TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+27.09 oC

ԱՇԽԱՐՀ

Մահացել է Վլադիմիր Էտուշը՝ «Կովկասի գերուհին» ֆիլմի դերակատարներից մեկը

14:59 09.03.2019

96 տարեկան հասակում այսօր մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Էտուշը: Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ նշելով, որ լուրը հաստատել է Վախթանգովի անվան թատրոնի տնօրեն Կիրիլ Կրոկը: «Վլադիմիր Աբրամովիչը վախճանվեց այսօր` ժամը 12.30-ին, հիվանդանոցում, որտեղ նրան տեղափոխել էին ուրբաթ օրը»,- ասել է Կրոկը: Նրա խոսքով՝ արտիստին հրաժեշտ տալու վայրի ու ժամի մասին կտեղեկացնեն ավելի ուշ: […]

̰
Հզոր պայթյուն Իրաքում. կան զոհեր և վիրավորներ

14:40 09.03.2019

Իրաքի հյուսիսային հատվածում գտնվող Մոսուլ քաղաքում հզոր պայթյուն է որոտացել, որի հետևանքով զոհվել է 2, վիրավորվել՝ 10 մարդ: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է պայթուցիկներով լի մեքենան: Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել տեղի ունեցածի պատասխանատվությունը:

̰
Ռուսաստանում ավտովթարից տուժած ՀՀ քաղաքացու վիճակը բժիշկները ծանր են գնահատում

14:15 09.03.2019

ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը նոր տեղեկություններ է հաղորդել այսօր Ռուսաստանում հայ վարորդի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի մասին: Հայտնի են դարձել ՃՏՊ հետևանքով զոհված և տուժած ՀՀ քաղաքացիների անունները: «Մարտի 9-ին, ժամը 11:17-ին ՌԴ ԱԻՆ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցչից տեղեկություն է ստացվել, որ ժամը 06:20-ի սահմաններում Լենինգրադյան մայրուղում՝ Խիմկի քաղաքի թիվ 208 շենքի մոտակայքում տեղի է ունեցել […]

̰
Ռուսաստանում խոշոր ավտովթար է եղել հայ վարորդի մասնակցությամբ, կան զոհեր

12:51 09.03.2019

Մարտի 9-ին, ժամը 11:00-ին ՌԴ ԱԻՆ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցչից տեղեկություն է ստացվել, որ ժամը 06:20-ի սահմաններում Լենինգրադյան մայրուղում՝ Խիմկի քաղաքի թիվ 208 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են «Nissan Teanna» և «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաները: ՀՀ ԱԻՆ-ից SHANTNEWS.am-ին տեղեկացնում են, որ ՃՏՊ-ի հետևանքով հայկական պետհամարանիշներով «Nissan Teanna» մակնիշի ավտոմեքենայի 3 ուղևորներից (ՀՀ քաղաքացիներ) երկուսը […]

̰
Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի. Արամ-ն ցավակցություն է հայտնել Պոլսո պատրիարքի մահվան կապակցությամբ

12:50 09.03.2019

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն ուկաթողիկոսության միաբանությունը  ցավակցությունեն հայտնել Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան առնչությամբ: Այս մասին տեղեկանում ենք Կիլիկիո կաթողիկոսարանի Facebook-ի պաշտոնական էջից: «Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա կաթողիկոսը Պոլսո Հայոց պատրիարքության պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանից խորը ցավով իմացավ, որ Պոլսո Հայոց պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանն ավանդել է հոգին: Այս […]

̰
Կարակասում աստիճանաբար վերականգնվում է էլեկտրականությունը

12:45 09.03.2019

Էլեկտրականությունն աստիճանաբար սկսել է վերականգնվել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում, գրում է РИА Новости-ն: Նշվում է՝ Ալտագրասիա, Կոլինաս դե Սանտա Մոնիկա, Լա ֆլորիդա, Կարիկուաո և այլ շրջաններում էլեկտրականությունը սկսել է մասնակի վերականգնվել, թեպետ խափանումներով: Հիշեցնենք, որ էլեկտրականության զանգվածային անջատումներ էին գրանցվել Վենեսուելայի 33 նահանգներից 21-ում և մայրաքաղաք Կարակասում։ Վենեսուելան մտադիր է բողոք ներկայացնել միջազգային ատյաններ ՄԱԿ-ի մարդու […]

