ԵԽԽՎ-ն հայտարարություն է տարածել հայաստանյան ներքաղաքական զարգացումների վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+31.09 oC

ԵԽԽՎ-ն հայտարարություն է տարածել հայաստանյան ներքաղաքական զարգացումների վերաբերյալ

18:08 03.10.2018

ԵԽԽՎ-ում Հայաստանին վերաբերող հարցերով համազեկուցող Յուլյա Լովոչկինան Հայաստանի քաղաքական բոլոր ուժերին կոչ է արել Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին խոսքով ու գործով հարգել ժողովրդավարական սկզբունքներն ու օրենքի գերակայությունը: Այս մասին տեղեկանում ենք ԵԽԽՎ պաշտոնական կայքում զետեղված հայտարարությունից:

Զեկույցում մասնավորապես ասվում է, որ Երևանում անցկացված ավագանու ընտրությունները ցույց տվեցին հայ ժողովրդի ժողովրդավարական ձգտումները: Նշվում է սակայն, որ ընտրություններին քաղաքացիների մասնակցության պասիվությունը վկայեց այն մասին, որ քաղաքական գործընթացում հանրային վստահությունը ցածր է:

 «Այդ իսկ պատճառով կարևոր է, որ խորհրդարանական հաջորդ ընտրությունները բոլոր քաղաքական մրցակիցների և շահագրգիռ կողմերի կողմից ընդունվեն որպես ժողովրդավարական ու արդար: Հորդորում ենք իշխանություններին և բոլոր քաղաքական շահագրգիռ կողմերին երաշխավորել, որ արտահերթ ընտրությունները կանցկացվեն եվրոպական չափանիշներին և ժողովրդավարական ընտրությունների նորմերին համապատասխան, և որ բոլոր քաղաքական ուժերը պատշաճ ու բավականաչափ ժամանակ կունենան ընտրություններին պատրաստվելու համար»,- ասված է հայտարարությունում:

Զեկույցում հատկապես կարևորվում է Ընտրական օրենսգիրքը փոփոխելու անհրաժեշտությունը` հիշեցնելով քաղաքական շահագրգռվածություն ունեցող կողմերի կոչի մասին:

«Ցանկացած փոփոխություն պետք է լիարժեքորեն հարգի Վենետիկի հանձնաժողովի ուղեցույցները, ներառյալ ընտրական օրենսդրության կայունության վերաբերյալ, և հիմնված լինի բոլոր քաղաքական ուժերի միջև առավելագույն լայն կոնսենսուսի վրա»,- հայտարարել է Լովոչկինան:

Զեկույցում կարևորվում է սահմանադրական ցանկացած փոփոխության համատեքստում պատշաճ խորհրդակցությունների և կոնսենսուսի համար բավականաչափ ժամանակի անհրաժեշտության փաստը:
Անդրադառնալով Հայաստանում վերջին զարգացումներին, որոնք լարվածություն են առաջացրել երկրի քաղաքական միջավայրում՝ Լովոչկինան հայտարարել է, որ ԵԽԽՎ-ն բազմիցս ողջունել է Հայաստանում խաղաղ և ժողովրդավարական իշխանափոխությունը, այդ թվում՝ իշխանությունների կողմից հնչող հավաստիացումները՝ ժողովրդավարական սկզբունքները հարգելու և դատական համակարգում քաղաքական միջամտությունների անընդունելիության մասին:

«Ես ընդգծում եմ, որ չի կարող լինել անպատժելիություն քրեական գործողությունների համար՝ անկախ, թե ով է դա իրագործել: Մենք, հետևաբար, ողջունում ենք 2008 թվականի մարտյան ողբերգական դեպքերի ժամանակ գրանցված 10 զոհերի վերաբերյալ ցանկացած արժանահավատ քննություն: Այնուամենայնիվ, ցանկացած հետաքննություն, այդ թվում՝ կոռուպցիոն մեղադրանքների վերաբերյալ, պետք է իրականացվի օրենքի գերակայության, դատական անկախության և արդար դատավարության սկզբունքների պահպանմամբ՝ համաձայն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի»,- ասված է հայտարարությունում:

