TIME
Ամսաթիվ
22 05 2025
  • $
    384.44
  • RUBLE
    4.83
  • 434.11
WEATHER
+24.09 oC

ԱՇԽԱՐՀ

Սոչիում ուղևորատար ինքնաթիռ է այրվել վայրէջքից հետո. կան տուժածներ

11:11 01.09.2018

Utair ավիաընկերության Boeing 737 ուղևորատար ինքնաթիռը Սոչիում վայրէջք կատարելուց հետո սկսել է այրվել, ինչի հետևանքով տուժել է 6 մարդ: Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն՝ տարածաշրջանի արտակագ իրավիճակների ծառայությունների ներկայացուցչին հղումով՝ օդանավից տարհանվել է 160 մարդ: «Սոչիի օդանավակայանում Մոսկվայից ժամանած Boeing 737 ինքնաթիռը վայրէջքի ժամանակ դուրս է եկել թռիչքուղուց և այրվել: Նախնական տվյալներով՝ տուժել է վեց մարդ»,- […]

̰
Սոչիում վայրէջքի պահին օդանավն ընկել է գետը․ կա 18 վիրավոր

10:31 01.09.2018

Անցած գիշեր՝ Մոսկվայի ժամանակով 2:50-ին, Սոչիի օդանավակայանում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով տուժել է 18 մարդ: Այս մասին հայտնում է ՌԴ առողջապահության նախարարությունը։ Տուժածներից 3-ը երեխաներ են։ Զոհեր չկան։ Հաղորդվում է, որ վայրէջքի պահին Utair ավիաընկերության «Բոինգ 738»-ն ընկել է գետը, որից հետո բռնկվել։ Հնարավոր է՝ վթարը տեղի է ունեցել եղանակային վատ պայմանների պատճառով. կայծակի և տեղումների […]

̰
Դեթրոյթով վարդագույն «Cadillac»-ներ են շրջել՝ ի հիշատակ Արետա Ֆրանկլինի

08:39 01.09.2018

«Cadillac» մակնիշի ավելի քան 100 վարդագույն ավտոմեքենաներ շրջել են Դեթրոյթով՝ ի հիշատակ «սոուլի թագուհի» Արետա Ֆրանկլինի։ Մեքենաները շարասյուներով անցել են քաղաքով նրա հուղարկավորության օրը՝ օգոստոսի 31-ին։ Մեքենաների մակնիշն ու գույնն ընտրվել էր՝ ի հիշատակ նրա «Freeway of Love»( 1985) ստեղծագործության։ Երգը վարդագույն «Cadillac»-ով սիրո մայրուղով ընթանալու մասին է։ Արարողոթյանը մասնակցելու համար վարդագույն մեքենաները հավաքվել էին […]

̰
ԱՄՆ նախկին պետքարտուղարը չի բացառել իր մասնակցությունը նախագահական մրցապայքարին

08:22 01.09.2018

ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին չի բացառել իր մասնակցությունը 2020 թվականի նախագահական մրցապայքարին և հայտարարել, որ ծրագրում է քաղաքականապես ակտիվ մնալ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի աշխատանքի ժամանակ։ CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում Քերին նշել է, որ այժմ պատրաստվում է կենտրոնացել իր ուշադրությունը Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների վրա։ Ջոն Քերին նախկինում արդեն առաջադրվել է ԱՄՆ նախագահի պաշտոնում։ […]

̰
Իրաքը փակել է իր օդային տարածքը ռուսական ռազմական ինքնաթիռի համար

08:13 01.09.2018

Իրաքը փակել է իր օդային տարածքը ռուսական ռազմական ինքնաթիռի համար։ Ինքնաթիռն ուղևորվում էր Մոսկվայից սիրիական Լաթաքիա նահանգ։ «Տու-154 Մ» ինքնաթիռը ստիպված է եղել վերադառնալ Իրան։ Այս մասին հայտնում է Al-Masdar News գործակալությունը։ Ինչպես նշում է աղբյուրը, ինքնաթիռը, հավանաբար, ևս մեկ անգամ կփորձի թռիչք կատարել Իրաքով՝ Սիրիայում հայտնվելու համար։ Բաղդադը դեռևս չի հայտնել նման որոշման պատճառը։