̰
ԱՄՆ-ում ձերբակալվել է այդ երկրի ամենափնտրվող հանցագործներից մեկը

12:40 09.03.2019

ԱՄՆ-ում ձերբակալվել է այդ երկրի ամենափնտրվող հանցագործներից մեկը: Այս մասին հայտնում է ABC-ն: Հաղորդվում է, որ 49-ամյա տղամարդուն հնարավոր է եղել ձերբակալել նրա անվան՝ Հետաքննության դաշնային բյուրոյում հայտնվելուց մոտ 5 ամիս անց: Աղբյուրի փոխանցմամբ՝ նա կասկածվում է մի շարք սպանությունների մեջ: Նշվում է, որ դեռևս 2014 թվականին նա խեղդելով սպանել է իր ընկերուհուն ու նրա […]

̰
Ֆինլանդիայի կառավարությունը հրաժարական է ներկայացրել

12:30 09.03.2019

Ֆինլանդիայի վարչապետ Յուհա Սիպիլան և նրա ձևավորած կառավարությունը հրաժարական են ներկայացրել: Նրանք ձախողել են առողջապահական և սոցիալական ապահովման բարեփոխումների ծրագիրը: Այս մասին հայտնել է Настоящее Время-ն: Կոալիցիա կազմած երեք կուսակցությունները չեն կարողացել համաձայնության գալ բարեփոխումների փաթեթի շուրջ: Հրաժարականի որոշումը կայացրել է հենց վարչապետը: Հավելենք, որ ներկայիս կառավարության անդամները կշարունակեն իրենց աշխատանքը մինչ ապրիլի 14-ը կայանալիք […]

̰
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը հրապարակել է ԱԺ արտահերթ ընտրությունների վերաբերյալ վերջնական զեկույցը

12:24 09.03.2019

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը հրապարակել է ՀՀ ազգային ժողովի 2018թ. դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած արտահերթ ընտրությունների վերաբերյալ վերջնական զեկույցը: Դրանում անդրադարձ է արվում իրավական դաշտին, դատական համակարգին, ընտրական վարչարարությանը, ընտրողների գրանցմանը, քարոզարշավին, ԶԼՄ-ների աշխատանքին և այլ հարցերի: Զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ:

̰
Հայտնի են դարձել առողջության համար ամենից վտանգավոր ջուրն ունեցող երկրները

11:40 09.03.2019

Հայտնի են դարձել խմելու համար ամենավտանգավոր ծորակի ջուրն ունեցող երկրները: Daily Mail-ը հայտնում է, որ ցանկում ընդգրկված 187 փրկրների շարքում հիմնական տեղը զբաղեցնում են Կենտրոնական Ամերիկայի, Աֆրիկայի, Ասիայի և Մերձավոր Արևելքի երկրները: Ցուցակում ընդգրկված են նաև նախկին ԽՍՀՄ երկրները՝ ներառյալ Ռուսաստանը: Հաղորդվում է, որ նշված երկրներում ջուրը ոչ թե կեղտոտ է, այլ պարզապես չի համապատասխանում […]

̰
Լեհաստանում աշխարհի ամենախորը լողավազանը կկառուցվի

11:20 09.03.2019

Լեհաստանում աշխարհի ամենախորը լողավազանը կբացվի: Այն առնվազն 45 մ խորություն կունենա ու կտեղավորի շուրջ 8000 խմ ջուր: Սա ջրի գրեթե նույն ծավալն է, որը կարելի է տեղավորել օլիմպիական չափի 27 լողավազանում: Dailymail.co.uk-ն հայտնում է, որ DeepSpot անվանումը ստացած լողավազանը հանրության առաջ բաց կլինի այս տարվա աշնանը: Ամենախորը լողավազանի տիտղոսը, սակայն, այն կկարողանա պահպանել միան մի […]

̰
Ալժիրում շարունակվում են հակակառավարական բողոքի ակցիաները․ կա ավելի քան 200 ձերբակալված

10:59 09.03.2019

Ալժիրում շարունակվում են հակակառավարական բողոքի խոշոր ակցիաները: Տասնյակ հազարավոր ցուցարարներ կրկին դուրս են եկել փողոցներ` բողոքելու գործող նախագահ Աբդելազիզ Բութեֆլիկաի առաջադրման 5-րդ ժամկետի դեմ: Այս մասին հայտնել է BBC-ն: Բողոքի ակցիաների ընթացքում բախումներ են եղել իրավապահ մարմինների և ցուցարարների միջև: Վերջիններս ոստիկանների ուղղությամբ քարեր են նետել, իրավապահներն էլ արցունքաբեր գազ են կիրառել: Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ […]

