20:25 02.09.2018
Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» խաղաղարար առաքելության նոր հրամանատար է դարձել ամերիկացի գեներալ Սքոթ Միլլերը, ով համարվում է վճռական գործողությունների կողմնակից։ Նա այդ պաշտոնում փոխարինել է Ջոն Նիքոլսոնին։ Ելույթ ունենալով Քաբուլում պաշտոնի ստանձնման արարողության ժամանակ՝ Միլլերը հայտարարել է, որ ստիպված է լինելու կոշտ որոշումներ ընդունել։ Միլլերը կարծում է, որ երկրում քաղաքական հաշտեցման նախադրյալներն ապահովելու համար անհրաժեշտ […]
18:46 02.09.2018
Ամերիկյան Հյուսիսային Կարոլինա նահանգի բնակչուհին հրապարակել է տեսանյութ, որում երևում է ցանցաճոճում հանգիստը վայելող արջը։ Տեսանյութը նկարահանվել է կնոջ ետնաբակում։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Կնոջ խոսքով՝ արջն իր բակ է գալիս ոչ առաջին անգամ։ Ամեն անգամ արջը «բազմում» է ցանցին ու ճոճվում։
18:23 02.09.2018
Google-ը գաղտնի համաձայնագիր է կնքել Mastercard-ի հետ՝ գնելով նրանից մոտ 2 մլրդ օգտատերերի ֆինանսական տարանցումների պատմությունը։ Google-ը փաստացի գտել է վեբ-գովազդի արդյունավետությունը պարզելու միջոց։ Որոնողական հսկան այժմ գիտի, թե հայտարարության դիտումից հետո ով է ուղևորվել ցուցադրված ապրանքը գնելու։ Անձնական տվյալների պաշտպանության կողմնակիցները դա համարում են խիստ մտահոգիչ, քանի որ հայտնի չէ, թե ուրիշ ինչ պայմանավորվածություններ […]
17:41 02.09.2018
Իտալիայում օտարերկացի ամուսնական զույգին տուգանել են 900 եվրոյով՝ լողափից 30 կգ գողացված քարի համար։ Նրանք փորձել են դրանք որպես հուշանվեր տանել իրենց հետ, հայտնում է RIA Novosti-ն։ Նրանց բռնել են Օլբիա քաղաքի նավահանգստում, իսկ քարերը վերադարձրել լողափեր։ Զբոսաշրջիկները փաթեթավորել էին քարերը տոպրակների մեջ ու տեղավորել ավտոմեքենայի նստատեղերի արանքում:
16:35 02.09.2018
Կիրակի ՌԴ տարբեր քաղաքներում և մայրաքաղաք Մոսկվայում կոմունիստները բողոքի ակցիաներ են անցկացրել ընդդեմ կենսաթոշակային տարիքի բարձրացման։ Դրանցից ամենազանգվածայինն անցկացվել է մայրաքաղաքի Սախարովի պողոտայում։ Կազմակերպիչները հայտնում են 100 հազար ցուցարարի մասին, փոխանցում է «Интерфакс»-ը։ Ցույցի մասնակիցների ձեռքերում եղել են ցուցանակներ՝ «Ողջ իշխանությունն աշխատողներին» գրությամբ։ Կոմունիստները պահանջում են կենսաթոշակային տարիքի բարձրացման վերաբերյալ հանրաքվեի անցկացում։ ՌԴ իշխանությունները մտադիր […]
13:33 02.09.2018
Դամասկոսից ոչ հեռու գտնվող կառավարական զորքերի Մեզզե ավիաբազայում սեպտեմբերի 2-ին պայթյունների շարք է տեղի ունեցել։ Պատճառ է հանդիսացել զինամթերքի պահեստում տեղի ունեցած կարճ միացումը։ Այս մասին հայտնում է սիրիական պետական SANA գործակալությունը՝ հղում անելով ռազմական շրջանակների աղբյուրներին։ Ականատեսները հայտնում են սաստիկ հրդեհի և քաղաքի գլխավերևում գոյացած խիտ ծխի մասին։ Ավելի վաղ որպես պատճառ նշվել է […]
13:11 02.09.2018
Սոցցանցերի օգտատերերը ծաղրել են ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի վարքը սոուլի ամերիկացի երգչուհի Անետա Ֆրանկլինի հուղարկավորության ժամանակ։ Սգո արարողության ժամանակ, ի թիվս այլ արտիստների, ելույթ է ունեցել Արիանա Գրանդեն, որի հետևում նստած նախկին նախագահը կարճ զգեստով երգչուհուն զննել է վերից վար։ Համացանցի օգտատերերից շատերը նրա վարքը համարել են անընդունելի՝ նշելով, որ այլ կատարողներ քաղաքական գործչի […]
12:31 02.09.2018
