TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+25.09 oC

ԱՇԽԱՐՀ

Մեքսիկայում միգրանտներ տեղափոխող բեռնատար է վթարվել. կան զոհեր ու վիրավորներ

14:17 08.03.2019

Մեքսիկայում միգրանտներ տեղափոխող բեռնատար է վթարվել: Զոհվել է առնվազն 25 մարդ, ևս շուրջ 30-ը վիրավոր է: Այս մասին հայտնում է Universal պարբերականը՝ հղում անելով Չյապաս նահանգի գլխավոր դատախազության: Հաղորդվում է, որ մեքենայում ընդհանուր առմամբ 60 մարդ է եղել: Առանց համարանիշի բեռնատարի վարորդը երթևեկության ընթացքում կորցրել է կառավարումն ու դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից: Դեպքը տեղի […]

̰
Ուկրաինայում նախագահի աթոռի համար կպայքարի 39 թեկնածու

14:11 08.03.2019

Ուկրաինայում նախագահի աթոռի համար կպայքարի 39 թեկնածու: Երկրի ԿԸՀ-ն չի հաստատել նախագահ դառնալու ցանկություն հայտնած 44 քաղաքացիներից 5-ի թեկնածությունը: Այնպես որ, ընտրությունների օրը քվեաթերթիկում կլինի 39 անուն: Նախագահի աթոռի համար պայքարողների թվում են գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն և նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն: Ամիսներ շարունակ ամենաբարձր վարկանիշը Յուլյա Տիմոշենկոյինն էր, սակայն հունվարին նրան շրջանցեց շոումեն Վլադիմիր […]

̰
Ողջ Վենեսուելայում «լույսերը գնացել են»․ դիվե՞րսիա, թե՞ բլեքաութ

13:16 08.03.2019

Գիշերը գրեթե ամբողջ Վենեսուելան զրկվել է էլեկտրամատակարարումից։ Երկրի ինքնահռչակ նախագահ Խուան Գուաիդոն իր թվիթերյան էջի միջոցով շտապել է հայտնել այդ մասին ու մեղադրել գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյի ղեկավարած իշխանությանը։ 11 PM. 22 estados sin luz. 6 horas #SinLuz, en Caracas es un récord. Caos, preocupación e indignación. Este apagón evidencia la ineficiencia del usurpador. La […]

̰
ԱՄՆ-ում ինքնաթիռ է վթարի ենթարկվել. կան զոհեր

13:06 08.03.2019

ԱՄՆ-ի Հյուսիսային Դակոտա նահանգում թեթև շարժիչանի ինքնաթիռի վթարի հետևանքով 2 մարդ է զոհվել, հաղորդում է KVRR-ն: Նշվում է՝ վիրավորներին դեպքի վայրից տեղափոխել են հիվանդանոց: Դեպքը տեղի է ունեցել «Ուինդմեր» օդանավակայանի հարևանությամբ: Ներկա պահին ոստիկանությունը դեպքի առթիվ քննություն է անցկացնում:    

̰
Արցախի խորհրդարանի ղեկավարը հանդիպել է Բելգիայում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանի հետ

13:03 08.03.2019

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մարտի 7-ին Բրյուսելում հանդիպել է Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Թաթուլ Մարգարյանի հետ: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ազգային ժողովից: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Բելգիայի տարբեր մակարդակների խորհրդարանների և միջազգային խորհրդարանական կառույցների հետ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի համագործակցության առկա վիճակին, […]

̰
Մոսկվայի օդանավակայաններում հետաձվել ու չեղարկվել է մոտ 20 չվերթ

12:49 08.03.2019

Մոսկվայում մոտ 20 չվերթ հետաձգվել ու չեղարկվել է: Այս մասին տեղեկացնում է   «Яндекс.Расписание» ծառայությունը: «Վնուկովո» օդանավակայանում չեղարկվել է 3 չվերթ: «Դոմոդեդովոյում» հետաձգվել է 6 չվերթ, չեղարկվել`8-ը: «Շերեմետևվոյից» հայտնի է մեկ չվերթի հետաձգման մասին: «Ժուկովսկի» օդանավակայանի չվերթների վերաբերյալ դեռ տեղեկություն չկա:

̰
Քսենյա Սոբչակն ու Մաքսիմ Վիտորգանը մեկնաբանել են իրենց ամուսնալուծության մասին լուրը

