TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+28.09 oC

ԱՇԽԱՐՀ

Ազգային օրվան ընդառաջ ԱՄԷ-ում համաներում են շնորհել ավելի քան 1800 բանտարկյալի

19:00 27.11.2018

Արաբական Միացյալ Էմիրություններում Ազգային օրվան ընդառաջ տարբեր էմիրություններում համաներում կշնորհվի ավելի քան 1800 բանտարկյալի: Այս մասին հայտնել է The National-ը: ԱՄԷ-ի փոխնախագահը և Դուբայի ղեկավարը երկուշաբթի համաներում են շնորհել 625 բանտարկյալի: Իսկ ավելի վաղ ԱՄԷ նախագահ շեյխ Խալիֆա իբն Զաիդ Ալ- Նախայան հրամայել էր ազատ արձակել 785 բանտարկյալի և վճարել նրանց ֆինանսական պարտքերը: Բացի դրանից՝ […]

̰
Հրապարակվել է Պորոշենկոյի՝ Ուկրաինայում 60 օրով ռազմական դրություն հայտարարելու հրամանագիրը

18:37 27.11.2018

Հրապարակվել է երկրում ռազմական դրություն հայտարարելու վերաբերյալ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրամանագիրը: Նշվում է, որ որոշումը ներկայացրել էր երկրի Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհուրդը: «Գործողության մեջ դնել «Ուկրաինայի պետական ինքնիշխանության ու անկախության ապահովման արտակարգ միջոցառումների և երկրի տարածքում ռազմական դրություն սահմանելու մասին» Ուկրաինայի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի՝ 2018 թվականի նոյեմբերի 26-ի որոշումը»,- ասված է փաստաթղթում: Ուկրաինայի […]

̰
Երևանում աշխատանքն է շարունակել ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի 52-րդ լիագումար նիստը

18:35 27.11.2018

Նոյեմբերի 27-ին Երևանի «Հրազդան» հյուրանոցի «Պարույր Սևակ» սրահում աշխատանքն է սկսել ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի 52-րդ լիագումար նիստը` ՍԾՏՀ ԽՎ նախագահ, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի նախագահությամբ: Նիստին մասնակցել են Ալբանիայի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Վրաստանի, Հունաստանի, Մոլդովայի, Ռումինիայի, Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի, Սերբիայի խորհրդարանական պատվիրակությունները, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, տարբեր երկրներից ժամանած դիտորդներ: Բացման խոսքով հանդես է եկել […]

̰
Ուզում ենք ՌԴ-ն և Ուկրաինան տեսնել ոչ թե իրար դեմ, այլ կողք կողքի. Էրդողան

18:16 27.11.2018

Անկարան մտահոգ է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև իրավիճակի սրմամբ: Խնդրին անդրադարձել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը: «Սև ծովում լարվածությունը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև աճում է: Այս երկու երկրներն էլ մեզ բարեկամ են, և մենք ցանկանում ենք, որպեսզի խաղաղություն լինի այս տարածաշրջանում: Ուզում ենք Ռուսաստանն ու Ուկրաինան տեսնել ոչ թե իրար դեմ, այլ կողք […]

̰
Ֆրանսիայի համայնքների ղեկավարներն իշխանությանը կոչ են արել ականջալուր լինել «դեղին բաճկոններ»-ին

18:10 27.11.2018

Ֆրանսիայի 12 համայնքների ղեկավարները երկրի իշխանություններին կոչ են անում ականջալուր լինել «դեղին բաճկոններ»-ի շարժմանը և հրաժարվել 2019 թվականից նախատեսված բենզինի գնի բարձրացումից: Այս մասին գրում է Opinion-ը: Հենց այստեղ է տեղ գտել նաև համայնքների ղեկավարների բաց նամակը, որի հեղինակները պնդում են, թե Ֆրանսիայի իշխանությունը սխալ քայլ է անում՝ «դեղին անթև բաճկոններ»-ի շարժումը որակելով «ծայրահեղական»: «Շտապ պետք […]

̰
Նավթի ու գազի միասնական շուկայի ստեղծումը ԵԱՏՄ օրակարգում է

17:53 27.11.2018

Մինսկում այսօր անցկացվել է ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների հանդիպումը, որի ժամանակ մի քանի համատեղ որոշում է ընդունվել, որոնց մասին հանդիպումից հետո տեղեկացրել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։ «Կան նաև խրթին թեմաներ, որոնց քննարկումը շարունակվել է։ Դա նավթի ու գազի միասնական շուկայի ստեղծումն է, Միության ֆինանսական շուկայի ծրագրի շուրջ աշխատանքն է։ Ջանքերը այստեղ միավորելու ենք»,- […]

