00:09 08.03.2019
Գերմանիայի Բավարիա երկրամասի տարածքում նեոլիթյան դարաշրջանում ապրած մարդու կմախք է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է Welt պարբերականը: Հաղորդվում է, որ «Ֆրեդ» անունը ստացած կմախքի մոտավոր տարիքը նշվում է 6500 տարի: Նախնադարյան մարդու մասունքների մոտ գտնվել են նաև քարե կացին ու հացահատիկի սերմեր: Նշվում է, որ կմախքն այսքան տարի պահպանվել է՝ պայմանավորված հողում կալցիումի օքսիդի պաունակությամբ: […]
23:58 07.03.2019
Ավստրալիայում ավազե հսկա փոթորիկ է պատուհասել երկրի կենտրոնական Նոր Հարավային Ուելս նահանգին: Այս մասին հայտնում է Korrespondent-ը: Համացանցում հրապարակվել է դեպքի պահին առաջացած ավազե հսկա «պատ»-ի տեսանյութը: Նշվում է, որ այս երևույթի վերաբերյալ կանխատեսումներով՝ տեղի բնակչությանը նախապես, մեկ օր առաջ նախազգուշացվել է հնարավոր փոթորկի մասին: https://www.instagram.com/p/Bp6dnqoAUSe/?utm_source=ig_embed
23:39 07.03.2019
Իրաքում ձերբակալվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը զինամթերք մատակարարող, խմբավորման պարագլուխներից մեկը համարվող անձը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Իրաքի ռազմական հետախուզական ծառայության կողմից տարածված հաղորդագրությունը: Ինչպես հայտնում են կառույցից, ձերբակալվածը համարվում է խմբավորման օգտին աշխատող ամենավտանգավոր անձանցից մեկն ու խմբավորման անդամներին ամենախոշոր ծավալներով զինամթերք մատակարարող անձը, որը մասնակցել է «Սփայքեր» ավիաբազայում տեղի […]
23:19 07.03.2019
ԱՄՆ նախագահի ազգային անվտագության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը պատրաստ է շարունակել բանակցությունները հյուսիսկորեական առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ: Ավելին, ըստ Բոլթոնի, Թրամփը հույս ունի Կիմ Չեն Ինի հետ «մեծ գործարք» կնքել: Թրամփի խորհրդականը սակայն ավելացրել է, որ Հյուսիսային Կորեան պատժամիջոցների վերացման դիմաց չի ցանկանում մեծ զիջումների գնալ, մասնավորապես՝ հրաժարվել միջուկային […]
22:40 07.03.2019
Թուրքիայի ՆԳՆ-ում հայտարարել են, որ բոլոր զբոսաշրջիկները, ովքեր դեմ են արտահայտվում Էրդողանի ռեժիմին, կձերբակալվեն Թուրքիա ոտք դնելուց անմիջապես հետո: Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուի խոսքերով՝ զբոսաշրջիկները կձերբակալվեն հենց օդանավակայաններում, եթե պարզվի, որ նրանք մասնակցել են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հանրահավաքներին: «Եվրոպայում կան մարդիկ, ովքեր մասնակցում են քրդերի տարբեր ցույցերին ու հանրահավաքներին, հետո արձակուրդների շրջանում այցելում են […]
22:28 07.03.2019
Ավստրալիայի շոգ եղանակը փոխակերպվել է սառնամանիքի: Այս մասին հայտնում է Stormnews-ը: Հաղորդվում է, որ արևելյան Վիկտորիա նահանգում անգամ ձյուն է տեղացել: Ձնապատ տեսարաններ ֆիքսվել են 1.5 կմ բարձրություն ունեցող մոտակա Բոու-բոու լեռան վրա: Ձյուն է տեղացել նաև Թասմանիա կղզու լեռնաշղթաներում: Cradle Mountain, Tasmania receiving a taste of Winter this aftenoon as well! Let it SNOW! […]
21:47 07.03.2019
Պուտինը շնորհավորել է հեծյալ ոստիկանության աշխատակցուհիներին կանանց տոնի կապակցությամբ:
21:11 07.03.2019
