#10YearChallenge. որտե՞ղ էին Հայաստանի և հետխորհրդային մյուս ղեկավարները 2009թ. և որտե՞ղ են հիմա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+29.09 oC

#10YearChallenge. որտե՞ղ էին Հայաստանի և հետխորհրդային մյուս ղեկավարները 2009թ. և որտե՞ղ են հիմա

14:26 21.01.2019

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 10 տարի առաջ՝ 2009 թվականին, բանտարկվեց որպես 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի կազմակերպիչ։ Նա տևական ժամանակ թաքնվում էր իշխանություններից, 2009 թվականին դատապարտվեց 7 տարվա ազատազրկման ու վաղաժամկետ ազատվեց բանտից։ Հիմա՝ 10 տարի անց, նա Հայաստանի վարչապետն է։

Ցանցում տարածվող #10YearChallenge շարժման շրջանակներում ռուսալեզու Current Time TV ալիքը այսպես է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի կարիերայի փոփոխությունը 10 տարվա ընթացքում: Նույն կերպ ալիքը անդրադարձել է նաև հետխորհրդային տարածքի մյուս ղեկավարների 10-ամյա փոփոխություններին։

Ադրբեջան․ այստեղ ոչինչ չի փոխվել ըստ էության։ Երկրի նախագահ Իլհամ Ալիևը 2009 թվականին էլ էր երկրի նախագահ, հիմա էլ է նախագահ, ու տեսականորեն կարող է սրանից 10 տարի հետո էլ լինել հարևան երկրի նախագահ, քանի որ ոչ մի օրենսդրական սահմանափակում չկա դրա վերաբերյալ։ Մինչև նրա իշխանության գալն էլ Ադրբեջանի նախագահն էր նրա հայրը՝ Հեյդար Ալիևը։

Բելառուս․ նույնը այստեղ է։ Երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարող է գլուխ գովել, որ կարող է 10 տարվա փոխարեն մասնակցել #20YearChallenge-ի, քանի որ երկրի նախագահի պաշտոնում է 1994 թվականից։ Ինչպես և նրա գործընկերը՝ Իլհամ Ալիևը, նա նույնպես կարող է հաջորդող տասնյակում էլ լինել երկրի նախագահ, քանի որ Բելառուսում նույնպես որևէ արգելք չկա բազմաթիվ անգամներ նախագահ առաջադրվելու հարցում։

Ղազախստան․ այստեղ երկրի նախագահը մյուս տարի կկարողանա մասնակցել #30YearChallenge-ի, քանի որ իշխանության ղեկին է 1990-1991 թվականներից՝ երկրի անկախացումից ի վեր (1990 թվականին նա Խորհրդային Ղազախստանի ղեկավար էր ընտրվել)։ Նուրսուլթան Նազարբաևն այժմ 78 տարեկան է։

Ռուսաստան․ 2000 թվականից երկիրը ղեկավարող Վլադիմիր Պուտինն այս պահին երկրի նախագահի պաշտոնում է, 2009 թվականին՝ վարչապետի պաշտոնում էր, բայց դա քիչ էր փոխում նրա գործառույթները։ Ռուսաստանում գործում է սահմանադրական սահմանափակում՝ նույն մարդը չի կարող երկու անգամից ավել առանց ընդմիջման առաջադրվել երկրի նախագահի պաշտոնում։ 2000-2004 ու 2004-2008 թվականներին առաջին երկու ժամկետների ավարտից հետո նա նախագահի պաշտոնը մեկ ժամկետով զիջեց այժմ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Դմիտրի Մեդվեդևին, ու 2012 թվականին վերադարձավ նախագահի պաշտոնին։

Թուրքմենստան․ դժվար է հավատալ, բայց Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը այս երկրի նախագահ է ընդամենը 12 տարի։ Նա այդ պաշտոնում ընտրվել է իր նախորդի՝ Սաֆարմուրադ Նիյազովի մահվանից հետո։ Ու միևնույն է, #10YearChallenge-ի շրջանակներում նրա մոտ փոփոխություն չի եղել՝ և՛ 2009-ին, և՛ 2019-ին՝ Թուրքմենստանի նախագահ։

Ուկրաինա․ այս պահին երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնող Պյոտր Պորոշենկոն 2009 թվականին զբաղեցնում էր երկրի կենտրոնական բանկի նախագահի, ապա՝ արտաքին գործերի նախարարի պաշտոնները։ Նա իշխանության եկավ Ուկրաինայում տեղի ունեցած հեղափոխության՝ Մայդանի արդյունքում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ձերբակալվածի մոտ մեթամֆետամին ու դանակ կար․ Երևանի պարեկների բացահայտումը

17:20 01.07.2025

Ձերբակալվածի մոտ մեթամֆետամին ու դանակ կար․ Երևանի պարեկների բացահայտումը

Հունիսի 27-ին՝ ժամը 1:30-ին, Երևանի պարեկները Աբելյան փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին են տեղափոխել 26-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են «կրիստալ» տեսակի թմրամիջոց, մոխրացված հետքերով կաթուցիչ, բարդ փականով դանակ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ: Երևանի բնակիչ 26-ամյա երիտասարդը ձերբակալվել է: ...