̰
Հայաստանն ավստրալական զբոսաշրջային ընկերության թոփ հնգյակի առաջին հորիզոնականում է

17:45 27.11.2018

Ավստրալական Luxury Travel հրատարակչությունը ընտրել է զբոսաշրջային 5 ուղղություններ, որոնք առաջարկելու է զբոսաշրջիկներին  2019 թվականի համար: Հատկանշական է, որ 5 ուղղություններից առաջին տեղում Հայաստանն է: «Կովկասի հարավում գտնվող այս փոքրիկ պետությունն աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկն է: Այս երկրում ապրում է քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած աշխարհի հնագույն ազգությունը: Այս երկրում է աշխարհի ամենահայտնի բրենդին»,- գրել […]

̰
Հունական լրատվամիջոցների աշխատակիցները 24-ժամյա գործադուլ են սկսել

16:59 27.11.2018

Հունաստանում չորեքշաբթի հայտարարված համազգային գործադուլին ընդառաջ, այսօր 24-ժամյա գործադուլ են սկսել հունական լրատվամիջոցների աշխատակիցները: Այս մասին հայտնել է Associated Press-ը: Այսօր դադարեցվել են ռադիոյով և հեռուստացույցով հեռարձակվող լուրերի բոլոր թողարկումները, չի աշխատում նաև լրատվական կայքերի մեծ մասը: Իսկ վաղը՝ համազգային գործադուլի շրջանակներում չեն տպագրվի թերթերը: Լրատվամիջոցների աշխատակիցների գործադուլն ընդհանուր հայտարարված գործադուլի մի մասն է, սակայն անցկացվում […]

̰
Հյուսիսային Կիպրոսում գտնվող հայկական Մակարավանքը վերածվել է ավերակների

16:56 27.11.2018

Նյու Յորքի The Gatestone Institute-ն իր պաշտոնական կայքում հոդված է տեղադրել 1974 թվականից Թուրքիայի տիրապետության տակ գտնվող  Հյուսիսային Կիպրոսի քրիստոնեական սրբավայրերի ոչնչացման մասին: Հոդվածում մասնավորապես նշվում է, որ Հյուսիսային Կիպրոսի իշխանությունները տարիների ընթացքում նպատակադրված որևէ քայլ չեն ձեռնարկում Կիպրոսի ուղղափառ և Հայ Առաքելական եկեղեցիների վանքերը փրկելու ուղղությամբ: «Ամբողջովին ամայացել է հայկական Սուրբ Մակար եկեղեցին, որը […]

̰
Կրեմլում մեկնաբանել են Ուկրաինայում ռազմական դրություն մտցնելու որոշումը

16:00 27.11.2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի որոշ շրջաններում ռազմական դրություն մտցնելը Կիևի ներքին գործն է: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը: «Անխոս, ընտրական գործընթացի ֆոնին նման քայլը, ինչպիսին ռազմական դրություն սահմանելն է, ունի իր հատուկ և փոքր-ինչ քողարկված երանգը»,- ասել է Պեսկովը: Նրա խոսքերով՝ այսպիսի որոշումը կարող […]

̰
Ռուսական շոուի ժամանակ հայ փոքրիկը զարմացրել է իր խոհարարական հմտություններով

15:23 27.11.2018

«Բոլորից լավը» ռուսական հաղորդման նոր եթերաշրջանի հերոսներից մեկը դարձել է 4-ամյա Դիանա Գևորգյանը, որը ժամանել է Գերմանիայից, ցուցադրել իր խոհարարական հմտությունները: 4-ամյա աղջիկը հաղորդավար Մաքսիմ Գալկինին պատմել է, որ կարողանում է պատրաստել բորշչ, աղցաններ և այլն: Ռուս երգչուհի Ալբինա Ջանաբաևայի հետ հայ աղջիկը պատրաստել է ռուսական բորշչ: Փոքրիկ Դիանան նաև պատմել է, որ Նյուրնբերգ քաղաքում […]

̰
Արգենտինահայերը Էրդողանի դեմ բողոքի ակցիա են կազմակերպել

15:14 27.11.2018

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Արգենտինա` մասնակցելու «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին: Բուենոս Այրեսում արգենտինահայերը Էրդողանի այցի դեմ բողոքի ցույց են կազմակերպել, հայտնում է ermenihaber.am-ը: Ցուցարարները  հիշեցրել են, որ Թուրքիայում ոտնահարվում են մարդու իրավունքները։ Նրանք ընդգծել են, որ Թուրքիայում մի շարք իրավապաշտպաններ, ակտիվիստներ, քաղաքական գործիչներ այժմ գտնվում են բանտերում։ Հիշեցրել են, որ Թուրքիայում շարունակում է  բանտարկված […]