̰
Ազգը և բանակը պատրաստ է պատերազմի. Պակիստանի վարչապետ

10:33 09.03.2019

Պակիստանի վարչապետը հայտարարել է, որ երկիրը պատրաստ է պատերազմի: Նա ընդգծել է, որ Պակիստանի բանակը կպատասխանի Հնդկաստանին, եթե վերջինս հարձակում գործի: Այս մասին հայտնել է Russia Today-ը: «Եթե ինչ-որ մեկը, կամ եթե  լինի Հնդկաստանը կամ ինչ-որ գերտերություն, ցանկանա տիրել Պակիստանի ժողովրդին, ես կասեմ պարզ՝ իմ ազգը և ես կպայքարենք մեր ազատության համար մինչև մեր վերջին […]

̰
Ամերիկացի դպրոցականը սպանվել է տորթի պատճառով

10:03 09.03.2019

Ամերիկացի դպրոցականը մահացել է իր հասակակցի հետ վիճաբանության հետևանքով ստացած վնասվածքներից։ Այս մասին հայտնում է KPRC 2 Houston հեռուսատաալիքը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ դժբախտ պատահարը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում։ Երկու դպրոցական վիճել են «Բրաունի» տորթի պատճառով, որի հետևանքով 14-ամյա դեռահասը աչքի շրջանում վնասվածք է ստացել։ Հարձակվողը փախուստի է դիմել։ «Ցավոք, 14-ամյա դպրոցականը, […]

̰
Վենեսուելայում հայտնել են էլեկտրականության զանգվածային անջատումների հավանական պատճառը

09:32 09.03.2019

Վենեսուելան մտադիր է բողոք ներկայացնել միջազգային ատյաններ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետի դեմ՝ երկրի էներգահամակարգի վրա կիբերհարձակման համար, որի պատճառով էլեկտրականության զանգվածային անջատումներ են եղել։ Այս մասին հայտնել է Վենեսուելայի կապի և տեղեկատվության նախարար Խորխե Ռոդրիգեսը VTV  հեռուստաալիքի եթերում։ Նախարարի կարծիքով՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և ամերիկացի սենատոր Մարկո Ռուբիոն նախապես գիտեին Վենեսուելայում […]

̰
Պենտագոնը սպառնացել է Թուրքիային լուրջ հետևանքներով՝ С-400 համակարգերի ձեռքբերման դեպքում

08:59 09.03.2019

С-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու դեպքում ԱՄՆ-ը Թուրքիային սպառնում է «ծանր հետևանքներով»։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Չարլզ Սամերսը, գրում է Hill-ը։ Նրա խոսքերով՝ Վաշինգտոնի և Անկարայի միջև հարաբերությունները լրջորեն կվատթարանան մասնավորապես ռազմական ոլորտում։ «Նրանք չեն ստանա ոչ F-35, ոչ Patriot»,- ասել է Պենտագոնի մամլո քարտուղար Չարլզ Սամերսը: Անկարայի ու Վաշինգտոնի միջև […]

̰
Կանայք նշել են ամենաանվտանգ վայրերը միայնակ ճանապարհորդելու համար

01:00 09.03.2019

Ամենաանվտանգ ճանապարհորդելու հինգ երկրների ցուցակում տեղ են գտել  Ռուսաստանը, Թուրքիան, Իտալիան, Իսպանիան ու Գերմանիան: Այս մասին տեղեկացնում է  Aviasales-ը: Մասնագետները հարցում են անցկացրել 35 հազար կանանց շրջանում և պարզել, որ նրանցից կեսը կյանքում գոնե մեկ անգամ միայնակ մեկնել են հանգստի: Մասնագետները նաև ճշտել են, թե կոնկրետ որ երկրներում են իրենց անվտանգ զգացել միայնակ ճանապարհորդող կանայք: Հարցվածների […]

̰
Վիճակախաղի տոմսով 273 մլն շահած տղամարդու կինը չի ցանկացել իր մոտ վերադառնալ

00:52 09.03.2019

ԱՄՆ-ում գործազուրկ քաղաքացու (որը վիճակախաղի տոմսով շահել է 273 միլիոն դոլար) կինը չի ցանկացել իր մոտ վերադառնալ, հաղորդում է Fox News. «Ես ոչինիչ չեմ պատրաստվում անել, ես ունեմ բարոյական սկզբունքներ»,- ասել է նա: Նա ասում է, որ կասկածներ ունի՝ իր նախկին ամուսինը կարող է իր հետ գումարով կիսվել, սակայն հույս ունի, որ տղամարդը ճիշտ կվարվի: […]