Իտալիայի Կանետո-սուլ-Օլիո քաղաքում դանակով զինված կինը հարձակվել է պատմական խաղալիքների թանգարանի կին այցելուի վրա։ Ստացած վնասվածքներից տուժածը մահացել է։ Այս մասին հայտնում է ANSA գործակալությունը։ Դրանից հետո 58-ամյա կինը, ով ենթադրաբար լեհական ծագում ունի, դուրս է վազել փողոց և վնասվածքներ հասցրել ևս մի քանի անցորդի։ Նրանք լուրջ վնասվածքներ չեն ստացել, սակայն հոսպիտալացվել են։ Ոստիկանությունը ձերբակալել […]
11:37 02.09.2018
Պակիստանը չի ստանա ԱՄՆ-ից 300 մլն դոլար ֆինանսական օգնություն։ Միջոցների հատկացումը չեղարկելու մասին վերջնական որոշումն ընդունվել է Վաշինգտոնում։ Այս մասին հայտնել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Քոուն Ֆոլկները, փոխանցում է Reuters-ը։ Ամերիկացիները գումարը չեն տրամադրի Պակիստանին՝ հարավարևելյան Ասիայում ռազմավարության աջակցության հարցում նրա անբավարար վճռական գործողությունների պատճառով։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը ֆինանսական միջոցները կուղղի առաջահերթ այլ հանձնարարությունների կատարմանը, սակայն […]
10:45 02.09.2018
Սեպտեմբերի 1-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուղևորվել էր գոլֆ խաղալու, մինչդեռ Վաշինգտոնում վերջին հրաժեշտն էին տալիս սենատոր Ջոն Մակքեյնին։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։ Հիշեցնենք, որ Արիզոնա նահանգը ներկայացնող սենատորի մոտ 2017 թվականին գլխուղեղի քաղցկեղ էր ախտորոշվել։ Նա մահացել է 81 տարեկանում, օգոստոսի 25-ին։ Մակքեյնի հարազատները ծանուցել էին Թրամփին, որ չեն ցանկանում տեսնել […]
10:40 02.09.2018
Մոսկվայի Չայկովսկու անվան համերգասրահում սկսվել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, օնկոլոգիական հիվանդությունից 80 տարեկանում մահացած Իոսիֆ Կոբզոնի հրաժեշտի վերջին արարողությունը։ Ինչպես հայտնում է ТАСС գործակալութունը՝ դահլիճի մուտքի մոտ երկար հերթ է գոյացել։ Կոբզոնը, համաձայն իր կամքի, կհուղարկավորվի մոր կողքին՝ մայրաքաղաքի «Վոստրյակովսկոյե» գերեզմանատանը։
10:31 02.09.2018
Անհայտ անձը կրակ է բացել Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքի գիշերային ակումբներից մեկում։ Զոհվել է 28-ամյա մի կին, ով գլխի վնասվածքներ էր ստացել։ Հաղորդվում է ևս 7 վիրավորի մասին։ Տուժածները հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել են։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Հրաձիգի ինքնությունն ու նման արարքի շարժառիթները հայտնի չեն։
01:00 02.09.2018
Վաշինգտոնի Մայր տաճարում անցկացվել է Ջոն Մակքեյնի հրաժեշտի վերջին արարողությունը: Արիզոնայից 81-ամյա սենատորը կյանքից հեռացել էր օգոստոսի 25-ին՝ շուրջ մեկ տարի գլխուղեղի ագրեսիվ քաղցկեղի դեմ պայքարելուց հետո։ Այսօր թափորն ԱՄՆ Կոնգրեսից շարժվել է Վաշինգտոնի փողոցներով և կանգ առել տաճարում: Նախ տեղի է ունեցել փակ արարողություն, որին մասնակցել են բարձրաստիճան այրեր ոչ միայն ԱՄՆ-ից, այլև արտերկրից։ […]
00:48 02.09.2018
Աշխարհահռչակ ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը հայտարարել է, որ մտադիր է մասնակցել 2024-ին անցկացվելիք նախագահական ընտրություններին: Նա նշել է, որ միանգամայն լուրջ է տրամադրված։ «Եթե ես որոշել եմ անել դա, ուրեմն այդպես էլ կլինի, ես չեմ պատրաստվում ուղղակի փորձել: Այո՛, 100 տոկոսով դա կարող է տեղի ունենալ 2024-ին»,- ասել է ռեփերը Power 92 Chicago ռադիոկայանի եթերում […]
23:38 01.09.2018
Համացանցը պայթեցրել է Թերեզա Մեյի մասնակցությամբ աֆրիկյան պարի տեսանյութը։ Չնայած նախորդ պարի քննադատություններին՝ նա կրկին պարել է։ Քենիայի մայրաքաղաք Նայրոբի այցի ժամանակ նա շփվել է տեղի սկաուտների հետ, որոնցից մեկի շարժումներին էլ հետևել է։ Ավելի վաղ նա դպրոցականների հետ պարել էր Հարավաֆրիկյան հանրապետությունում։
