Ուշադիր հետևում ենք Վենեսուելայում տեղի ունեցող զարգացումներին. ՀՀ ԱԳՆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+27.09 oC

Ուշադիր հետևում ենք Վենեսուելայում տեղի ունեցող զարգացումներին. ՀՀ ԱԳՆ

11:59 25.01.2019

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը թվիթերյան էջում տեղեկացնում է, որ ուշադրության կենտրոնում է պահում Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձությունները:

«Ուշադիր հետևում ենք Վենեսուելայում տեղի ունեցող զարգացումներին և հուսով ենք, որ իրադրությունը խաղաղ հանգուցալուծում կունենա»,- նշված է ԱԳՆ-ի թվիթերյան էջում։

Հիշեցնենք, որ Վենեսուելայում հունվարի 23-ին բողոքի խոշոր ալիք է սկիզբ առել. ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն իրեն հռչակել է ժամանակավոր նախագահ, իսկ պետության ղեկավար Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ չի պատրաստվում լքել պաշտոնը։ ԱՄՆ-ում չեն բացառել զորքերի ուղարկումը Վենեսուելա` ԱՄՆ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից նոր ծրագիրը

21:49 15.07.2025

«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հաստատել է «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից նոր ծրագիրը

«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը, հավատարիմ մնալով կրթության և քաղաքացիական զարգացմանն ուղղված իր ռազմավարական ուղղություններին, հաստատել է «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից նոր ծրագիրը՝ վեց նոր բաղադրիչ նախագծերով։ Այս ծրագրերը շարունակելու են շարժման կայծակնային և ոգեշնչող զարգացումը՝ արշավից վերածվելով լայն աջակցություն վայելող հասարակական շարժման և այժմ՝ ձևավորելով մի միջավայր, որտեղ կրթությունը ոչ թե պարզապես գաղափար […] ...

Ներքին գործերի նախարարը կգործուղվի Վրաստան

21:35 15.07.2025

Ներքին գործերի նախարարը կգործուղվի Վրաստան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին Վրաստան գործուղելու մասին։ «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին 2025 թվականի հուլիսի 21-22-ը գործուղել Վրաստան (Թբիլիսի)՝ երկկողմ համագործակցության հարցեր քննարկելու նպատակով»,- նշվում է որոշման մեջ։ ...

Շմիգալը վարչապետի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել Զելենսկիին

21:17 15.07.2025

Շմիգալը վարչապետի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել Զելենսկիին

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հրաժարականի դիմում է ներկարացրել: Այս մասին պաշտոնյան հայտնել է Telegram-ում: «Շնորհակալություն մեր պաշտպաններին՝ թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց, ովքեր պահում են ճակատը և պաշտպանում Ուկրաինան։ Շնորհակալություն նախագահ Վլադիմիր Զելենսկիին վստահության համար։ Շնորհակալություն ամբողջ թիմին՝ մեր երկրի համար անխոնջ աշխատանքի համար։ Փառք Ուկրաինային», – գրել է Շմիգալը Telegram-ում և գրառմանը կցել իր հրաժարականի […] ...

ԵՄ-ն կարող է օգոստոսի վերջին չեղարկել Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը

21:00 15.07.2025

ԵՄ-ն կարող է օգոստոսի վերջին չեղարկել Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը

ԵՄ-ն կարող է քննարկել Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի վերացման հարցը օգոստոսի վերջին, եթե Թբիլիսին չկարողանա իր քաղաքականությունը համապատասխանեցնել ԵՄ պահանջներին, երեքշաբթի օրը հայտարարել է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը։ «Մինչ օրս մենք պահպանել ենք այն դիրքորոշումը, որ չենք ցանկանում վնասել վրացիներին՝ զրկելով նրանց անվիզա ռեժիմից, ինչը մեծ ազդեցություն է ունենում նրանց վրա։ […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

20:50 15.07.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Տիգրան Մեծի պող. 1-15 շենքեր, Հանրապետության փ. 32, 49 շենքեր, Խանջյան նրբ․ 5-10 առանձնատներ, Ֆիրդուսի փ. 1-32 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 11:00-17:00 Նոր Արեշ […] ...

Իսրայելի բանակը հայտնել է, որ Գազայի հյուսիսում մարտերի ժամանակ տասնյակ արմատականներ են սպանվել

20:40 15.07.2025

Իսրայելի բանակը հայտնել է, որ Գազայի հյուսիսում մարտերի ժամանակ տասնյակ արմատականներ են սպանվել

Իսրայելի բանակի զինվորները Գազայի հատվածի հյուսիսում տեղի ունեցած մարտերում տասնյակ զինված արմատականների են սպանել, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Գազայի հատվածի հյուսիսային մասում գտնվող Բեյթ Հանուն շրջանում զորքերը մոտ հեռավորությունից սպանել են տասնյակ ահաբեկիչների և ոչնչացրել ահաբեկչական կառույցներ, այդ թվում՝ ստորգետնյա թունելներ և հրթիռային հարթակ», – ասվում է հայտարարության մեջ։ Մամուլի ծառայությունը հավելել է, որ […] ...

BACK_TO_TOP