TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+28.09 oC

ԱՇԽԱՐՀ

Թուրքիան պատրաստ է միջնորդ դառնալ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև

07:49 29.11.2018

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում քննարկվել է Սև ծովում ՌԴ-Ուկրաինա կոնֆլիկտի կարգավորման գործում Թուրքիայի միջնորդական դերի հարցը։ Այս մասին հայտնում է Интерфакс-ը։ «Պուտինի հետ զրույցի ընթացքում այդ հարցը (Կերչի նեղուցի միջադեպը) քննարկվել է, ինչպես նաև քննարկվել է որպես միջնորդ մեր դերի հարցը»,- ասել է  Էրդողանն օդանավակայանում […]

̰
Նյու Յորքի օդանավակայանում Թրամփի ինքնաթիռը վնասվել է

07:39 29.11.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պատկանող մասնավոր ինքնաթիռը վնասվել է նյույորքյան Լա-Գուարդիա օդանավակայանում։ Այս մասին հայտնում է Associated Рress-ը։ «Boeing 757»-ը վնասվել է այլ ինքնաթիռի հետ բախման հետևանքով։ Միջադեպը տեղի է ունեցել ցամաքում։ Երկրորդ ինքնաթիռը դեպի կայանման վայր շարժվելիս հարվածել է Թրամփի ինքնաթիռի թևին։ Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։

̰
Էյֆելյան աշտարակի սանդուղքի մի մասն աճուրդում վաճառվել է

23:17 28.11.2018

Էյֆելյան աշտարակի սանդուղքի մի հատվածն աճուրդով վաճառվել է: Այս մասին հայտնում է BFMTV-ն: Հաղորդվում է՝ այն արժեցել է 169 հազ դոլար, բարձրությունը 4.3 մետր է, քաշը՝ 900 կգ: Վաճառքն իրականացվել է այս տարվա նոյեմբերի 27-ին: Աղբյուրը հայտնում է, որ սանդուղքի այդ հատվածը 19-րդ դարավերջին` 1889 թվականին, միմյանց է կապել երկրորդ ու երրորդ հարկերը: Նշվում է, […]

̰
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի ու Ուկրաինայի նախագահների հետ

22:45 28.11.2018

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Պյոտր Պորոշենկոյի հետ: Էրդողանը նրանց հետ քննարկել է օրերս Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի հետևանքով Կրեմլի ու Կիևի միջև առաջացած լարվածությունը: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։ Նշվում է, որ Թուրքիայի նախագահն իր մտահոգությունն է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ՝ ընդգծելով խնդիրները […]

̰
Metallica-ն կթողարկի իր առաջին ակուստիկ ալբոմը

20:00 28.11.2018

Հանրահայտ Metallica ռոք խումբը պատրաստվում է իր առաջին ակուստիկ ալբոմը թողարկել: Ստացված հասույթը կտրամադրվի All Within My Hands բարեգործական ֆոնդին: Այս մասին հայտնում է Kerrang-ը: Հաղորդվում է, որ Helping Hands… Live & Acoustic At The Masonic ալբոմը ձայնագրվել է Helping Hands խորագիրը կրող բարեգործական համերգի ընթացքում, որը տեղի էր ունեցել այս տարվա նոյեմբերի 3-ին՝ Սան […]

̰
Պուտինը վավերացրել է ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ժամանակավոր համաձայնագիրը

19:46 28.11.2018

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վավերացրել է Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծմանը վերաբերող ժամանակավոր համաձայնագիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Մայիսի 17-ին Աստանայում կայացած տնտեսական ֆորումի ընթացքում ստորագրված համաձայնագիրը նախատեսված է երեք տարի ժամկետի համար: Ըստ համաձայնագրի՝ կողմերը պարտավորվում են դրա ուժի մեջ մտնելուց հետո ոչ ուշ, քան […]

̰
«Ֆրաունհոֆեր»-ը լավ գործընկեր կարող է լինել Հայաստանի համար․ Արմեն Սարգսյան

19:24 28.11.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այսօր այցելել է գերմանական «Ֆրաունհոֆեր» արտադրական համակարգերի և նախագծային տեխնոլոգիաների ինստիտուտ (Fraunhofer IPK), որը մասնագիտացած է արտադրական գործընթացների ողջ սպեկտրի համար տեխնոլոգիական նորարար լուծումների մշակման ոլորտում: Ինստիտուտը նաև նորարարական գաղափարների զարգացմանն ուղղված հետազոտական ծրագրեր է իրականացնում: «Ֆրաունհոֆեր» ինստիտուտը յոթ տասնյակից ավելի գիտահետազոտական կենտրոններ ունի և գործունեություն է […]

