16:18 22.01.2019
Իսպանիայի հազարավոր ֆերմերներ բողոքի ցույցի են դուրս եկել: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Նրանք ստիպված են 1 կգ նարինջը վաճառել ընդամենը 9 ցենտով: Իսպանացի ֆերմերները պնդում են, որ 2017-ին Բրյուսելի և Հարավային Աֆրիկայի միջև ստորագրված առևտրային պայմանագրի պատճառով իրենք անցած տարի կորցրել են մոտ 150 միլիոն եվրո: Նշենք, որ համաձայն այդ պայմանագրի՝ Հարավային Աֆրիկան առանց […]
16:12 22.01.2019
Կերչի նեղուցում փրկարարական աշխատանքները դադարեցվել են: Ներկայումս ընթանում են միայն որոնողական աշխատանքներ: Փրկարարների խոսքով՝ անհետ կորածներին ողջ գտնելու հույս այլևս չկա: Վերջին տվյալներով՝ զոհվել է 14 մարդ, հնարավոր է եղել փրկել 12-ին: Հիշեցնենք, որ հրդեհը Տանզանիայի դրոշի տակ նավարկող երկու նավերի վրա բռնկվել էր երեկ երեկոյան, այն ժամանակ, երբ մի նավից մյուսը վառելիքի տեղափոխում էր […]
16:02 22.01.2019
Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ԼՀ նախարարների խորհրդի նախագահ Մատեուշ Մորավեցկին: Այս մասին տեղեկացնում են Հայաստանում Լեհաստանի դեսպանությունից: «Հարգարժա´ն պարոն վարչապետ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու առթիվ` ընդունեք, խնդրեմ, շնորհավորանքներս և ամենայն հաջողության բարեմաղթանքներս այս պատվավոր պաշտոնն իրականացնելիս: Լեհաստանը ողջունում է 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները: Ես […]
15:56 22.01.2019
Հայաստանի կառավարությունը փաստացի ձևավորված է, կառավարության կառուցվածքն այժմ քննարկվում է: Այս մասին Դավոսի տնտեսական համաժողովի ժամանակ ՌԻԱ-Նովոստիի հետ զրույցում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշել է, որ կառավարության կառուցվածքի փոփոխությունը կլինի մեկ ամսվա ընթացքում: «Փաստացի, մեր կառավարությունն արդեն ձևավորվել է: Մենք նախատեսում ենք կառավարության կառուցվածքը փոխել, այժմ այդ հարցի շուրջ քննարկումներ են, որից […]
15:54 22.01.2019
Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի առաջին նիստում քննարկվել է 2018 թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեման: Դրա շուրջ ելույթների համար հերթագրված Ադրբեջանի պատվիրակության անդամները քննադատել են ՀՀ նախկին իշխանություններին և անդրադարձել ԼՂ հակամարտության թեմային: SHANTNEWS.am-ը զրուցել է Էդմոն Մարուքյանի հետ, ով կոշտ արձագանք է տվել ադրբեջանցիների գնահատականներին: «Ասացի, որ, հաշվի առնելով […]
15:52 22.01.2019
Դավոսում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ասիական զարգացման բանկի նախագահ Տակեհիկո Նակաոյի հետ: Հանդիպմանը քննարկվել է Հայաստանում ԱԶԲ-ի աջակցությամբ իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքը, այդ թվում՝ ճանապարհաշինության, մասնավորապես, «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցման, ենթակառուցվածքների զարգացման, սեյսմիկ անվտանգության բարելավման և այլ բնագավառներում: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՀՀ կառավարության և ԱԶԲ-ի միջև սերտ համագործակցությունն ու ծրագրերի արդյունավետ […]
15:37 22.01.2019
Չնայած Նիդեռլանդներում ապաստան գտած երեխաների արտաքսման դեմ բողոքի շուրջ ծավալված քաղաքական բանավեճերին, երկուշաբթի Նիդեռլանդներից հայկական ընտանիք է արտաքսվելու, այդ թվում՝ 3 երեխա՝ 8, 5 և 3 տարեկան: Այս մասին տեղեկացնում է հոլանդական RTL Nieuws լրատվամիջոցը: RTL Nieuws-ի հետ զրույցում ընտանիքի փաստաբանն ասել է, որ ինքը մինչև վերջին րոպեն պայքարել է արտաքսման դեմ, սակայն ապարդյուն: Նշվում է, որ […]
15:31 22.01.2019
Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի առաջին նիստում քննարկվել է 2018 թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեման: Ելույթներ են ունեցել նաև ադրբեջանական պատվիրակության անդամները: Նրանք կոշտ գնահատական են տվել նախկին իշխանության գործելաոճին, խուսափել են դրական գնահատել Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները և կրկին անդրադարձել են ԼՂ հիմնախնդրին: Հայկական պատվիրակության անդամներն արձագանքել […]
14:46 22.01.2019
Էյֆելյան աշտարակը ձյան պատճառով ժամանակավորապես փակել են զբոսաշրջիկների համար, այս մասին հաղորդում է La Tour Eiffel թվիթերյան էջը: «Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով այս պահին Էյֆելյան աշտարակը փակ է՝ բացառությամբ 58 Tour Eiffel ռեստորանի»,- գրված է հրապարակման մեջ: 🇬🇧 Due to the ongoing snowy weather, i am closed to the public for now, except for the […]
14:38 22.01.2019
Մեքսիկայում վառելիքի խողովակի պայթյունի զոհերի թիվը շարունակում է ավելանալ: Վերջին տվյալներով՝ զոհերի թիվն արդեն գերազանցել է 90-ը: Այս մասին տեղեկացրել է Իդալգո նահանգի վարչակազմը: Ավելի ուշ նահանգապետը հաղորդել է զոհերի հստակ թիվը՝ 91: Նահանգապետը նաև տեղեկացրել է, որ տարբեր աստիճանի այրվածքներով հիվանդանոցներում դեռ 52 մարդ կա: Ավելի վաղ հայտնել էինք, որ Մեքսիկայում խողովակաշարի պայթյունի զոհերի թիվը […]
14:26 22.01.2019
94 տարեկանում մահացել է ֆրանսիացի հայտնի դերասան Ֆրանսուա Պերրոն: Այս մասին հայտնել է Le Figaro թերթը: Պերրոն խաղացել է 100-ից ավելի ֆիլմերում, այդ թվում՝ «Իմ բժշկի դիակը», «Մարդը և նրա հարսանիքը», «Երեքին պետք է վերացնել», «Իմ ընկերոջ կինը», «Կեղտոտ ձեռքերով անմեղները» կինոնկարներում: Պերրոն աշխատել է այնպիսի հայտնի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Ժակ Բեքերը, Կլոդ Շաբրոլը, […]
14:12 22.01.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 25-ին կմեկնի Մոսկվա. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի շտաբ-բնակարանում նախատեսված է նրա ելույթը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից: «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը նախատեսված է հունվարի 25-ին՝ Մոսկվայում՝ Եվրասիական տնտեսական միությունում 2019թ. նախագահությունը Ռուսաստանից Հայաստանին անցնելու կապակցությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:
13:36 22.01.2019
Իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինն այսօր Երևանում հայտարարել է, որ Հայաստանում մտադիր է ֆիլմ նկարել սահմանամերձ բնակավայրերի մասին, նաև ներկայացնել Հայաստանի բնակիչներին: Հարցին, թե նախատեսո՞ւմ է այս անգամ այցելել Արցախ, Լապշինը պատասխանել է. «Ես չեմ կարծում, որ Ղարաբաղ գնալը վտանգավոր է, բայց հիմա դա ցանկալի չէ՝ ելնելով Ադրբեջանի ներքին քաղաքական խնդիրներից: Եթե ես գնամ Ղարաբաղ, դա […]
13:22 22.01.2019
2019 թվականի Ռոտերդամի միջազգային 48-րդ կինոփառատոնի առանցքային ծրագրերից մեկը՝ «Կինոյի տաճարը», նվիրվելու է հայազգի աշխարհահռչակ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովին։ Փարաջանովյան ծրագիրը նախաձեռնել են Ռոտերդամի փառատոնի կազմակերպիչները, Հայաստանի ազգային կինոկենտրոնը և բրիտանացի անկախ պրոդյուսեր Դենիել Բըրդը։ Ռոտերդամի փառատոնում մեկ առանձին ընդարձակ ծրագրով հայկական կինոյի նորովի ներկայությունը հրաշալի հնարավորություն է միջազգային հանրությանը ներկայացնելու հայկական կինոմշակույթն ու պատմությունը։ Այս մասին […]
13:18 22.01.2019
Եվրամիությունը Ռուսաստանի և Սիրիայի մի շարք անձանց, նաև ընկերությունների նկատմամբ նոր պատժամիջոցներ է ընդունել: Իսկ պատճառը քաղաքացիական անձանց դեմ քիմիական զենք կիրառելն է: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին: Ռուսաստանի քաղաքացիների դեմ պատժամիջոցներն ընդունվել են Մեծ Բրիտանիայի տարածքում նյարդապարալիտիկ նյութի միջոցով հարձակում իրականացնելու պատճառով: Իսկ Սիրիայի հետազոտական կենտրոնը և դրա հետ […]
