16:37 10.02.2019
Բրիտանացի թխամորթ զինծառայողը, ով ծառայություն է անցել Իրաքում և Աֆղանստանում, հոգեբանական խնդիրների առաջ է կանգնել այն բանից հետո, երբ Աֆղանստանում ծառայության տարիներին նրան ու մի քանի թխամորթ ծառայակիցներին հրահանգել են «Թալիբան» զինված խմբավորման անդամների դեր կատարել նկարահանվող հոլովակում։
Նրանց հրամանատարը հայտարարել է, որ Ֆիջիից սերվող զինծառայողներին չի տարբերում «Թալիբանի» զինյալներից։ Մեկ այլ անգամ նրան վիրավորել է ուրիշ հրամանատար՝ այն բանից հետո, երբ զինծառայողը հրաժարվել է կատարել 450 մետր լողալու հրամանը, և հրամանտարն ասել է, որ սևամորթները չեն կարողանում լողալ, և որ երբեք չի տեսել լողի սևամորթ օլիմպիական չեմպիոն։
Այս ամենից վիրավորված զինծառայող Ինոկ Մոմոնակայան դիմել է դատարան, հայտարարել, որ իր հանդեպ ռասիզմի դրսևորումներից հետո ինքնասպանության մտադրություն է ունեցել ու հոգեբանական խնդիրների պատճառով չգիտի՝ կկարողանա՞ երբևէ աշխատել, թե՞ ոչ։
2011 թվականից քննվող գործի հանգուցալուծումը եղել է այն, որ բրիտանական դատարանը որոշել է զինծառայողին հատկացնել 490 հազար ֆունտ (634 հազար դոլար) փոխհատուցում։
08:18 30.05.2025
Մարուցիո Սարին կարող է վերադառնալ «Լացիո»Մարուցիո Սարին կարող է վերադառնալ «Լացիո»: Հռոմեական ակումբը 2 տարվա պայմանագիր է առաջարկել 66-ամյա մասնագետին: Եթե իտալացին ընդունի առաջարկը, ապա տարեկան կստանա 2,8 միլիոն եվրո: «Լացիոյի» ներկայիս մարզիչն է Մարկո Բարոնին, որի հետ թիմը չի նվաճել է եվրագավաթի ուղեգիր: Եթե Ա սերիայի վերջին տուրում թիմը հաղթեր «Լեչեին», կխաղար Կոնֆերենցիաների լիգայում: Սարիի թեկնածությունը դիտարկում է նաև […] ...
08:12 30.05.2025
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համարՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
08:05 30.05.2025
Հրդեհի ահազանգ Արմեն Տիգրանյան փողոցումՄայիսի 29-ին, ժամը 23:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արմեն Տիգրանյան փողոցում այրվում է տան տանիք: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը: Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են […] ...
08:00 30.05.2025
Հայաստանի Մ21 հավաքականի կազմը առաջիկա հանդիպումների համարՀայաստանի Մ21 հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հավաքին մասնակցելու է հրավիրել 27 ֆուտբոլիստի: Հայաստանի Մ-21 հավաքականը մինչև հունիսի 6-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Ֆուտբոլի ակադեմիայում։ Հունիսի 3-ին և 6-ին թիմը կանցկացնի 2 ընկերական հանդիպում Կիպրոսի ընտրանու հետ։ Դարպասապահներ՝ Դոնովան Ջիվան Փարիսիան – «Նյու Ինգլանդ Ռևոլուշն» (ԱՄՆ) Դավիթ Դավթյան – ԲԿՄԱ Գոռ Մատինյան – «Ուրարտու» Հայկ […] ...
00:00 30.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:58 29.05.2025
Կրծքով կերակրում՝ կյանքի լավագույն սկիզբՄայրական կաթը մաքուր է, ապահով և պարունակում է հակամարմիններ, որոնք պաշտպանում են հաճախակի հանդիպող մանկական հիվանդություններից: Այս մասին հայտնել են Առողջապահության նախարարությունից: Խորհուրդ է տրվում բացառապես կրծքով կերակրել մինչև 6 ամսական, հետագայում զուգակցելով տարիքին համապատասխան հավելյալ սննդի հետ: Մայրական կաթը կատարյալ սնունդ է երեխայի համար, այն իջեցնում է` ստամոքսաաղիքային հիվանդությունների և փորլուծությունների ռիսկը, շնչառական համակարգի […] ...