Այստեղ նաև նշվում է, որ համազեկուցողները դիտորդական հանձնաժողովի խնդրանքով մոտ ապագայում կայցելեն Հայաստան՝ բոլոր շահագրգիռ կողմերի հետ վերջին զարգացումները քննարկելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 28.06.2025

SHANTNEWS

Նուբարաշենցու հողամասում կանեփի 210 բույս է հայտնաբերվել․ նա ձերբակալվել է

14:54 28.06.2025

Նուբարաշենցու հողամասում կանեփի 210 բույս է հայտնաբերվել․ նա ձերբակալվել է

Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժնի ծառայողները տեղեկություն են ստացել, որ վարչական շրջանի 8-րդ փողոցի 50-ամյա բնակիչը հողամասում աճեցնում է թմրաբույսեր։ Տարածքային քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում զննվել է տղամարդու հողամասը։ Իրավապահները հայտնաբերել են կանեփի 210 բույս։ 50-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:44 28.06.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում հունիսի 28-ին ուշ երեկոյան, 29-30-ին, հուլիսի 1-ի գիշերը և կեսօրից հետո, հուլիսի 2-3-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 29-30-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում հունիսի 28-ին ուշ […] ...

Հայտնի են ԱԱԱ-ի 1/8 եզրափակչի զույգերը

14:30 28.06.2025

Հայտնի են ԱԱԱ-ի 1/8 եզրափակչի զույգերը

Ավարտվել է ֆուտբոլի 2025 թվականի Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլը։ 1/8 եզրափակչի զույգերը հետևյալն են՝ «Պալմեյրաս» (Բրազիլիա) — «Բոտաֆոգո» (Բրազիլիա) «Բենֆիկա» (Պորտուգալիա) — «Չելսի» (Անգլիա) «Ինտեր» (Իտալիա) — «Ֆլումինենսե» (Բրազիլիա) «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) — «Ալ-Հիլալ» (Սաուդյան Արաբիա) ՊՍԺ (Ֆրանսիա) — «Ինտեր Մայամի» (ԱՄՆ) «Ֆլամենգո» (Բրազիլիա) — «Բավարիա» (Գերմանիա) «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) — «Մոնտերեյ» (Մեքսիկա) «Ռեալ […] ...

Ի՞նչ նշանակություն ունեցավ վարչապետի այցը Թուրքիա. Հեռանկար բանավեճ

14:16 28.06.2025

Ի՞նչ նշանակություն ունեցավ վարչապետի այցը Թուրքիա. Հեռանկար բանավեճ

Անցյալ շաբաթ Թուրքիա մեկնեց Հայաստանի վարչապետը: Մինչ այս Թուրքիայում եղել էին Հայաստանի երկու նախագահներ, բայց առաջին անգամ էր, որ այցի առիթը հենց երկկողմ հարցերի օրակարգն էր ,և այցն իրականացվում էր այս մակարդակով՝ Թուրքիայի նախագահի հրավերով: Վերջին շրջանի գրեթե բոլոր հարցերի նման սա էլ ակտիվ քննարկումների տեղիք տվեց: Ընդդիմությունն այցը քննադատեց, իշխող ուժն այն պատմական համարեց: […] ...

Իրանում հուղարկավորում են Իսրայելի հարվածների հետևանքով զոհված զինվորներին, գիտնականներին և քաղաքացիական անձանց

13:58 28.06.2025

Իրանում հուղարկավորում են Իսրայելի հարվածների հետևանքով զոհված զինվորներին, գիտնականներին և քաղաքացիական անձանց

Իրանի մայրաքաղաքում տեղի են ունենում Իսրայելի հետ 12-օրյա հակամարտության ընթացքում զոհված ռազմական առաջնորդների, միջուկային գիտնականների և քաղաքացիական անձանց հուղարկավորության արարողությունները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը: Press TV-ի փոխանցմամբ՝ Թեհրանում տեղի են ունենում ավելի քան 60 իրանցիների հուղարկավորության արարողությունները, որոնց մասնակցում է նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը: Ինչպես հաղորդում է թղթակիցը Իրանի մայրաքաղաքից, հրաժեշտի երթի մասնակիցները […] ...

BACK_TO_TOP