5 արգելքներ, որոնք հաղթահարել է թագավորական ընտանիքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 06 2025
  • $
    383.40
  • RUBLE
    4.86
  • 438.07
WEATHER
+20.09 oC

5 արգելքներ, որոնք հաղթահարել է թագավորական ընտանիքը

09:12 22.10.2018

Բրիտանական թագավորական ընտանիքը դարավոր ավանդույթներ է ունեցել, որոնք  չգրված օրենքների ուժով անշեղորեն պահպանվել են բոլորի կողմից: Մինդեռ այսօր Վինձորյան ընտանիքի որոշ ավանդույթներ խախտվել են: Ահա դրանցից 5-ը, որոնք այլևս չեն համարվում չգրված օրենք:

 1. Ինքնագրերը

Արքայական ընտանիքի անդամներին արգելվում էր ինքնագիր բաժանել: Ընդունված էր կարծել, որ այդ ստորագրությունները կարող էին պատճենվել ևկեղծվել: Արգելվում էր նաև հասարակ մարդկանց հետ սելֆիներ անելը կամ լուսանկարվելը: Նախ՝ սելֆիի ժամանակ  թագավորական ընտանիքի անդամի նկատմամբ ուզեն-չուզեն մի պահ շրջվում են թիկունքով, ինչն արգելված է:

Բացի այդ, մոտենում են նրան անթույլատրելի մոտ, ինչը ևս արգելվում է  անվտանգության նկատառումներով:

2. Գրկել, համբուրվել ու ձեռք բռնել

Հասարակ մահկանացուներին արգելվում է բռնել թագավորական ընտանիքի անդամների ձեռքերը։ Վինձորի երիտասարդ սերունդն անտեսում է  այդ օրենքը: Արքայազն Հարրին ու Ուիլյամը, ըստ երևույթին, դա ընդօրինակել են իրենց մորից՝ արքայադուստր Դիանայից, որը հաճախ էր գրկում մարդկանց հասարակության մեջ: Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը փորձում են պահպանել այդ կանոնը, սակայն Հարրին ու Մեգանը հաճախ են խախտում ու իրար ձեռք բռնում:

3.Միասին ճամփորդելը

Նախկինում, հատկապես հեռավոր ճամփորդությունների միասին գնալն արգելվում էր, քանի որ կարող էր ողբերգություն տեղի ունենալ։ Ընտանիքի գոնե մեկ անդամը պետք է  ողջ ու անվնաս մնար: Այդ կանոնը շատ խիստ էր պահպանվում: Մինդեռ Ուիլյամն ու Քեյթն այժմ հաճախ են միասին կամ երեխաների հետ ճամփորդում:

4. Տղամարդիկ չէին կրում  ամուսնական մատանի

Թագավորական ընտանիքի տղամարդիկ, որպես կանոն, չեն կրում ամուսնական մատանի: Սակայն Հարրին ու Մեգանը՝ միապետական դինաստիայի երիտասարդ սերունդը, խախտել  է այդ ավանդույթը: Հարրին կրում է ամուսնական մատանի:

5. Չամուսնանալ ամուսնալուծվածների հետ

Ավանդույթի համաձայն՝ արքայական ընտանիքի անդամներն իրավունք չունեն ամուսնանալ մեկ անգամ արդեն ամուսնացած ու բաժանվածների հետ, սակայն երիտասարդ սերունդը կրկին խախտում է այդ ավանդույթը:  Արքայադուստր Դիանայի ամուսինը կնոջ մահից հետո ամուսնացավ իր վաղեմի սիրո՝ Կամիլա Ոոուզ Փարքերի հետ, որն իր հերթին մեկ անգամ ամուսնացել ու բաժանվել էր: Արքայական ընտանիքը դժվարությամբ, բայց համակերպվեց այդ իրողության հետ: Արքայազն Հարրին ամուսնացավ Մեգանի հետ, որի ամուսնական միությունը նախկինում մեկ անգամ ձախողվել էր:

.