23:14 01.09.2018
Մոսկվայում անչափահասը կամրջից ընկել է զբոսանավի մեջ։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ն` վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրը։ «Սելֆիի ժամանակ 17-ամյա անչափահասն ընկել է կամրջից զբոսանավի մեջ»,- ասել է աղբյուրը` հավելելով, որ անչափահասը տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Մոսկվայի ՆԳՆ-ը հաստատել է միջադեպի փաստը, սակայն մանրամասներ չի հաղորդել։
22:59 01.09.2018
Ամերիկյան Lockheed Martin ընկերությունն ԱՄՆ ռազմաօդային ուժերին է ներկայացրել «F-22 Raptor» բազմանպատակային կործանիչի նոր տարբերակը։ Այս մասին հայտնում է Defense One-ը։ Ինքնաթիռի «հիբրիդային» տարբերակի մեջ օգտագործվել են F-22 և F-35 կործանիչների տարրեր։ Ենթադրվում է, որ նոր ինքնաթիռը հանդերձված կլինի F-35 կործանիչի էլեկտրասարքավորումներով։ Հրատարակության տվյալներով` Lockheed Martin-ը ռազմական մեքենաների մի քանի տարբերակ է առաջարկում` Ռուսաստանին և […]
22:47 01.09.2018
Համացանցում հայտնվել է Սոչիում այրված ինքնաթիռի անձնակազմի և կարգավարների բանակցությունների ձայնագրությունը։ Ցամաքում օդաչուներին վստահեցրել են, որ եղանակը պատշաճ է, և տվել են վայրէջքի թույլտվություն։ Առաջին րոպեներին անձնակազմը հանգիստ քննարկում է եղանակային պայմաններն օդանավակայանի աշխատակիցների հետ։ Օդաչուներից մեկը հարցնում է․ «Օդերևութաբաններն ընդհանրապես ի՞նչ են խոսում կանխատեսման մասին»։ Նրան պատասխանում են․ «Օդերևութաբաններն ասում են՝ հեղեղ ողջ գիշեր»։ […]
21:22 01.09.2018
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է կադրային փոփոխությունների մասին՝ հատկապես ղեկավար օղակներում: Փոփոխությունների պատճառը ալկոհոլի չարաշահումն է»,- գրում է Ռիա Նովոստի գործակալությունը: Օգոստոսին Լուկաշենկոն ցրել էր կառավարոթյունը և նոր վարչապետ նշանակել: Նախագահի խոսքով՝ նա շարունակում է վերահսկել իրավիճակը: «Ուզում եմ ասել՝ սա դեռ վերջը չէ», -նշել է Լուկաշենկոն ֆինանսների և Էներգետիկայի նախարարների նշանակումից հետո: Նա […]
21:06 01.09.2018
Հայտնի միլիոնատեր Դեն Բիլզերյանը արձագանքել է Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ իրեն միջազգային հետախուզում հայտարարելու նախաձեռնությանը: Բիլզերյանը Twitter-ի իր էջում գրել է. «Եթե այդ խուզած այծ ադրբեջանցի պաշտոնյաներն ուզում են ինձ կալանավորել Ինտերպոլի միջոցով, թող իմ խոտը ծխեն»: People ամսագրի հետ հարցազրույցում Դեն Բիլզերյանն ասել է, որ Արցախ է այցելել խմբի կազմում, սակայն միայն իրեն են հետախուզում […]
20:57 01.09.2018
Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոյի ԱՄՆ-ին ուղղված խիստ հայտարարությունները բացատրվում է նրանով, որ իրեն հարգող երկիր լինելով՝ չի կարող հաշտվել այն մտքի հետ, որ իրեն թելադրում է մեկ այլ երկիր: Ֆրանսիա-ԱՄՆ հարաբերությունները այսպես է մեկնաբանել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Ավելի վաղ Մակրոնը դիվանագետների մոտ սուր քննադատել է ԱՄՆ-ին և նշել, որ պետք է վերակառուցեն Ռուսաստանի […]
20:32 01.09.2018
Մեծ Բրիտանայում ապրող տրանսգենդեր իրավաբան Սամանթա Քեյնը երրորդ անգամ է փոխել է սեռը։ Նա ծնվել է տղամարդ, հետո դարձել կին, ապա դարձյալ փոխել է սեռը: Վիրահատության համար նա ծախսել է ավելի քան 150 հազար ֆունտ սթերլինգ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Տղամարդն առաջին անգամ սեռափոխության վիրահատության է ենթարկվել 1997 թվականին՝ դառնալով Սամանտա։ 2004 թվականին […]