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մարտի 7-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ Արաբական Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Մուհամեդ Ալ Զաաբիին: Պաշտպանության նախարարը շնորհավորել է Մուհամեդ Ալ Զաաբիին Հայաստանում ԱՄԷ դեսպանի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության հնարավորությունները, […]
20:36 07.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտիի գլխավորած պատվիրակությանը: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև համագործակցությունը և կարևորել դրա հետագա ընդլայնումը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՎԶԵԲ ծրագրերը մեծ նշանակություն ունեն կառավարության նախաձեռնած բարեփոխումների և հայտարարված տնտեսական հեղափոխության օրակարգի համար՝ բիզնես միջավայրի բարելավման, մասնավոր հատվածի […]
20:00 07.03.2019
Մոսկովյան նորությունների «Мослента» պորտալը հետազոտել է տարբեր ազգության քաղաքացիների ամուսնությունները և պատմել հայ-ռուսական ամուսնական զույգի` Լիդիայի և Արտյոմի պատմությունը: Մոսկվաբնակ հայուհի Լիդիան պատմել է, որ իր ծնողները հանգիստ են ընդունել իր ռուս ընտրյալին և չեն առաջնորդվել միայն հայի հետ ամուսնանալու կարծրատիպով, սակայն աղջիկը նշել է, որ իր ամուսնու համար իր հայ բարեկամների հետ ծանոթությունը իսկական սթրես […]
19:45 07.03.2019
ՌԴ ԱԳՆ-ը կոշտ պատասխան է տվել ԱՄՆ-ին «Միջին և փոքր հեռահարության հրթիռների պայմանագրից» դուրս գալու հետ կապված: Եթե պայմանագրից դուրս գալուց հետո ԱՄՆ-ը սկսի հրթիռներ տեղադրել աշխարհի ցանկացած անկյունում, ապա Մոսկվան հայելային պատասխան կտա: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Սա մեր ընտրությունը չէ, սա ԱՄՆ-ի ընտրությունն է, որը հավանաբար անհարմարություն է […]
19:39 07.03.2019
ԱՄՆ Ջորջիա նահանգի ուսուցչուհին ստացել է 10 հազար դոլար այն բանից հետո, երբ ապահովագրություն կազմելիս ուշադիր ընթերցել է մանր տպատառը, գրում է Tampa Bay Times-ը: Squaremouth ապահովագրական ընկերությունը Սենթ-Պիթսբուրգ քաղաքում (Ֆլորիդա) «գաղտնի» մրցույթ է կազմակերպել, որի պայմանները մանր տպատառերով գրված են եղել փաստաթղթերում, որոնք մարդիկ ձեռք են բերում օտար երկիր գնալիս ապահովագրություն ձևակերպելու ժամանակ: Այս […]
19:20 07.03.2019
Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում Չիլի-ԵԱՏՄ համագործակցության շրջանակներում մարտի 5-ին տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի և Ղազախստանի դեսպանների հանդիպումը Չիլիի գործարանների խթանման գործընկերության (SOFOFA) և անհատ գործարարների հետ: Հանդիպումը կազմակերպվել էր Չիլիի արտաքին գործերի նախարարության կողմից և նպատակաուղղված էր Չիլիի հանրային և մասնավոր հատվածի համար ԵԱՏՄ շուկայում նոր հնարավորությունների հեռանկարների քննարկմանը: ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության […]
18:50 07.03.2019
Ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեին՝ վերջինիս ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանում հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու հանգամանքի վրա: «Որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Ռուսաստանի Դաշնություն Ձեր առաջին պաշտոնական այցի կապակցությամբ ուշադրություն ենք հրավիրում վանդալիզմի հրեշավոր ակտի վրա, որ տեղի է ունենում Ադրբեջանում: 1998-2005թթ Ադրբեջանում՝ նախկինում պատմական Հայաստանի մաս Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում, Ջուղա […]