Առաջարկվում է ձևավորվել ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքային փունջը

17:14 01.07.2025

Առաջարկվում է ձևավորվել ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքային փունջը

Օրենսդրական առաջարկով նախատեսվում է ձեւավորվել Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքային փունջը, որը ներառում է ներկայիս Վաղարշապատ եւ Խոյ համայնքները՝ վերջիններիս կազմում ընդգրկված 19 բնակավայրով: Առաջարկվող ծրագրում ներգրավված են լինելու 2 համայնք, 19 բնակավայր, որոնց միավորման արդյունքում ձեւավորվելու է մեկ խոշորացված համայնք: Այս քայլով Կառավարությունն ապահովում է վարչատարածքային բարեփոխումների հետագա ընթացքը, ինչին կհաջորդի լիազորությունների ապակենտրոնացման գործընթացը: ՀՀ […] ...

Խոշտանգումների կանխարգելման գործիքակազմերը՝ միջազգային չափանիշներին համապատասխան․ ՆԳՆ փոխնախարարը մասնակցել է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված քննարկմանը

17:09 01.07.2025

Խոշտանգումների կանխարգելման գործիքակազմերը՝ միջազգային չափանիշներին համապատասխան․ ՆԳՆ փոխնախարարը մասնակցել է Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված քննարկմանը

Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը հունիսի 26-ին մասնակցել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած՝ Խոշտանգումների զոհերի աջակցության օրվան նվիրված քննարկմանը։ ՄԻՊ Անահիտ Մանասյանը կարևորել է նման ձևաչափով քննարկումները և ընդգծել, որ բոլոր դերակատարների ակտիվ և հետևողական ներգրավվածությունը կարևոր նախապայման է ոլորտում առկա խնդիրները լուծելու և համակարգային բարեփոխումներ իրականացնելու նպատակով։ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը նշել […] ...

52-ամյա կինը գողացած հեռախոսը ներկայացրել է ոստիկանություն

17:03 01.07.2025

52-ամյա կինը գողացած հեռախոսը ներկայացրել է ոստիկանություն

Հունիսի 27-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ մայրաքաղաքի Երվանդ Քոչարի փողոցի սննդի կետերից մեկում գողացել են իր բջջային հեռախոսը։ Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ արարքը կատարել է Երևանի բնակիչ 52-ամյա կինը։ Բացատրական աշխատանքի արդյունքում նա հունիսի 29-ին գողոնով հանդերձ եկել է Համայնքային ոստիկանության Մարաշի բաժին։ […] ...

Թուրքիայում կփակվեն կենդանիների բոլոր շուկաները

16:55 01.07.2025

Թուրքիայում կփակվեն կենդանիների բոլոր շուկաները

Թուրքիայի իշխանությունները հրամայել են փակել երկրի բոլոր անասնապահական շուկաները՝ դաբաղ հիվանդության դեպքերի աճի պատճառով, երեքշաբթի օրը հաղորդել է IHA լրատվական գործակալությունը։ Ըստ լրատվամիջոցի՝ Թուրքիայի գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարարությանը կից սննդամթերքի վերահսկողության գլխավոր վարչությունը շտապ հաղորդագրություն է ուղարկել բոլոր 81 նահանգի իր ստորաբաժանումներին՝ կապված Կուրբան Բայրամից հետո (նշվել է հունիսի սկզբին) նկատված դաբաղի վարակի աճի հետ։ […] ...

Երևանի պարեկները ձերբակալել են թմրամիջոցի փաթեթներ տեղադրողների

16:50 01.07.2025

Երևանի պարեկները ձերբակալել են թմրամիջոցի փաթեթներ տեղադրողների

Երևան քաղաքի պարեկները հունիսի 26-ին՝ կեսգիշերն անց, Նոր Նորքի 2-րդ զանգվածի զբոսայգիներից մեկում հայտնաբերել, թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել ու Նոր Նորքի բաժին են տեղափոխել 28-ամյա և 33-ամյա երկու երիտասարդի: Նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 7 փաթեթ՝ ընդհանուր 12 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգվածով: Հետագայում պարզվել է, որ 33 տարեկան տղամարդը Երևանի տարբեր […] ...

BACK_TO_TOP