Եվրամիությունը ողջունում է «Ռուսալի» վրայից պատժամիջոցները հանելու մտադրությունը, կշահի նաև Հայաստանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.88
  • 445.00
WEATHER
+22.09 oC

Եվրամիությունը ողջունում է «Ռուսալի» վրայից պատժամիջոցները հանելու մտադրությունը, կշահի նաև Հայաստանը

19:05 13.01.2019

Միացյալ Նահանգներում Եվրամիության մշտական ներկայացուցչությունը նամակ է ուղարկել երկրի Ֆինանսների նախարարություն, որով իր գոհունակությունն է հայտնել այն բանի համար, որ Նահանգները մտադիր են պատժամիջոցները հանել ռուսական «Ռուսալ» ընկերության վրայից, փոխանցում է ռուսական RT լրատվական կայքը։

Խոսքն ալյումինի վերամշակմամբ զբաղվող ռուսական հսկայի մասին է, որը մասնաճյուղ ունի նաև Հայաստանում։

Եվրոպական առաջատար պետությունների դեսպանների ստորագրությամբ ուղարկված նամակում նշվում է, որ ամերիկյան պատժամիջոցների ազդեցությունը պետք է նվազեցվի այն ընկերությունների մասով, որոնք համագործակցում են եվրոպական շուկայի հետ, և այդ ընկերություններից մեկն էլ «Ռուսալն» է։

Մինչ այս հայտնի էր դարձել, որ ԱՄՆ գանձապետարանը որոշել է հանել ռուսական «Ռուսալի» և դրա սեփականատեր «En+» ընկերությունների դեմ սահմանված պատժամիջոցները, որովհետև այդ ընկերությունները կառավարման ոլորտի որոշակի փոփոխություններ են արել։ Արդյունքը զգալի է լինելու «Ռուսալի» հայկական մասնաճյուղի՝ «Արմենալ» ընկերության վրա, որը խոշորագույն հարկատուներից է Հայաստանում։

Խնդիրն այն է, որ «Ռուսալ» և «En+» ընկերությունները պատժամիջոցների տակ էին հայտնվել դրանց սեփականատիրոջ՝ ռուսաստանցի գործարար Օլեգ Դերիպասկայի պատճառով։ Ամերիկյան գանձապետարանը նշում է, որ հենց ընկերությունների մասով որևէ խնդիր չկա, խնդիրը դրանց սեփականատիրոջ մեջ է։ Reuters-ին արդեն հայտնի է դարձել, որ «կառավարման ոլորտի փոփոխություններ» կոչվածն այն է, որ ընկերությունները հանձնվելու են հավատարմագրված կառավարման, և Դերիպասկան որևէ կերպ չի ազդելու ընկերությունների աշխատանքի վրա։ Միջազգային գործակալության աղբյուրների տեղեկության համաձայն՝ սա եղել է այն պայմանը, որի շուրջ համաձայնության են եկել պատժամիջոցներն ընդունողն ու ընկերությունը։

Այս ամբողջ գործընթացից զգալի շահելու է «Ռուսալ»-ի հայկական մասնաճյուղը՝ «Արմենալ» ընկերությունը։ Բանն այն է, որ պատժամիջոցների կիրառումից հետո այս ընկերության շահույթը, ըստ ամենայնի, նվազել էր։

«Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանի պետբյուջե է փոխանցել 667.6 միլիոն դրամ հարկ ու տուրք, ինչը 31.2 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (2017թ․ առաջին կիսամյակում «Ռուսալ Արմենալ»-ը վճարել էր 969.9 միլիոն դրամ)»,- բացահայտել էր «Ազատություն» ռադիոկայանը։

Ընկերությունն արտադրում է տարեկան ավելի քան 30 հազար տոննա նրբաթիթեղ, որն արտահանվում է ԱՄՆ։ Հենց այս պատճառով էլ պատժամիջոցները կարող էին նվազեցնել արտահանումը։ Ենթադրվում է, որ պատժամիջոցների չեղարկումից հետո (քաղաքական որոշումը կա, գործնականում կիրագործվի 30 օրվա ընթացքում) հայկական ընկերությունը որոշակիորեն կվերականգնի իր դիրքերն ամերիկյան շուկայում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը կոչ է արել դադարեցնել Բրազիլիայի նախկին նախագահ Բոլսոնարոյի դատավարությունը