̰
Ինչպես է մայր ընձուղտը փորձում ձագուկին փրկել առյուծի ճիրաններից

15:10 27.11.2018

Քենիայի «Մասայի Մարա» ազգային արգելոցում 31-ամյա հնդիկ զբոսաշրջիկը ֆիքսել է այն պահը, երբ մայր ընձուղտը փորձում է փրկել իր 1 օրական ձագին առյուծի ճիրաններից: Ցավոք, գիշատիչը կարողացել է հոշոտել 1 տարեկան փոքրիկ ընձուղտին: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: «Հեռվից մենք նկատեցինք մայր ընձուղտին, իսկ երբ ավելի մոտեցանք, տեսանք, որ գիշատիչը փորձում էր հարձակվել ընձուղտի […]

̰
Թրամփը սպառնացել է «երկար ժամանակով» փակել ԱՄՆ-Մեքսիկա սահմանը

14:58 27.11.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է «երկար ժամանակով» փակել ԱՄՆ-Մեքսիկա սահմանը: Այս մասին հայտնել է Russia Today-ը: ԱՄՆ նախագահն այսպես է արձագանքել երեկ ԱՄՆ-Մեքսիկա սահմանը գրոհով հատել ցանկացող ներգաղթյալների գործողություններին: Թրամփը նշել է, որ ներգաղթյալներից շատերը վտանգավոր հանցագործներ կամ ավազակախմբերի անդամներ են, որոնք վտանգ են ներկայացնում ոստիկանության և սահմանային պահակների համար: Ի պատասխան այն հարցի՝ […]

̰
Դուլսե դե լեչե, պիստակով պաղպաղակ, արգենտինական գինի. հայտնի է G20-ի հյուրերի ճաշացանկը 

14:42 27.11.2018

G20 գագաթնաժողովի մասնակիցների համար Բուենոս Այրեսում մշակել են հատուկ արգենտինական ճաշացանկ, հաղորդում է Nacion պարբերականը: «Կառավարության մշակած ճաշացանկը մատուցվող 2 ճաշերի ժամանակ առավելագույնս պետք է ներկայացնի արգենտինական սննդի բազմազանությունը»,- գրում է պարբերականը: Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը G20-ի հյուրերը կհամտեսեն արգենտինական խոհանոցի ողջ բազմազանությունը, այդ թվում՝ հորթի մսով կարկանդակներ, կրեոլյան սենդվիչներ, տոմատի սոուսով և կարտոֆիլով սթեյք: Որպես աղանդեր՝ […]

̰
Կալիֆոռնիայում հրդեհի հետևանքով զոհերի թվում երկու հայ կա

14:35 27.11.2018

Կալիֆոռնիայի անտառային հրդեհների զոհերի թվում, ըստ նախնական տվյալների, կա ազգությամբ երկու հայ, ևս մեկն անհետ կորածների ցանկում է: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Նա հայտնեց, որ հրդեհներից վնասվել է նաև հայ ընտանիքների 3 տուն: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Կալիֆոռնիայի հյուսիսում՝ նահանգի պատմության ընթացքում բռնկված ամենախոշոր հրդեհը մեկուսացվել է 95 […]

̰
Կերչի նեղուցի միջադեպից հետո Եվրոպան կարող է ավելի կոշտ պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի դեմ

14:07 27.11.2018

Բունդեսթագի արտաքին գործերի կոմիտեի ղեկավար Նորբերտ Ռետգենը հայտարարել է, որ հնարավոր է՝ Եվրոպան հակառուսական ավելի խիստ պատժամիջոցներ սահմանի՝ կապված Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի հետ: Այս մասին հայտնել է Deutschlandfunk-ը: Ռետգենի խոսքերով՝ տեղի ունեցածը խոր անհանգստություն է առաջացրել: «Դեռևս չի բարձրացել ավելի խիստ պատժամիջոցներ սահմանելու հարցը, բայց, ընդհանուր առմամբ, ես չէի բացառի այդպիսի հնարավորությունը»,- ասել […]

̰
Չինաստանի ամենահարուստ մարդը դարձել է կոմունիստ

13:13 27.11.2018

Չինական AliBaba ընկերության հիմնադիր ու ղեկավար, AliExpress առևտրային առցանց հարթակի սեփականատեր Ջեք Ման համալրել է Կոմուսնիստական կուսակցության շարքերը։ Նրա անունն ընդգրկվել է Չինաստանի այն 100 անձանց անունների թվում, որոնք ներդրում են ունեցել Չինաստանի զարգացման գործում։ Հենց այդ ցուցակի մեջ էլ նշվում է, որ միլիարդատերը Չինաստանի Կոմունիստական կուսակցության անդամ է։ Կուսակցությանը Մանի անդամակցության ժամանակը հայտնի չէ։ […]