̰
Facebook-ի մեսենջերի աշխատանքում խափանում է տեղի ունեցել

07:55 01.09.2018

Աշխարհի տարբեր ծայրերից օգտատերերը հայտնում են Facebook-ի մեսենջերի աշխատանքում խափանումների մասին։ Այս մասին հայտնի է դառնում շնորհիվ համացանցային ռեսուրսների աշխատանքին հետևող Downdetector սերվերի տվյալների։ Օգտատերերն առավել գանգատվել են (մոտ 43%) հաղորդագրությունների ստացման հետ կապված խնդիրներից։ Դժվարություններ են առաջացել նաև օգտահաշիվ մուտք գործելու և մեսենջերին միանալու հետ կապված, փոխանցում է ТАСС գործակալությունը։ Խափանումներից ամենաշատը գանգատվել են […]

̰
ԱՄՆ-ում ոստիկանները կրակել են «Շտապօգնություն» սերիալի դերասանուհու վրա

07:48 01.09.2018

ԱՄՆ-ում ոստիկանության ծառայողները կրակել են դերասանուհի Վանեսա Մարկեսի վրա, ով հայտնի է «Շտապօգություն» սերիալում դերակատարմամբ։ Ոստիկանները Մարկեսի վրա կրակ են բացել Լոս Անջելեսում գտնվող նրա տանը, որտեղ մեկնել էին ահազանգով՝ համոզվելու համար, նրա հետ ամեն ինչ կարգի՞ն է, թե՞ ոչ։ Նախնական տվյալներով՝ 49-ամյա տուժածի մոտ առկա հոգեկան շեղումների հետևանքով նոպա է եղել։ Կանչով նրա տուն […]

̰
Զախարչենկոյին կհուղարկավորեն սեպտեմբերի 2-ին․ Դոնեցկում եռօրյա սուգ է

07:24 01.09.2018

Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոյի սպանությունից հետո սեպտեմբերի 1-ից եռօրյա սուգ է հայտարարվել։ Զախարչենկոյին, ով զոհվել է ուրբաթ՝ Դոնեցկի «Սեպար» սրճարանում որոտացած պայթյունի հետևանքով, կհուղարկավորեն սեպտեմբերի 2-ին։ Այս մասին հայտարարել է Դոնեցկի ղեկավարի ժամանակավոր  պաշտոնակատար Դմիտրի Տրապեզնիկովը։ Դոնեցկի կրթության նախարարությունն ուսումնական տարվա մեկնարկը տեղափոխել է սեպտեմբերի 4։ Նշվում է, որ պայթյունի հետևանքով, Զախարչենկոյից […]

̰
Խանութից գողացել են միայն աջ կոշիկները

23:53 31.08.2018

Ամերիկայի Վիրջինիա նահանգի Ռոանոկ քաղաքի կոշիկի խանութներից մեկում գողություն է տեղի ունեցել։ Սակայն հետաքրքրականն այն է, որ բոլոր կոշիկները եղել են աջ ոտքի համար։ Այս մասին հայտնում է The Roanoke Times տեղական հրատարակությունը։ Ինչպես հայտնում է խանութի սեփականատեր Ռոբ Ուիքհեմը` եթե գողի երկու ոտքերն էլ աջ չեն` գողոնն անիմաստ է։ Ինչպես նշվում է, հուլիսի 20-ին […]