08:15 18.07.2025

Թրամփը կոչ է արել դադարեցնել Բրազիլիայի նախկին նախագահ Բոլսոնարոյի դատավարությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել անհապաղ դադարեցնել Բրազիլիայի նախկին նախագահ (2019-2022) Ժաիր Բոլսոնարոյի դեմ դատավարությունը։ Այս մասին ասվում է ամերիկացի առաջնորդի՝ հարավամերիկյան երկրի նախկին ղեկավարին ուղղված նամակում։ «Ես տեսել եմ, թե ինչ սարսափելի վերաբերմունքի եք արժանացել այն համակարգի կողմից, որը շրջվել է ձեր դեմ։ Այս դատական հայցը պետք է անհապաղ մերժվի։ Ես անկեղծորեն […] ...

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար

08:05 18.07.2025

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Բրազիլացի ֆուտբոլիստը Ռոնալդուի ոճով գոլը տոնելու պատճառով վնասվածք է ստացել

08:00 18.07.2025

Բրազիլացի ֆուտբոլիստը Ռոնալդուի ոճով գոլը տոնելու պատճառով վնասվածք է ստացել

Բրազիլիայի Լիգա Պաուլիստայի գավաթի խաղարկության 6-րդ տուրի «Մոնտե Ասուլ» – «Գրեմիո Պրուդենտե» (1-1) խաղում հյուրերի հարձակվող Կեսլին խփած գոլը Կրիշտիանու Ռոնալդուի ոճով տոնելու պատճառով վնասվածք է ստացել ու փոխարինվել։ 30-ամյա ֆուտբոլիստը 79-րդ րոպեին աչքի է ընկել 11-մետրանոցից դարպասապահի հետ մղած գնդակը դարպասն ուղարկելով ու փրկել պարտությունից «Գրեմիո Պրուդենտեին»։ Ֆուտբոլիստի ծունկը գոլը տոնելիս ծալվել է։ Նա […] ...

Մեկական վորքաութ մարզահրապարակի բացման միջոցառումներ՝ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներում

23:59 17.07.2025

Մեկական վորքաութ մարզահրապարակի բացման միջոցառումներ՝ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներում

Գործադիրն ընդունել է որոշում, որը կնպաստի հանրության շրջանում վորքաութ մարզահրապարակների քանակի ավելացմանը: Այն հնարավորություն կտա վորքաութով զբաղվելու մշակույթը ինտեգրել համայնքների սոցիալական միջավայրին, որպեսզի մարզումները և սպորտով զբաղվելն ընկալվի որպես առօրյա կյանքի բաղկացուցիչ մաս: Ըստ այդմ՝ նախատեսվում է կազմակերպել մեկական մարզահրապարակի բացման միջոցառումներ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներում։ Ծրագրի մեկնարկին զուգահեռ կիրականացվի իրազեկող տեսանյութերի նկարահանում […] ...

Սոֆիայում անցկացվել է Հայաստան-Բուլղարիա միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստը

23:56 17.07.2025

Սոֆիայում անցկացվել է Հայաստան-Բուլղարիա միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստը

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր Սոֆիայում` որպես նիստի համանախագահ, մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության միջև տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի իններորդ նիստին։ «Նիստի բացման իմ խոսքում կարևորել եմ երկու երկրների միջև համագործակցության ուղիների ամրապնդումը` ընդգծելով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պատրաստակամությունը` նախաձեռնություններն իրական ծրագրերի […] ...

Շառլ Ազնավուրի արձանի բացման արարողության շրջանակում փակ փողոցներ կլինեն

23:50 17.07.2025

Շառլ Ազնավուրի արձանի բացման արարողության շրջանակում փակ փողոցներ կլինեն

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հուլիսի 18-ին Շառլ Ազնավուրի հրապարակում՝ Մոսկվա կինոթատրոնի դիմաց, մեծանուն արվեստագետ, շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի արձանի պաշտոնական բացման արարողության շրջանակում ժամը 10։00-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից մինչև Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկի երթևեկությունը փակ կլինի։ ...

BACK_TO_TOP