12:20 08.03.2019

Հաղորդավարուհի Քսենյա Սոբչակն ու դերասան Մաքսիմ Վիտորգանը հայտարարել են հարաբերությունների դադարեցման մասին: Այս մասին դերսանը գրառում է կատարել Instagram-ի իր էջում: «Մենք ստիպված են հրապարակայնորեն մեկնաբանել մեր հարաբերությունները, որպեսզի վերջ դնենք այս թեմայով բոլոր խոսակցություններին: Մենք բավական երկար ժամանակ է առանձին ենք ապրում, ամեն մեկս մեր կյանքով: Քանի դեռ մենք միասին էինք ապրում, մենք պահպանում […]

̰
Այսօր Կանանց միջազգային օրն է. ի՞նչ պատմություն ունի տոնը

11:39 08.03.2019

Այսօր ողջ աշխարհում նշվում է Կանանց միջազգային օրը: Տոնի պատմությունը Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կանանց կոչով Նյու Յորքում 1908 թվականի մարտի 8-ին կայացել է ցույց` կանանց իրավահավասարության համար։ Այդ օրն ավելի քան 15 000 կանայք շրջել էին ողջ քաղաքով՝ պահանջելով կրճատել աշխատանքային օրը և տղամարդկանց հետ հավասարաչափ աշխատավարձ ստանալ։ Բացի այդ, առաջ էր քաշվել կանանց՝ ընտրություններին մասնակցելու […]

̰
Արտակ Բեգլարյանը ԵՄ պաշտոնյաների հետ քննարկել է եվրոպական ծրագրերում Արցախի ընդգրկվածության հարցը

11:34 08.03.2019

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը մարտի 6-8-ը Բրյուսելում հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդարանի որոշ պատգամավորների, ԵՄ ոլորտային պաշտոնյաների և ոչ կառավարական կազմակերպությունների հետ՝ քննարկելով եվրոպական ծրագրերում Արցախի ընդգրկվածության մակարդակի բարձրացման հետ կապված հարցեր: Հանդիպումների ընթացքում Ա. Բեգլարյանը շեշտադրել է, որ անկախ քաղաքական կարգավիճակից՝ Արցախի բնակիչները պետք է հնարավորություն ունենան մասնակցել հատկապես մարդու իրավունքներին […]

̰
Կալիֆոռնիայում գարեջրով լի բեռնատարը շրջվել է և հեղեղել մայրուղին

10:50 08.03.2019

Գարեջուր փոխադրող բեռնատարը շրջվել է Կալիֆոռնիայի ավտոմայրուղիներից մեկի վրա: Այս մասին հաղորդվում է ABC News-ի Twitter-ի էջում: Hundreds of beer cans spilled all over a California freeway after a semi-truck overturned, causing a small fire. Luckily, the driver was able to exit unharmed. https://t.co/jTlqeNhPUu pic.twitter.com/VKXk29XbPE — ABC News (@ABC) March 7, 2019 Գարեջուրը հեղեղել է մայրուղին: […]

̰
Թրամփը կրկին մոռացել է իր կնոջ մասին

10:42 08.03.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անհարմար վիճակում է հայտնվել Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի և նրա կնոջ՝ Մոնիկայի հետ հանդիպման ժամանակ: Միջադեպի տեսագրությունը հրապարակվել է Newsweek-ի Twitter-ի էջում: Տեսանյութում երևում է, թե ինչպես են Թրամփն ու նրա կինը՝ Մելանյան, դիմավորում Բաբիշ զույգի ավտոշարասյունը: Ձեռքսեղմումից անմիջապես հետո ԱՄՆ նախագահը և Չեխիայի վարչապետն ուղևորվում են նստավայր՝ ամբողջովին մոռանալով իրենց կանանց […]

̰
Google-ը դուդլ է պատրաստել` նվիրված կանանց միջազգային օրվան

10:40 08.03.2019

Այսօր Google-ը Կանանց միջազգային տոնի կապակցությամբ գլխավոր էջում փոխել է իր դուդլը` օրվա թեմատիկային համապատասխան: Դուդլն ինտերակտիվ է: Այն առանձին սլայդշոուով ցուցադրում է հայտնի կանանց ոգեշնչող խոսքերը: Այդ կանանց մեջ են Մարիա Ցվետաևան, Ֆրիդա Կալոն, Յոկո Օնոն և այլք:  