18:40 07.03.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, միացյալ թվային շուկայի հարցերով ԵՄ հանձնակատար Անդրուս Անսիպին: Վարչապետը գոհունակությամբ նշել է, որ վերջին շրջանում ՀՀ-ԵՄ բարձրաստիճան պաշտոնական փոխայցերի ակտիվացումը վկայում է քաղաքական երկխոսության բարձր մակարդակի և համագործակցության հագեցած օրակարգի մասին: Նիկոլ Փաշինյանն արդյունավետ է գնահատել մարտի 4-5-ը Բրյուսել կատարած իր այցը, որի ընթացքում ԵՄ կառույցների […]
18:30 07.03.2019
Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի հանրապետությունում ապահովենք սոցիալ-տնտեսական զարգացումն ու անվտանգությունը: Անկասկած, աշխատանքները նույն ձևով ու որակով կշարունակվեն»,- ասել է Վլադիմիր Պուտինը: ՌԴ նախագահը վստահեցրել է Բիբիլովին, որ Ռուսաստանի իշխանությունները դիտորդներ են ուղարկելու` հետևելու Հարավային Օսիայում ամռանը […]
17:27 07.03.2019
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորել է Հայաստանի Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պուտինը տիկին Նունե Սարգսյանին մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք. «Ի սրտե մաղթում եմ, որ այս նշանակալի տոնը ջերմացնի Ձեզ գարնան ջերմությամբ, մտերիմների ու ընկերների ուշադրությամբ և հոգատարությամբ: Թող կյանքում Ձեզ ուղեկցի հաջողությունը, իսկ Ձեր տանը […]
17:21 07.03.2019
Կառավարության հերթական նիստի աշխատանքներից առաջ անդրադարձել է իր բրյուսելյան այցին, հայտնում են կառավարության աշխատակազմից: Վարչապետի ելույթը ներկայացնենք ստորև. «Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Սկսում ենք կառավարության հերթական նիստի աշխատանքները: Մինչ նիստի օրակարգին անցնելը՝ ցանկանում եմ երկու բառ ասել Բրյուսել կատարած այցի մասին: Ինչպես տեղյակ եք, մեր պատվիրակությունը նախօրեին է վերադարձել Բրյուսելից՝ Եվրամիության ղեկավարության հետ ունեցած բանակցություններից: […]
16:40 07.03.2019
Այսօր Երկրի մոլորակի շուրջ պտտվում է ավելի քան 1,950 արհեստական արբանյակ: Մասնագետների գնահատմամբ՝ դրանց թիվը կարող է շատ արագ աճել: Ինքնարժեքի նվազումն ու աճող մրցակցությունը հանգեցրին կոմերցիոն նոր ձեռնարկությունների գործարկման, ինչը նպաստեց տիեզերք արձակվող արհեստական արբանյակների քանակի ավելացմանը: UCS Satellite-ի տվյալներով` ԱՄՆ-ն տիեզերքում ամենից շատ արհեստական արբանյակ ունեցող երկիրն է (830 արբանյակ): 2018 թ-ի տվյալներով` տիեզերքում […]
16:33 07.03.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մոռացել է Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Կուկի ազգանունը` նրան անվանելով Թիմ Էփլ (Apple): Այս մասին հայտնում է CNBC-ն: Միջադեպը տեղի է ունեցել կադրային քաղաքականության խորհրդատվական խորհրդի նիստում: Trump just called Apple CEO Tim Cook “Tim Apple” pic.twitter.com/gTHHtjWvc9 — Sean O’Kane (@sokane1) March 6, 2019
16:11 07.03.2019
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հերթական ճեպազրույցի ժամանակ Կանանց միջազգային տոնին ընդառաջ լրագրողի խնդրանքով դիմել է ԼՂ կանանց: «Ի՞նչ կմաղթեի նրանց: Միայն մի բան՝ խաղաղության շուտափույթ հաստատում»,- ասել է Մարիա Զախարովան: Մեկնաբանելով այն հարցը, թե արդյո՞ք նախապայմաններ են անհրաժեշտ Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների համար, Զախարովան պատասխանել է, որ այդ հարցում Ռուսաստանի դիրքորոշումը չի փոխվել:
