07:47 30.11.2018
Փարիզի հյուրանոցները մոտ 11 մլն եվրոյի կորուստ են կրել «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաների պատճառով։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Ցույցերի մեկնարկից հետո հյուրանոցային մեծաթիվ ամրագրումներ չեղարկվել են։ Այցերը հիմնականում չեղարկել են զբոսաշրջիկները, որոնք ծրագրել էին հանգստյան օրերը կամ տոնական սեզոնն անցկացնել Փարիզում։ Հյուրանոցայի և ռեստորանային ոլորտները ներկայացնող GNI միավորումը հայտարարել է, որ հաստատությունների եկամուտներն […]
07:32 30.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է G20-ի գագաթնաժողովի շրջանակում կայանալիք պաշտոնական բանակցությունները Թուրքիայի և Հարավային Կորեաի առաջնորդներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Մուն Չժե Ինի հետ։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով Սպիտակ տանը։ Նշվում է, որ ծրագրված հանդիպումների փոխարեն Թրամփը մտադիր է «ոչ պաշտոնապես» շփվել այդ երկու երկրների ղեկավարների հետ։ Նման որոշման պատճառների […]
07:17 30.11.2018
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բաց կթողնի Արգենտինայում G20 գագաթնաժողովի առաջին օրը՝ ինքնաթիռի հետ կապված խնդիրների պատճառով։ Կանցլերի մամուլի քարտուղար Շտեֆեն Զայբերտի փոխանցմամբ՝ Մերկելը չի կարող անցկացնել ծրագրված հանդիպումներն ըստ գրաֆիկի։ Այս մասին փոխանցում է Die Welt-ը։ Նշենք, որ տեխնիկական խոտանի պատճառով կառավարական օդանավը երեկ Քյոլն էր վերադարձել թռիչքից մեկ ժամ անց։ Նման որոշում էր ընդունվել […]
01:08 30.11.2018
Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգը Դամասկոսի հարավում գտնվող Ալ-Քիսվա բնակավայրի օդային տարածքում իսրայելական ռազմական ինքնաթիռ և 4 հրթիռ է ոչնչացրել՝ նախքան դրանք կհասնեին իրենց նշանակետերին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Մեր հակաօդային պաշտպանության համակարգը ինքնաթիռ և 4 հրթիռ է ոչնչացրել` նախքան դրանք կհասնեին իրենց նշանակետերին»,- հայտնել է աղբյուրը։ Սիրիայի հեռուստատեսությունը ուղիղ եթերում ցուցադրում է Սիրիայի […]
00:54 30.11.2018
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Արգենտինա մեկնելուց առաջ լրագրողների հետ զրուցում անդրադարձել էր Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպից հետո ռուս-ուկրաինական լարվածությանը։ Էրդողանը, նշելով, որ Թուրքիան լավ հարաբերություններ ունի, թե՛ Ուկրաինայի, թե՛ Ռուսաստանի հետ, ասել էր. «Ինչպես գիտեք, Պուտինի հետ հեռախոսազրույցի գլխավոր թեման եղել է ռուս-ուկարինական կոնֆլիկտը։ Քննարկվել է, թե ինչ կարելի է անել այդ հարցում […]
00:13 30.11.2018
Եվրախորհդարանը կոչ է արել հրատապ արդիականացնել Առևտրի համաշխարհային կազմակերպության աշխատանքը, գրում է РИА Новости-ին: Համապատասխան փաստաթուղթը ընդունվել է հինգշաբթի՝ հերթական նիստի ընթացքում: Բանաձևի քվեարկությանը եղել է 471 կողմ, 80 դեմ ձայնով: «Եվրապատգամավորները խնդրում են շտապ արդիականացնել Առևտրի համաշխարհային կազմակերպությունը: Կազմակերպության կանոնները և գործընթացները արդիականության և արդյունավետության տեսանկյունից պետք է արագ վերանայվեն»,- ասված է հաղորդագրության մեջ:
23:30 29.11.2018
Կրեմլն արձանագրել է Վրաստանում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները և սպասում է Վրաստանի՝ ռուսական կողմի հետ համագործակցության հնարավորությունների ներկայացմանը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Բնականաբար, մենք հետևել ենք Վրաստանից ստացված տեղեկատվական հաղորդագրություններին: Մենք արձանագրում ենք թեկնածուի հաղթանակի փաստը»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք պաշտոնական Մոսկվան հետևել […]
22:37 29.11.2018
Հետազոտողների թիմը ակտիվացրել է ուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է մազարմատի պարկիկների ձևավորման համար:
19:11 29.11.2018
Նախկին երեք գումարտակները տեղայակված են Թեոդոսիայում, Սևաստոպոլում և Եվպատորիայում:
18:20 29.11.2018
Գերմանիայի Դաշնային Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր մեկնել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մայրաքաղաք Մագդեբուրգ, որտեղ հանդիպում է ունեցել երկրամասի կառավարության ղեկավար Ռայներ Հազելոֆի հետ: Նստավայրի մուտքի մոտ Ռայներ Հազելոֆը տիկնոջ՝ Գաբրիելե Հազելոֆի հետ դիմավորել է հյուրերին։ Նախագահ Սարգսյանը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի գրքում։ Այնուհետև տեղի է […]
17:55 29.11.2018