̰
Բեռլուսկոնին կրկին հայտնվել է կոռուպցիոն սկանդալում

08:30 08.03.2019

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին կրկին կարող է դատարանի առաջ կանգնել որպես կասկածյալ՝ երկրի բարձրագույն վերահսկիչ մարմիններից մեկում կոռուպցիոն գործի շրջանակում։ Այս մասին հայտնում է տեղի Agi գործակալությունը։ Կասկածյալների ցուցակում Բեռլուսկոնիին ընդգրկել է Հռոմի դատախազությունը, որը կասկածելի է համարել Իտալիայի Պետխորհրդի վճիռը։ Այն զբաղվում է կառավարաման ոլորտում օրենքի պահպանման հարցերով։ Գործակալության տվյալներով՝ 2016 թվականի մարտին […]

̰
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ուղերձ է հղել Կանանց միջազգային տոնի առթիվ

08:13 08.03.2019

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ու միջազգային կառույցի ներկայացուցիչներն ուղերձ են հղել Մարտի 8-ի կապակցությամբ։ Գլխավոր քարտուղար. «Կանանց իրավազորումն ու գենդերային հավասարությունը առանցքային դեր ունեն գլոբալ զարգացման համար: Անցյալ տարի առաջին անգամ մենք հասել ենք գենդերային հավասարության ՄԱԿ-ի բարձրաստիճան ղեկավարության և ամբողջ աշխարհում ՄԱԿ-ի աշխատանքային խմբերը համակարգողների շրջանում: Իսկ այժմ մենք աշխատում ենք մեկ տասնամյակի […]

̰
Թրամփի շփոթմունքից հետո Թիմ Կուկը Twitter-ում փոխել է ազգանունը

07:58 08.03.2019

Apple ամերիկյան կորպորացիայի ղեկավար Թիմ Կուկը փոխել է ազգանունը թվիթերյան միկրոբլոգում՝ ազգանվան փոխարեն զետեղելով ընկերության տարբերանշանը։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ մարտի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շփոթվել էր՝ անվանելով նրան Թիմ Էփլ։ Թրամփը հաճախ է նման սխալներ թույլ տալիս, ընդ որում, ոչ միայն մարդկանց անունների հարցում։ 2017 թվականի սեպտեմբերին նա հրապարակավ […]

̰
«Ամերիկյան իմպերիալիզմն էներգետիկ պատերազմ է հայտարարել Վենեսուելային»․ Մադուրո

07:44 08.03.2019

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը Վենեսուելային էներգետիկ պատերազմ է հայտարարել։ Այս մասին նա գրել է թվիթերյան իր էջում։ Մադուրոն ընդգծել է, որ «ամերիկյան իմպերիալիզմին չի հաջողվի հաղթել (Վենեսուելայի նախկին նախագահ) Ուգո Չավեսի ժողովրդին»։ Վենեսուելայում տեղի ունեցած զանգվածային հոսանքազրկումներին ԱՄՆ-ի առնչության ապացույցներ Մադուրոն չի ներկայացրել։ Ինչպես ավելի վաղ SHANTNEWS․am-ը հայտնել էր, էլեկտրականության զանգվածային […]

̰
Զանգվածային հոսանքազրկում Վենեսուելայում․ դիտարկվում է դիվերսիայի տարբերակը

07:31 08.03.2019

Էլեկտրականության զանգվածային անջատումներ են գրանցվել Վենեսուելայի 33 նահանգներից 21-ում և մայրաքաղաք Կարակասում։ Այս մասին գրում է Nacional պորտալը։ Էներգետիկայի նախարարը խոստացել է էլեկտրականության հետ կապված խնդիրները վերացնել 3 ժամում։ Ինչպես նշում է «РИА Новости»-ն, էլեկտրամատակարարման խափանումների պատճառով Կարակասում մետրոն չի աշխատում, դիտվում են բջջային կապի խափանումներ։ Վենեսուելայի՝ էլեկտրաէներգիայի հարցերով ազգային կորպորացիայում հայտնել են, որ «Էլ-Գուրի» […]

̰
Իսպանացի կանայք Մարտի 8-ը դիմավորել են կաթսաներով երթով

07:18 08.03.2019

Մադրիդում հարյուրավոր կանայք գիշերը դուրս են եկել Պուերտա-դել-Սոլ կենտրոնական հրապարակ՝ ուժգին հարվածելով կաթսաներին, հայտնում է Reuters գործակալությունը։ Մասնակիցների մեծ մասի հագին եղել է մանուշակագույն հագուստ։ Այդ գույնը կանանց իրավունքների համար միջազգային պայքարի խորհրդանիշն է։ Շատերի ձեռքերին եղել են ցուցանակներ՝ գրությամբ․«Քո՛ւյր, ես քեզ հավատում եմ»։ «Կարևոր է հիշել մեր իրավունքների մասին, հատկապես այսօր, քանի որ մեր […]