̰
Արգենտինայում կանանց երթ է սկսվել

23:27 08.03.2019

Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում անցկացվում են կանանց իրավունքների պաշտպանության ակցիաներ, հաղրոդում է РИА Новости-ն: Քայլերթի նպատակն է դադարեցնել երկրում կանանց աշխատանքից ազատումը: Արգենտինայի տարբեր քաղաքներում ակցիաներ են կազմակերպվել, նրանք պահանջում են իրավահավասարություն, դեմ են բռնությանը և հղիության արհեստական ընդհատման արգելքին: Այսօր ֆեմինիստական երթեր անցկացվում են աշխարհի տարբեր քաղաքներում:    

̰
Հայտնի է դարձել 2018թ. ամենաշատ վաճառված երգը

19:30 08.03.2019

Ազգությամբ կուբացի ամերիկացի երգչուհի Կամիլա Կաբելյոյի Havana երգը համարվել է ամենահաջողակը 2018 թվականին: Կամիլան երգը կատարում է ռեփեր Young Thug-ի հետ: Havana-ն ամենաշատն է վաճառվել աշխարհում 2018-ի ընթացքում: Ձայնագրումների միջազգային ֆեդերացիայի կայքում նշվում է, որ Havana-ն 2018թ. վաճառվել է 19 միլիոն օրինակով` 3.7 միլիոն առավելությամբ շրջանցելով կանադացի ռեփեր Դրեյքի God’s Plan կատարումը: Առաջատարների եռյակը եզրափակում […]

̰
Չինուհին հրաժարվել է որդուց դպրոցում վատ սովորելու համար

19:20 08.03.2019

Չինուհին հրաժարվել է իր 12-ամյա որդուց դպրոցում վատ սովորելու և ցածր գնահատականներ ստանալու համար: Մայրը բարկացել է նրա համար, որ որդին դպրոցական թեստը լրացնելու արդյունքում ստացել է ոչ թե 95, այլ 81 միավոր: Ականատեսների խոսքերով` բազմաթիվ մարդկանց ներկայությամբ նա մի քանի անգամ հարվածել է որդուն, այնուհետ երեխային թողել է փողոցում, նստել մեքենա և հեռացել: Անցորդները […]

̰
Ջիմի Քարտերը պատրաստ է մեկնել Հյուսիսային Կորեա Թրամփին օգնելու համար

19:15 08.03.2019

ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարտերը պատրաստ է մեկնել Հյուսիսային Կորեա, որպեսզի օգնի ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփին Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ բանակցություններում առկա «փակուղուց» դուրս գալու համար: Այս մասին, ինչպես հայտնում է Politico-ն: Պարբերականի տվյալներով՝ Քարտերը պատրաստ է մեկնել Հյուսիսային Կորեա, եթե ԱՄՆ կառավարությունը խնդրի նրան օգնել իրենց: Քարտերը Հյուսիսային Կորեայում հարգանք է վայելում: […]

̰
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Նիդեռլանդների ԱԳՆ-ների միջև

19:00 08.03.2019

Մարտի 8-ին Երևանում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, հոլանդականը՝ Նիդեռլանդների ԱԳ քաղաքական հարցերով գլխավոր փոխտնօրեն Պետր Յան Կլայվեգ դե Զվանը (Pieter Jan Kleiweg de Zwaan): Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցները քննարկեցին հայ-հոլանդական երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակ, մտքեր փոխանակեցին առևտրատնտեսական և […]

̰
Դոնալդ Թրամփը կարող է Մանաֆորտի գործը իր օգտին շրջել. CNN

18:00 08.03.2019

ԱՄՆ նախագահի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորտի վճիռը թույլ կտա Դոնալդ Թրամփին «ռուսական միջամտության» մասին գործով հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերին  վարկաբեկել, գրում է CNN–ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ Մանաֆորտի՝ ՌԴ-ի հետ կապի բացակայությունը Թրամփին  թույլ կտա «ռուսական միջամտության»  մասին գործի հետ կապված «հարված հասցնել»: Թրամփը կարող է ասել, որ Մանաֆորտի նկատմամբ իրականացվող քննությունը նման է «վհուկների որսի»: Դրա հետ մեկտեղ […]