12:20 22.01.2019
Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ նիստի ընթացքում քննարկվել է դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը: Հայկական պատվիրակության անդամ Միքայել Մելքումյանն անդրադարձել է մեր երկրում տեղի ունեցած փոփոխություններին և ժողովրդավարական ընտրություններին: «2018 թվականի դեկտեմբերի 9-ին մեր հանրապետությունում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք անցան ժողովրդավարական՝ միջազգային նորմերին համապատասխան: Այդ ընտրությունների առանձնահատկությունն այն է, որ դրանք տեղի ունեցան 2018թ. ապրիլյան […]
12:10 22.01.2019
Մեծ Բրիտանիայի վարչապետը Brexit-ի վերաբերյալ նոր նախագիծ է ներկայացրել խորհրդարան: Ըստ բրիտանական լրատվամիջոցների՝ այն գրեթե ոչնչով չի տարբերվում նախորդ ծրագրից: Միակ տարբերությունն այն է, որ կվերանա Մեծ Բրիտանիայում մնալ ցանկացող Եվրամիության քաղաքացիներից պահանջվող 65 ֆունտ սթեռլինգ գումարը: Մեյն ասել է, որ բանակցություններ է վարում պատգամավորների հետ՝ լուծելու Հյուսիսային Իռլանդիայի սահմանային խնդիրները: Հենց այս խնդրի պատճառով […]
12:05 22.01.2019
Չինաստանի հարավում դպրոցի տնօրենը հատուկ մարզական պարեր է սովորել, որպեսզի աշակերտների մոտ կարողանա հետաքրքրություն առաջացնել իրական կյանքի նկատմամբ և կտրել նրանց համակարգչային կախվածությունից: Տնօրենը մեծ դասամիջոցների ժամանակ աշակերտների հետ պարում է դպրոցի բակում: Դա հետաքրքրություն է առաջացրել աշակերտների մոտ: Չինաստանում համակարգիչներից ու հեռախոսներից կախվածության պատճառով երեխաների գիրացումն ու ճարպակալումը գլխացավանք է դարձել: Директор школы на […]
12:00 22.01.2019
Նյու Յորքի «Մետրոպոլիտան» թանգարանում գրեթե 4 ամիս ներկայացված «Armenia!» ցուցահանդես այս ընթացքում այցելել է 250 հազար մարդ, ևս գրեթե նույնքան մարդ ցուցադրությունը դիտել է առցանց տարբերակով՝ թանգարանի հատուկ կայքէջում։ Այս մասին հայտնի է դարձել Aysor.am-ին։ Սեպտեմբերի 24-ից հունվարի 13-ն անցկացված ցուցադրությանը ներկայացված էին հայկական մշակույթի ընտիր գործեր, որոնք ստեղծվել են 14 դարերի ընթացքում՝ 4-րդ դարից սկսած […]
11:52 22.01.2019
Այսօր Դավոսում մեկնարկում է ամենամյա համաշխարհային տնտեսական ֆորումը: Շվեյցարական հանգստյան գոտին այս տարի կընդունի շուրջ 3000 պետական մարմինների, միջպետական կառույցների ներկայացուցիչների, հասարակական գործիչների, խոշոր ընկերությունների և բանկերի ղեկավարների: Ֆորումի այս տարվա թեման հետևյալն է՝ «Գլոբալիզացիա. Գլոբալ ճարտարապետության ձևավորումը չորրորդ արդյունաբերական հեղափոխության դարաշրջանում»: Մի քանի երկրների առաջնորդներ այս տարի չեն մասնակցի ֆորումին: Այսպես, ԱՄՆ նախագահ Դոնալդ […]
11:43 22.01.2019
Հյուսիսային Կորեայում հայտնաբերվել է բալիստիկ հրթիռների գաղտնի բազա: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»՝ հղում անելով Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) կողմից ֆինանսավորվող Beyond Parallel կայքի զեկույցին: Զեկույցում ասվում է, որ վերոնշյալ օբյեկտը համարվում է Հյուսիսայի Կորեայի կառավարության կողմից չհայտագրված 20 բազաներից մեկը: Նշվում է, որ բազան ծառայում է որպես Nodong ռազմավարական ուժերի հրթիռային բրիգադի […]
11:40 22.01.2019
Իսրայելը և Ուկրաինան ազատ առևտրի պայմանագիր են կնքել: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Ակնկալվում է, որ այս պայմանագրի շնորհիվ հինգ տարում երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը տարեկան կավելանա ավելի քան 1 մլրդ դոլարով: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն պայմանագիրն անվանել է «պատմական», քանի որ այն կնքելու համար պահանջվել է 15 տարի: Պորոշենկոն նաև նշել է, որ […]
11:35 22.01.2019