̰
Բելառուսում 2 անձ է մահապատժի ենթարկվել

18:56 28.11.2018

Բելառուսում 2 դատապարտյալ մահապատժի է ենթարկվել, նրանք սպանել էին մարդկանց՝ նրանց բնակարանները վերավաճառելու նպատակով, հաղորդում է RT-ն: Դատապարտյալներ Իգոր Գերշանկովի և Սեմյոն Բերեժնիի հարազատները ծանուցում են ստացել, որ մահապատիժն իրականացվել է: 2017թ. դատարանը մահապատժի վճիռ էր հրապարակել «սև ռիելթորների» գործով երկու ֆիգուրանտների վերաբերյալ, ևս 2 մարդ, դատապարտվել էր 22 և 24 տարվա ազատազրկման: 2018թ. հոկտեմբերին Եվրամիության դիվանագիտության […]

̰
Պորոշենկոն Էրդողանին խնդրել է Կերչի խնդիրը բարձրացնել G20-ի ժամանակ

18:48 28.11.2018

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում խնդրել է, որպեսզի Թուրքիայի նախագահը բարձրացնի Կերչի նեղուցում առաջացած իրավիճակի լարման հետևանքով առաջացած խնդիրը G20 գագաթաժողովին: Այս մասին հայտնել է Պորոշենկոյի մամուլի ծատայությունը: Նշվում է նաև, որ Էրդողանը դատապարտել է Ռուսաստանի գործողությունները և խոստացել ներկայացնել խնդիրը գագաթնաժողովին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Պորոշենկոն Դոնալդ Թրամփին խնդրել է […]

̰
Պուտինը Պորոշենկոյին մեղադրել է իր վարկանիշը բարձրացնելու նպատակով սադրանք կազմակերպելու մեջ

17:52 28.11.2018

Պուտինը միևնույն ժամանակ նշել է, որ ռուս սահմանապահները ուկրաինացի սահմանախախտներին ձերբակալելու ժամանակ կատարել են իրենց զինվորական պարտականությունները:

̰
Ուկրաինացի 24 նավաստիներից 12-ին մեղադրանք է առաջադրվել

17:12 28.11.2018

Սիմֆերոպոլի դատարանը նրանց 2 ամսով կալանավորել էր:

̰
Հայտնի է Ուկրաինայում նախագահական ընտրությունների օրը

17:09 28.11.2018

Ռուսական կողմում կարծում են, որ Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպը սադրանք է նախագահական ընտրությունների նախաշեմին:

̰
Ավստրիացի լեռնագնացը 4-րդ փորձից հաղթահարել է հիմալայան բարձունքը

16:44 28.11.2018

Ավստրիացի լեռնագնաց Դավիդ Լաման միայն 4-րդ փորձից հետո է կարողացել վերջապես հաղթահարել հիմալայան դժվարամատչելի գագաթներից մեկը: Այս մասին հայտնում է SBS-ը: Աղբյուրը հայտնում է, որ իր նպատակին հասնելու համար նա պայքարել է 80 կմ/ժ արագությամբ քամու դեմ: 6900 մետր բարձրություն ունեցող Լունագ Ռին հիմալայան ամենադժվարամատչելի գագաթներից մեկն է: Ավստրիացի լեռնագնացը նախկինում բարձունքը հաղթահարելու մի քանի […]

̰
Մեծ Բրիտանիան կարգելի ֆասթֆուդի գովազդը

16:42 28.11.2018

Մեծ Բրիտանիան կարգելի ֆասթֆուդի գովազդը հասարակական տրանսպորտում: Որոշումն ուժի մեջ կմտնի 2019թ. փետրվարից: Բրիտանական կառավարությունն այս քայլին է գնում մանկական ճարպակալության դեմ պայքարելու համար: Ածխաջրի և ճարպերի բարձր պարունակությամբ ֆասթֆուդի գովազդը կհանվի բոլոր տրանսպորտային միջոցներից՝ մետրոյից, ավտոբուսներից, կանգառներից, էլեկտրագնացքներից: Գովազդային գործակալությունների ղեկավարների կարծիքով, սակայն, դա չի նպաստի խնդրի լուծմանը, փոխարենը կտուժեն ուղևորները: Գովազդների կրճատումը կհանգեցնի […]