̰
Ֆրանսիացի սենատորը կասկածվում է Հյուսիսային Կորեայի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ

12:57 27.11.2018

Ֆրանսիայի հակահետախուզական ծառայությունը ձերբակալել է Սենատի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին` Բենուա Քեննեդիին: Վերջինս կասկածվում է Հյուսիսային Կորեայի օգտին լրտեսություն իրականացնելու մեջ:  Նրան ձերբակալել են նոյեմբերի 25-ին, սակայն այս գործով հետաքննությունը սկսվել էր դեռ մարտից: Հայտնի է, որ Բենուա Քեննեդին Հյուսիսային Կորեայի վերաբերյալ մի քանի տպագրված աշխատությունների հեղինակ է: Նա մի քանի անգամ եղել է Կորեական թերակղզում […]

̰
Իրանում երկրաշարժից տուժածների թիվն ավելացել է

12:27 27.11.2018

Կիրակի իրանա-իրաքյան սահմանային գոտու արևմտյան հատվածում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է մոտ 780-ի: Ավելի քան 6 հազար ընտանիք անօթևան է մնացել: Իրանական Tansim լրատվական գործակալության հաղորդմամբ՝ երկրաշարժից առավել տուժել են Սարպոլ-է Զահաբի և Քասրե Շիրինին բնակավայրերը: Իրանի նախագահ Հասան Ռոհանին նահանգային իշխանություններին կոչ է արել անհապաղ օգնություն ցուցաբերել երկրաշարժից տուժածներին: Իսկ իրաքյան […]

̰
Ես քաղաքական գործիչ եմ, և դա անտանելի է. Դոնալդ Թրամփ

11:54 27.11.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր քաղաքական դերն անտանելի է իր համար: Միսսիսիպի նահանգում իր կողմնակիցների առջև ելույթի ժամանակ Թրամփը նաև քննադատել է ամերիկացի քաղաքական գործիչներին: «Նրանք տասնյակ տարիներ շարունակ միգրանտներին աշխատատեղեր էին տրամադրում ԱՄՆ-ում, փակում էին գործարաններ և ոչնչացնում ամբողջական ոլորտներ: Ես խոսում էի այդ մասին 20 տարի: Այն ժամանակ ես գործարար […]

̰
Brexit-ին առնչվող համաձայնագրի շուրջ Բրիտանիայում վերջնական քվեարկությունը կանցկացնի դեկտեմբերի 11-ին

10:37 27.11.2018

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատը Եվրամիությունից դուրս գալու մասին համաձայնագրի շուրջ վերջնական քվեարկությունը կանցկացնի դեկտեմբերի 11-ին: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: Վարչապետը նշել է, որ անհամբերությամբ է սպասում այդ քվեարկությանը: Մեյը նաև ընդգծել է, որ առաջարկը չընդունելու դեպքում երկրում կտիրի անորոշություն և քաղաքական ուժերի պառակտում: […]

̰
Ինձ ամենևին դուր չի գալիս այն, ինչ կատարվում է Կերչի նեղուցում. Թրամփ

10:14 27.11.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ ունեցած զրույցի ժամանակ հայտարարել է, որ իրեն ամենևին դուր չի գալիս այն, ինչ կատարվում է Կերչի նեղուցում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև: Այս մասին փոխանցում է Russia Today-ը: «Մեզ ամենևին դուր չի գալիս, թե ինչ է կատարվում: Մենք հայտնել ենք մեր դիրքորոշումը»: Համաձայն ուկրաինական կողմի՝ իրենց նավերն ունեցել են Կերչի […]

̰
Թրամփը պարծեցել է Էլվիս Փրեսլիի հետ նմանությամբ

08:33 27.11.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պարծեցել է․ պատանեկության տարիներին իրեն համեմատել են ռոք-ն-ռոլի արքա Էլվիս Փրեսլիի հետ։ Այս մասին նա պատմել է իր կողմնակիցներին Միսսիսիպի նահանգի Տյուպելո քաղաքում, որտեղ էլ 1935 թվականին ծնվել է աշխարհահռչակ երգիչը։ «Եթե հաշվի չառնենք բաց գույնի մազերս, ապա երբ ես դեռահաս էի, ինձ համեմատում էին Էլվիսի հետ»,- ասել է Թրամփը։ Պետության […]