̰
Դոնեցկի «Սեպար» սրճարանը՝ պայթյունից անմիջապես հետո

23:32 31.08.2018

«Ռոսիա 24» հեռուստաալիքը տեսանյութ է ցուցադրել, որը նկարահանվել է Դոնեցկի «Սեպար» սրճարանում տեղի ունեցած պայթյունից անմիջապես հետո: Ավելի վաղ, ինչպես հայտնել էր SHANTNEWS.am-ը, Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն: Պայթյունը որոտացել է «Սեպար» ռեստորանում։ Դոնեցկի իրավապահ մարմինները ձերբակալել են Զախարչենկոյի սպանության մեջ կասկածվող անձանց: ՌԴ Քննչական կոմիտեն ահաբեկչության հոդվածով քրեական […]

̰
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հերքել է Դոնեցկի ղեկավարի սպանության մեղադրանքը

23:20 31.08.2018

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հաստատում է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոյի մահվան փաստը, սակայն հերքում ծառայությանը վերագրվող առնչությունը նրա սպանությանը: Այս մասին հայտարարել է գերատեսչության մամլո քարտուղար Ելենա Գիտլյանսկայան՝ փոխանցում է RIA Novosti-ն։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS.am-ը, Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն: Պայթյունը որոտացել է […]

̰
Զախարչենկոյի սպանության մեջ կասկածվող անձինք ձերբակալվել են

22:11 31.08.2018

Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության իրավապահ մարմինները ձերբակալել են հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոյի սպանության մեջ կասկածվող անձանց: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը` հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին: «Ձերբակալվել է մի քանի հոգի` ուկրաինացի դիվերսանտներ ու նրանց հետ կապ ունեցող անձինք, ովքեր կասկածվում են հանրապետության ղեկավարի սպանությանն առնչություն ունենալու մեջ»,- ասել է գործակալության զրուցակիցը: Նշվում է, որ ձերբակալությունը տեղի […]

̰
ՌԴ ԱԳՆ-ն Դոնեցկի Հանրապետության ղեկավարի սպանությունը ահաբեկչություն է որակում

21:59 31.08.2018

Մոսկվայում Դոնեցկի Հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոյի սպանությունը ահաբեկչություն են որակում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ նա մահացել էր «Սեպար» ռեստորանում պայթյունի ժամանակ: «Մինսկի պայմանավորվածությունները կատարելու ու ներքին հակամարտության լուծման ուղիներ որոնելու փոխարեն Կիևի պատերազմի կուսակցությունն իրականացնում է ահաբեկչության սցենարը` խորացնելով տարածաշրջանի առանց այդ էլ բարդ իրադրությունը»,- լրագրողներին ասել է Զախարովան: Նա կոչ է արել միջազգային հանրության հսկողության ներքո անաչառ քննություն անցկացնել: «Միջազգային հանրությունը պետք է պահանջի և հսկողության տակ առնի այս հանցագործության անաչառ քննությունը, որը տեղի է ունեցել խաղաղ բնակչության աչքի առաջ»,- ասել […]

̰
Յունկերը սպառնացել է ԱՄՆ-ին պատասխան մաքսատուրքերով

21:50 31.08.2018

Եվրամիությունը ԵՄ-ի երկրներից ավտոմեքենաների ներմուծման համար ԱՄՆ-ի կողմից տուրքերի սահմանման դեպքում պատասխան միջոցներ կձեռնարկի: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, տեղեկացնում է Reuters գործակալությունը: Մասնավորապես, Յունկերը հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կպահպանի հուլիսյան պայմանավորվածությունները, համաձայն որի՝ Վաշինգտոնը զերծ կմնա ավտոմեքենաների տուրքեր սահմանելուց: Նախօրեին Թրամփը հրաժարվել էր ավտոմեքենաների սակագները վերացնելու ԵՄ-ի առաջարկից և […]

̰
Ամերիկացուն սպառնալիքներ հնչեցնելու համար կարող են 5 տարվա ազատազրկման դատապարտել