 

.

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

10:51 06.06.2025

Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը հունիսի 6-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ: Այս մասին հայտնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից: ...

Մասկը մեկ օրում կորցրել է գրեթե 34 միլիարդ դոլար

10:40 06.06.2025

Մասկը մեկ օրում կորցրել է գրեթե 34 միլիարդ դոլար

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը մեկ օրում կորցրել է գրեթե 34 միլիարդ դոլար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ վիճաբանության հետևանքով, ըստ Bloomberg Billionaires Index-ի՝ աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց ցուցակի տվյալների։ Թրամփը նախկինում հայտարարել էր, որ կարող է կրճատել կառավարության սուբսիդիաները և Մասկի պայմանագրերը իր Tesla և SpaceX ընկերությունների համար։ Այնուհետև Tesla-ի բաժնետոմսերը հինգշաբթի օրը շուկայի փակման […] ...

Պորտուգալիայի հավաքականը Ռոնալդուի գոլի շնորհիվ դուրս է եկել Ազգերի լիգայի եզրափակիչ

10:23 06.06.2025

Պորտուգալիայի հավաքականը Ռոնալդուի գոլի շնորհիվ դուրս է եկել Ազգերի լիգայի եզրափակիչ

Ազգերի լիգայի առաջին կիսաեզրափակչում Պորտուգալիայի հավաքականը 2-1 հաշվով կամային հաղթանակ է տարել Գերմանիայի թիմի դեմ խաղում։ Գերմանացիներին 48-րդ րոպեին հաշվի մեջ առաջ է մղել Ֆլորիան Վիրցը: Հյուրերից 63-րդ րոպեին գեղեցիկ հարվածով պատասխանել է Ֆրանսիսկու Կոնսեյսաուն։ Ռոբերտո Մարտինեսի գլխավորած թիմի հաղթական գոլը 68-րդ րոպեին խփեցլ է «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիր Կրիշտիանու Ռոնալդուն։ Պորտուգալիայի ազգային հավաքականը հունիսի […] ...

Իրազեկվածությունը փրկում է կյանքեր․ ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ

10:18 06.06.2025

Իրազեկվածությունը փրկում է կյանքեր․ ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ

Կարևորելով արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանվածությունը և աղետներին դիմակայունությունը՝ ՆԳՆ փրկարար ծառայությունը պարբերաբար իրականացնում է հանրային իրազեկման միջոցառումներ՝ ուղղված անվտանգության վարքականոնների ուսուցմանը և պատրաստվածության բարձրացմանը, հայտնում են ՆԳՆ-ից։ «Սեյսմավտանգ գոտում ապրող յուրաքանչյուր ոք պետք է տիրապետի երկրաշարժի ժամանակ գործելու վարքականոններին, ինչը հնարավորություն կտա կանխարգելել աղետալի երկրաշարժի հետևանքները և նվազագույնի հասցնել կորուստները։ Եթե գիտեք՝ ինչպե՞ս գործել երկրաշարժի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

10:08 06.06.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Աղվանի-Լծեն ավտոճանապարհի 20-րդ կմ-ը քարաթափման հետևանքով դարձել է միակողմանի երթևեկելի։ ...

Սիմոնե Ինձագին գլխավորեց «Ալ Հիլալը»

10:00 06.06.2025

Սիմոնե Ինձագին գլխավորեց «Ալ Հիլալը»

Միլանի «Ինտերի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին ստանձնել է Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլալ» ակումբի ղեկը: 49-ամյա մասնագետը 2 տարվա պայմանագիր է ստորագրել և տարեկան կստանա 26 միլիոն եվրո: Ինձագին միլանյան ակումբը մարզում էր 2021թ. հուլիսից։ «Ինտերը» նրա գլխավորությամբ 217 խաղում 141 հաղթանակ է տարել, գրանցել 41 ոչ-ոքի, կրել 35 պարտություն, երեք անգամ դարձել Իտալիայի […] ...

BACK_TO_TOP