20:15 01.09.2018
Մոսկվայի Տպագրիչների թաղամասում մարդատար Lada մակնիշի ավտոմեքենայի վարորդը չի կարողացել ղեկավարել մեքենան ու հարվածել է բետոնե արգելապատնեշին: Այս մասին հայտնում է Москва լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ Ներքին գործերի նախարարությանը: «Վարելով Lada Vesta մակնիշի ավտոմեքենան՝ վարորդը չի կարողացել ղեկավարել մեքենան ու հարվածել է արգելապատնեշին»,- ասված է հաղորդագրության մեջ: Վարորդը տեղում մահացել է, ուղևորուհին տարբեր աստիճանի վնասվածքներով […]
19:50 01.09.2018
Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության վարչապետ Սերգեյ Կոզլովը լքել է երկիրը, այս մասին իր ֆեյսբուքյան էջի միջոցով նա հաղորդել է այսօր: «Ստեղծված իրավիճակի պատճառով, անվտանգության նկատառումներից ելնելով որոշ ժամանակով լքում եմ երկրի տարածքը: Խնդրում եմ բոլորին հանգստություն պահպանել և խուճապի չմատնվել: Թշնամին պարտված կլինի, մենք վրեժ կլուծենք մեր մտերիմների մահվան համար»,- գրել է նա: Նշվում է, […]
19:05 01.09.2018
«Ամեն 6 ամիսը մեկ Եվրոպայում չփոխել ժամացույցի սլաքների տեղերը»: Նման նախագծով է հանդես եկել Եվրահանձնաժողովը: ԵՀ նախագահ Ժան Կլոդ Յունկերը նման նախագծի ընդունման համար որպես փաստարկ նշում է առցանց իրականացված հարցումը, որին մասնակցել է 4.5 մլն եվրոպացի: Հարցվածների 80%-ը չի ցանկանում ժամացույցը հետ կամ առաջ տալ ամառային ժամանակից ձմեռային ժամանակին անցելու ժամանակ: Այս մասին հաղորդում […]
17:45 01.09.2018
Իսրայելական «7-րդ ալիք» գործակալության տվյալներով՝ Ռուսաստանի գլխավոր րաբբի Բերլ Լազարը վերջերս գաղտնի առաքելությամբ Իրան է այցելել: Աղբյուրի փոխանցմամբ՝ նրան այնտեղ է ուղարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Բոլոր պաշտոնական աղբյուրները հրաժարվել են հաստատել հանդիպման փաստը և նպատակը: Ենթադրվում է, որ րաբբիի այցը կարող է պայմանավորված լինել Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի՝ Իսրայելի դիրքերը Սիրիայում ամրապնդելու փորձերի հետ: […]
17:11 01.09.2018
Թուրքիայի արտաքին առևտրի հավասարակշռության դեֆիցիտն օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 57,95%-ով՝ կազմելով 2,487 միլիարդ դոլար: Այս մասին հաղորդում է երկրի առևտրի նախարարությունը: Գերատեսչության տարածած հաղորդագրության համաձայն՝ օգոստոսին արտահանման ծավալները կազմել են 12,389 միլիարդ դոլար, իսկ ներկրման ծավալները՝ 14,875 միլիարդ դոլար: Թուրքական արտադրանք հիմնականում ներկրել են Գերմանիան և Մեծ Բրիտանիան, իսկ դեպի Թուրքիա ապրանքներ արտահանելու հարցում […]
16:57 01.09.2018
Չինաստանի հարավում գիտնականները մշակել են Զիկա վիրուսի դեմ պայքարող արդյունավետ միջոց՝ դա իրագործելով արու մոծակների միջոցով: 3 մլն արու մոծակների միտումնավոր վարակել են վիրուսով, որը փոխանցվում է էգ մոծակներին և ոչնչացնում նրանց: Այդպիսով չինացի գիտնականները արդյունավետ պայքար են մղում Զիկա վիրուսի տարածման դեմ: Չինաստանի տարբեր տարածաշրջաններում փորձարկված ծրագրի շնորհիվ Զիկա վիրուս կրող մոծակների համատարած անկում […]
16:51 01.09.2018
7 մարդ զոհվել է, ևս 50-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել Հնդկաստանում տեղի ունեցած վթարի հետևանքով: Այս մասին հայտնում է ANI լրատվական գործակալոությունը: Դեպքը տեղի է ունեցել Հնդկաստանի հարավային Թամիլնադ նահանգի Սալեմ քաղաքում: Աղբյուրի փոխանցմամբ՝ մասնավոր ավտոբուսը բախվել է բեռնատար մեքենայի, ապա բախվել մեկ այլ ավտոբուսի: Մասնավոր ավտոբուսը Սալեմ քաղաքից ուղևորվում էր Դհարմապուրի քաղաք: Դեպքից […]