20:53 31.08.2018

Կալիֆոռնիայի բնակիչ, 68-ամյա Ռոբերտ Չեյնը ձերբակալվել է այն բանից հետո, երբ սպառնացել է սպանել ամերիկյան Boston Globe պարբերականի խմբագրակազմի անդամներին հրապարակված հոդվածի բովանդակության համար: Բանն այն է, որ պարբերականի խմբագրականում հոդվածագիրը խորհուրդ էր տվել ամբողջ երկրով մեկ պայքարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հարձակումների դեմ, հայտնում է Fox News-ը: Տեղի ոստիկանության տեղեկություններով՝ քաղաքացին մի քանի անգամ […]

̰
Պայթյունի հետևանքով մահացել է Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ղեկավարը

19:52 31.08.2018

Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն: Այս մասին տեղեկացնում է TASS լրատվական գործակալությունը: Նշվում է, որ պայթյունը որոտացել է «Սեպար» ռեստորանում հենց այն ժամանակ, երբ այնտեղ է գտնվել Զախարչենկոն: «Նա ստացել է մահացու վիրավորում և մահացել»,- հայտնել է լրատվական գործակալության աղբյուրը:  

̰
Պայթյուն է եղել ևս մեկ ռուսական գործարանում. կան զոհեր

19:46 31.08.2018

3 մարդ է մահացել Ռուսաստանի Սամարա քաղաքի «Կուզնեցով» («Кузнецов») շարժիչաշինական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Նրանք մահացել են հեղուկ թթվածնի տարան մաքրելու կանոնները չպահպանելու պատճառով առաջացած պայթյունից։ Այս մասին հայտնում են ռուսական կայքերը։ Գործարանը պատրաստում է հրթիռային և ինքնաթիռային շարժիչներ, որոնք կիրառվում են նաև ռազմական նպատակներով։ Սա այսօրվա արդեն երկրորդ դեպքն է, երբ մարդկանց մահացության […]

̰
Թուրքիան պատրաստ է սեփական տարածքում ունենալ Ռուսաստանի ռազմաբազա. Ժիրինովսկի

19:40 31.08.2018

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստ է երկրի տարածքում ունենալ ռուսական ռազմաօդային և ռազմածովային ուժերի բազա։ Այս մասին հայտարարել Ռուսաստանի խորհրդարանի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին՝ վստահեցնելով, որ այդ մասին իրեն անձամբ ասել է Թուրքիայի նախագահը։ «Անհրաժեշտ է անմիջապես Իրանում և Թուրքիայում պահանջել մեր ռազմաօդային ու ռազմածովային բազաները։ Թուրքիան պատրաստ է։ Ես անձամբ եմ խոսել Էրդողանի հետ։ […]

̰
Tesla-ի բաժնետերերը ցանկանում են Իլոն Մասկին հեռացնել ընկերությունից

19:05 31.08.2018

BlackRock-ի ղեկավարման տակ գտնվող հիմնադրամը, որը Tesla-ի խոշորագույն բաժնետերերի տասնյակում է, կողմ է քվեարկել բաժնետերերի այն առաջարկին, ըստ որի՝ ընկերության գլխավոր տնօրեն Իլոն Մասկին պետք է փոխարինի անկախ նախագահը, տեղեկացնում է Reuters-ը: Ընկերության վարչության անդամների մի մասն առաջարկել է Tesla-ում առանձնացնել գլխավոր տնօրենի և նախագահի լիազորությունները, որպեսզի ընկերության ներսում վերահսկողությունը կատարելագործվի: Քվեարկությունը ցույց է տվել, որ […]

̰
Հարավային Կորեան հատուկ ներկայացուցիչ կուղարկի Փհենյան

18:54 31.08.2018

Հարավային Կորեան սեպտեմբերի 5-ին Փհենյան կուղարկի հատուկ ներկայացուցչի՝ Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության հետ ապամիջուկայնացման գործընթացում բանակցելու նպատակով: Այս մասին հայտնել են Հարավային Կորեայի նախագահի վարչակազմից, տեղեկացնում է Yonhap գործակալությունը: Նշվում է, որ Հյուսիսային Կորեան հաստատել է Հարավային Կորեայի ներկայացուցչի այցը: Ներկայացուցչի անունը և այցի ժամկետները դեռևս չեն նշվում: Հաղորդվում է, որ միջուկային զենքի թեմայից բացի, Հարավային Կորեայի ներկայացուցիչը ԿԺԴՀ […]