̰
Սաակաշվիլին զինված հեղափոխություն է պատրաստում պարտվելու դեպքում. Վրաստանի ԱԱԾ

13:42 28.11.2018

Վրաստանում նոյեմբերի 28-ին ընթացող նախագահի ընտրության երկրորդ փուլի նախօրեին այդ երկրի հատուկ ծառայությունները տեղեկություն են հրապարակել՝ ըստ որի, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վերջին օրերին պարբերաբար հեռախոսազրույց է ունենում միասնական ընդդիմության թեկնածու Գրիգոլ Վաշաձեի հետ՝  քարոզարշավի առումով նրան ուղղորդելով: Ըստ Վրաստանի ԱԱԾ տարածած տեղեկության՝ իրենք պարզել են, որ Սաակաշվիլին խորհուրդ է տվել Գրիգոլ Վաշաձեին՝ քվեարկությունն […]

̰
Ամերիկյան ինքնաթիռը հետախուզական թռիչք է կատարել Կերչի նեղուցի հատվածում

13:40 28.11.2018

Boeing P-8A Poseidon-ը պարեկային հականավային ինքնաթիռ է, որը նախատեսված է հակառակորդի սուզանավերի հայտնաբերման և ոչնչացման համար:

̰
Սիդնեյում փոթորիկ ու հեղեղներ են

13:07 28.11.2018

Օդերևութաբանների փոխանցմամբ, Սիդնեյում 2 ժամվա ընթացքում գրանցվել են մեկ ամսվա տեղումներ:

̰
Պորոշենկոն Թրամփին խնդրել է G20-ի ժամանակ Պուտինին ուղերձ փոխանցել

12:27 28.11.2018

Այս մասին Պորոշենկոն ասել է NBC News հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում:

̰
ԱՄՆ-ում առաջարկել են արգելել ռուսական նավերի մուտքը եվրոպական և ամերիկյան նավահանգիստներ

11:53 28.11.2018

Քաղաքական գործիչն ԱՄՆ-ին և ԵՄ-ին առաջարկել է ռուսական «ագրեսիան» զսպելու համար պատժամիջոցներ կիրառել:

̰ ̰
Ուկրաինան գտնվում է ՌԴ-ի հետ լայնամասշտաբ պատերազմի սպառնալիքի տակ. Պորոշենկո

10:21 28.11.2018

Ուկրաինայի նախագահը նաև հայտնել է, որ փորձել է խոսել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

̰
Եվրոպան պետք է ավելացնի Ուկրաինային ցուցաբերվող օգնությունը․ Պետդեպ

08:13 28.11.2018

Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիդեր Նաուերթը հայտարարել է, որ Եվրոպան պետք է ավելին անի Ուկրաինային աջակելու համար և խստացնի պատժամիջոցները Ռուսաստանի հանդեպ։ Այս մասին նա հայտնել է նոյեմբերի 27-ին կայացած ճեպազրույցում։ Նա Կերչի նեղուցի կոնֆլիկտն անվանել է «Ռուսաստանի ագրեսիվ վարքի վտանգավոր շարունակություն» և ընդգծել, որ ԱՄՆ-ն աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։ Նաուերթը հիշեցրել է, որ ԱՄՆ […]

̰
Պայթյուն Չինաստանի քիմիական գործարանում․ զոհվել է 22 մարդ, այրվել՝ 50 մեքենա

07:59 28.11.2018

Չինաստան հյուսիսային Հեբեյ նահանգում գտնվող քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 22 մարդ։ Եվս 22-ը վիրավորվել են։ Դեպքը տեղի է ունեցել Չժանցզյակոու քաղաքում, հայտնում են քաղաքային իշխանությունները։ Միջադեպի պատճառները պարզվում են։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Պայթյունից հետո առաջացած հրդեհից այրվել է 38 բեռնատար և 12 մարդատար մեքենա։ #Update: 22 killed, 22 others wounded […]

̰
Ուկրաինան ռազմաբազայի ստեղծման շուրջ բանակցություններ է սկսել ԱՄՆ-ի հետ․ ԶԼՄ-ներ

07:44 28.11.2018

Ուկրաինան հետաքրքրված է իր տարածքում ամերիկյան ռազմաբազայի տեղակայմամբ։ Երկրների միջև արդեն համապատասխան բանակցություններ են ընթանում։ Այս մասին «Известия»-ին հայտնել են ուկրաինական դիվանագիտական շրջանակների աղբյուրները։ Տեղեկությունը հաստատել է նաև «Պյոտր Պորոշենկոյի բլոկ»-ից պատգամավոր Իվան Վիննիկը։ Նրա խոսքով՝ նոր օբյեկտը կապահովի երկրի անվտանգությունը Մոսկվայից եկող սպառնալիքներից։ Վաշինգտոնը չի շտապում խոստումներ տալ, նշում են ամերիկյան քաղաքական շրջանակներում։ Պենտագոնի […]