Էր Ռիադն ամերիկյան ռազմարդյունաբերական Lockheed Martin Corporation կորպորացիայից 15 միլիարդ դոլար արժողությամբ զենք է գնել: Այս մասին հայտնել են ԱՄՆ պետդեպարտամենտից: Պայմանագրի ձևակերպումն ուղեկցվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդի հեռախոսազրույցներով: ԱՄՆ պետդեպարտամենտից հաղորդել են, որ պայմանագրի վերաբերյալ բանակցությունները սկսվել են 2016 թվականի դեկտեմբերից: Պայմանագրի համաձայն՝ Էր […]
17:06 29.11.2018
SHANTNEWS-ը փորձեց այս մասին մեկնաբանություն ստանալ Արտաքին գործերի նախարարությունից:
16:34 29.11.2018
Նոյեմբերի 28-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի, մշակույթի և արվեստի բազմաթիվ գործիչների ուղեկցությամբ Մոսկվայի Գեղարվեստական ակադեմիական թատրոնում մասնակցել է «Մարդասիրության ժամանակագրություն» (Летопись Милосердия) խորագրով միջոցառմանը՝ նվիրված Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ և Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցներին: Այս մասին հայտնում են Աննա […]
15:09 29.11.2018
Ռուսաստանի և Իրանի ներկայացուցիչներն աշխատանքներ են տանում՝ երկու երկրների միջև մուտքի արտոնագրերի չեղարկման ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Իրանի էներգետիկայի նախարար, ռուս-իրականան միջկառավարական հանձնաժողովի ներկայացուցիչ Ռեզա Արդաքանիանը, հայտնում է РИА Новости-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ համապատասխան փաստաթղթերն արդեն ստորագրված են, անհրաժեշտ է միայն գործադիր կանոնադրություն: «Նախատեսում ենք այդ գործընթացն առաջիկա 1-2 ամիսների ընթացքում ավարտին հասցնել»,- ասել է […]
14:36 29.11.2018
Ըստ աղբյուրի՝ Լեհաստանն առաջարկել է ԵՄ-ի պատրաստած հայտարարության մեջ ներառել ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին արտահայտություն:
14:24 29.11.2018
Իտալիայի Ֆյուջի քաղաքում տղամարդը ներխուժել է պետական շենքերից մեկն ու պատանդ վերցրել մոտ 20 մարդու։ Իրավապահները կարճ ժամանակում վնասազերծել են երիտասարդին ու ազատել պատանդներին։ Տուժողների մասին տեղեկություններ այս պահին դեռ չեն հաղորդվում։
14:12 29.11.2018
Մազի ներկի նկատմամբ ալերգիայի պատճառով ֆրանսիացի ուսանողուհի Էսթելի գլուխը լամպի տեսք էր ստացել, գրում է Le Parisien-ը: Աղջկա գլուխը մեծացել էր և դարձել 56-63 սմ: Աղջիկը նշել է, որ ներկը գնել էր սուպերմարկետից, ալերգիկ ռեակցիան ի հայտ բերող թեստի ենթարկվել, որի արդյունքին պետք էր սպասել 2 օր, սակայն շտապել է և 30 րոպե անց օգտագործել ներկը: Մոտ […]
13:32 29.11.2018
Վիեննայում աճուրդի սրահից առևանգել են հայտնի ֆրանսիացի իմպրեսիոնիստ նկարիչ Պիեռ-Օգյուստ Ռենուարի «Ծովածոց, ծով, կանաչ ժայռեր» կտավը, հայտնում է Associated Press -ը: Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի օրը: Երեք մարդ ներխուժել է Dorotheum աճուրդի տուն և պատից հանել 2-րդ հարկում գտնվող կտավը, ապա անհետացել՝ օգտվելով շենքի 3 ելքից: Տարբեր տվյալների համաձայն՝ գողացված կտավը գնահատվում է 120-160 հազար եվրո: […]
13:09 29.11.2018
Չինական Ցզիլին նահանգում գովազդային մեծ վահանակն ընկել է անցորդների վրա: Միջադեպի հետևանքով տուժել է 4 մարդ, հաղորդում է Jilin Television-ը: Վահանակի անկման պատճառ է հանդիսացել ուժեղ քամին: Տուժածներին ցուցաբերվել է բժշկական օգնություն, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
12:56 29.11.2018
Իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը New York Post-ին տված հարցազրույցում հետաքրքրվել է՝ արդյոք Ուկրաինան ռուսական կողմին տեղեկացրել է իր նավերի անցնելու մասին:
08:35 29.11.2018
Աշխարհում տոնական ամենաբարձր եղևնին տեղադրել են Գերմանիայի Դորտմունդ քաղաքում։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։ 45 մետրանոց ծառը 4 շաբաթվա ընթացքում հավաքել են 1700 փոքր եղևնիներից։ Այն զարդարվել է 48 հազար լույսերով։ Տոնական սեզոնի մեկնարկից ի վեր Գերմանիայի ողջ տարածքում բացվել են մոտ 3000 սուրբծննդյան տոնավաճառներ։
08:20 29.11.2018
Նիկոլայ Գոգոլի ստեղծագործությունների ժողովածուն լոնդոնյան աճուրդում վաճառվել է 225 հազար դոլարով։ Խոսքը վերաբերում է 1832 թվականին Սանկտ Պետերբուրգում թողարկված «Երեկոները Դիկանկային կից ագարակում» ժողովածուի առաջին հրատարակությանը։ Christie’s աճուրդի տան կողմից կազմակերպված երեկոյի ժամանակ այն իրացվել է մեկնարկային գնից եռակի թանկ։ Ժողովածուն դարձել է «ռուսական շաբաթը» եզրափակող աճուրդի ամենաթանկ լոտը՝ ներկայացված ավելի քան 200 լոտերից։