15:33 07.03.2019
Վրաստանի նախկին բնակիչ, Սիրիայում «Իսլամական պետության» շարքերում կռվող գրոհայինի սպանության մասին լուրը հայտնել է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը: Վրաստանից հեռացած 35-ամյա Ռուսլան Տոխոսաշվիլիի ընտանիքը նրա մահվան մասին իմացել է մահվանից ամիսներ անց: Նա ամուսնացած էր, ուներ երկու երեխա: Նա Սիրիա էր տեղափոխվել 2012թ և անդամագրվել ԻՊ-ին: 2012 թվականից սկսած Սիրիայում և Իրաքում ԻՊ-ի շարքերում կռվելիս զոհվել […]
14:20 07.03.2019
Հայաստանի կառավարության այսօրվա նիստի ընթացքում հավանություն ստացավ մի նախագիծ, որի հիման վրա Հայաստանն ու Ղազախստանը առողջապահության ոլորտում համագործակցություն կհաստատեն։ Դրա համար կկնքվի համաձայնագիր, որը կնախապատրաստի հայկական կողմը։ Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ղազախստանը նույնպես ԵԱՏՄ անդամ է և նախատեսվում է ավելի սերտ փոխգործակցություն, ՀՀ առողջապահության նախարարությունը կարևորում է այդ պետության հետ […]
14:18 07.03.2019
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների ներկա և նախկին պաշտպաններ Արտակ Բեգլարյանը և Ռուբեն Մելիքյանը մարտի 6-ին Եվրոպական խորհրդարանում մասնակցել են «Հայատյացություն. Պատմական և արդի դրսևորումները» խորագրով համաժողովին, որը կազմակերպվել է Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի և Թուֆենկյան հիմնադրամի կողմից՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսի աջակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի ՄԻՊ-ի ֆեյսբուքյան էջից: Ա. Բեգլարյանն իր ելույթում […]
14:00 07.03.2019
Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլն ամբողջովին ընկղմվել է սմոգի (ծխամշուշ) մեջ, հաղորդում է Reuters-ը: Լրատվամիջոցը ֆոտոշարք է ներկայացրել, որտեղ երևում է, որ քաղաքում օդի աղտոտվածությունը հասել է այն մակարդակի, որ մարդիկ առանց դիմակի չեն կարողանում փողոց դուրս գալ:
13:49 07.03.2019
Պայթյուն է որոտացել Հնդկաստանի Ջամմու և Քաշմիր նահանգի ավտոբուսի կանգառներից մեկում: Այս մասին հաղորդում է NDTV հեռուստաալիքը` հղում անելով ոստիկանությանը: Տուժածները հոսպիտալացվել են: Ավտոբուսի տակ տեղադրված պայթուցիկ սարքի գործարկման հետևանքով վիրավորվել է առնվազն 18 մարդ: Ոստիկանությունը շղթայել է տարածքը: Փաստի առթիվ անցկացվում է հետաքննություն:
13:48 07.03.2019
Ամերիկայի Կալիֆոռնիա նահանգի հարավում երկինքը ռեկորդային չափի կայծակներով է լուսավորվել, հաղորդում է ТСН-ն: Նշվում է, որ 5 րոպեի ընթացքում մասնագետների կողմից արձանագրվել է 1500 կայծակ: «ԱՄՆ-ի այս հատվածում նման երևույթի ի հայտ գալը հազվագյուտ է. գիտնականները այն կոչել են «կայծակնաբեր փոթորիկ»: Տեղացիները դուրս են եկել տներից, որպեսզի լուսանկարեն կայծակը»,- ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է` […]
12:56 07.03.2019
Իտալիայի Լիգուրիա քաղաքում զբոսաշրջիկներին արգելվել է դուրս գալ հողաթափերով: Կարգը խախտողների համար սահմանվել է 2300 եվրո տուգանք: Այս մասին հաղորդում է The Daily Mail- ը: «Չիկվե-Տերրե» ազգային պարկի ղեկավարությունը որոշել է նման արգելք մտցնել այն բանից հետո, երբ փրկարարները սկսել են բողոքել, որ զբոսաշրջիկները քայլում են լեռնային շրջանում ամառային հողաթափերով, ուստի վտանգում են իրենց առողջությունն ու […]