̰
Թրամփը կարող է չեղարկել G20-ի շրջանակում Պուտինի հետ հանդիպումը

07:29 28.11.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել G20-ի գագաթնաժողովի շրջանակում Արգենտինայում կայանալիք հանդիպումը ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։ Պատճառը Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպն է։ The Washington Post-ի հետ զրույցում Թրամփը նշել է, որ մոտ ժամանակներս սպասում է Կերչի նեղուցի իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ ազգային անվտագության ծառայության ամբողջական հաշվետվության, որից հետո որոշում կընդունի […]

̰
Վենեսուելան խոցել է կոլումբացի թմրավաճառների 4 ինքնաթիռ

07:15 28.11.2018

Վենեսուելայում վերջին 15 օրերի ընթացքում խոցվել են կոլումբացի թմրավաճառների 4 ինքնաթիռ։ Այս մասին հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն։ Ինքնաթիռները խոցվել են բոլիվարական օդուժի կողմից։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն։ Վենեսուելայում 2013 թվականից գործում է օրենք, որը թույլ է տալիս հարվածել թմրամաֆիայի ինքնաթիռներին։ Այդ օրինագծի մշակման առաջարկն արել էր դեռևս նախկին նախագահ Ուգո Չավեսը, […]

̰
Իտալիայի ՆԳ նախարարը սկսել է քանդել մաֆիայի անդամներին պատկանող շքեղ վիլլաները

00:33 28.11.2018

Երեկ Իտալիայի ներքին գործերի նախարար Մատեո Սալվինին սկսել է քանդել ապօրինի կառուցված շքեղ վիլլաները: Դրանք պատկանում են իտալական հայտնի Կասամոնիկա մաֆիայի կլանի անդամներին: Այս մասին հայտնել է euronews-ը: Նախարարն անձամբ է տվել քանդման աշխատանքների մեկնարկը: Քանդված վիլլաների տեղում կկառուցվեն երեխաների համար նախատեսված խաղահրապարակներ: Սալվինին նաև խոստացել է, որ կհետապնդի հանցագործներին՝ «փողոցից փողոց, վիլլայից վիլլա և […]

̰
Ֆրանսիայում բողոքի ակցիաներ են կազմակերպել նաև հրշեջները

23:12 27.11.2018

Ֆրանսիայում, այսպես կոչված, «դեղին բաճկոններից» բացի՝ բողոքի ակցիաներ են կազմակերպել նաև հրշեջները: Նրանք կառավարությունից պահանջում են ավելի բարձր աշխատավարձ: Այս մասին հայտնել է Russia Today լրատվական գործակալությունը: Ակցիայի մասնակիցները փակել են Լիոն քաղաքի ճանապարհները: Նրանք ջահերով և պաստառներով ուղևորվում են քաղաքի գլխավոր հրապարակ: Ֆրանսիայի տարբեր քաղաքներում դեռ շարունակվում են «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները՝ կապված վառելիքի […]

̰
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է «Կամորայի»՝ 15 տարի փախուստի մեջ գտնվող ղեկավարին

20:11 27.11.2018

Իտալիայի Նեապոլ քաղաքում կարաբիներները կալանավորել են տեղական հանցավոր կազմակերպության՝ «Կամորայի» առաջնորդներից մեկին՝ Անտոնիո Օռլանդոյին: Նա փախուստի մեջ էր 2003 թվականից: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: Նշվում է, որ Անտոնիո Օռլանդոն երկրի ամենափնտրվող հանցագործներից էր: Երկու անգամ նրան ձերբակալելու որոշում է կայացվել երկու՝ առանձնապես ծանր հանցագործությունների մասով կասկածանքով: Ինչպես հաղորդում են կարաբիներները, կալանավորվածը գլխավորել […]

̰
Կարեն Կարապետյանը դարձել է ռուսական ընկերության տնօրենների խորհրդի անդամի թեկնածու

20:04 27.11.2018

Ռուսաստանի կառավարությունը Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին ներառել է ռուսական «Զառուբեժնեֆտ» ընկերության տնօրենների խորհրդի անդամության թեկնածուների ցանկում: Այս մասին փաստաթուղթը հրապարակվել է Ռուսաստանի իրավական տեղեկատվության միասնական պորտալում։ Նրա հետ թեկնածու են նաև Ռուսաստանի նախկին պաշտոնյաներ։ Կարեն Կարապետյանի այս նշանակման լուրերի մասին SHANTNEWS.am-ը հայտնել էր մոտ մեկ ամիս առաջ։ Այս ընկերությունը, ըստ լրատվամիջոցի, ռուսական «ստանդարտներով» ոչ մեծ […]

̰
BACK_TO_TOP