̰
Գործազուրկ ամերիկացին վիճակախաղով 273 միլիոն դոլար է շահել

17:57 08.03.2019

ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի բնակիչը վիճակախաղով շահել է 273 միլիոն դոլար, հայտնում է ABC–ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ տղամարդը գնել է 10 դոլար արժողությամբ տոմսը և այն մոռացել խանութում: Հաջորդ օրը հետ է եկել խանութ` տոմսի հետևից: Նշվում է, որ վաճառողը պահել էր տոմսը և այն վերադարձրել է տիրոջը: «Առաջին բանը, որ ես կանեմ, կգնեմ նոր ավտոմեքենա»,- ասել […]

̰
Պուտինի վարկանիշը պատմական նվազագույնին է հասել

17:42 08.03.2019

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշը հասել է պատմական նվազագույնին, գրում է «Վեդոմոստի»-ն: Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի տվյալները փաստում են, որ 4-րդ անգամ ընտրված ՌԴ նախագահի վարկանիշը հասել է 32 %-ի: Փետրվարի 20-ին Դաշնային ժողովում Պուտինի՝ Ղրիմի բռնակցման կապակցությամբ ուղերձը վերջին տարիներին ամենաքիչ ժողովրդականությունն է վայելել: Նշվում է, որ ՌԴ քաղաքացիները նաև դժգոհ են եղել վերջերս […]

̰
Թուրքիայում հայտնել են F-35 կործանիչների մատակարարման դժվարությունների մասին

16:55 08.03.2019

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ թուրքական իշխանություններն աշխատում են ամերիկյան F-35 կործանիչների մատակարարման խնդրի լուծման ուղղությամբ: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը: Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ն փորձում է Թուրքիայի կողմից ռուսական ЗРК С-400-ի ձեռքբերումը պայմանավորել F-35-ի մատակարարման հետ: Նա նաև հայտնել է, որ Վաշինգտոնի տվյալ փորձերն իրավաչափ չեն: Աքարն ընդգծել է, որ Թուրքիան մտադիր է ձեռք բերել […]

̰
Իտալիայում Կանանց տոնի առթիվ ֆեմինիստական ցույց է անցկացվում

16:51 08.03.2019

Իտալիայում ցույց է անցկացվում` ի պաշտպանություն կանանց իրավունքների: Այս մասին հայտնում է ТАСС-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ տրանսպորտային միությունները նույնպես գործադուլ են հայտարարել, որը տարածվում է նաև մետրոպոլիտենի վրա: Չորս ժամով իր գործունեությունը կդադարեցնի «Ալիտալիա» ավիաընկերությունը: Չեղարկվել են մի քանի ներքին և միջազգային չվերթներ: Բողոքի ակցիաներին աջակցում են նաև մի շարք կրթական և բժշկական հաստատություններ: Ինչպես նշվում է, Իտալիայում […]

̰
100 հիվանդի սպանած գերմանացի բուժաշխատողը մարդկային կյանքեր է խլել ընկերների առաջ պարծենալու համար

16:43 08.03.2019

Գերմանիայի կլինիկաներից մեկի բուժաշխատող Նիլս Հեգելը խոստովանել է, որ շուրջ 100 հիվանդի է սպանել: Հունվարին գերմանական Օլդենբուրգի դատախազությունը մեղադրեց նրան 97 մարդու սպանելու մեջ: Դեռ 2015-ի փետրվարին Հեգելը երկու հիվանդի սպանելու համար դատապարտվել էր ցմահ ազատազրկման: Իսկ ավելի ուշ խոստովանել էր, որ տարիների ընթացքում Դելմենհորսթի և Օլդենբուրգի հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքներում սպանել է 90-ից ավելի մարդու: […]

̰
Անցկացվել են հայ-իսրայելական քաղաքական խորհրդակցություններ

16:29 08.03.2019

Մարտի 4-ից 6-ը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Իսրայել` հայ-իսրայելական քաղաքական խորհրդակցություններին մասնակցելու նպատակով: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, պատվիրակության կազմում էին Իսրայելում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանը և Իսրայելում ՀՀ պատվո հյուպատոս Ցոլակ Մոմջյանը: Այցի ընթացքում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև գործարար շրջանակների և […]

̰
BACK_TO_TOP