13:02 25.01.2019
ԵԱՏՄ օրգաններում Հայաստանի նախագահության մեկնարկի կապակցությամբ Մոսկվայում ունեցած ելույթում Նիկոլ Փաշինյանն ընդգծեց առաջնահերթ այն խնդիրները, որոնք լուծման կարիք ունեն՝ Միության ու դրա անդամների զարգացման համար։ Դրանց թվում են նավթի ու գազի միասնական շուկաների ստեղծումը, թվային օրակարգի իրացումը և այլն։
«Պետք է ձգտել Միության անդամ պետությունների միջև հաշվարկներում (առևտրում – խմբ) Միության անդամ պետությունների տարադրամների ծավալի զգալի աճին»,- ասել է Փաշինյանը։
Սա նշանակում է, որ կողմերը պետք է քիչ-քիչ հրաժարվեն միմյանց միջև առևտուրը եվրոյով ու դոլարով իրականացնելուց, և դրա փոխարեն օգտագործեն ազգային տարադրամները՝ դրամ, ռուբլի և այլն։
Փաշինյանն իր ելույթում նշեց, որ այս խնդիրների լուծումը, ի վերջո, պետք է ուղղված լինի անդամ պետություններում բիզնեսի համար հարմար պայմաններ ստեղծելուն և մարդկային կապիտալը արդյունավետ օգտագործելուն։
20:15 20.05.2025
Խաչանովը պահպանել է դիրքը, Ավանեսյանը նահանջել է աղյուսակումՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը ATP-ի թարմացված դասակարգման աղյուսակում պահպանել է դիրքն ու 1910 միավորով 24-րդն է։ Տղամարդկանց մենախաղի առաջատարը շարունակում է մնալ Յանիկ Սիները (Իտալիա, 10380), երկրորդ տեղ է բարձրացել Կառլոս Ալկարասը (Իսպանիա, 8850)։ Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանն էլ WTA-ի դասակարգման աղյուսակում նահանջել է երկու տեղով և այժմ 40-րդն է։ Նա ունի 1380 […] ...
20:10 20.05.2025
Գիտաժողով` նվիրված Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի 10-ամյակինՄայիսի 19-ին տեղի ունեցավ Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի տասնամյակին նվիրված «Համագործակցություն հանուն փրկության» 10-րդ միջազգային գիտագործնական գիտաժողովը, այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից։ «Ներկա էին ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, Ռուս-հայկական մարդասիրական կենտրոնի խորհրդի համանախագահ Կամո Ցուցուլյանը, ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և բնական աղետների հետևանքների վերացման նախարարի տեղակալ Վյաչեսլավ Բուտկոն, Հայաստանում […] ...
20:05 20.05.2025
Հրշեջ-փրկարարներն իրականացնում են հովացման աշխատանքներՄայիսի 20-ին, ժամը 18:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրատաշենի անցակետում 20 տ հեղուկ գազով բարձված ավտոցիստեռնում գազի ճնշումը բարձրացել է․ հովացման աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհի բռնկումից խուսափելու նպատակով ավտոցիստեռնը տեղափոխվել […] ...
19:52 20.05.2025
Թիկնիզյանն ու Սևիկյանը խաղաժամանակ չեն ստացելՀայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանն ու եզրային հարձակվող Էդգար Սևիկյանը «Լոկոմոտիվի» կազմում ԲԿՄԱ-ի դեմ մոսկովյան դերբիում խաղաժամանակ չեն ստացել: Երկու ֆուտբոլիստներն էլ հայտավորված են եղել 29-րդ տուրի տնային խաղին: Հանդիպումն ավարտվել է 2-2 հաշվով: «Լոկոմոտիվը» վերջին տուրից առաջ 50 միավորով 6-րդն է և այս դիրքում էլ կմնա: ԲԿՄԱ-ն 56 միավորով երրորդն են, Մոսկվայի «Դինամոն»՝ […] ...
19:46 20.05.2025
Սուրեն Պապիկյանն ընդունել է ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Ազիզ ՆասիրզադեինՄայիսի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեին: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։ Հնչել են ՀՀ և ԻԻՀ […] ...