̰
Ռուսաստանում Telegram-ն արգելափակելու նոր ձևեր են փնտրում

18:49 31.08.2018

Telegram զրուցարանը (մեսենջեր) արգելափակելու համար Ռուսաստանում փնտրում են նոր տեխնոլոգիաներ ու մեթոդներ, որոնք չեն հանգեցնի հավելյալ դժվարությունների ու անկանխատեսելի հետևանքների։ Այս մասին նշում է Reuters գործակալությունը։ Ժամանակին ռուսական իշխանությունները Telegram-ից պահանջել են իրենց տալ զրուցարանի գաղտնազերծման կոդերը, որպեսզի այն լինի վերահսկելի, սակայն զրուցարանի պատասխանատուները հրաժարվել են անել դա՝ հիմնավորելով, որ դա տեխնիկապես անհնարին է։ Դրանից […]

̰
Էրդողանը վերահաստատում է ՌԴ-ից C-400-ների ձեռքբերման մասին որոշումը

18:26 31.08.2018

Չնայած ԱՄՆ-ի կողմից գործադրվող ճնշումներին՝ Թուրքիան մոտ ապագայում նախատեսում է ձեռք բերել ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերը: Այս մասին կրկին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Երբ Սիրիայի տարածքից հրթիռները մեզ վրա էին թափվում, մեր քաղաքացիները զոհվում ու վիրավորվում էին, մեր գործընկերները սկսեցին Թուրքիայի տարածքում տեղակայված հակահրթիռային պաշտպանության համակարգերը դուրս բերել երկրի տարածքից: Մեզ նման […]

̰
Հարձակում երկաթուղային կայարանում

18:20 31.08.2018

Ամստերդամի ոստիկանությունը հրազենային վնասվածքներ է հասցրել մի տղամարդու, որին կասկածում են Ամստերդամի երկաթուղային կայարանում ուղևորների վրա սառը զենքով հարձակվելու մեջ: Այս մասին Twitter-ի էջում տեղեկացնում է քաղաքի ոստիկանությունը: Ոստիկանության հաղորդման համաձայն՝  կասկածյալի հետ երկու տուժող է հոսպիտալացվել: Միջադեպի մասին մանրամասներ է հայտնել նաև բրիտանական The Sun պարբերականը: Ըստ այդ տվյալների՝ ոստիկանությունը կրակել է կասկածյալի վրա […]

̰
Բուլղարիայում մեծ վթարի հետևանքով 3 նախարար հեռացվել է պաշտոնից

17:13 31.08.2018

Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը երեք նախարարների ազատել է աշխատանքից՝ 17 մարդու կյանք խլած վթարի հետևանքով: Ինչպես հաղորդում է Euractive-ը՝ օգոստոսի 31-ին՝ նախարարների կաբինետի խորհրդակցության ժամանակ, Բորիսովը հեռացրել է ներքին գործերի նախարար Վալենտին Ռադևին, տրանսպորտի նախարար Իվայլո Մոսկովսկիին և տարածաշրջանային զարգացման պատասխանատու Նիկոլայ Նանկովին: Ժողովրդական բանահյուսության փառատոնին մասնակցելու նպատակով թոշակառուներին տեղափոխող ավտոբուսը վերջերս վերանորոգված ճանապարհի վրա օգոստոսի 25-ին […]

̰
Կեմերովոյում հրդեհված առևտրի կենտրոնի տեղում զբոսայգի կկառուցեն

16:56 31.08.2018

Կեմերովոյում ամֆիթատրոնով և շատրվանով պուրակ կկառուցեն հրդեհված «Զիմնյայա վիշնյա» առևտրաժամանցային կենտրոնի տեղում: Այդ մասին օգոստոսի 31-ին Interfax լրատվական գործակալությանը հայտնել են Կեմերովոյի մարզի վարչակազմի մամուլի ծառայությունում: Տվյալների համաձայն` նախագծի արժեքը կազմում է շուրջ 5 միլիոն ռուբլի, թե որքան կպահանջվի հենց զբոսայգու համար, հայտնի կդառնա վերջնական հայեցակարգի մշակումից հետո: «Շինարարական և նախագծային աշխատանքների կիրականացվեն բարեգործական միջոցներով: […]

