնի են դարձել ՃՏՊ հետևանքով զոհված և տուժած ՀՀ քաղաքացիների անունները: «Մարտի 9-ին, ժամը 11:17-ին ՌԴ ԱԻՆ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցչից տեղեկություն է ստացվել, որ ժամը 06:20-ի սահմաններում Լենինգրադյան մայրուղում՝ Խիմկի քաղաքի թիվ 208 շենքի մոտակայքում տեղի է ունեցել […]
12:51 09.03.2019
Մարտի 9-ին, ժամը 11:00-ին ՌԴ ԱԻՆ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցչից տեղեկություն է ստացվել, որ ժամը 06:20-ի սահմաններում Լենինգրադյան մայրուղում՝ Խիմկի քաղաքի թիվ 208 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են «Nissan Teanna» և «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաները: ՀՀ ԱԻՆ-ից SHANTNEWS.am-ին տեղեկացնում են, որ ՃՏՊ-ի հետևանքով հայկական պետհամարանիշներով «Nissan Teanna» մակնիշի ավտոմեքենայի 3 ուղևորներից (ՀՀ քաղաքացիներ) երկուսը […]
12:50 09.03.2019
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն ուկաթողիկոսության միաբանությունը ցավակցությունեն հայտնել Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան առնչությամբ: Այս մասին տեղեկանում ենք Կիլիկիո կաթողիկոսարանի Facebook-ի պաշտոնական էջից: «Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա կաթողիկոսը Պոլսո Հայոց պատրիարքության պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանից խորը ցավով իմացավ, որ Պոլսո Հայոց պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանն ավանդել է հոգին: Այս […]
12:45 09.03.2019
Էլեկտրականությունն աստիճանաբար սկսել է վերականգնվել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում, գրում է РИА Новости-ն: Նշվում է՝ Ալտագրասիա, Կոլինաս դե Սանտա Մոնիկա, Լա ֆլորիդա, Կարիկուաո և այլ շրջաններում էլեկտրականությունը սկսել է մասնակի վերականգնվել, թեպետ խափանումներով: Հիշեցնենք, որ էլեկտրականության զանգվածային անջատումներ էին գրանցվել Վենեսուելայի 33 նահանգներից 21-ում և մայրաքաղաք Կարակասում։ Վենեսուելան մտադիր է բողոք ներկայացնել միջազգային ատյաններ ՄԱԿ-ի մարդու […]
12:40 09.03.2019
ԱՄՆ-ում ձերբակալվել է այդ երկրի ամենափնտրվող հանցագործներից մեկը: Այս մասին հայտնում է ABC-ն: Հաղորդվում է, որ 49-ամյա տղամարդուն հնարավոր է եղել ձերբակալել նրա անվան՝ Հետաքննության դաշնային բյուրոյում հայտնվելուց մոտ 5 ամիս անց: Աղբյուրի փոխանցմամբ՝ նա կասկածվում է մի շարք սպանությունների մեջ: Նշվում է, որ դեռևս 2014 թվականին նա խեղդելով սպանել է իր ընկերուհուն ու նրա […]
12:30 09.03.2019
Ֆինլանդիայի վարչապետ Յուհա Սիպիլան և նրա ձևավորած կառավարությունը հրաժարական են ներկայացրել: Նրանք ձախողել են առողջապահական և սոցիալական ապահովման բարեփոխումների ծրագիրը: Այս մասին հայտնել է Настоящее Время-ն: Կոալիցիա կազմած երեք կուսակցությունները չեն կարողացել համաձայնության գալ բարեփոխումների փաթեթի շուրջ: Հրաժարականի որոշումը կայացրել է հենց վարչապետը: Հավելենք, որ ներկայիս կառավարության անդամները կշարունակեն իրենց աշխատանքը մինչ ապրիլի 14-ը կայանալիք […]
12:24 09.03.2019
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը հրապարակել է ՀՀ ազգային ժողովի 2018թ. դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ ընտրությունների վերաբերյալ վերջնական զեկույցը: Դրանում անդրադարձ է արվում իրավական դաշտին, դատական համակարգին, ընտրական վարչարարությանը, ընտրողների գրանցմանը, քարոզարշավին, ԶԼՄ-ների աշխատանքին և այլ հարցերի: Զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ: