12:49 07.03.2019
Չորեքշաբթի Ալժիրի ընդդիմադիր «Սոցիալիստական ուժերի ճակատը» որոշել է խորհրդարանից դուրս բերել պատգամավորներին՝ որպես համերաշխության և աջակցության նշան զանգվածային ցույցերի մասնակիցներին, որոնք դեմ են 82-ամյա Աբդել Ազիզ Բուտեֆլիկայի թեկնածությանն ապրիլին կայանալիք ընտրություններին: Այս մասին հաղորդում է Al-Watan պարբերականը: Խորհրդարանի ստորին պալատը լքել է ընդդիմադիր 12 պատգամավոր, իսկ վերին պալատը` 4 պատգամավոր: Կուսակցության հաղորդագրության մեջ նշվում է, որ […]
12:22 07.03.2019
Կանադայի հարավում տեղի բնակիչ Քլինթ Մասսեն հատուկ տեխնիկայի և 300 բեռնատարների օգնությամբ մեկ շաբաթվա ընթացքում պատրաստել է աշխարհի ամենամեծ լաբիրինթոսը, հաղորդում է CBC News-ը: Լաբիրինթոսը գործում է հունվարից, սակայն դրա պաշտոնական բացումը տեղի է ունեցել վերջերս: Երկու մետր բարձրությամբ պատերի ձգվածությունը կազմում է ավելի քան 1300 մետր: Լաբիրինթոսի մակերեսը կազմում է 2789 քառակուսի մետր, դա […]
12:00 07.03.2019
Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հայտարարել Է ընկերության բոլոր հարթակներում օգտատերերի անձնական հաղորդագրությունների համար միջանցիկ ծածկագիր (end-to-end encryption) կիրառելու պլանների մասին: Այդ մասին ասվում է սոցցանցի օգտահաշվում զետեղված նրա հայտարարությունից: Այս մասին հաղորդում Է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Մենք պլանավորում ենք ստեղծել (անվտանգության այդ համակարգը – խմբ.), քանի որ մշակել ենք WhatsApp-ը, դրանք դարձնել առավելագույնս անվտանգ, և այնուհետեւ […]
11:44 07.03.2019
Վերջին երկու տարիների ընթացքում աշխարհի 200-ից ավելի ընկերություններ հարձակումների են ենթարկվել մի քանի ցանցահենների կողմից, որոնք, իբր թե փոխկապակցված են Իրանի կառավարության հետ: Այս մասին նշվում է Microsoft-ի կողմից իրականացված հետազոտության մեջ, որը հրապարակվել է չորեքշաբթի՝ մարտի 6-ին: Նշվում է, որ հանցագործների թիրախում են եղել հիմնականում նավթային և գազային ընկերությունները, մեքենաշինական ձեռնարկությունները, ինչպես նաև Գերմանիայում, Սաուդյան Արաբիայում, […]
11:29 07.03.2019
Նոր ուսումնական տարին Արգենտինայում, որը պետք է սկսվեր չորեքշաբթի` մարտի 6-ին, չի սկսվել ուսուցիչների գործադուլի պատճառով: Այս մասին տեղեկացնում է Ruptly-ն: Ուսուցիչների կարծիքով՝ իրենց աշխատավարձերն աճում են ավելի դանդաղ, քան գները: 2018 թվականին գները բարձրացել են 47%-ով, ակնկալվում է, որ այս տարի գնաճը կկազմի 30%: Ցուցարարները պահանջում են, որ աշխատավարձը բարձրացվի լրացուցիչ 16 տոկոսով:
11:05 07.03.2019
Ազգային ժողովում ելույթի ժամանակ Գուաիդոն քննադատել է դեսպանին արտաքսելու իշխանությունների որոշումը:
09:27 07.03.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է 2020 թվականի նախագահական ընտրություններից առաջ հրաժարվել նախընտրական դեբատներից այն հեռուստաալիքներով, որոնք ինքը համարում է «ֆեյք»։ Նա սպառնալից գրառումը զետեղել է թվիթերյան իր միկրոբլոգում։ Նախագահը չի հստակեցրել, թե կոնկրետ որ հեռուստաալիքներն է բնորոշում որպես «ֆեյք»։ Սպիտակ տան ղեկավարն այդպես է պատասխանել դեմոկրատներին, ովքեր հրաժարվել են հանրապետականներին աջակցող […]
08:28 07.03.2019
Վաշինգտոնը նախազգուշացրել է օտարերկրյա ֆինանսական ինստիտուտներին պատժամիջոցների մասին, եթե նրանք գործարքներ իրականացնեն հօգուտ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի և նրա կառավարության։ Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությունում։ Փաստաթղթում նաև նշվում է «ժամանակավոր նախագահ Խուան Գուաիդոյի ղեկավարությամբ Վենեսուելայում իշխանության ժողովրդավար անցմանը վճռական աջակցության մասին»։ «Մենք թույլ չենք տա, որ Մադուրոն […]
08:13 07.03.2019
Չինական հեռահաղորդակցական Huawei ընկերությունը հայց է ներկայացրել ԱՄՆ կառավարության դեմ՝ լրտեսման նպատակով Չինաստանի իշխանությունների կողմից ընկերության տեխնոլոգիաների կիրառման մասին հայտարարությունների պատճառով։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Նշվում է, որ հայցը ներկայացվել է Տեխասի շրջանային դատարան։ Ընկերության ներկայացուցիչներն ընդգծում են, որ ԱՄՆ իշխանությունները չեն կարողացել հիմքեր ներկայացնել Huawei-ի արտադրանքի օգտագործումն արգելելու համար։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, […]
07:54 07.03.2019
ԱՄՆ Պետդեպարտամենտը որոշում է ընդունել հետ կանչել Վենեսուելայի 77 քաղաքացիների մուտքի արտոնագրերը։ Այս մասին հայտնել է երկրի փոխնախագահ Մայք Փենսը, փոխանցում է ABC News-ը։ Նշվում է, որ այդ անձանց թվում կան Մադուրոյի կառավարության բազմաթիվ պաշտոնյաներ, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամներ։ Վիզաների հետկանչը տեղի է ունենում Վենեսուելայում Գերմանիայի դեսպան Դանիել Կրիներին պերսոնա նոն-գրատա հայտարարելու մասին Մադուրոյի […]
07:45 07.03.2019
Գլազգոյի համալսարանում (Շոտլանդիա) պայթուցիկ սարք է հայտնաբերվել՝ նման այն պայթուցիկներին, որոնք մարտի 5-ին հայտնաբերվել էին լոնդոնյան երկու՝ Հիթրոու և Սիթի օդանավակայաններում և Վաթերլո կայարանում։ Դրանցից մեկը պայթել է, սակայն ոչ ոք չի տուժել։ Այս մասին հայտնում է Լոնդոնի ոստիկանությունը։ Ոստիկանության հաղորդմամբ՝ համալսարան ուղարկված կասկածելի ծանրոցը ոչնչացվել է վերահսկվող պայթյունով։ Ոստիկանությունում կարծում են, որ միջադեպերը կապ […]
07:20 07.03.2019
Յոնբենում գտնվող հյուսիսկորեական գիտահետազոտական միջուկային համալիրում շարունակվում է ուրանի հարստացման սարքավորումների օգտագործումը։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով Հարավային Կորեայի ազգային հետախուզական ծառայության տվյալներին։ Հետախուզական ծառայության տնօրեն Սո Հունի խոսքերով՝ հայտնի է, որ ուրանի հարստացման սարքավորումները շարունակել են նորմալ աշխատել Թրամփի և Կին Չեն Ինի՝ օրերս կայացած գագաթնաժողովից առաջ։ Հիշեցնենք, որ հանդիպումը կայացել […]
01:05 07.03.2019
Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի առթիվ Լոս Անջելեսում ապրիլի 24-ին բազմահազարանոց երթ կիրականացվի։ Միջոցառմանը մասնակցելու համար արդեն դիմել են Կալիֆոռնիայի հայկական խոշորագույն համայնքային կառույցները։ Ինչպես տեղեկացնում է «Ռուսարմինֆո»-ն, այս տարի երթը կավարտվի խաղաղ ցույցով՝ Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանի շենքի մոտ։ Միջոցառման կազմակերպիչները հայտնում են, որ երթի մասնակիցների թվում կլինեն բազմաթիվ ամերիկացի պետական և քաղաքական գործիչներ, […]
00:51 07.03.2019
2019 թվականին տեխնիկական նորությունների սիրահարները հնարավորություն կունենան ձեռք բերելու Samsung Galaxy Fold և Note 10 սմարթֆոններ, Huawei Mate X, Motorola Razr, Google Pixel 3 Lite, OnePlus 7 և Apple ընկերության ներկայացրած տեսականիների կատարելագործված տարբերակները: Նախնական տվյալներով՝ Samsung Galaxy Fold-ի թողարկման ամսաթիվը ապրիլի 26-ն է: Այն հնարավոր կլինի օգտագործել տարբեր նպատակներով. և՛ որպես սովորական սմարթֆոն, և՛ […]
00:22 07.03.2019
58-ամյա թաիլանդացի միլիարդատեր Առնոն Ռոդտոնգը մեծ գումարներ է խոստանում այն տղամարդուն, ով կհամաձայնի իր աղջկա փեսացուն դառնալ: Միլիարդատերը նաև մի շարք պահանջներ է ներկայացնում ապագա փեսացուին: Մեծահարուստ թաիլանդացին ասում է, թե իր 26-ամյա աղջիկը դեռ ոչ մի տղամարդ չի ունեցել իր կյանքում: Ի դեպ, թաիլանդական ավանդույթների համաձայն՝ տղաների ծնողները պետք է գումար վճարեն հարսնացուի ծնողներին: Ռոդտոնգը […]
19:55 06.03.2019
Վարչապետ մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` անդրադառնալով Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հաննի՝ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հայտարարությանը: Գրառման մեջ մասնավորապես ասվում է. «Ողջունում ենք Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հաննի հայտարարությունը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները […]
19:39 06.03.2019
ԱՄՆ Նյու Յորքի նահանգի ափամերձ տներից մեկն ամբողջությամբ սառույցով է պատվել: Այս մասին հայտնում է BBC-ն: Հաղորդվում է, որ նահանգում սաստիկ ուժեղ քամու ու դրա հետևանքով առաջացած փոթորկի հետևանքով Օնտարիո լիճն այնպես է ալեկոծվել, որ ամբողջությամբ ծածկել է ափին գտնվող տունը: Սաստիկ ցրտի պատճառով այն ամբողջությամբ սառցակալել է ու բնակիչներին զրկել իրենց տուն մուտք գործելու […]
19:30 06.03.2019
Պոլսահայ երգչուհի Սիբիլը, որն օրեր առաջ մասնակցել է 2019 թվականի Բրազիլիայի կառնավալի ընթացքում Հայաստանին նվիրված միջոցառումներին, հարցազրույց է տվել SHANTNEWS.am-ին և պատմել իր տպավորությունների մասին. «5 ամիս առաջ երբ գտնվում էի Բրազիլիայում, միջոցառման նախաձեռնող Սամբայի ավանդական և կարևորագույն դպրոցներից մեկը` Սան Պաուլոյի «Ոսկե վարդեր» (Rosas de Ouro) խումբը գնահատեց երգերս, և խմբի տնօրենը պաշտոնապես ինձ հրավեր […]
19:19 06.03.2019
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի նախագահության շրջանակներում Նյու Յորքում` ՄԱԿ-ի կենտրոնակայանում, մարտի 5-ին կազմակերպել է «Ազգային վիճակագրական գործակալությունների դերը թվային օրակարգի իրականացման գործում» խորագրով հարակից միջոցառում: Այն նվիրված է եղել Թվային օրակարգի իրականացման գործում վիճակագրական գործակալությունների դերին։ Միջոցառումը զուգակցվել է Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի վիճակագրական հանձնաժողովի 50-ամյա հոբելյանական նստաշրջանին։ Հանդիպմանը բացման խոսքով […]
19:15 06.03.2019
Հորդանանում Հայաստանի շահերի պաշտպանությունը իրականացվում է Սիրիայում Հայաստանի դեսպանության միջոցով, ինչը դժվարություններ է առաջացնում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքում բարձրաձայնեց պատգամավորներից Միքայել Զոլյանն ու ԱԳՆ ղեկավարին հարցրեց՝ ժամանակը չէ՞ Հորդանանում ունենալ առանձին դեսպանություն։ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ասաց, որ Հորդանանն անկասկած կարևոր գործընկեր է Հայաստանի համար, սակայն այնտեղ դեսպանություն […]
18:33 06.03.2019
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունները տնտեսական դավեր են նյութում իսլամական երկրի նկատմամբ: Այս մասին հայտնում է Газета-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ նա տեսակետ է հայտնել, որ ամերիկյան կողմը ձգտում է նվազեցնել երկրում տիրող կրոնական մթնոլորտն ու իր խոսքում բացառել է Վաշինգտոնի հետ որևէ բանակցություն վարելու տարբերակը: «Իրանը հոգեբանական ու տնտեսական պատերազմ է վարում […]
18:20 06.03.2019
Աստանայում ընթացող շախմատի աշխարհի թիմային առաջնության երկրորդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը 0,5-3,5 հաշվով պարտվել է Ռուսաստանի հավաքականին: Կես միավոր մեր հավաքականի կազմում վաստակել է միայն Լիլիթ Մկրտչյանը, որը մրցում էր Վալենտինա Գունինայի հետ: Մեր մյուս շախմատիստուհիները՝ Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը և Սիրանուշ Ղուկասյանը, զիջել են համապատասխանաբար Կատերինա Լահնոյին, Ալեքսանդրա Գորյաչկինային և Օլգա Գիրյային: Հիշեցնենք, որ […]
18:16 06.03.2019
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սարգիս Ալեքսանյանը խորհրդարանում մարտի 6-ին բարձրացրեց Ադրբեջանում գերեվարված ՀՀ քաղաքացու՝ Կարեն Ղազարյանի հարցը: Նա նշեց՝ Ղազարյանն այդ պայմաններին չի կարող երկար ժամանակ դիմակայել, ուստի անհապաղ քայլեր են պետք: ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, արձագանքելով, ուշադրություն հրավիրեց եզրույթների վրա, նա ընդգծեց՝ Կարեն Ղազարյանը ոչ թե գերեվարված է, այլ ձերբակալված: «Սա էական […]
17:23 06.03.2019
ԱՄՆ-ում անօրինական ճանապարհով Մեքսիկայի հետ սահմանը հատելու փորձ անող ներգաղթյալների թիվը մեկ ամսում աճել է 50 տոկոսով` պայմանավորված Դոնալդ Թրամփի հայտարարած ռեժիմով, տեղեկացնում է Washington Times-ը: Ազգային անվտանգության գործակալության տվյալներով` ձերբակալվել է ավելի քան 36 հազար մարդ, ինչը ռեկորդային թիվ է: Վերջին ամիսներին սահմանապահների հարվածների տակ են հայտնվել հարյուրավոր միգրանտներից բաղկացած ավելի քան 70 խմբեր: […]
17:04 06.03.2019
Հրթիռային և տիեզերական ոլորտում գործող արդյունաբերական ձեռնարկությունները հեռանկարային տեխնոլոգիաների մշակման ընթացքում կենտրոնանալու են նոր համակարգերի, ներառյալ միջուկային շարժիչներով հրթիռների ստեղծման վրա, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Դրանք կարող են հեռանկարներ փոխել և սահմանել շուկայական նոր սանդղակներ: Ներկա պահին օգտագործում են հրթիռակիրներ, որոնց բացթողնման արժեքը կազմում է մի քանի տասնյակ միլիոն դոլար: Ավելի վաղ հայտնի էր դարձել, […]
17:00 06.03.2019
ՌԴ Պետդուման երկրորդ ընթերցմամբ ընդունել է կեղծ լուրերի դեմ օրենք, որը կոչված է նաև պայքարել իշխանությունների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դեմ: Կոշտ քննադատությունից հետո օրենքի նախագիծն ուղղվել է: Ինտերնետային լրատվամիջոցները և քաղաքացիները «սխալվելու իրավունք» են ստացել, սակայն տուգանքների չափերը մի քանի անգամ բարձրացվել են: Դա վերաբերում է ինչպես «ֆեյքերին», այնպես էլ իշխանական մարմիններին վիրավորելուն: Այս մասին […]
16:56 06.03.2019
Պակիստանի ու Հնդկաստանի միջև օրերս ստեղծված լարվածությունը մեղմանում է: РИА Новости-ի փոխանցմամբ՝ Geo TV հեռուստաալիքի եթերում այս մասին հայտարարել է իսլամական պետության արտաքին գործերի նախարար Շահ Մեհմուդ Քուշերին: Աղբյուրը հայտնում է, որ Պակիստանը որոշում է կայացրել իր երկրի դեսպանին վերադարձնել Նյու Դելի: «Սա դրական տեղաշարժ է»,- աղբյուրը մեջբերում է Պակիստանի արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքը Իսլամաբադում […]
16:50 06.03.2019
The Prodigy խմբի վոկալիստ Կիտ Ֆլինտն ինքնասպանությունից օրեր առաջ կնոջը՝ ճապոնացի DJ Մայումիին խնդրել էր տուն վերադառնալ ու վերականգնել հարաբերությունները: Այս մասին հայտնում է The Sun պարբերականը: Ֆլինտը բազմիցս հետաձգել է իրենց համատեղ տան վաճառքը՝ հուսալով, որ բաժանությունից հետո կնոջ հետ հարաբերությունները կարող են վերականգնվել: «Ֆլինտը հուսով էր, որ նրանք կհաղթահարեն այդ ամենը: Նա ամեն օր […]
16:48 06.03.2019
ԵՄ անդամ երկրների մշտական ներկայացուցիչները համաձայնություն են տվել Ռուսաստանի 8 քաղաքացիների նկատմամբ պատժամիջոցների ներդրմանը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ նոր պատժամիջոցները սահմանվում են Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի պատճառով: Ավելի վաղ՝ փետրվարի 18-ին, եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել էր, որ դրական փոփոխություններ չարձանագրելու դեպքում առաջիկայում ԵՄ երկրների կողմից կհաստատվեն պատժամիջոցները: Լրատվամիջոցի […]