̰
Մալայզիայի թագավորն ամուսնացել է «Միսս Մոսկվա» տիտղոսակրի հետ

08:22 27.11.2018

Մոսկվայում տեղի է ունեցել Մալայզիայի թագավոր Մուհամմադ V Քելանթան Սուլթանի և «Միսս Մոսկվա 2015» տիտղոսակիր Օքսանա Վոևոդինայի հարսանիքը։ Այս մասին հայտնում է Islam News-ը։ Պսակադրությունը կատարվել է Barvikha համերգասրահում, նոյեմբերի 22-ին: Հարսանեկան ողջ արարողությունն անցել է առանց ալկոհոլի, ողջ սնունդը եղել է «հալալ»։ Լուսանկարներով իրենց ֆեյսբուքյան էջերում կիսվել են հանդիսության որոշ հյուրեր։ Նշվում է, որ […]

̰
InSight զոնդը Երկիր է փոխանցել Մարսի մակերևույթից առաջին լուսանկարը

08:10 27.11.2018

Երկուշաբթի Մարսի վրա վայրէջք կատարած InSight զոնդը Երկիր է փոխանցել առաջին լուսանկարը, հայտնում է NASA-ն։ Սարքը հաջող վայրէջք էր կատարել Elysium Planitia լեռնային շրջանում։ Առաջին լուսանկարը ստացվել է վարէջքից րոպեներ անց։ Լուսանկարում տեսանելի են փոշու մասնիկներ և մոլորակի հորիզոնը։ InSight-ը նախատեսված է Մարսի երկրաբանական կառուցվածքի ուսումնասիրման համար։ Այն արձակվել էր 2018 թվականի մայիսին։

̰
Նյու Յորքում մեքենան մխրճվել է հետիոտների խմբի մեջ․ կա զոհ, վիրավորներ

07:56 27.11.2018

Նյու Յորքում մեքենան մխրճվել է հետիոտների խմբի մեջ։ Զոհվել է 1, վիրավորվել՝ 6 մարդ։ Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը։ Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 26-ի երեկոյան՝ Մանհեթենի Չայնաթաուն թաղամասում։ Դեպքի վայրում աշխատում են ոստիկաններն ու բժիշկները։ Ոստիկանության աղբյուրները հայտնում են, որ ահաբեկչական հարձակման վարկած չի դիտարկվում։ Breaking: One dead and multiple injured after a […]

̰
Մելանյա Թրամփը ցուցադրել է Սպիտակ տան սուրբծննդյան ինտերիերը

07:43 27.11.2018

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը ցուցադրել է Սպիտակ տան սուրբծննդյան ձևավորումը։ ԱՄՆ նախագահի նստավայրի զարդարանքների վերաբերյալ տեսանյութը հրապարակվել է Մելանյայի և Սպիտակ տան թվիթերյան միկրոբլոգներում։ Նստավայրի ձևավորմանն անդրադարձել է նաև Սպիտակ տան կայքը։ «Մելանյա Թրամփի կողմից ձևավորված Սպիտակ տունը շողում է հայրենասիրական ոգով»,- ասվում է հայտարարության մեջ։ Սպիտակ տան յուրաքանչյուր դահլիճ զարդարված է որոշակի ոճով […]

̰
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արգելափակել է Կերչի նեղուցին առնչվող ռուսական օրակարգը

07:27 27.11.2018

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արգելափակել է Կերչի նեղուցում տիրող իրավիճակի վերաբերյալ ՌԴ-ի կողմից բարձրացված հարցի դիտարկումը։ Այս մասին են վկայում քվեարկության արդյունքները։ «Օրակարգի հաստատման դեմ է քվեարկել 7 անդամ, կողմ՝ 4-ը, ձեռնպահ են մնացել ևս 4-ը, օրակարգն ընդունված չէ»,-հայտնել է Չինաստանի ներկայացուցիչը։ Նշենք, որ նոյեմբերին Չինաստանն է նախագահում ԱԽ-ում։ Ավելի վաղ Ռուսաստանը խնդրել էր բաց նիստի […]

̰
Պուտինը խնդրել է Մերկելին ազդել Ուկրաինայի վրա

07:17 27.11.2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննարկել են Ազովի ծովում իրավիճակի սրացումը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Հաղորդագրությունում նշվում է, որ ռուսական կողմը լուրջ անհանգստություն է արտահայտել՝ կապված զինված ուժերը լիարժեք մարտական պատրաստության բերելու և ռազմական դրություն հայտարարելու Կիևի որոշումների հետ։ Նշվում է, որ «Ուկրաինայի իշխանությունները պատասխանատվություն են կրում ևս […]

̰
BACK_TO_TOP