Կերչի նեղուցում տեղի ունեցած հրդեհի պատճառով զոհերի թիվը հասել է 14-ի: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործայակությունը: «14 զոհ ունենք»,- գործակալությանը պատմել է ականատեսը: Ներկա պահին մի քանի հոգի համարվում է անհետ կորած: Ավելի վաղ Ծովային և գետային տրանսպորտի դաշնային գործակալությունից հայտնել էին, որ ծովում այրվող նավերի և նավատորմի փրկարարական աշխատանքներն արդեն փոխվել են […]
08:01 22.01.2019
Իրանը պատրաստ է պատերազմի։ Այս մասին հայտարարել է Իրանի ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն, փոխանցում է NEWSru.co.il-ը։ «Մեր զինված ուժերը պատրաստ են ջախջախիչ հարված հասցնել Իսրայելին։ Մենք պատրաստ ենք օրվան, երբ թշնամին կոչնչացվի»,- ասել է իրանցի գեներալը՝ մեկնաբանելով Սիրիայի հարավ-արևմուտքում տեղի ունեցող վերջին իրադարձությունները։ Նրա խոսքով՝ Իսրայելի նկատմամբ հաղթանակը կազատի Սիրիային իսրայելական […]
07:46 22.01.2019
ԱՄՆ-ում 101-ամյա տատիկը, որը Միսսիսիպի նահանգի Մորգանթաուն քաղաքի բնակչուհի է, որսի ժամանակ մեկ կրակոցով 2 եղնիկ է սպանել։ Այս մասին հայտնում է WHNT-TV հեռուստաալիքը։ Բերտա Վիկերսը թաքստոցում է եղել, երբ մոտակայքում եղնիկ է հայտնվել, սակայն նա չի կրակել՝ սպասելով ավելի խոշոր որսի։ Այն բանից հետո, երբ նրա տեսադաշտում մեծ եղնիկ է հայտնվել, նա որոշել է […]
07:34 22.01.2019
Չինաստանի իշխանությունները պաշտոնապես հաստատել են գիտնական Հե Ցզյանկուի հայտարարությունը՝ գենետիկորեն մոդիֆիկցված երեխաների ծննդյան փաստի մասին և մեղադրել մասնագետին մի շարք չինական օրենքների խախտման մեջ։ Այս մասին գրում է South China Morning Post-ը։ Չինաստանի քննչական մարմինները վստահ են, որ գիտնականի գործողությունները պայմանավորված են անձնական փառքի և շահի հասնելու ցանկությամբ։ Հետաքննությունը ցույց է տվել, որ գիտնականն ինքնակամ, […]
07:17 22.01.2019
Ձեռնարկատեր, սուրճի վաճառքի Starbucks ցանցի նախկին ղեկավար Հովարդ Շուլցը դիտարկում է ԱՄՆ նախագահի պաշտոնում որպես անկախ թեկնածու առաջադրվելու հնարավորությունը։ Նա կարող է նախագահի պաշտոնի համար պայքարին մասնակցել 2020 թվականին։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով գործարարի շրջապատին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Շուլցը մտածում է իր ապագայի և այն մասին, թե ինչպես կարող է լավագույնս ծառայել երկրին։ […]
23:59 21.01.2019
Ամերիկյան Քարդիֆի համալսարանի աշխատակիցներից Քլիֆ Առնոլը հետազոտություն է արել՝ պարզելու, թե որն է տարվա ամենասթրեսային օրը: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ նա հայտարարել է, որ այդ օրը հունվարի 3-րդ երկուշաբթին է: Նա տեսակետ է հայտնել, որ դրա պատճառն այն է, որ տոներից հետո աշխատանքային սովորական ռեժիմին անցնելու գիտակցությանը հարմարվելու գաղափարն այս ընթացքում […]
23:15 21.01.2019
Աֆղանստանի ԶՈւ-ի առնվազն 126 ուժային է զոհվել թալիբների հարձակման հետևանքով: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով այդ երկրի Պաշտպանության նախարարության իր աղբյուրին: Աղբյուրի փոխանցմամբ՝ թալիբները հարձակում են գործել Աֆղանստանի կենտրոնական Վարդակ նահանգի ռազմակայանի վրա: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ առնվազն 15 իրավապահներ են զոհվել և վնասվածքներ ստացել Աֆղանստանի արևելյան Լոգար նահանգի նահանգապետի ավտաշարասյան վրա կատարված […]
22:26 21.01.2019
Չինաստանի առևտրի կենտրոններից մեկի տեսախցիկները արձանագրել են, թե ինչպես է մի երիտասարդ փրկում 10 ամսական երեխայի կյանքը: Փոքրիկը անիվներով շարժական սայլակով աննկատ հասնում է դեպի ներքև ընթացող շարժասանդուղքին, իսկ մի ակնթարթ անց սկսում է գլորվել: Մի քանի վայրկյան հետո երևում է, որ փոքրիկի հետ ամեն ինչ կարգին է: 22-ամյա Վան Հաոն, նկատելով փոքրիկին, անմիջապես օգնության […]