̰
Բոստոնում առաջին անգամ տոլմայի փառատոն է անցկացվել

00:46 08.03.2019

Բոստոնում առաջին անգամ հայկական տոլմայի փառատոն է անցկացվել («Dolma Fest»)։ Ինչպես տեղեկացնում է «Ռուսարմինֆո»-ն, փառատոնի հյուրերը հնարավորություն են ունեցել համտեսելու հայկական ավանդական կերակրատեսակի տարբեր տարատեսակներ։ «Փառատոնի մասնակիցներից շատերը պատմել են, որ շարունակում են իրենց տատիկների բաղադրատոմսով հայկական տոլմա պատրաստել։ Միջոցառման ընթացքում մասնակիցներն ընտրել են հայկական տոլմայի լավագույն բաղադրատոմսը»,- այս մասին հաղորդում է «Armenian Weekly»-ն։ Փառատոնի նախաձեռնողը Բոստոնում […]

̰
Թութանհամոնի կորած համարվող արտեֆակտները գտնվել են

00:44 08.03.2019

Եգիպտոսում հնագետները հայտնաբերել են Եգիպտական ամենանշանավոր փարավոններից մեկի՝ Թութանհամոնի նավակի կորած համարվող մասը: Այս մասին հայտնում է Live Science-ը: Հաղորդվում է, որ այն հայտնաբերվել է Լուքսորի հնագիտական թանգարանի գաղտնարանում: Նշենք, որ Թութանհամոնի արտեֆակտները հայտնաբերվել էին բրիտանացի հնագետ Հովարդ Քարթերի հնագիտական խմբի կողմից՝ 1922 թվականին: Դրանից հետո՝ 1973 թվականից սկսած, հայտնաբերված գտածոները կորած էին համարվում: Թութանհամոնը […]

̰
Ջեքսոնի երգերը հեռացվել են ռադիոկայանների երգացանկերից

00:37 08.03.2019

Հայտնի փոփ-արքա համարվող Մայքլ Ջեքսոնի երգերը հեռացվել են Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Հոլանդիայի ու Կանադայի մի քանի ռադիոկայանների երգացանկերից: Իսկ Մեծ Բրիտանիայի Մանչեսթեր քաղաքի ֆուտբոլի ազգային թանգարանից հանվել է երգչի արձանը: Այս մասին հայտնում է The Mirror-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ նման գործողությունների պատճառը վերջերս թողարկված՝ Ջեքսոնի կյանքի մասին պատմող վավերագրական ֆիլմն է: Այստեղ նա մեղադրվում է մանկապղծության […]

̰
Իտալիայում քանդել են գաղթականների ամենամեծ ճամբարներից մեկը

00:13 08.03.2019

Իտալական Սան- Ֆերդինանդո քաղաքում իշխանություններն ապամոնտաժել են գաղթականների ամենամեծ վրանային ճամբարներից մեկը: Այս մասին հայտնում է Il Post-ը: Այդ ճանբարում ապրել է մոտ 1600 մարդ: Քանդման աշխատանքներին մասնակցել է ոստիկանության մոտ 100 աշխատակից: Գաղթականների մի մասը տեղափոխվել է կից գտնվող ճամբար. իսկ մյուս մասին ժամանակավար կացարաններ են տվել: Մոտ 300 հոգի սպասում է, որ իրենց նույնպես […]

̰
Գերմանիայում քարե ու բրոնզե դարաշրջանների գերեզմաններ են հայտնաբերվել

00:09 08.03.2019

Գերմանիայի Բավարիա երկրամասի տարածքում նեոլիթյան դարաշրջանում ապրած մարդու կմախք է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է Welt պարբերականը: Հաղորդվում է, որ «Ֆրեդ» անունը ստացած կմախքի մոտավոր տարիքը նշվում է 6500 տարի: Նախնադարյան մարդու մասունքների մոտ գտնվել են նաև քարե կացին ու հացահատիկի սերմեր: Նշվում է, որ կմախքն այսքան տարի պահպանվել է՝ պայմանավորված հողում կալցիումի օքսիդի պաունակությամբ: […]

̰
Ավստրալիայում փոթորկից առաջացած ավազե «պատ»-ի տեսանյութը հրապարակվել է համացանցում