̰
Ռուսաստանը մտադիր է մերժել Միքայել Հարությունյանին արտահանձնելու պահանջը. աղբյուր

15:07 31.08.2018

Մոսկվան ստացել է Երևանի պաշտոնական հարցումը՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին արտահանձնելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը: Նշենք, որ Միքայել Հարությունյանի նկատմամբ Մարտի 1-ի քրեական գործով ԱՊՀ տարածքում միջազգային հետախուզում է հայտարարված: «ՌԴ իրավապահ մարմինները ստացել են Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, միջազգային հետախուզման մեջ գտնվող Միքայել Հարությունյանին արտահանձնելու մասին Երևանի պաշտոնական հարցումը: Ներկայում […]

̰
Վախթանգ Կիկաբիձեն հոսպիտալացվել է

15:02 31.08.2018

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, դերասան, երգիչ Վախթանգ Կիկաբիձեն հոսպիտալացվել է: Ներկայումս երգիչը գտնվում է Թբիլիսիի հիվանդանոցներից մեկում: «Մոսկվայի ձայն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է անձամբ դերասանը: Հաղորդվում է, որ ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչները կապ են հաստատել Կիկաբիձեի հետ՝ պարզելու՝ արդյոք նա պատրաստվում է մասնակցել Իոսիֆ Կոբզոնի հուղարկավորման արարողությանը և տեղեկացել, որ այդ պահին նա հիվանդանոցում […]

̰
Ալիևը վաղը հանդիպելու է Պուտինի հետ

14:51 31.08.2018

Սեպտեմբերի 1-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում ընդունելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որն այդ ընթացքում Ռուսաստանում է լինելու պաշտոնական այցով։ Այս մասին նշվում է Ռուսաստանի նախագահի կայքում։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են երկկողմ օրակարգի հարցերը, որոնց թվում է առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը։ Քննարկվելու են նաև տարածաշրջանային ու միջազգային խնդիրներ։ Սպասվում է միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթերի […]

̰
Մակքեյնի հուղարկավորությանը ներկա կգտնվի նրա 106-ամյա մայրը

14:14 31.08.2018

Ամերիկացի սենատոր Ջոն Մակքեյնի թաղման արարողությանը ներկա կլինի նրա 106 տարեկան մայրը՝ Ռոբերտան: Այս մասին տեղեկացնում է Ria Novosti-ին: Նշվում է, որ Ռոբերտա Մակքեյնը իրեն լավ է զգում՝ չնայած այն բանին, որ օգոստոսի 29-ին Արիզոնայում տեղի ունեցած հոգեհանգստի արարողությանը ներկա չի գտնվել: Ավելի վաղ հայտնել էինք, որ 81 տարեկան հասակում կյանքից հեռացել է ամերիկացի սենատոր […]

̰
Մեխիկոյում 70 մետրանոց սենդվիչ են պատրաստել

14:02 31.08.2018

Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում քաղցրավենիքի ամենամյա փառատոնի ընթացքում պատրաստել են 70 մետր երկարություն ունեցող ահռելի սենդվիչ, հաղորդում է ТСН-ը: Մեծ սենդվիչը պատրաստել են շուրջ 100 խոհարարներ, այն պատրաստվել է ընդամենը 2 րոպե 29 վայրկյանում: Նշվում է, որ սենդվիչն ունի 865 կգ քաշ: Թեև սենդվիչը չի ընդգրկվել «Գիննեսի» ռեկորդների գրքում, սակայն այցելուները գոհ են մնացել:  

̰
BACK_TO_TOP