23:58 07.03.2019

Ավստրալիայում ավազե հսկա փոթորիկ է պատուհասել երկրի կենտրոնական Նոր Հարավային Ուելս նահանգին: Այս մասին հայտնում է Korrespondent-ը: Համացանցում հրապարակվել է դեպքի պահին առաջացած ավազե հսկա «պատ»-ի տեսանյութը: Նշվում է, որ այս երևույթի վերաբերյալ կանխատեսումներով՝ տեղի բնակչությանը նախապես, մեկ օր առաջ նախազգուշացվել է հնարավոր փոթորկի մասին: https://www.instagram.com/p/Bp6dnqoAUSe/?utm_source=ig_embed

̰
Իրաքում ձերբակալվել է ԻՊ-ին ամենամեծ ծավալներով զինամթերք մատակարարող անձը

23:39 07.03.2019

Իրաքում ձերբակալվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը զինամթերք մատակարարող, խմբավորման պարագլուխներից մեկը համարվող անձը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Իրաքի ռազմական հետախուզական ծառայության կողմից տարածված հաղորդագրությունը: Ինչպես հայտնում են կառույցից, ձերբակալվածը համարվում է խմբավորման օգտին աշխատող ամենավտանգավոր անձանցից մեկն ու խմբավորման անդամներին ամենախոշոր ծավալներով զինամթերք մատակարարող անձը, որը մասնակցել է «Սփայքեր» ավիաբազայում տեղի […]

̰
Թրամփը հույս ունի Կիմ Չեն Ինի հետ «մեծ գործարք» կնքել.  Ջոն Բոլթոն

23:19 07.03.2019

ԱՄՆ նախագահի ազգային անվտագության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը պատրաստ է շարունակել բանակցությունները հյուսիսկորեական առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ: Ավելին, ըստ Բոլթոնի, Թրամփը հույս ունի Կիմ Չեն Ինի հետ «մեծ գործարք» կնքել: Թրամփի խորհրդականը սակայն ավելացրել է, որ Հյուսիսային Կորեան պատժամիջոցների վերացման դիմաց չի ցանկանում մեծ զիջումների գնալ, մասնավորապես՝ հրաժարվել միջուկային […]

̰
Էրդողանին քննադատող օտարերկրացիներին Թուրքիայում կձերբակալեն երկիր ոտք դնելուն պես

22:40 07.03.2019

Թուրքիայի ՆԳՆ-ում հայտարարել են, որ բոլոր զբոսաշրջիկները, ովքեր դեմ են արտահայտվում Էրդողանի ռեժիմին, կձերբակալվեն Թուրքիա ոտք դնելուց անմիջապես հետո:  Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուի խոսքերով՝ զբոսաշրջիկները կձերբակալվեն հենց օդանավակայաններում, եթե պարզվի, որ նրանք մասնակցել են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հանրահավաքներին: «Եվրոպայում կան մարդիկ, ովքեր մասնակցում են քրդերի տարբեր ցույցերին ու հանրահավաքներին,  հետո արձակուրդների շրջանում այցելում են […]

̰
Ավստրալիայում անոմալ շոգերին հետևել են ձյան տեղումները

22:28 07.03.2019

Ավստրալիայի շոգ եղանակը փոխակերպվել է սառնամանիքի: Այս մասին հայտնում է Stormnews-ը: Հաղորդվում է, որ արևելյան Վիկտորիա նահանգում անգամ ձյուն է տեղացել: Ձնապատ տեսարաններ ֆիքսվել են 1.5 կմ բարձրություն ունեցող մոտակա Բոու-բոու լեռան վրա: Ձյուն է տեղացել նաև Թասմանիա կղզու լեռնաշղթաներում: Cradle Mountain, Tasmania receiving a taste of Winter this aftenoon as well! Let it SNOW! […]

̰
Պուտինը մարտի 8-ի նախօրեին ձիավարել է հեծյալ ոստիկանության աշխատակցուհիների հետ

21:47 07.03.2019

Պուտինը շնորհավորել է հեծյալ ոստիկանության աշխատակցուհիներին կանանց տոնի կապակցությամբ:

̰
Դավիթ Տոնոյանն ու ԱՄԷ դեսպանը քննարկել են ոլորտում համագործակցության հնարավորությունները

21:11 07.03.2019

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մարտի 7-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ Արաբական Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Մուհամեդ Ալ Զաաբիին: Պաշտպանության նախարարը շնորհավորել է Մուհամեդ Ալ Զաաբիին Հայաստանում ԱՄԷ դեսպանի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության հնարավորությունները, […]

̰
BACK_TO_TOP